քարոզարշավ, ձերբակալություն, հայաստան, dzerbakalutyun, hayastan,. qarozarshav,. ishxanyan
Ավետիք Իշխանյան

Որտեղ են թաքնված մարդկանց բռնի ուժով ոստիկանական բաժանմունքներ տանելու դեպքերի ակունքները

47
(Թարմացված է 23:25 08.06.2021)
Որքանո՞վ են պաշտպանված մարդու իրավունքները Հայաստանում, և արդյո՞ք քարոզարշավի ժամանակ իրավաչափ են ոստիկանական գործողությունները քաղաքացիների նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցերի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
Ինչպես և ինչու է ոստիկանությունը բերման ենթարկում իշխանության հավաքների «անկոչ հյուրերին»

Քարոզարշավի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման, մարդկանց բռնի ուժով ոստիկանական բաժանմունքներ տեղափոխելու դեպքերի ակունքները թաքնված են վերջին 3 տարիներին խաղաղ հավաքների նկատմամբ ճնշում գործադրելու` փաշինյանական մոտեցումների ակունքներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Եթե Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարվոք լիներ, գուցե զարմանայինք, թե քարոզարշավի ժամանակ ինչու է այսպիսի իրավիճակ ստեղծվել։ Հայաստանում ընդհանհապես ամենատարրական օրենք և իրավունք չի գործել, այլ գործել է մեկ հոգու կամքը և նրան են ենթարկվել ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, քննչական կոմիտեն, դատախազությունը»,- ասաց նա։

Իշխանյանի խոսքով`  քարոզարշավի 2 օրերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու ոստիկանական գործողություններն իրավաչափ չեն։ Մարդկանց ոստիկանական բաժանմունքներ են տեղափոխում, ինչ է թե համարձակվել են Փաշինյանի իշխանության մասին կարծիք արտահայտել։

«Ոստիկանությունը մարդկանց իրավունքները պաշտպանելու,  հասարակական կարգը պահպանելու փոխարեն պաշտպանում է մեկ անձի, կատարում նրա հրահանգները և անօրինական գործողությունների դիմում։ Եթե ինչ-որ մի կին իր կարծիքն է արտահայտում այդ իշխանության նկատմամբ, ի՞նչ իրավունք ունես նրան կոպիտ ձևով բերման ենթարկել։ Սա անօրինականություն է»,- նշեց Իշխանյանը։

Նշենք, որ հունիսի 7-ին` նախընտրական քարոզարշավի առաջին օրը, Արմավիրի մարզում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ երեք քաղաքացի է ձերբակալվել։

Ձերբակալված քաղաքացիներից մեկը մեղադրվում է ընտրարշավը խոչընդոտելու համար։

«Նիկոլ, դավաճան». Արմավիրում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել. տեսանյութ

Եվս երկու մարդ ձերբակալվել են վարչական հոդվածներով՝ իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Նույն օրը ԶԼՄ–ներում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, որ Արմավիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքացիներ գոռում են. «Նիկոլ, դավաճան»։

«Նիկոլ, դավաճան, Նիկոլ, հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

47
թեգերը:
քարոզարշավ, Ձերբակալություն, Ավետիք Իշխանյան
Ըստ թեմայի
Եթե բանտերում քիչ մարդ կա, նշանակում է, որ հանցագործությունների դեմ պայքար չկա. Իշխանյան
Ուշացած գնահատական է. Իշխանյանը` «Freedom House»–ի ՀՀ–ում ժողովրդավարության անկման մասին
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

43
Կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի` ընդդիմադիրների հետ հաշտության առաջարկի մասին։
«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

Ընդդիմադիր ճամբարի և գործող իշխանության միջև համերաշխ գործակցությունը գրեթե անիրատեսական է, քանի որ ընդամենը օրեր առաջ միմյանց բնութագրում էին «դավաճան», «կապիտուլյանտ», «թալանչի», «մարդասպան» բառերով ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։ 

«Չեմ պատկերացնում, որ այդպիսի համագործակցություն մենք կտեսնենք ապագայում, չնայած խորհրդարանական դիվանագիտության հարթակում այն ինչ-որ ձևով հնարավոր է, բայց երկու ճամբարների միջև համերաշխություն չի կարող լինել»,- ասաց նա։

Նրա կարծիքով` Փաշինյանի հայտարարությանը պետք է հաջորդեին կոնկրետ գործողություններ, որոնք գոնե մինչ այս պահը տեսանելի չեն, իսկ դրանց բացակայության դեպքում հաշտության հայտարարությունը այդպես էլ կմնա օդում։

«Ինքը պետք է փոխի իր ամբողջ հռետորաբանությունը, որը չի կարող անել, իր ընտրազանգվածը սպասում է, որ ինքը պետք է պողպատ ցույց տա»,- ընդգծեց մասնագետը։ 

Նրա խոսքով` եթե նույնիսկ ինչ-որ պահի կողմերն իրար հաշտության ձեռք մեկնեն, հաջորդ ընտրություններում երկու քաղաքական ուժերի ընտրազանգվածն էլ զգալի կկրճատվի, քանի որ ընտրողների մի մասը սպասում է «պողպատե մանդատի» գործարկմանը, մյուսները`«նախկինների» աշխատանքին։ 

«Հեռանում եմ, քանի որ Շուշին ինձ համար դժգույն քաղաք չէր». Աղբալյանն ազատման դիմում է գրել

Միաժամանակ` հատկապես ընդդիմադիր թևում գրեթե համոզված են, որ հաջորդ արտահերթ ընտրությունները «յոթ սարի հետևում չեն»։

«Եթե նստեն, սկսեն բանակցել կարող է և այդքան դժվարությամբ ձեռք բերած 21-22 տոկոս ձայներն էլ կորցնեն, բայց քանի որ իրենք համոզված են, որ նոր ընտրություններ լինելու են, հետևաբար նման քայլի չեն գնա»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ հունիսի 22–ից Նիկոլ Փաշինյանն ընդունում է խորհրդարան չանացած կուսակցությունների ղեկավարներին։

Նա արդեն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Դավիթ Սանասարյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել։ Այս հրավերը որոշ ուժեր, օրինակ, «Ազգային ժողովրդական բևեռը» և Կարին Տոնոյանի «5165» շարժումը, մերժել են:

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

43
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան
Արմեն Մանվելյան

Ինչ կտա Իրանի պատժամիջոցների չեղարկումը ՀՀ-ին. փորձագետը՝ նոր հնարավորությունների մասին 

21
(Թարմացված է 23:58 24.06.2021)
Իրանագետ, էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ  Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկումը որոշակի հնարավորություններ է բացում նաև Հայաստանի համար։
Ինչ կտա Իրանում պատժամիջոցների չեղարկումը Հայաստանին. փորձագետը`նոր հնարավորությունների մասին

Ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը նոր թափ կհաղորդի Իրանի տնտեսության զարգացմանը և կընդլայնի այլ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ, էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Մեխանիկորեն այդ պատժամիջոցների տակ էին ընկնում բոլոր այն երկրները, որոնք էներգետիկ բնագավառում փորձում էին համագործակցել Իրանի հետ։ Հիմա այդ սահմանափակումները կհանվեն ոչ միայն Իրանի, այլ այն երկրների և ընկերությունների նկատմամբ, որոնք սկսել են համագործակցել ԻԻՀ հետ էներգետիկայի, նավթի և գազի բնագավառում»,- ասաց նա։

Նրա խոսքով` սահմանափակումների վերացումը որոշակի հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի`հատկապես Հայաստան-Իրան գազամուղի գործարկման համար, որն աշխատում է իր հզորության ընդամենը 10-15 տոկոսով։

«Սա թույլ կտա նաև գազամուղն ավելի լայն թափով աշխատացնելու, «Հայաստան-Իրան. գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն ավելի խորքային իրականացնելու համար»,-նշեց նա։

Հիշեցնենք` մայիսի 20-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման ոլորտում, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ: 

Լավրովը համարում է, որ ԱՄՆ-ում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին շիզոֆրենիկ նոտաներ են հնչում

21
թեգերը:
պատժամիջոցներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները չծառայեցին իրենց գերնպատակին. Տոնոյան
Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
Բայդենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել