00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞ր թեկնածուներն են ձեռնտու Ռուսաստանին. քաղաքագետի կարծիքը

© Sputnik / Andranik GhazaryanСурен Суренянц
Сурен Суренянц - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քաղաքական գործընթացի վրա արտաքին կենտրոնների ազդեցության խնդրին։ 
Սուրենյանց. «Ֆավորիտների մեջ չկա ուժ, որն հանդես գա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերանայելու պահանջով»

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` Հայաստանի նման երկրներում արտաքին ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա եղել է միշտ, բայց հիմա մեր սուբյեկտությունն այնքան է ընկել, որ արտաքին ազդեցությունը նույնիսկ ստանդարտից շատ մեծ է, ինչն ակնառու կերպով երևում է, որովհետև Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դարձել է շատ խոցելի թե՛ անվտանգության, թե՛ ներքին կայունության առումով։

«Սակայն ես հեռու եմ այն մտքից, որ կոնկրետ թեկնածուների մասով արդեն իսկ կան որոշումներ արտաքին կենտրոններում։ Նրանց և հատկապես Ռուսաստանի համար, որի ազդեցությունը մյուսներից անհամեմատ մեծ է, կա երկու կարևոր հանգամանք։ Նախ` որպեսզի մեր քաղաքական զարգացումները չուղեկցվեն ցնցումներով և երկրորդ` որպեսզի կասկածի տակ չդրվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրագործումը։ Բնականաբար, արտաքին գործընկերները չեն ցանկանա այնպիսի սուբյեկտների հաղթանակն ընտրություններում, որոնք կասկածի տակ կդնեն վերոհիշյալ փաստաթուղթը»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` ընտրապայքարի երեք–չորս ֆավորիտների մեջ չկա մեկ ուժ, որը հանդես գա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերանայելու պահանջով, հետևաբար այնպիսի տպավորություն է, որ արտաքին կենտրոններում, մեղմ ասած, դեմ չեն լինի, որպեսզի գործող իշխանությունը շարունակի իր մանդատը, եթե իհարկե այդ մանդատը ստանա անցնցում ընտրությունների միջոցով։

«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը

Ըստ նրա`պատահական չէ, որ չսպասելով ընտրությունների արդյունքներին` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փաշինյանին հրավիրեց հանդիպման, ինչը կարելի է համարել որոշակի արտաքին քաղաքական կոնսենսուս Փաշինյանի վերարտադրության հարցում։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2021
«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

Քաղաքագետի համոզմամբ` Մակրոնը չի գործել որպես սոսկ Ֆրանսիայի նախագահ, այլ որոշակիորեն իր քայլը համաձայնեցրել է առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ։ Ըստ նրա` եթե նայում ենք Ռուսաստանի դիտանկյունից, ապա վերջինիս համար կարևոր է, որպեսզի Հայաստանում ընտրական գործընթացները տեղի ունենան անցնցում, իսկ թե ով կհաղթի, դա Մոսկվայի համար շատ մեծ նշանակություն չունի, որովհետև թե՛ Փաշինյանը, թե՛ վարչապետի մյուս պոտենցիալ թեկնածու Քոչարյանը մեծ հաշվով Ռուսաստանին ձեռնտու թեկնածուներ են։ 

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են  Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը

Լրահոս
0