Արմեն Քթոյան

Ընտրություններից հետո կարող է մտնենք քաղաքական և տնտեսական անորոշության շրջափուլ. Քթոյան

65
(Թարմացված է 21:44 07.06.2021)
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե քարոզարշավները սովորաբար ինչ ազդեցություն են ունենում տնտեսության վրա։
Քթոյան. «Ընտրություններից հետո հնարավոր է մտնենք քաղաքական և տնտեսական անորոշությունների շրջափուլ»

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը բավականին կարճ է` մինչև հունիսի 20-ն, և Արմեն Քթոյանի դիտարկմամբ`  արագ որոշակիություն կմտնի գործընթացում և նրանք, ովքեր միջնաժամկետ կամ երկարաժամկետ պլաններում դեռևս փորձում են հասկանալ, թե ինչ տեղի կունենա, նոր հետո կատարեն փոփոխություններ, հետևաբար նրանց պարագայում սպասելու երկար ժամանակ չի մնացել։  

«Մյուս կողմից էլ քանի որ կա հավանականություն, որ նույնիսկ ընտրություններից հետո հասարակության ներսում առկա լարվածությունը` պայմանավորված  քաղաքական ու տնտեսական անորոշությամբ, չի թոթափվի, ուստի մենք կարող ենք մտնել անորոշությունների մի նոր շրջափուլ։ Անկախ ամեն ինչից` արդեն իսկ նկատելի են դրական միտումները, որոնք տեղի են ունենում տնտեսությունում և կապված են դանդաղ քայլերով ընթացող վերականգնողական գործընթացների հետ»,– նշեց տնտեսագետը։

Քթոյանի կարծիքով` դրական միտումները վկայում են, որ տնտեսությունում կա որոշակի կանխատեսելիություն ու կայունություն, ինչը միջնաժամկետ ու երկարաժամկետ նախադրյալներ է ստեղծում։ Ուստի պետք է բացառել այն դիսկուրսը, որը տեղի է ունենում առանց կանոնների, այսինքն` անհրաժեշտ են հիմնարար սկզբունքներ, որոնց պետք է ապավինեն իշխանությունն ու ընդդիմադիր ուժերը, ինչի պարագայում կայունություն և կանխատեսելիություն կմտնի նաև քաղաքական գործընթացներում։     

«Լուրջ հայտ ներկայացնելու դեպքում անխուսափելիորեն առաջ է գալիս գործարար շրջանակների հետ հարաբերվելու իրողությունը` որոշակի համաձայնությունների կնքմամբ։ Ցավոք, մեր պարագայում, երբ քաղաքական ինստիտուցիոնալ դաշտը դեռ լիարժեքորեն կայացած չէ, մենք ստիպված պետք է գնանք նման լուծումների, հակառակ պարագայում կստացվի, որ իշխանություն–ընդդիմություն տիրույթում կառաջանա ֆինանսական անհավասարակշռություն, ինչը որևէ դրական բանի չի կարող բերել։ Իրավիճակը կշտկվի այն ժամանակ, երբ կունենանք կայացած մի քանի քաղաքական ուժեր` իրենց ապակենտրոնացված ֆինանսական հոսքերով, մինչդեռ առկա իրողությունների պարագայում ձեռնարկատերերի, խոշոր ֆինանսական ռեսուրսներ տնօրինող սուբյեկտների մասնակցությունը քաղաքական գործընթացին անխուսափելի է»,– նշեց տնտեսագետը։ 

ՀՀ ոստիկանապետը պատրաստ է հանդիպել կուսակցությունների ու դաշինքների ղեկավարների հետ

Քթոյանի գնահատմամբ` հիմնարար սկզբունքները պետք է ուղղված լինեն հանրային շահի սպասարկմանը, պետական շահի լիարժեք գիտակցմանն ու դրան ուղղված գործողությունների իրականացմանը։ Ըստ նրա` քաղաքական հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական ռեսուրսներ, որոնք ձևավորվում են կա՛մ երկու–երեք խոշոր հարկատուների միջոցներով, կա՛մ էլ հանրության լայն շերտերի ապակենտրոնացված ներգրավմամբ։  

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Համերաշխության լավ օրինակ. ԼՀԿ–ի ու «Հանրապետության» պատահական հանդիպումը. տեսանյութ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 22 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են պաշտոնական տվյալներում Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

65
թեգերը:
տնտեսություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ւմ համար է այս ամենը․ 2020–ի բյուջեի կատարման հաշվետվությունը դատարկ դահլիճում է հնչում
Դաստիարակները պետք է ստանան 250–300.000 դրամ աշխատավարձ. Փաշինյան
«Նիկոլ, դավաճան». Արմավիրում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել. տեսանյութ
Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում». Մենք խնդիր ենք ունենալու ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը պահելու հետ

45
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքին, նշել կուսակցության նախընտրական ծրագրում ներառված հիմնական թիրախները։
«Մենք խնդիր ենք ունենալու ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը պահելու հետ». Նահապետյան

Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական թիմերում կան մարդիկ, բևեռներ, որոնք ատելության մթնոլորտ են գեներացնում, բևեռացնում են հանրությանը, փորձում այս կամ այն կերպ ցույց տալ, թե ներկայիս իրավիճակի համար բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

«Հայաստանի նախորդ 4 կառավարությունները վարում են քարոզարշավ և ընտրություններին մասնակցում են մեկ նպատակով, որպեսզի պատմության մեջ, պատմության դասագրքերում  իրենց կառավարման ժամանակաշրջանը գրվի որպես ճիշտ քաղաքական կուրս, մյուսներինը` հնարավորինս անհաջող, որոնք փչացրին ամեն ինչ»,- ասաց նա։

Մինչդեռ, ըստ Նահապետյանի, իրականությունն այն է, որ Հայաստանն այս աղետալի վիճակում հայտնվել է 30 տարի անընդմեջ, մեկը մյուսին հաջորդող սխալ քաղաքականության հետևանքով, հետևաբար` ժամանակն է, որ ժողովուրդը հաշվի նստի այդ ամենի հետ և վերանայի քաղաքական կուրսը, ոչ թե անձերին։

«Մինչև մենք չստեղծենք պետություն, որտեղ քաղաքացու համար ապրելն արժանապատիվ է, հարմարավետ է, մենք խնդիր ենք ունենալու ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը պահելու հետ»,- նշեց նա։

Իշխանության գալու դեպքում «Քաղաքացու որոշումը» խոստանում է կարճ ժամկետներում ստեղծել ժամանակակից անվտանգության համակարգ, վերակառուցել երկիր, որտեղ որակյալ կրթությունը հասանելի կլինի բոլորին և որի քաղաքացիները չեն մահանա առողջապահական ծառայությունների դիմաց վճարելու գումար չունենալու պատճառով։

Պատգամավորի թեկնածուին մեղադրանք է առաջադրվել բնամթերքի գործով. նա կկալանավորվի՞

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին: Ընտրություններին կմասնակցի 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք։

45
թեգերը:
Ընտրություններ, «Քաղաքացու որոշում» կուսակցություն
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին
Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. Gallup–ի հարցման արդյունքը
Ադրբեջանցիները հետ կքաշվե՞ն. Կութում խոստացել են խնդիրը լուծել մինչև ընտրությունները
Սիմա Չիտչյան

Ադրբեջանցիները հետ կքաշվե՞ն. Կութում խոստացել են խնդիրը լուծել մինչև ընտրությունները

101
(Թարմացված է 20:58 11.06.2021)
Սիմա Չիտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` կութեցիներին ասել են, որ շուտով բոլոր խնդիրները կլուծվեն, իրենք դարձյալ հանգիստ կապրեն։
Ադրբեջանցիները հետ կքաշվե՞ն հայկական տարածքներից. Կութում խոստացել են խնդիրը լուծել մինչև ընտրությունները

Կութ այցելած պաշտոնյանները համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանին հուսադրել են, թե մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները սահմանային միջադեպերին, հայերի ու ադրբեջանցիների բախումներին վերջ կտրվի։

«Շուտով սահմանազատում կլինի, մենք մեզ համար կապրենք այստեղ, իրենք իրենց տարածքները կգնան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Հարցին, թե այդ լուծումների մեջ մտնո՞ւմ է նաև ադրբեջանցիների հայկական տարածքներից հետ քաշվելու հարցը, Չիտչյանը կարճ պատասխանեց. «Ոչ թե հետ են քաշվելու, այլ գալու են, սահմանները ճշտեն»։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

101
թեգերը:
գերի, Սահման, Կութ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցիները գողանում են հայերի կենդանիներին. ՄԻՊ–ի փաստերը
«Սյունիքում պահպանվում է իրադրության սրման վտանգը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Գեղարքունիքից գերեվարված 6 հայ զինծառայողի հարցով ՄԻԵԴ–ը միջանկյալ միջոց կկիրառի
ԼՀԿ

Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում և 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին. Անի Սամսոնյան

8
Անի Սամսոնյանն ահազանգում է, որ ոչ միայն ստեր են տարածում իրենց ուղղված, այլ նաև նախընտրական պաստառներն են շարքից հանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահեցնում է, որ կան քաղաքական ուժեր և մարդիկ, որոնք հատուկ շրջում են և անհատական զրույցներում 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին։ Սամսոնյանն այդ մասին հայտարարեց այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ։

«Սուտ համար առաջին` ասում են, որ մեզ ձայն չտան, քանի որ ԼՀԿ–ն ընտրական շեմը չի հաղթահարելու։ Երկրորդ սուտն էլ այն է, որ ասում են` ԼՀԿ-ին ձայն չտաք, քանի որ օգնելու ենք վերարտադրվել իշխող ուժին։ Եվ, վերջապես, սուտ համար երրորդ` շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, թե ԼՀԿ–ն նպաստելու է նախկինների վերադարձին»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` իրենք մրցակից են որոշ ուժերի, ինչի հետևանքով էլ մարդիկ չեն ալարում և բարձրանում ու ավտոճանապարհներին փակցված պաստառները դիտավորյալ վնասում են։

Սամսոնյանը հայտնեց, որ Շատին գյուղի մոտակայքում` բավական բարձր հատվածում տեղադրված իրենց պաստառն են վնասել հենց այն հատվածում, որտեղ պատկերված է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

8
թեգերը:
Ընտրություններ, քարոզարշավ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել