Արմեն Բադալյան

Քարոզարշավը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը

206
(Թարմացված է 19:29 06.06.2021)
Հաշված ժամեր են մնացել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին: Ընտրապայքարի հայտ ներկայացրած 26 քաղաքական ուժերից որն ինչ շանսեր ունի օրենսդիրում հայտնվելու. Sputnik Արմենիայի հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Քարոզարշավը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը. ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն քաղաքական ուժերը

Քարոզարշավի մեկնարկի նախօրեին ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերին պայմանական կարելի է բաժանել երկու մասի` ազդեցիկ և ֆոնային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ազդեցիկները 4-ն են՝ «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մյուսները «երանգային» կամ «ֆոն» ստեղծող ուժերն են:

Վերջիններիս՝ սահմանված  նվազագույն շեմը հաղթահարելու շանսերը խիստ կասկածելի են, գրեթե զրոյական, քանի որ չունեն համապատասխան ընտրազանգված: Քաղտեխնոլոգի խոսքով՝ նրանց բոլորի ստացած քվեների հանրագումարը չի կարող գերազանցել 7 տոկոսի շեմը:

«Նրանց քարոզարշավը հիմնականում լինելու է աղմկոտ, այսինքն` նրանք տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ կտան, տարբեր քննարկումների կմասնակցեն, աղմուկ կբարձրացնեն և կխանգարեն միմյանց, բայց  4 ազդեցիկներին չեն խանգարի»,- ասաց նա:

Ազդեցիկ ուժերից հիմնական ֆավորիտները 2-ն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը: Հենց նրանց միջև է լինելու վարչապետի պաշտոնի համար մղվող հիմնական պայքարը:

«Այդ երկու ուժերի համար հաղթանակը գին ունի. և՛ ՔՊ-ի, և՛ «Հայաստան» դաշինքի ղեկավարների համար գինը վարչապետի պաշտոնն է, ոչ թե 20-25-30-40, անգամ 49 մանդատ ստանալը»,- նշեց քաղտեխնոլոգը:

Նրա դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն կպայքարի Ազգային ժողովում այս պահին ունեցած տոկոսային հարաբերակցությունը պահպանելու, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ խորհրդարանում որոշակի մանդատներ ստանալու համար:

Բադալյանի կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերն էլ քարոզարշավի փուլ են մտնում բավականին լուրջ թերություններով: «Հայաստան» դաշինքն, օրինակ, իր քաղաքական լիդերի կերպարը ներկայացնելու խնդիր ունի: Գրագետ քարոզարշավի դեպքում միայն դաշինքը կարող է քվեների թիվն ավելացնել:

Ամեն ինչ իշխանությանը դեմ է. ինչ են քարոզելու ընտրարշավի ժամանակ 

«Հայաստան» դաշինքին դեռևս չի հաջողվել լիարժեք ներկայացնել իր ղեկավարի կերպարը, որն այս պահի դրությամբ բավականին պահանջարկ ունի։ Այս երկու շաբաթվա ընթացքում նրանք կարող են այդ թերությունը վերացնել և բավականին հաջող արդյունք գրանցել»,- ընդգծեց նա։

«Քաղաքացիական պայմանագիրը», ըստ քաղտեխնոլոգի, հասկանալի պատճառներով, չի կարող որակյալ քարոզարշավ իրականացնել, հետևաբար՝ նրան այլ բան չի մնում, քան հասարակության մեջ նախկինների մասին վատ հիշողությունները թարմացնել:

«Պատերազմը, կապտուլյացիան… Փաշինյանը բավականին մեծ հակավարկանիշ ունի և քարոզարշավի հիմնական շեշտը դնում է նախկիններին քննադատելու վրա։ Հայաստանում կա մի ընտրազանգված, որը մերժում է նախկիններին, այդ իսկ պատճառով այդ խումբը հանդիսանալով իշխող քաղաքական ուժի հիմնական թիրախը՝ ընդունում է նաև նրա քարոզչությունը»,- հավելեց Բադալյանը։

Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից

Նրա կարծիքով՝ քարոզարշավի ընթացքում այս համամասնությունը կարող է փոխվել: Ամեն ինչ ավելի հստակ կլինի քարոզարշավի ավարտից հետո միայն, երբ քաղաքական ուժերի աշխատանքը հնարավոր կլինի արդեն գործնականում դիտարկել: 

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ։

Քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին։

206
թեգերը:
Արմեն Բադալյան, Հայաստան, քարոզարշավ, Ընտրություններ
Ըստ թեմայի
Եթե Սերժ Սարգսյանը 6-7 ամիս էլ մնար, Արցախի խնդիրն էապես լուծված կլիներ. Գալուստ Սահակյան
Խորհրդարանում ընդամենը 7 մանդատ ունեցողն էլ կարող է վարչապետ դառնալ. Իսրայելի օրինակը
Մի խումբ անձինք ոչնչացրել են «Հայաստան» դաշինքի պաստառները. Վարդևանյանը զգուշացնում է
Ռուբեն Սաֆրաստյան

ԱՄՆ–ն փորձում է ակտիվանալ արցախյան բանակցային գործընթացում․ Սաֆրաստյան

13
(Թարմացված է 14:31 13.06.2021)
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 14-ին կայանալիք Բայդեն–Էրդողան հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղաի հիմնահարցը։
Սաֆրաստյան. ԱՄՆ–ի վարչակարգը փորձում է իր դիրքն ակտիվացնել արցախյան բանակցային գործընթացում

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` պետքարտուղար Բլինկենի հայտարարության այն հատվածը, որը կապված է Արցախի հետ, արտացոլում է այն իրողությունը, որ ԱՄՆ–ի ներկայիս վարչակարգը, ի տարբերություն նախորդի, փորձում է իր դիրքն ակտիվացնել արցախյան խնդրի բանակցային գործընթացում։ Ըստ նրա` ԱՄՆ–ն առհասարակ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ ավելի ակտիվ քաղաքականություն է սկսում վարել, ինչի հավաստումն էր պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի տարածաշրջանային այցը։

«Այստեղ նաև Թուրքիան իր խաղն է խաղում։ Թեև նա արցախյան 44-օրյա պատերազմում չստացավ այն, ինչ ցանկանում էր, բայցևայնպես հնարավորություն ստացավ Հարավային Կովկասում գոնե ինչ–որ չափով ոտք դնելու տեղ ապահովել, ինչը նույնպես փորձում է այսօր ԱՄՆ–ին զիջել` դիվիդենտներ ստանալու ակնկալիքով։ Հենց այդ նպատակով էլ ամերիկացիներին ասում են` դուք ուզում եք ակտիվանալ Հարավային Կովկասում, բայց մենք արդեն այնտեղ ունենք տեղ և կարող ենք այդ հարցում օգնել ձեզ։ Այսինքն` Թուրքիան ԱՄՆ–ին առաջարկում է միջնորդավորված ակտիվություն»,– նշեց թուրքագետը։

Սաֆրաստյանի համոզմամբ` ԱՄՆ–ն մեր տարածաշրջանում կակտիվանա ոչ միայն Թուրքիայի միջնորդությամբ, թեև այդ երկրի գործոնը կշարունակի օգտագործել նոր քաղաքականության համատեքստում, հետևաբար երկու կողմերն էլ ունեն իրենց հաշվարկները։ Փորձելով պահպանել ընդհանուր դաշնակցային հարաբերությունները` այս երկրները կձգտեն որոշակի առավելություն ստանալ երկկողմ փոխգործակցությունից։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է

Ըստ Սաֆրաստյանի` ԱՄՆ–ի քաղաքական վերնախավն այսօր Թուրքիային չի վստահում, քանզի այդ երկիրը ղեկավարում է մի մարդ, որը չի կիսում արևմտյան արժեքները, որոնց տարածումը Բայդենը համարում է իր առաքելությունը, հետևաբար ներկայիս Թուրքիան չի ընկալվում որպես արևմտյան արժեհամակարգի մաս։ Եթե անվստահությունը խորանա, այն կարող է հետևանքներ ունենալ Թուրքիայի համար, առավել ևս որ դրան նպաստում է անձամբ Էրդողանի վարած արկածախնդրային քաղաքականությունը։           

Թուրքիան Ռուսաստանի դեմ խաղ է խաղում Հարավային Կովկասում

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կայանալու է հունիսի 14–ին Բրյուսելում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ընթացքում։
Նշենք, որ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվելու են Վաշինգտոնի և Անկարայի միջև էական տարաձայնությունները Սիրիայի, Աֆղանստանի հարցերի ու այլ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ։

13
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ջո Բայդեն, ԱՄՆ, Թուրքիա
Ըստ թեմայի
Լավրովն ասել է՝ երբ ավելի հեշտ կլուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը
Ղարաբաղում մրցաշար եմ անցկացրել և հպարտ եմ. Նոբել Առուստամյանը` Բաքվի պահվածքի մասին
Դե ասեք՝ ոնց էիք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը. Փաշինյանը` ՀՀ նախկին նախագահներին
Սուրեն Սուրենյանց

Ռազմագերիներով Ադրբեջանը լուծել է մի քանի խնդիր. Սուրենյանցը` քարտեզի և զորակոչի մասին

358
(Թարմացված է 23:43 12.06.2021)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 15 հայ գերիների վերադարձին։
Ռազմագերիներով Ադրբեջանը լուծել է մի քանի խնդիր. Սուրենյանցը` քարտեզի և զորակոչի մասին

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` գերիների վերադարձի լուրն անտարակույս ուրախացնելու է մեր ողջ հասարակությանը, բայց մյուս կողմից` երբ հայ–ադրբեջանական սահմանին առաջանում է լարվածություն, ադրբեջանցիները մտնում են մեր տարածք կամ հայկական կողմից գերիներ վերցնում, մեր իշխանությունն անմիջապես պատասխանատվությունը գցում է ռուսական կողմի վրա։

«Ասում են` Մուրադովը և ռուսական գերատեսչությունը պետք է զբաղվեն այդ խնդրով, բայց երբ գերիներ են վերադառնում, իշխանությունը` հատկապես Նիկոլ Փաշինյանը, փորձում է ֆիքսել իր կարևոր դերակատարությունն այդ հարցում։ Մի քանի օր առաջ Փաշինյանի խոսքից ընդհանրապես ոչինչ չհասկացա, երբ հայտարարեց, որ մոտ ապագայում ինչ–որ ակնկալիքներ ունի գերիների վերադարձի հետ կապված, հակառակ պարագայում չէր ասի, որ երկու ամսվա ուշացման համար մեր հայրենակիցները կներեն իրեն»,– նշեց քաղաքագետը։

Անկախ ամեն ինչից, Սուրենյանցը ողջունում է գերիների վերադարձի փաստը և հույս հայտնում, որ բոլոր գերիները շուտով կվերադառնան հայրենիք, բայցևայնպես, անթույլատրելի է համարում, որ այդ թեման ընդհանրապես օգտագործվի իշխանության կամ ընդդիմության կողմից ներքաղաքական հարթության վրա, ընտրական գործընթացում։ Ըստ նրա`իշխանությունը պարտավոր էր մինչ այս պահը հասնել նրան, որ բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը լուծված լիներ։

«Այնպես չէ, որ հիմա պետք է շնորհակալություն հայտնենք Փաշինյանին ուշացումով, այն էլ` գերիների մաս–մաս վերադարձի համար։ Այս հարցը պետք է լիներ քաղաքական կոնսենսուսի առարկա` այն չօգտագործելու հաստատակամությամբ»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` ամեն դեպքում գործընթացը պետք է իրականացված լիներ ռուսական կողմի միջնորդությամբ, որովհետև դա բխում է նաև եռակողմ հայտարարությունից։ Ըստ նրա` Ադրբեջանն առհասարակ ռազմագերիներին պահելով` լուծել է մի քանի խնդիր, օրինակ` Հայաստանից դեպի Արցախ զորակոչ այլևս չի իրականացվում, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում կարծեք թե կա համաձայնություն, բայց ինչ–որ պահից սկսած` գերիների խնդիրն Ադրբեջանի համար դառնում է բեռ և նա թիրախավորվում է միջազգային հանրության կողմից, հետևաբար չի բացառվում, որ մոտ ապագայում որոշակի պայմանավորվածությունների արդյունքում ռազմագերիներն իսկապես վերադառնան Հայաստան։

Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների անունները

Քաղաքագետի պնդմամբ` հիշյալ խնդրում չի կարելի գերագնահատել ՀՀ իշխանության դերը, քանի որ նա անցած յոթ–ութ ամինսների ընթացքում այդուհանդերձ չի կարողացել լուծել գերիների վերադարձի հարցը։   

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ ենք տվել. Նիկոլ Փաշինյան

358
թեգերը:
զորակոչ, քարտեզ, ռազմագերի, Սուրեն Սուրենյանց
Ըստ թեմայի
Ո՞ր թեկնածուներն են ձեռնտու Ռուսաստանին. քաղաքագետի կարծիքը
ՀԱԿ-ը կոչ է անում ուժերը չջլատել. ինչ ուղերձ է պարունակում Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
«Կոմպրոմատ չեմ համարի». քաղաքագետը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում․ տեսանյութ

0
(Թարմացված է 14:38 13.06.2021)
Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։

Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Խաղաղօվկիանոսյան նավատորմը «դուրս շպրտում» պայմանական հակառակորդին։

Զորավարժությունների ընթացքում նավերի և հականավային ուղղաթիռների անձնակազմերը մշակել են հրետանային կրակ վարելը, նաև պայմանական հակառակորդի սուզանավի որոնումը, հետապնդումն ու դուրս մղումը:

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։ Մարտական առաջադրանքների մշակմանը մասնակցում են հեռահար հականավային ինքնաթիռներ, ՄիԳ-31ԲՄ կործանիչներ և ՌԴ օդատիեզերական ուժերի այլ ինքնաթիռներ:

0
թեգերը:
օվկիանոս, Զորավարժություններ, Ռուսաստան