Երվանդ Բոզոյան

Ամեն ինչ իշխանությանը դեմ է. ինչ են քարոզելու ընտրարշավի ժամանակ 

79
(Թարմացված է 15:14 06.06.2021)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ թեժ ընտրապայքար է լինելու։ Հիմնական մրցակիցները երկուսն են` իշխող թիմն ու «Հայաստան» դաշինքը։
Սահմանային լարվածություն, մահեր, գերիներ, սոցիալական կոլապս. ո՞րն է իշխանության քարոզչության արգումենտը

Նախընտրական քարոզարշավի ընթացքում միակ գործոնը, որ գործող իշխանության համար կարող է դիվիդենտներ ապահովել, դա հասարակության մեջ նախկինների հանդեպ հիշողությունները թարմացնելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

«Իրենք հիմնականում փորձելու են աշխատացնել նախկինների բացասական իմիջի հետ կապված խնդիրը, որ դրա ֆոնին «չարյաց փոքրագույնը» ընկալվեն և ամեն ինչ անում են, որ կարողանան այդ ճանապարհով ինչ-որ դիվիդենտներ քաղել։ Ուրիշ դիվիդենտ այս մարդիկ չունեն»,-ասաց նա։ 

Նրա խոսքով` վերջին երեք տարում երկրում որևէ հաջողություն չի արձանագրվել. գործող իշխանությունը բացառապես ասոցացվում է հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ստի ու խաբեության հետ։ Այս արդյունքներով, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, Փաշինյանի թիմը որևէ այլ արգումենտ չէր էլ կարող ունենալ։

«Մարդիկ տեսնում են միայն մահեր, փլուզումներ, սոցիալական կոլապս, խայտառակ վիճակ, այսինքն` ոչ մի դրական բան, ոչ մի շերտ չի արձանագրում իր համար, որ այս երեք տարիների ընթացքում ինքը հաջողություն է ունեցել»,- նշեց Բոզոյանը։ 

Քաղաքագետի կարծիքով` բոլոր ժամանակներում էլ իշխանության համար պայքարը թեժ է եղել։ Այս ընտրությունները բացառություն չեն. հիմնական պայքարը երկու քաղաքական ուժերի`իշխող թիմի և «Հայաստան» դաշինքի միջև է լինելու։ Հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները, սակայն, նախորդներից տարբերվում են նրանով, որ երկրի համար կարող են ճակատագրական լինել։

«Այն արդյունքները, որն ունի այսօրվա իշխանությունը, որևէ իշխանություն չի ունեցել։ Նրանց համար կյանքի ու մահվան խնդիր է լինելու այս ընտրությունները, և ամեն ինչ անելու են, որ հանկարծ չպարտվեն։ Սա ակնհայտ է, մյուս կողմից` հասարակության մեծ մասը հասկանում է, որ ուղղակի խայտառակություն կլինի, որ այս իշխանությունը մնա և չփոխվի»,- հավելեց նա։

Ըստ Բոզոյանի` ստեղծված իրավիճակում հիմնական ֆավորիտների կողմից միմյանց հասցեին հնչող փոխադարձ քննադատություններն օրեցօր ավելի ու ավելի կոշտ բնույթ են կրելու։

«Ես վարչապետ կամ պատգամավոր չեմ դառնալու». Արա Աբրահամյանը` ընտրությունների մասին

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ։

Քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին։

79
թեգերը:
Երվանդ Բոզոյան, քարոզարշավ, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (272)
Ըստ թեմայի
Հայտնի է` որ քաղաքական ուժը ինչ թվի ներքո կմասնակցի ընտրություններին
Ուզո՞ւմ եք վարչապետի կին դառնալ՝ օգնեք նրան հաղթել ընտրություններում
ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել
Ահարոն Վարդանյան

Հայ-իրանական օրակարգն ամբողջովին պետք է վերանայել. Ահարոնյան

51
(Թարմացված է 09:39 21.06.2021)
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների կարգավորումը օրվա հրամայականներից է և պետք է ամբողջովին վերանայել մեր հարավային հարևանի հետ ունեցած օրակարգը։
«Իրանի նոր իշխանությունների հետ նոր հարաբերություններ կառուցելը ՀՀ օրվա հրամայականներից է». Ահարոնյան

Վերջին 3 տարում հայ-իրանական հարաբերությունները գտնվում ենք տուրբուլենտության գոտում, մեզ մոտ վայրիվերումներ են և դեռ պարզ չէ` երբ կհանդարտվի այդ վիճակը, որ կարողանանք Իրանի նոր իշխանությունների հետ լավ հարաբերություններ կառուցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Անկախ օրվա իշխանություններից` պետք է զարգացնել և մեծ ծավալով առաջ տանել կենսական նշանակություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները։ Այստեղ խնդիրը պետք է ոչ թե իրանական կառավարության մեջ փնտրել, այլ մեր»,- ասաց նա։

Այն, որ Հայաստանը կարիք ունի Իրանի նոր իշխանությունների հետ նոր հարաբերություններ կառուցելու, ակնհայտ է բոլորին։ Ահարոնյանն ասում է` մենք չենք կարող մեզ այնպիսի ճոխություն թույլ տալ, որ հրաժարվենք մեր հարավային սահմանից։ 

«Երկու սահման ունենք` հյուսիս և հարավ։ Հյուսիսը կարող է փակվել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների հետևանքով, ինչին մենք երբեմն-երբեմն ականատես ենք լինում, իսկ մեր հարավային սահմանակից պետության հետ, փաստորեն, 3 տարի է` չունենք նորմալ օրակարգ»,- նշեց Ահարոնյանը։

Նրա խոսքով` Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին կփորձի ուժեղացնել իր տնտեսական ակտիվությունը նաև Ադրբեջանում` այդպիսով թուլացնելով հատկապես վերջին շրջանում Թուրքիայի ներկայությունն այնտեղ։

Նշենք, որ Հայաստանում ևս ընտրություններ են, արդյունքների մասին դեռ ամբողջական տեղեկություն չի հրապարակվել։

Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

51
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, իրանագետ
Ըստ թեմայի
Կտրուկ շրջադարձ. Իրանում կառուցվելիք տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով
«Իրանն Ադրբեջանի վրա ազդելու մեծ լծակներ ունի». Վարդանյանը` Զարիֆի այցի մասին
Ի՞նչն է թևեր տալիս Իրանին. Վարդանյանը` մեր հարևանի կոշտ հռետորաբանության մասին
Լարիսա Ալավերդյան

ՀՀ–ն և Արցախը փախստականների հարցով չեն դիմել միջազգային կառույցներին. Ալավերդյան

32
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում փախստական դարձած մարդկանց խնդիրներին։
Ալավերդյան. «Արցախից բռնի տեղահանվածները չունեն փախստականի պաշտոնապես ամրագրված կարգավիճակ»

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` մինչ օրս Արցախից բռնի տեղահանվածները չունեն փախստականի պաշտոնապես ամրագրված կարգավիճակ, ընդ որում` այդ կարգավիճակի մասին կամ միջազգային կոնվենցիա, որն ընդունվել է դեռ 1951 թվականին։ Ըստ նրա` կոնվենցիային կից արձանագրության ներքո պետք է դիտարկվեն վերոհիշյալ անձինք։

«Որքան ինձ հայտնի է, նրանց ոչ մի կարգավիճակ դեռ տրված չէ։ Նման դեպքերում մենք պետք է հստակեցնենք, թե փախստականներն ինչ են հայցում և ինչ է տվյալ դեպքում նախաձեռնում Հայաստանի հանրապետությունը` որպես այդ անձանց ընդունող կողմ։ Դրա մասին նույնպես չկա պաշտոնապես հայտարարված մոտեցում, ինչն էլ հիշյալ անձանց վիճակը դարձնում է այդքան անորոշ, մինչդեռ նրանք օգտվում են Հայաստանի և Արցախի հանրապետությունների կողմից հատկացվող օգնությունից»,– նշեց Ալավերդյանը։

Նրա կարծիքով` իրական վիճակն այն է, որ փախստականները մնում են անորոշության մեջ, և արդյո՞ք Հայաստանն ու Արցախը նախաձեռնելու են ինչ-որ քայլեր կամ դիտարկելու՞ են արդյոք իրենց մշտական բնակության վայրերից բռնի կերպով տեղահանված անձանց հարցը որպես ժամանակավոր խնդիր, թե՞ այդ մարդիկ, չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները, բռնելու են արտագաղթի ճամփան։   

Հայաստանի առաջին ՄԻՊ–ի խոսքով` միջազգային հանրությունը նման խնդրի արձագանքում է միայն այն ժամանակ, երբ իրենց դիմում են, բայց Ալավերդյանի տեղեկացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը նման հարցով պաշտոնապես չեն դիմել համապատասխան կառույցներին, մասնավորապես ՄԱԿ–ի փախստականների հարցերով զբաղվող հանձնակատարին։ Ըստ նրա` ստեղծված իրավիճակը էապես տարբերվում է նրանից, ինչ ունեցել ենք արցախյան առաջին պատերազմից հետո և մինչև անգամ դրանից առաջ։ 

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական օգնություն են հասցրել բազմազավակ ընտանիքներին

 Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հանրապետության հազարավոր քաղաքացիներ դարձան անօթևան ու փախստական։

32
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Փախստական, Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

0
(Թարմացված է 12:57 21.06.2021)
Ռուս փորձագետը կարծում է, որ գլխավոր զարգացումները դեռ առջևում են. Փաշինյանի հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդյունքները ԱԺ արտահերթ ընտրություններում անսպասելի էին, քանի որ կանխատեսվում էր, որ նա 40 տոկոսից շատ քվե չի հավաքի։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոյի կարծիքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Սպասվում էր, որ Փաշինյանն առաջինը կլինի, բայց փորձագետներից քչերն էին կարծում, որ նա 40 տոկոսից շատ ձայն կհավաքի։ Որ նա ավելի քան 50 տոկոս է հավաքել, իհարկե անսպասելի էր»,-ասել է Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ դա մի քանի բացատրություն ունի։ «Գլխավորը պատերազմում պարտության գործոնն է և մարդկանց ինտուիտիվ, հոգեբանական ցանկությունը՝ առանց ցնցումների աջակցել գոյություն ունեցող իշխանությանը»,-նշել է Տկաչենկոն։

Երկրորդ գործոնը, քաղաքագետի կարծիքով, այն է, որ քիչ մարդիկ են մասնակցել ընտրությանը, և այդպիսով իշխանությունն առավելություն ունի, քանի որ նրանք, ովքեր իշխանության համար են քվեարկում, ընտրությունների գնում են, իսկ նրանք, ովքեր իշխանություններից հիասթափված են, չեն գնում։

«Ուստի չարժե համարել, որ այս ցուցիչն արտացոլում է Հայաստանում տիրող իրական վիճակը, թեև ակնհայտ է, որ այս պահին Փաշինյանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է, բայց այնուամենայնիվ նրա հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է»,-նշել է փորձագետը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

0
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (272)
Ըստ թեմայի
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում