Հակոբ Ավետյան

Թշնամին ինժեներական աշխատանքներ է անում, սրա դեմը պետք է շուտ առնել. Գեղամասարի ղեկավար

358
(Թարմացված է 14:35 04.06.2021)
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Գեղարքունիքի մարզում շփման գծի հատվածում գրանցված միջադեպերի, ադրբեջանցիների ագրեսիվ վարքագծի ու բանակցություններից ունեցած իր սպասելիքների մասին։
Միջադեպեր միշտ են լինում. Գեղարքունիքում թշնամին նենգությամբ աչքի ընկնելու առիթը բաց չի թողնում

Գեղարքունիքի մարզում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուքը հաճախակի բնույթ է կրում։ Միջադեպեր գրանցվում են գրեթե ամեն օր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Սահմանին զինվորների հետ ընդհարումները միշտ են լինում։ Մեկ-երկու օր առաջ էլ նորից ձեռնամարտի են բռնվել, մեծ ծեծկռտուք է եղել, կան տուժածներ»,- ասաց նա։

Ավետյանը տուժողների թվի և վնասվածքների մասին մանրամասների չի տիրապետում, բայց գիտի` միջադեպերն ադրբեջանցիներն են հրահրում, քոչվորի իրենց դեմքը չեն փոխել. առիթը բաց չեն թողնում իրենց նենգությամբ աչքի ընկնելու։

«Շատ ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերում։ Մենք այդ ազգից խամ չենք, գիտենք, որ հենց հնարավորություն ունեցան` հաջորդ քայլն են անելու։ Այնպես չէ, որ մի միջադեպով  ամեն բան ավարտվում է։ Ո՛չ։ Դրանք միշտ էլ շարունակելու են նույն ոճով շարժվել»,- ասաց համայնքապետը։

Նրա խոսքով`մինչ այս պահն ադրբեջանցիները բնակավայրերի տարածք մուտք չեն գործել, գյուղացիների հետ միջադեպեր չեն եղել, բայց արդեն խոտհնձի սեզոն է, իսկ գյուղացիները չեն կարողանում սար բարձրանալ, խոտ հնձել, որ կարողանան ձմռանը անասունները պահել. ադրբեջանցիներն այնպիսի վստահությամբ են մարզի կարևորագույն բարձունքներին տիրացել ու չեն էլ պատրաստվում դրանք լքել, ասես դրանք հենց իրենցն են եղել։ 

«Պետք է իրավիճակը շատ արագ փոխել։ Իրենք այնպիսի դիրքերում են հայտնվել, որ մենք ինչ ունենք-չունենք` ոչ մի բանն էլ չենք կարողանում օգտագործենք։ Ինժեներական աշխատանքներ են անում։ Սրա դեմը պետք է շուտ առնել, եթե չկարողանանք` ծանր հետևանքներ կարող է ունենալ»,- նշեց Ավետյանը։

Հունիսի 2-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից, մինչ այս եղած բանակցություններից Ավետյանի սպասելիքները մեծ չեն. ասում է` արդեն 3-րդ շաբաթն է` ադրբեջանցիները մեր տարածքում են, նշանակում է`բոլոր բանակցություններն էլ անարդյունք են։  

«Չեմ ուզում ասել, որ բանակցեցին` դրանից հետո ամեն ինչ փոխվելու է։ Դեռ սպասում ենք, տեսնենք` ինչ կփոխվի։ Կարծում եմ`այս վիճակը խաղաղ ճանապարհով դժվար է լուծել, որովհետև եթե իրենք դիմադրություն չստանան,  վախ չզգան`իրենք այդտեղից հետ չեն գնա, իսկ իրենց մնալը միշտ էլ մեծ վտանգ է մեր տարածաշրջանի համար»,- հավելեց Ավետյանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

358
թեգերը:
Հայաստան, Սահման, ադրբեջանցի, համայնքի ղեկավար, Գեղամասար
Ըստ թեմայի
«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել
Խաթարվել է բնակիչների հոգեկան անդորրը. Թաթոյանը Գեղարքունիք է մեկնել
Կրակոցներ Գեղամասարում. իրավիճակը շատ լարված է
Գարիկ Միսակյան

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

64
(Թարմացված է 17:20 19.06.2021)
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հայ-իրանական հարաբերություններին։
«Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը». Միսակյան

Պահպանողական էբրահիմ Ռաիսին կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ և Հայաստան-Իրան հարաբերությունները նոր հարթություն տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Իրանում մինչ Ռայիսիի ընտրվելը և նախագահական ընտրությունները թե՛ խորհրդարանի, թե՛ փորձագիտական մակարդակում եղել են հայտարարություններ, Իրանի խորհրդարանի գիտական ուսումնասիրությունների կենտրոնը նաև զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ Իրանի առաջնահերթություններից է լինելու տնտեսական հարաբերությունների բարելավումը Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Նրա խոսքով` Իրանը տնտեսական ակտիվությամբ կփորձի կանխել թուրքական աննախադեպ ազդեցության աճն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, իսկ Հայաստանում` տարանցիկ ենթակառուցվածքներ ստեղծել և մեծացնել իր տնտեսական ազդեցությունը Սյունիքում։

«Սյունիքում իրանական ներկայության մեծացումը իրանական փորձագիտական շրջանակների կողմից կարևորվում է նրանով, որ Իրանը, տնտեսապես ակտիվանալով Սյունիքում, կարող է նաև որոշ չափով միջամտել Սյունիքի հետ կապված ադրբեջանա-թուրքական ձգտումներին»,- ընդգծեց Միսակյանը։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ` հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

64
թեգերը:
Գարիկ Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սյունիքի մարզ, Հայաստան
Ատոմ Մարգարյան

Ո՞ր դեպքում ֆինանսական-տնտեսական ցնցումներ կլինեն. Մարգարյանը` դրամի կայունության մասին

55
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դրամի փոխարժեքի կայունացմանը և նշել, թե որ դեպքում կարող են ցնցումներ գրանցվել։
«Հնարավոր են որոշակի ֆինանսական-տնտեսական ցնցումներ». Մարգարյան

Եթե ընտրություններն անցնեն անցնցում, և հետընտրական անցանկալի զարգացումներ չլինեն, դրամի փոխարժեքի կայունությունը կշարունակվի, և հնարավոր է` էլ ավելի ամրապնդի դիրքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«ԿԲ ռեզերվները, որոնք շուրջ 3 մլրդ դոլար են կազմում, թերևս գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, այնպես որ այս իմաստով խնդիր չի լինելու, եթե քաղաքական գործընթացներն ընթանան օրենսդրության շրջանակում, հակառակ պարագայում հնարավոր է ամեն ինչ, այդ թվում նաև որոշակի ֆինանսական-տնտեսական ցնցումներ»,- ասաց նա։

Նրա խոսքով` փոխարժեքի որոշակի կայունացումն արհեստական չէ. մեծ հաշվով մակրոտնտեսական ցուցանիշները հավասարակշռված են, սակայն գնաճային միջավայրն է որոշակի լարված, հատկապես արտաքին շուկաներից եկող ռիսկերի կամ ճնշումների համատեքստում։

Կենտրոնական բանկը խստացնում է վարկեր տրամադրելու կանոնները

«Հատկապես պարենային ապրանքների և վառելիքի թանկացումները միջազգային շուկայում ավելի շատ էկզոգեն գործոններ են, որոնք ազդում են հայաստանյան թե՛ սպառողական, թե՛ արտարժութային շուկայի զարգացումների վրա, արհեստականության տարր այստեղ չկա»,- նշեց Մարգարյանը։

Նշենք, որ վերջին օրերին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որոշակի կայունություն է գրանցել։

Ինչպիսին կլինի ապագա իշխանությունը. ընտրության մասնակիցների կեսը տնտեսական ծրագիր չունի

55
թեգերը:
դրամ, Ատոմ Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գնաճը զարգանում է. ԿԲ–ը դարձյալ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի
ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի
Արմեն Չարչյան

Ինչու դատարանը չի հրապարակում Արմեն Չարչյանի վերաբերյալ որոշումը․ պաշտպանն իր վարկածն ունի

243
(Թարմացված է 23:57 19.06.2021)
Չարչյանի պաշտպանները հայտարարել էին, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Արմեն Չարչյանինն է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակեր այսօր՝ ժամը 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ՝ ժամը 19։34-ին, պաշտպանները դատավորի օգնականից տեղեկացել են, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու։ Տեղեկությունը հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը, դատավորի աշխատակազմից որևէ տեղեկություն չի հաղորդվել և չի հաղորդվում մինչ այս պահը: Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը, մերժել բոլոր տեսակի ճնշումները և գործել բացառապես օրենքով»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօր դատարանում տեղի էր ունեցել Արմեն Չարչյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը:

Գործով քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին։ Քննության ավարտից հետո պաշտպանները հայտնել էին, որ Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի 20։00-ին։

Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

Նրանք արձանագրել էին, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին և ի թիվս այլ հարցերի հարց է առաջադրել` արդյո՞ք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է: Ըստ նրանց` ստացվում է, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ այդ անձն Արմեն Չարչյանն է:

Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

243
թեգերը:
Դատարան, Արմեն Չարչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան
Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է