Մեխակ Ապրեսյան

Ինչ կփոխի հայ-վրացական սահմանի բացումը, ու ինչ անել, որ ներգնա տուրիզմը չտուժի

50
(Թարմացված է 21:28 02.06.2021)
Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-վրացական սահմանի բացմանը և նշել, թե ինչ ազդեցություն կարող է դա ունենալ մեր երկրում ներգնա տուրիզմի վրա:
Ի՞նչ է սպասվում Հայաստանի ներգնա զբոսաշրջության ոլորտին՝ հայ–վրացական սահմանի բացվելուց հետո

Հայ-վրացական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Սա երկու երկրների համար էլ նպաստավոր է: Երկար տարիներ լավ ավանդույթ էր ձևավորվել՝ Հայաստան-Վրաստան զբոսաշրջային փաթեթով հեռավոր երկրներից հարյուրավոր զբոսաշրջիկներ էին գալիս: Փակ սահմանի դեպքում դա տեղի չէր ունենում, Հայաստանի և Վրաստանի միջև փոխադարձ զբոսաշրջային այցելությունները ևս անհնար էին դարձել»,- ասաց նա:

Սահմանների բացման արդյունքում կավելանա նաև Վրաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը: Ապրեսյանի խոսքով՝ այստեղ շատ կարևոր է գոնե փոխայցելությունների հավասարակշռությունը պահպանել, ինչի համար անհրաժեշտ է ճիշտ քաղաքականություն մշակել:

«Եթե կարողանանք այնպես անել, որ այդ սալդոն, այդ հաշվեկշիռը դրական լինի՝ շատ լավ կլինի: Այսինքն՝ եթե միայն ասենք՝ չէ, թող այնտեղից գան և Հայաստանից չգնան, դա էլ ճիշտ չէ: Մենք էլ պիտի գնանք, իրենք էլ պիտի գան, բարեկամություն անենք, հարևանություն անենք, բայց այնպես, որ մեզ համար լավ լինի»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե արդյոք սահմանների բացումը չի հարվածի ներգնա զբոսաշրջությանը, որը վերջին մեկ տարում բավականին աճ էր գրանցել՝ Ապրեսյանն ասաց, որ ներգնա զբոսաշրջությանը զարկ տալու համար արդեն մի քանի ամիս է՝ առաջարկությունների փաթեթ են ներկայացրել կառավարությանը, սևով սպիտակին գրել, որ հարկային բարեփոխումներ են պետք, բայց մինչև հիմա պատասխան չեն ստացել:

Նա համոզված է, որ եթե իրենց ներկայացրած առաջարկություններն ընդունվեն, 2-3 տարվա կտրվածքով հնարավոր է ներգնա տուրիզմի բազմապատիկ դրական արդյունք ապահովել:

Ոչ պատահական այցելություն, կամ ինչպես է Թուրքիան զբոսաշրջիկ «բերում» Հայաստան

Հիշեցնենք` Վրաստանը հունիսի 1-ից բացել է օտարերկրյա քաղաքացիների համար ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից:

Հայաստանից Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է առցանց դիմում լրացնեն: Իսկ երկիր մուտք գործել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու դեղաչափ) փաստաթղթի և միաժամանակ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով: Այդ դեպքում, սակայն, քաղաքացիները ստիպված կլինեն ևս մեկ թեստ հանձնել արդեն Վրաստանում՝ այդ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում:

50
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Երևանում տաքսիներն ավելանում են, գները` աճում. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս ելք գտնել
Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի հայ սոմելյեն, կամ թալինցի Հայկի պատմությունը
Ներդրումային ի՞նչ ծրագրեր են հետաքրքրում ռուսական բիզնեսին Հայաստանում
Ռուբեն Սաֆրաստյան

ԱՄՆ–ն փորձում է ակտիվանալ արցախյան բանակցային գործընթացում․ Սաֆրաստյան

20
(Թարմացված է 14:31 13.06.2021)
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 14-ին կայանալիք Բայդեն–Էրդողան հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղաի հիմնահարցը։
Սաֆրաստյան. ԱՄՆ–ի վարչակարգը փորձում է իր դիրքն ակտիվացնել արցախյան բանակցային գործընթացում

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` պետքարտուղար Բլինկենի հայտարարության այն հատվածը, որը կապված է Արցախի հետ, արտացոլում է այն իրողությունը, որ ԱՄՆ–ի ներկայիս վարչակարգը, ի տարբերություն նախորդի, փորձում է իր դիրքն ակտիվացնել արցախյան խնդրի բանակցային գործընթացում։ Ըստ նրա` ԱՄՆ–ն առհասարակ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ ավելի ակտիվ քաղաքականություն է սկսում վարել, ինչի հավաստումն էր պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի տարածաշրջանային այցը։

«Այստեղ նաև Թուրքիան իր խաղն է խաղում։ Թեև նա արցախյան 44-օրյա պատերազմում չստացավ այն, ինչ ցանկանում էր, բայցևայնպես հնարավորություն ստացավ Հարավային Կովկասում գոնե ինչ–որ չափով ոտք դնելու տեղ ապահովել, ինչը նույնպես փորձում է այսօր ԱՄՆ–ին զիջել` դիվիդենտներ ստանալու ակնկալիքով։ Հենց այդ նպատակով էլ ամերիկացիներին ասում են` դուք ուզում եք ակտիվանալ Հարավային Կովկասում, բայց մենք արդեն այնտեղ ունենք տեղ և կարող ենք այդ հարցում օգնել ձեզ։ Այսինքն` Թուրքիան ԱՄՆ–ին առաջարկում է միջնորդավորված ակտիվություն»,– նշեց թուրքագետը։

Սաֆրաստյանի համոզմամբ` ԱՄՆ–ն մեր տարածաշրջանում կակտիվանա ոչ միայն Թուրքիայի միջնորդությամբ, թեև այդ երկրի գործոնը կշարունակի օգտագործել նոր քաղաքականության համատեքստում, հետևաբար երկու կողմերն էլ ունեն իրենց հաշվարկները։ Փորձելով պահպանել ընդհանուր դաշնակցային հարաբերությունները` այս երկրները կձգտեն որոշակի առավելություն ստանալ երկկողմ փոխգործակցությունից։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է

Ըստ Սաֆրաստյանի` ԱՄՆ–ի քաղաքական վերնախավն այսօր Թուրքիային չի վստահում, քանզի այդ երկիրը ղեկավարում է մի մարդ, որը չի կիսում արևմտյան արժեքները, որոնց տարածումը Բայդենը համարում է իր առաքելությունը, հետևաբար ներկայիս Թուրքիան չի ընկալվում որպես արևմտյան արժեհամակարգի մաս։ Եթե անվստահությունը խորանա, այն կարող է հետևանքներ ունենալ Թուրքիայի համար, առավել ևս որ դրան նպաստում է անձամբ Էրդողանի վարած արկածախնդրային քաղաքականությունը։           

Թուրքիան Ռուսաստանի դեմ խաղ է խաղում Հարավային Կովկասում

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կայանալու է հունիսի 14–ին Բրյուսելում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ընթացքում։
Նշենք, որ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվելու են Վաշինգտոնի և Անկարայի միջև էական տարաձայնությունները Սիրիայի, Աֆղանստանի հարցերի ու այլ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ։

20
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ջո Բայդեն, ԱՄՆ, Թուրքիա
Ըստ թեմայի
Լավրովն ասել է՝ երբ ավելի հեշտ կլուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը
Ղարաբաղում մրցաշար եմ անցկացրել և հպարտ եմ. Նոբել Առուստամյանը` Բաքվի պահվածքի մասին
Դե ասեք՝ ոնց էիք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը. Փաշինյանը` ՀՀ նախկին նախագահներին
Սուրեն Սուրենյանց

Ռազմագերիներով Ադրբեջանը լուծել է մի քանի խնդիր. Սուրենյանցը` քարտեզի և զորակոչի մասին

362
(Թարմացված է 23:43 12.06.2021)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 15 հայ գերիների վերադարձին։
Ռազմագերիներով Ադրբեջանը լուծել է մի քանի խնդիր. Սուրենյանցը` քարտեզի և զորակոչի մասին

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` գերիների վերադարձի լուրն անտարակույս ուրախացնելու է մեր ողջ հասարակությանը, բայց մյուս կողմից` երբ հայ–ադրբեջանական սահմանին առաջանում է լարվածություն, ադրբեջանցիները մտնում են մեր տարածք կամ հայկական կողմից գերիներ վերցնում, մեր իշխանությունն անմիջապես պատասխանատվությունը գցում է ռուսական կողմի վրա։

«Ասում են` Մուրադովը և ռուսական գերատեսչությունը պետք է զբաղվեն այդ խնդրով, բայց երբ գերիներ են վերադառնում, իշխանությունը` հատկապես Նիկոլ Փաշինյանը, փորձում է ֆիքսել իր կարևոր դերակատարությունն այդ հարցում։ Մի քանի օր առաջ Փաշինյանի խոսքից ընդհանրապես ոչինչ չհասկացա, երբ հայտարարեց, որ մոտ ապագայում ինչ–որ ակնկալիքներ ունի գերիների վերադարձի հետ կապված, հակառակ պարագայում չէր ասի, որ երկու ամսվա ուշացման համար մեր հայրենակիցները կներեն իրեն»,– նշեց քաղաքագետը։

Անկախ ամեն ինչից, Սուրենյանցը ողջունում է գերիների վերադարձի փաստը և հույս հայտնում, որ բոլոր գերիները շուտով կվերադառնան հայրենիք, բայցևայնպես, անթույլատրելի է համարում, որ այդ թեման ընդհանրապես օգտագործվի իշխանության կամ ընդդիմության կողմից ներքաղաքական հարթության վրա, ընտրական գործընթացում։ Ըստ նրա`իշխանությունը պարտավոր էր մինչ այս պահը հասնել նրան, որ բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը լուծված լիներ։

«Այնպես չէ, որ հիմա պետք է շնորհակալություն հայտնենք Փաշինյանին ուշացումով, այն էլ` գերիների մաս–մաս վերադարձի համար։ Այս հարցը պետք է լիներ քաղաքական կոնսենսուսի առարկա` այն չօգտագործելու հաստատակամությամբ»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` ամեն դեպքում գործընթացը պետք է իրականացված լիներ ռուսական կողմի միջնորդությամբ, որովհետև դա բխում է նաև եռակողմ հայտարարությունից։ Ըստ նրա` Ադրբեջանն առհասարակ ռազմագերիներին պահելով` լուծել է մի քանի խնդիր, օրինակ` Հայաստանից դեպի Արցախ զորակոչ այլևս չի իրականացվում, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում կարծեք թե կա համաձայնություն, բայց ինչ–որ պահից սկսած` գերիների խնդիրն Ադրբեջանի համար դառնում է բեռ և նա թիրախավորվում է միջազգային հանրության կողմից, հետևաբար չի բացառվում, որ մոտ ապագայում որոշակի պայմանավորվածությունների արդյունքում ռազմագերիներն իսկապես վերադառնան Հայաստան։

Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների անունները

Քաղաքագետի պնդմամբ` հիշյալ խնդրում չի կարելի գերագնահատել ՀՀ իշխանության դերը, քանի որ նա անցած յոթ–ութ ամինսների ընթացքում այդուհանդերձ չի կարողացել լուծել գերիների վերադարձի հարցը։   

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ ենք տվել. Նիկոլ Փաշինյան

362
թեգերը:
զորակոչ, քարտեզ, ռազմագերի, Սուրեն Սուրենյանց
Ըստ թեմայի
Ո՞ր թեկնածուներն են ձեռնտու Ռուսաստանին. քաղաքագետի կարծիքը
ՀԱԿ-ը կոչ է անում ուժերը չջլատել. ինչ ուղերձ է պարունակում Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
«Կոմպրոմատ չեմ համարի». քաղաքագետը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին
Роберт Кочарян на митинге (9 мая 2021). Еревaн

«Հայաստան» դաշինքը նախընտրական ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Երևանի կենտրոնում

0
(Թարմացված է 15:10 13.06.2021)
Նախապես քաղաքապետարանը հանրահավաքի թույլտվություն էր տվել մինչև 20։00, սակայն դատական վճռով հավաքի թույլտվության ժամը երկարացվել է։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ «Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում կանցկացնի նախընտրական ամփոփիչ հանրահավաք։ Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել և նշել, որ քաղաքապետարանը բավարարել է դաշինքի դիմումը, բայց նաև դատական գործընթացի կարիք է զգացվել։

«Մայիսի 19-ին ես՝ որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար: Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00»,- նշել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ չնայած «Հայաստան» դաշինքը, ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը։ Բայց քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում։ Հիմնավորումն այն էր, թե «Հայաստան» դաշինքի հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին:

«Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հսանրային հավաքն ավարտելու է 21: 00-ին»,- տեղեկացնում է Վարդևանյանը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

0
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, հանրահավաք, Ռոբերտ Քոչարյան, «Հայաստան» դաշինք, Երևան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021