00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե ցանկանում եք երկիրը փլուզել ներսից` պարտք տվեք, կամ ինչ է պետք անել պետական պարտքի հետ

© Sputnik / Aram NersesyanЭкономист Атом Маргарян в гостях радио Sputnik Армения
Экономист Атом Маргарян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի պետական պարտքի ավելացման դրդապատճառներին ու միտումներին։
Մարգարյան. «Պետական պարտքի ավելացումը ոչ մի լավ բան չի խոստանում»

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` պետական պարտքի աճը վերջին տարիներին գրանցել է թռիչքաձև աճ, ինչը, սակայն, պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով։ Ըստ նրա` համավարակն ու լոքդաունները, տնտեսության արգելափակումը, արտաքին շուկաների հետ կապերի խզումն են հանգեցրել առկա իրավիճակին։

Տնտեսությունը լիարժեք չի աշխատում, պետական բյուջեի եկամուտները էլ չեն համալրվում, ուստի հավասարակշռությունը պահպանելու համար Փաշինյանի կաբինետը գնացել է լայնածավալ արտաքին և ներքին փոխառությունների ճանապարհով, ինչի արդյունքում աճել են արտաքին ու ներքին պարտքը։

«Պետական բյուջեի դեֆիցիտը փաստորեն գերազանցել է կայունության սահմանագիծը, որը սովորաբար դիտարկվում է 3 տոկոսի չափով, բայց մեր պարագայում 5,5 տոկոս է, և կանխատեսումները ցույց են տալիս, որ նման տեմպերի պահպանման դեպքում այն ավելի կաճի։ Երկրորդ գործոնը արցախյան 44-օրյա պատերազմն է և ստեղծված իրավիճակում առաջացել են ֆորսմաժորային ներարկումներ անելու հնարավորություններ ու պարտադրանքներ։ Անկախ ամեն ինչից` պետական պարտքի ավելացումը ոչ մի լավ բան չի խոստանում»,– նշեց տնտեսագետը։

Մարգարյանը վկայակոչեց գնդապետ Դանի նոթերի այն հատվածը, ըստ որի` եթե ցանկանում եք երկիրը փլուզել ներսից` պարտք տվեք։

И.о. министра финансов Атом Джанджугазян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Ջանջուղազյանը բացատրեց` ինչու է ավելացել պետական պարտքը

Ըստ նրա`ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ունենալ եկամուտներ գեներացնելու հնարավորություններ, որպեսզի ոչ միայն զարգանա տնտեսությունը և լուծվեն պաշտպանական, սոցիալական խնդիրները, այլև պատշաճ ձևով սպասարկվեն արտաքին ու ներքին պարտքը։ 

Տնտեսագետի խոսքով` արտաքին աղբյուրներից, ինստիտուցիոնալ դոնորներից հնարավորինս ներգրավվել է պարտք, որոնք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տրամադրած վարկերն են։

Գումարները բացառապես տրամադրվում են որոշակի ծրագրերի իրականացման նպատակով, բայց տնտեսագետը չի կարծում, որ փող կտան ՀՀ կառավարությանը, որպեսզի լուծի իր ծախսային խնդիրները։ Նրա կարծիքով` պետական պարտքը պետք է սպասարկվի հավուր պատշաճի, բայց քանի որ չկա արդյունավետորեն կառավարվող բարձր արտադրողական և մեծածավալ արտահանումներ ունեցող տնտեսական համակարգ, ուստի կառավարությունը փորձում է այդ ամենն անել ներքին աղբյուրների հաշվին, ինչը լավ բան չի խոստանում կայունության առումով։   

Ռազմական ծախսերը պարտքո՞վ են արել. ինչու է աճում պետական պարտքն ըստ տնտեսագետի

Հիշեցնենք` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ–ում 2020 թվականի պետական բյուջեի կատարմանն առնչվող քննարկումների ժամանակ հայտնել էր, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է 7 միլիարդ 968 միլիոն դոլար, որից 7 միլիարդ 509 միլիոնը կառավարության պարտքն է, իսկ մնացածը` Կենտրոնական բանկինը։

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի հայտարարության համաձայն` կառավարության պարտքում արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 5 միլիարդ 593 միլիոն դոլար, ներքին պարտքը` 1 միլիարդ 915 միլիոն։ 

Հայաստանի պետական պարտքն ավելացել է 647,2 մլն դրամով

Լրահոս
0