Ատոմ Մխիթրայան

Երկրի ղեկավարը պետք է լինի հնարավորինս կրթված, որպեսզի նրան ընդօրինակեն. Մխիթարյան

252
(Թարմացված է 20:52 01.06.2021)
Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեսակետին, որն առնչվում է 10 տարեկան երեխաների կրթական ցենզին։
Մխիթարյան. «Պետք է փոխենք իշխանության որակը, որ կարողանանք կրթության վրա դրականորեն ազդել»

Ատոմ Մխիթարյանն իր հերթին վկայակոչեց Կրթության տեսչության նախաձեռնությունը, որը կազմակերպել էր գրավոր քննություն` որոշելու մաթեմատիկա առարկայից 10-րդ դասարանի աշակերտների գրագիտության կամ գիտելիքների մակարդակը և արդյունքները ցույց էին տվել, որ աշակերտների ավելի քան 60 տոկոսը ստացել էր անբավարար, ինչը շատ մտահոգիչ ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ կրթության որակն ու մակարդակը մեզանում էապես ընկել է։

«Եթե դա նույնիսկ համեմատենք հետխորհրդային առաջին տարիների հետ, կստացվի, որ այն ժամանակ աշակերտների ավելի քան 90 տոկոսը դրական արդյունք  էր ցուցաբերում։ Մեզանում միայն շարունակաբար խոստումներ են տալիս, թե պատրաստվում են բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, մտցնում են ուսուցիչների տարակարգեր, բայց ստացվում է, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել կամ խոստումները չեն էլ կատարվել, որպեսզի որևէ արդյունք գրանցվի»,– նշեց փորձագետը։ 

Մխիթարյանը թերահավատորեն է մոտենում այն տեղեկությանը, որ 10 տարեկան երեխաների 35 տոկոսն անգրագետ է, այսինքն` ստացվում է, որ ամեն երրորդ երեխան կարդալ չգիտի։ Ըստ նրա` նախևառաջ պետք է գիտակցել կրթության կարևորությունը, հետևաբար ոլորտի կարգավորողը կամ երկրի ղեկավարը պետք է լինի հնարավորինս կրթված, որպեսզի նրան ընդօրինակեն, քանզի դա նաև բարոյահոգեբանական խնդիր է։

«Եթե հասարակության մեջ լայն իմաստով խրախուսում ենք այն երևույթը, որ սոցիալական բարձր դիրք են գրավում անգրագետ մարդիկ, ուրեմն այդ պահվածքով` նման մարդկանց պատգամավոր ընտրելով կամ պետական պաշտոնի նշանակելով` խրախուսում ենք անգրագիտությունը»,– նշեց փորձագետը։

Մխիթարյանը վկայակոչեց նաև սոցհարցումների արդյունքները, որոնց համաձայն` գործող իշխանության աջակիցների մեջ մեծ տոկոս են կազմում հենց կրթական ցածր ցենզ ունեցող քաղաքացիները, հետևաբար մենք, ըստ փորձագետի, պետք է փոխենք իշխանության որակը, որպեսզի կարողանանք կրթության վրա ունենալ որոշակի դրական ազդեցություն։ Անհրաժեշտ է նաև էապես ավելացնել կրթության ոլորտին ուղղված պետական ֆինանսավորումը։      

Ինչո՞ւ երիտասարդ կադրերը չեն գալիս դպրոց. փորձագետը խոսել է ուսուցիչների խնդիրներից

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի գրասենյակ, որտեղ ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձել էր նաև երեխաների կրթվածության խնդրին։

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այսօր մեր 10 տարեկան երեխաների 35 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի և մեր առաքելությունն այն է, որ մեր բոլոր երեխաները ստանան պատշաճ կրթություն։

252
թեգերը:
Հայաստան, դպրոց, Նիկոլ Փաշինյան, կրթություն
Պարույր Հայրիկյան

Մեր դաշինքը ձևավորվել է ազգային համերաշխությունը վերականգնելու ցանկությամբ. Հայրիկյան

39
(Թարմացված է 13:27 16.06.2021)
«Ազատ հայրենիք» դաշինքի անդամ, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։
Հայրիկյան. «Ազգային համերաշխությունը վերականգնելու մղումն արտահայտվում է մեր դաշինքի ձևավորմամբ»

Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ` ցանկացած խոսք պետք է հիմնավորվի գործով, ուստի ազգային համերաշխությունն ու համագործակցելու ոգին վերականգնելու ցանկությունն արտահայտվում է հենց տվյալ դաշինքի ձևավորմամբ։ Ըստ նրա` «Ազատ հայրենիքը» եղած դաշինքներից տարբերվում է նրանով, որ իսկապես դաշինք է։ Այն ոչ թե երկու կամ ավելի ուժերի համաձայնություն է, այլ որոշ դեպքերում իրարից լուրջ տարբերություններ ունեցող վեց քաղաքական ուժերի համագործակցություն։ 

«Սա առաջին վկայությունն ու ապացույցն է, որ մեր ցանկությունը միայն խոսքերի շարան չէ։ Եթե մեր դաշինքը նույնիսկ լինի կարճատև, բայց նպատակներն իրականացնելու ունակ և կարողանա իր նպատակների առնվազն կեսն իրագործել, ապա մեծագույն ներդրում կունենա ներքաղաքական զարգացման գործընթացում։ Ոչ միայն դաշինքները, այլև կուսակցությունները երբեմն ժամանակի փորձությանը չեն դիմանում։ Մենք սկսել էինք համագործակցել՝ անկախ ընտրություններից, և մեզ համար կարևորագույն հարցերից է, օրինակ, միջազգային հանրության աջակցությամբ անվտանգության համակարգի վերականգնումը»,– նշեց «Ազատ հայրենիք» դաշինքի ներկայացուցիչը։ 

Հայրիկյանի կարծիքով` քաղաքակրթական կողմնորոշումը նույնպես կարևոր է։ Դաշինքը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն ցուցաբերել է դեռևս ընտրություններից առաջ, և ժողովրդավարությանն առնչվող հարցերի ամրագրումն իրենց կողմից նշանակում է քաղաքակրթական, համամարդկային ներդրում այն գործընթացում, որը վերափոխելու, վերագնահատելու է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը։ 

Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը

«Մարդիկ մեծ մասամբ հիասթափված են ու դառնացած, ուստի մեր հիմնական խնդիրն է նախևառաջ տեղեկացնել «Ազատ հայրենիք» դաշինքի մասին, թեև ակնառու է քարոզարշավին հատկացված ժամանակի սղությունը։ Մենք կայուն եռյակում ենք, մեզանից վախենում են, որովհետև երբ լույսը սկսում է երևալ, խավարը դառնում է անզոր։ Մենք կամ պետք է միասին աշխատենք և ունենանք հայրենիք, որն ապահով հանգրվան կդառնա այս աշխարհում, կամ էլ կդառնանք աշխարհով մեկ դեգերող ժողովուրդ։ Բոլոր նրանք, ովքեր մինչ այս պահը չեն կողմնորոշվել, տեսնելով այս իրողությունը, մեր գործունեությունը, կարող են կատարել գիտակցված ընտրություն»,– նշեց ԱԻՄ-ի նախագահը։

Հայրիկյանի պնդմամբ` եթե իրենք կարողանան գալիք օրերին ավելի անմիջականորեն իրազեկել մարդկանց, ապա դա կարող է  ավելի մեծ արդյունքի հանգեցնել։

Պետք է բացառվի վիրավորանքն ու հայհոյանքը. հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության հետ

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

39
թեգերը:
Ընտրություններ, Պարույր Հայրիկյան
Ըստ թեմայի
«Ուշքի եկեք, հայրենիք ենք կորցնում». Սպիվակովան խոսել է Հայաստանի ճակատագրի մասին
Խորհրդարան չեն գալիս, բայց գնում են Ստրասբուրգ. Միրզոյանը կարգադրություն է ստորագրել
Ոստիկանությունը պահպանում է ոչ միայն Փաշինյանի, այլև մյուս թեկնածուների անվտանգությունը
Ներսես Զեյնալվանդյան

Եվրամիությունը մեզ հետ համագործակցության կանաչ լույս է վառել. ՀԵԿ փոխնախագահ

67
(Թարմացված է 23:55 15.06.2021)
Հայաստանի Եվրոպական կուսակցության փոխնախագահ, կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ներսես Զեյնալվանդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։
Զեյնալվանդյան. «Եվրամիությունն արդեն մեզ հետ համագործակցության կանաչ լույս է վառել»

Ներսես Զեյնալվանդյանի փոխանցմամբ` Եվրոպայի հետ սերտ համագործակցությունն իրենց կուսակցության առաջնահերթություններից է, որի հիմքում ԵՄ–ի հետ համապարփակ տնտեսական համագործակցության պայմանագիրն է, ինչը կարող է նախանշել անցումը դեպի լիարժեք ասոցացման պայմանագրի, որից հետո պետք է լինեն բանակցություններ Եվրամիությանն անդամագրվելու համար։

«Մեր տնտեսական ծրագրի հիմնական մասը կազմում է ԵՄ–ի հետ համագործակցության ծրագիրը, որն արդեն իսկ մինչև մարտի մեկը վավերացվել է եվրոպական 28 երկրների կողմից։ Հիմա գնդակը ՀՀ իշխանությունների դաշտում է, որոնք պետք է արձագանքեն 580 էջանոց ծրագրին, որի մեջ ներառված է նաև վիզաների ազատականացման հարցը։ Այդ հարցի լուծման պարագայում մեր քաղաքացիներն անարգել կարող են այցելել եվրոպական երկրներ։ Եթե մեր կառավարությունը տեղից շարժվի և վարի բանակցություններ, ապա հարցը շատ արագ կլուծվի»,– նշեց Հայաստանի եվրոպական կուսակցության փոխնախագահը։

Զեյնալվանդյանի տեղեկացմամբ` ԵՄ–ի հետ համապարփակ տնտեսական համագործակցության պայմանագրի մեջ մեծ տեղ է հատկացված կոնկրետ ծրագրերին, և եթե մեր կառավարությունն աշխուժություն ցուցաբերի, ապա կակտիվանա նաև ապրանքաշրջանառությունը եվրոպական երկրների հետ, այսինքն` Եվրամիությունն արդեն մեզ հետ համագործակցության կանաչ լույս է վառել, բայց խանգարող հանգամանքը մեր իշխանություններն են, որոնք այդ ուղղությամբ չեն աշխատում։ Ըստ նրա` մարտի մեկից հետո տևական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել, ոչինչ նկատելի չէ, դրա մասին նույնիսկ տեղեկացված չէ մեր հանրության մեծամասնությունը։ 

Հայաստանի եվրոպական կուսակցության փոխնախագահի հավաստմամբ` ԵՄ–ի հետ ասսոցացման պայմանագրի հիմնարար դրույթները տեղ են գտել նաև կուսակցության նախընտրական ծրագրի հիմքում։ Ըստ նրա` եթե հայ տնտեսվարողները ստանան համարժեք խթան և խորհրդատվական, ֆինանսական աջակցություն և հաշվի առնվի եվրոպական հսկայական շուկայի ծավալներն ու գնողունակությունը, ապա շատ արագ մեր գործարարները կարող են ինտեգրվել այդ եվրոպական շուկային, և հայկական ապրանքներն ավելի մեծ քանակներով կհայտնվեն այնտեղ։ 

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են կենտրոնական շտաբում․ լուսանկարներ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

67
թեգերը:
Եվրամիություն, Ընտրություններ, Ներսես Զեյնալվանդյան
Ըստ թեմայի
Պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք. Սերժ Սարգսյան
Քոչարյանը պատրաստ է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել
ԿԸՀ-ն մերժեց․ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցեն ընտրություններին
Նորածին եղնիկը

Մայլո՝ Վիկտորյայից․ Կենդանաբանականի փոքրիկ այցելուն անվանակոչել է նորածին եղնիկին

0
(Թարմացված է 17:28 16.06.2021)
Կենդանաբանական այգին ավելի վաղ հրապարակել էր փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Երկու օր առաջ Երևանի կենդանաբանական այգում ծնված եղնիկն արդեն անուն ունի։ Կենդանաբանական այգու Facebook-ի պաշտոնական էջը նշել է, որ նորածին եղնիկին անվանակոչել է այցելուներից մեկը և հրապարակել է լուսանկար։

«Մեր եվրոպական եղնիկն արդեն անուն ունի՝ Մայլո։ Անունն առաջարկել էր Վիկտորյան, ով մեր ամենափոքրիկ հետևորդներից է: Իսկ այսօր նա եկել էր այգի՝ եղնիկին տեսնելու», - գրված է լուսանկարին կից։

Կենդանաբանական այգին ավելի վաղ հրապարակել էր փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար: Նշվում էր, որ եղնիկը արու է։

Եվրոպական եղնիկը կամ վիթը գրանցված է համաշխարհային Կարմիր գրքում` որպես «քիչ վտանգված» կենդանատեսակ։

«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Ապրում է անտառների բացատներում, բայց արագ ընտելանում է ցանկացած միջավայրի:

Մայր եղնիկն ունենում է տարեկան միայն մեկ ձագ և մինչև 4 ամսականը կաթով է կերակրում իր ձագուկին։

0
թեգերը:
անուն, նորածին, եղնիկ, Կենդանաբանական այգի, կենդանի
Ըստ թեմայի
«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել
Կորոնավիրուսից մահացել է հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը
Գեղարքունիքում ավտոմեքենան մխրճվել է ոչխարի հոտի մեջ. կենդանիներից 30-ը սատկել են