Գարիկ Քեռյան, ընտրություններ, garik qeryan, yntrutyunner
Գարիկ Քեռյան

Մարդիկ խորանալու են ոչ թե ցուցակների մեջ, այլ նայելու են առաջին դեմքերին. քաղաքագետ

74
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական ուժերի ընտրական տասնյակները կունենան էական նշանակություն, եթե ընտրությունը, այնուամենայնիվ, կայանալու է կոնկրետ անձանց միջև։ 
Քեռյան. «Մարդիկ խորանալու են ոչ թե ցուցակների մեջ, այլ նայելու են առաջին դեմքերին»

Գարիկ Քեռյանի դիտարկմամբ` համամասնական ընտրակարգ ունեցող բոլոր երկրներում քաղաքական ուժերը նախ ներկայացնում են իրենց ցուցակների առաջին տասնյակները, որովհետև ցանկանում են ընտրողներին ներկայանալ իրենց ընտրանիով, և քանի որ խորհրդարանական կառավարման պայմաններում խորհրդարանն է որոշելու գործադիր իշխանության կազմը, հետևաբար առաջին տասնյակները քաղաքական ուժերի դեմքն են, բրենդը, կազմված են մարդկանցից, ովքեր ընտրություններում հաղթելու պարագայում զբաղվելու են օրենսդիր գործունեությամբ։

«Տասը հոգու ներկայացման մշակույթն այն է, որ եթե մարդիկ իրենց քվեն տալիս են որևէ կուսակցության, ապա նախընտրելի է, որ այդ քաղաքական ուժը ներկայացնի այն դեմքերին, որոնք հանդիսանում են նրա ընտրանին, սակայն Հայաստանում այսօր քաղաքական կուսակցություններն անձնավորված են, և ընտրողները մասնակցելով ընտրություններին` ավելի շատ ոչ թե խորանալու են ցուցակների, ծրագրերի, գաղափարախոսության մեջ, այլ նայելու են առաջին դեմքերին»,– նշեց քաղաքագետը։ 

Քեռյանի համոզմամբ` մերօրյա իրականության մեջ կուսակցություններն ու նրանց ղեկավարները գրեթե նույնականացված են, որովհետև եթե լիդերը մի կողմ դրվի, ապա չի մնա ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ սոցիալական հենարան, ո՛չ էլ քաղաքական կուրսի հաստատուն հետևորդներ, ուստի ներկայումս գերակշռում է կոնկրետ անձերի ընտրության հանգամանքը։ 

Քաղաքագետի գնահատմամբ` անձերի ընտրության գործոնն ավելի շատ կարևորվում է մեր ընդհանուր քաղաքական համակարգի այն առանձնահատկությամբ, որ առաջին դեմքերը դիտվում են որպես վարչապետի թեկնածու, իսկ թիմակիցները՝ որպես գործադիր իշխանության, ապագա կառավարության պոտենցիալ անդամներ։ 

Ծառուկյան, Մելքումյան, Տոնոյան․ հայտնի է ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախանշված են հունիսի 20–ին։ 

74
թեգերը:
Ընտրություններ, Գարիկ Քեռյան
Ըստ թեմայի
Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 անունը
Ինչո՞ւ են Ավինյանն ու Միքայելյանը դուրս մնացել ՔՊ ցուցակից. պարզաբանում է քաղտեխնոլոգը
Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակում է. էլ ովքե՞ր են ընդգրկվել
Ավետիք Իշխանյան

Հայաստանում ոչ թե օրենքի, այլ վրեժի դիկտատուրա է. Իշխանյան

63
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանի կալանավորման հարցին։
Իշխանյան. «Հայաստանում առկա է ոչ թե օրենքի, այլ վրեժի դիկտատուրա»

Ավետիք Իշխանյանը վկայակոչեց հանրահավաքներից մեկի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ երկրում օրենքի դիկտատուրա հաստատելու մասին, բայց իրավապաշտպանը համոզված է, որ Հայաստանում իրականում վրեժի դիկտատուրա է, և Արմեն Չարչյանի գործը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։

«Չարչյանը դասական քաղբանտարկյալ է։ Հայաստանի նորագույն պատմության մեջ նման դեպք չեմ հիշում, իհարկե եղել են քաղբանտարկյալներ, բայց այս դեպքն իսկապես առանձնահատուկ է։ Նախ` մեղադրանքը շատ կասկածելի է, որովհետև այստեղ վարչական ռեսուրսի օգտագործման մասին չի կարելի խոսել, քանզի հիվանդանոցը պետական հիմնարկ չէ, իսկ վարչական հիմնարկներ համարվում են միայն պետական կառույցները։ Չարչյանը պարզապես հորդորել է մարդկանց մասնակցել ընտրություններին, նրա խոսքը հիմք չի կարող լինել քրեական հետապնդման համար»,– նշեց իրավապաշտպանը։

Իշխանյանի կարծիքով`հարց է առաջանում, թե ինչպես է ձայնագրությունը գաղտնազերծվել, ինչը նշանակում է, որ Հայաստանում համատարած տեղի են ունենում ընդդիմադիրների նկատմամբ մեծածավալ հետապնդումներ։ Ըստ նրա` սա հիշեցնում է Խորհրդային Միությունում 1930-ականներին ՊԱԿ–ի գործունեությունն այլախոհների հանդեպ։ 

«Նույնիսկ եթե այդ գործում կա քրեական տարր, դա բավարար չէ, որպեսզի որպես խափանման միջոց կիրառվի կալանքը, որովհետև նույնիսկ այդ պարագայում գոյություն չունի հետաքննությանը Չարչյանի կողմից խոչընդոտելու վտանգ։ Բացարձակապես չկա հարգանք կայացած մարդու վաստակի նկատմամբ։ Երբ բոլոր հանգամանքները համադրում ենք, ստացվում է, որ միանշանակ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»,– նշեց իրավապաշտպանը։

«Դա բացարձակ սուտ է». Արմեն Չարչյանի պաշտպանը պատասխանել է դատախազությանը

Իշխանյանի գնահատմամբ` գործող իշխանությունն ատում է կայացած և իրենց բնագավառում հաջողությունների հասած մարդկանց և վրեժ է լուծում իրեն չհպատակվելու համար։ Ըստ նրա` վերջին ֆարս հիշեցնող ընտրություններից հետո իրավապահ մարմինները գործելու են հպատակի պես, և նրանց բացարձակապես չի հետաքրքրելու հասարակական կարծիքը։ 

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

63
թեգերը:
կալանք, Ավետիք Իշխանյան, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի
Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Արթուր Մարտիրոսյան

«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

116
(Թարմացված է 10:32 25.06.2021)
Կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի` ընդդիմադիրների հետ հաշտության առաջարկի մասին։
«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

Ընդդիմադիր ճամբարի և գործող իշխանության միջև համերաշխ գործակցությունը գրեթե անիրատեսական է, քանի որ ընդամենը օրեր առաջ միմյանց բնութագրում էին «դավաճան», «կապիտուլյանտ», «թալանչի», «մարդասպան» բառերով ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։ 

«Չեմ պատկերացնում, որ այդպիսի համագործակցություն մենք կտեսնենք ապագայում, չնայած խորհրդարանական դիվանագիտության հարթակում այն ինչ-որ ձևով հնարավոր է, բայց երկու ճամբարների միջև համերաշխություն չի կարող լինել»,- ասաց նա։

Նրա կարծիքով` Փաշինյանի հայտարարությանը պետք է հաջորդեին կոնկրետ գործողություններ, որոնք գոնե մինչ այս պահը տեսանելի չեն, իսկ դրանց բացակայության դեպքում հաշտության հայտարարությունը այդպես էլ կմնա օդում։

«Ինքը պետք է փոխի իր ամբողջ հռետորաբանությունը, որը չի կարող անել, իր ընտրազանգվածը սպասում է, որ ինքը պետք է պողպատ ցույց տա»,- ընդգծեց մասնագետը։ 

Նրա խոսքով` եթե նույնիսկ ինչ-որ պահի կողմերն իրար հաշտության ձեռք մեկնեն, հաջորդ ընտրություններում երկու քաղաքական ուժերի ընտրազանգվածն էլ զգալի կկրճատվի, քանի որ ընտրողների մի մասը սպասում է «պողպատե մանդատի» գործարկմանը, մյուսները`«նախկինների» աշխատանքին։ 

«Հեռանում եմ, քանի որ Շուշին ինձ համար դժգույն քաղաք չէր». Աղբալյանն ազատման դիմում է գրել

Միաժամանակ` հատկապես ընդդիմադիր թևում գրեթե համոզված են, որ հաջորդ արտահերթ ընտրությունները «յոթ սարի հետևում չեն»։

«Եթե նստեն, սկսեն բանակցել կարող է և այդքան դժվարությամբ ձեռք բերած 21-22 տոկոս ձայներն էլ կորցնեն, բայց քանի որ իրենք համոզված են, որ նոր ընտրություններ լինելու են, հետևաբար նման քայլի չեն գնա»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ հունիսի 22–ից Նիկոլ Փաշինյանն ընդունում է խորհրդարան չանացած կուսակցությունների ղեկավարներին։

Նա արդեն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Դավիթ Սանասարյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել։ Այս հրավերը որոշ ուժեր, օրինակ, «Ազգային ժողովրդական բևեռը» և Կարին Տոնոյանի «5165» շարժումը, մերժել են:

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

116
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան

Ինչպես են հաղթահարում ամառային անտանելի տապը տարբեր երկրներում. զովացնող ֆոտոշարք

0
  • Мертвое озеро в Ереване
  • Բելառուսցիները ջրվեժի տակ
  • Երիտասարդը նետվում է Նովոսիբիրսկի մարզում գտնվող գետի ջրվեժից
  • Աղջիկը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող ջրվեժի մոտ
  • Արծաթե ջրվեժը Վիետնամի Լաո Սայ նահանգում
  • Հյուսիսկորեացիները Փհենյանի առողջարանային համալիրում
  • Մալայզիացիները Սերենդի ջրվեժի տակ
  • Աղջիկը լողում է Բրազիլիայի Աբիսի ջրվեժի տակ
  • Իրանցի աղջիկները` գետում
  • Մեղր ջրվեժում հանգստացողները Կարաչաևո Չերկեսայի Հանրապետությունում
  • Հրազդան գետի ափին հանգստացող տղամարդիկ
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում կարող եք տեսնել տարբեր երկրների քաղաքացիների, որոնք գտել են ամառվա շոգից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը։

Ամառն այս տարի մի փոքր ավելի շուտ «գրոհեց» երկիր մոլորակի վրա։ Ամռան առաջին ամիսն է, բայց Երևանում, օրինակ, ջերմաստիճանն արդեն հատել է +40–ի շեմը։ Ի՞նչ անել անտանելի տապից պաշտպանվելու և օրը հաճելի անցկացնելու համար։

Ինչպես են հայերը պայքարում մեկուսացումից չգժվելու դեմ, կամ մարտահրավեր, որի «հախից կգանք»

Աշխարհի բազմաթիվ երկրներում դիմում են ամենափորձված ու արդյունավետ միջոցին` ջրի օգնությանը։ Կենարար հեղուկը պաշտպանում է մաշկը չորանալուց և, իհարկե, զովացնում է։    

Sputnik Արմենիայի ֆոտոշարքում կարող եք տեսնել տարբեր երկրների քաղաքացիների, որոնք ամառվա շոգից պաշտպանվում են ջրվեժների տակ ու գետերում։

Երկիրը տիեզերական հարվածի է ենթարկվել. գիտնականները մագնիսական հզոր փոթորիկ են գրանցել

0
  • Мертвое озеро в Ереване
    © Sputnik / Aram Nersesyan

    "Мертвое озеро" в Ереване

  • Բելառուսցիները ջրվեժի տակ
    © AP Photo / Sergei Grits

    Բելառուսցիները ջրվեժի տակ

  • Երիտասարդը նետվում է Նովոսիբիրսկի մարզում գտնվող գետի ջրվեժից
    © Sputnik / Александр Кряжев

    Երիտասարդը նետվում է Նովոսիբիրսկի մարզում գտնվող գետի ջրվեժից

  • Աղջիկը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող ջրվեժի մոտ
    © AFP 2020 / DIMITAR DILKOFF

    Աղջիկը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող ջրվեժի մոտ

  • Արծաթե ջրվեժը Վիետնամի Լաո Սայ նահանգում
    © Sputnik / Павел Львов

    Արծաթե ջրվեժը Վիետնամի Լաո Սայ նահանգում

  • Հյուսիսկորեացիները Փհենյանի առողջարանային համալիրում
    © AP Photo / David Guttenfelder

    Հյուսիսկորեացիները Փհենյանի առողջարանային համալիրում

  • Մալայզիացիները Սերենդի ջրվեժի տակ
    © AP Photo / Daniel Chan

    Մալայզիացիները Սերենդի ջրվեժի տակ

  • Աղջիկը լողում է Բրազիլիայի Աբիսի ջրվեժի տակ
    © AP Photo / Eraldo Peres

    Աղջիկը լողում է Բրազիլիայի Աբիսի ջրվեժի տակ

  • Իրանցի աղջիկները` գետում
    © AP Photo / Ebrahim Noroozi

    Իրանցի աղջիկները` գետում

  • Մեղր ջրվեժում հանգստացողները Կարաչաևո Չերկեսայի Հանրապետությունում
    © Sputnik / Алексей Даничев

    Մեղր ջրվեժում հանգստացողները Կարաչաևո Չերկեսայի Հանրապետությունում

  • Հրազդան գետի ափին հանգստացող տղամարդիկ
    © Sputnik / Asatur Yesayants

    Հրազդան գետի ափին հանգստացող տղամարդիկ

թեգերը:
ֆոտոշարք, Լուսանկար, շոգ
Ըստ թեմայի
Ով էր իրականում Մերիլին Մոնրոն. արխիվային կադրեր
Միայնակ հանգստություն և էրոտիկ արվեստ․ ֆանտաստիկ լուսանկարներ միջազգային մրցույթից
Հազվադեպ երևույթ. արևային խավարման ֆանտաստիկ կադրերը