իսրայել, պաղեստին, թուրքիա, հայոց ցեղասպանություն, israyel, paxestin, turkia, hayoc cexaspanutyun
Գրիգորի Բալասանյան

Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը. փորձագետը վերլուծում է թուրք–իսրայելական լարումը

170
(Թարմացված է 12:03 16.05.2021)
Փորձագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իսրայելի` Հայոց ցեղասպանության թեման Թուրքիայի կառավարության վրա որպես ճնշման գործիք կրկին օգտագործելու փորձերին։
Բալասանյան. «Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա շանտաժ է, ուղղված Թուրքիային»

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` թեև իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ լարված և պաղեստինաիսրայելական հակամարտությունն ունի վաղեմի պատմություն, այդուհանդերձ Թուրքիայի ու Իսրայելի միջև վերջին առճակատման ֆոնին դժվար է հավատալ, թե Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ 

«Այստեղ, ցավոք սրտի, հերթական անգամ գործ ունենք Հայոց ցեղասպանությունը մանիպուլացնելու և սեփական շահերին ծառայեցնելու մեծ պետությունների քաղաքականության հետ։ Սա հերթական օրինակն է, ինչն ուղղակի շանտաժ է Իսրայելի կողմից ուղղված Թուրքիային, որովհետև Թուրքիան, ի դեմս Էրդողանի, ըստ էության փորձում է հանդես գալ որպես համայն մահմեդականների պաշտպան։ Թուրքիայի նախագահը ձգտում է Մերձավոր Արևելքում նոր սուլթանի կարգավիճակի»,– նշեց փորձագետը։

Անդրադառնալով Թել Ավիվից հնչող հայտարարություններին` Բալասանյանն ընդգծեց, որ նախ Իսրայելը պետք է անշահախնդրորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նոր հետո Թուրքիային մեղադրի ցեղասպանությունն ուրանալու կամ ժխտելու համար։ Ըստ նրա` իսրայելական փորձագիտական շրջանակներում պտտվում է մի միտք, որի համաձայն` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` հրեա ժողովուրդը կդադարի լինել պաշտոնապես ճանաչված միակ ցեղասպանված ազգը, ուստի հարցը, փորձագետի կարծիքով, հասցնում են բրենդի մակարդակի։

Բալասանյանի գնահատմամբ` եթե թուրք–իսրայելական առճակատումը վերածվի զինված բախման, Թուրքիան դրանով լրջորեն կհակադրվի ամերիկաբրիտանական շահերին։ Փորձագետի պնդմամբ` պաշտոնական Երևանն իր հերթին պետք է ցանկացած երկրի կողմից Հայոց ցեղասպանության որևէ մանիպուլացում դիտարկի որպես անհանդուրժելի վարքագիծ և այդ կապակցությամբ հանդես գա կոշտ քննադատական հայտարարությամբ։         

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հերթական սրված առճակատման պատճառը Երուսաղեմում տեղի ունեցած բախումներն են և դրանց հաջորդած հրթիռակոծությունները։ Անկարան, ինչպես միշտ, սատարում է պաղեստինցիներին։

Նշենք, որ Իսրայելի վարչապետի ավագ որդին` 30-ամյա Յաիր Նեթանյահուն, բանավեճի մեջ մտնելով Twitter–ի թուրք օգտատերերի հետ, հասկացրել է, որ Անկարայի դեմ պայքարի մեթոդների զինանոցում կա նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը։

170
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա, Պաղեստին, Իսրայել, Հայոց ցեղասպանություն
Ըստ թեմայի
Թուրքիան Հարավային Կովկաս է եկել, բայց մեկ է` խաղի կանոնները Ռուսաստանն է թելադրում
Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան
Ավստրիայի կանցլերին Թուրքիայում անվանել են իսլամի և Էրդողանի դեմ թշնամության խորհրդանիշ
Հասմիկ Աբովյան

Ինչպես օրգանիզմը պաշտպանել ամառային շոգից. խորհուրդ է տալիս մասնագետը

59
Սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ հատկապես սրտանոթային, շնչառական խնդիրներ և շաքարային դիաբետ ունեցողները, ճիշտ սնվելուց բացի, պետք է նաև որոշակի կանոնների հետևեն։ 
Ինչ անել, եթե օրվա մեծ մասն անցկացնում եք արևի ուղիղ ճառագայթների տակ. խորհուրդներ մասնագետից

Ամռանը ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ավելանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը, և մի շարք օրգան-համակարգեր, հատկապես սրտանոթային և շնչառական, սկսում են ավելի ինտենսիվ աշխատել, որի հետևանքով առաջանում են օրգանիզմի կենսագործունեության խանգարումներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։ 

«Շոգ եղանակին անոթների լայնացում է տեղի ունենում, արյունը կարող է մեծամասամբ կուտակվել ոտքերի շրջանում, անգամ կարող է լինել ուշաթափություն, անոթների, սրտի հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,- ասաց նա։

Թիրախային խմբում են գտնվում հատկապես բացօթյա վաճառակետերում աշխատող կամ արևի ուղիղ ճառագայթների տակ ֆիզիկական ծանր աշխատանք կատարող մարդիկ, քանի որ հենց նրանց մոտ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ:

«Որքան հնարավոր է պետք է պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից, տնից դուրս գալիս անձրևանոցներ ունենալ, անընդհատ կում-կում ջուր խմել և աշխատելիս պասիվ չմնալ, գոնե ոտքերը շարժել կամ փոքրիկ քայլերով այս ու այն կողմ գնալ-գալ, որ անոթները չլայնանան»,- նշեց Աբովյանը։

Հիշեցնենք` ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ` մինչև հունիսի 27-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում՝ մինչև +41 աստիճան։

Սննդաբանը խոսել է շոգ եղանակին տաք թեյ խմելու օգտակարության ու վնասի մասին

59
թեգերը:
խորհուրդ, շոգ, ամառ, օրգանիզմ
Ըստ թեմայի
Ինչպես կարելի է ազատվել առավոտյան այտուցվածությունից. կոսմետոլոգի խորհուրդները
Առաջիկա օրերին Հայաստանում խիստ բարձր ջերմային ֆոն է լինելու. եղանակի տեսություն
Շեֆ-խոհարարը պատմել է շոգ ամառվա համար կատարյալ կերակրատեսակի մասին
Ատոմ Մարգարյան

ՀՀ–ում աշխատատեղերի ռեսուրսը մոտ 1 մլն է, բայց կա զգալի թաքնված զբաղվածություն. տնտեսագետ

24
(Թարմացված է 22:38 23.06.2021)
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայաստանյան աշխատաշուկայում տեղի ունեցող զարգացումներին և աշխատատեղերի հետ կապված իրողություններին։ 
Մարգարյան. ՀՀ–ում աշխատատեղերի ռեսուրսը մոտ մեկ միլիոն է, բայց կա զգալի թաքնված զբաղվածություն

Ատոմ Մարգարյանի խոսքով` աշխատաշուկայում իհարկե որոշակի ակտիվություն երևում է, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մեզանում տնտեսական գործընթացները, մակրոտնտեսական ցուցիչները, այդ թվում գործազրկության մակարդակը, շատ քիչ են կախված քաղաքական պրոցեսներից։ Ըստ նրա` աշխատաշուկային առնչվող թվերի կոնտեքստն այն է, որ ՀՀ–ում պոտենցիալ աշխատատեղերի ռեսուրսը մոտ մեկ միլիոն է, բայց կա զգալի թաքնված զբաղվածություն և թաքնված գործազրկություն։ 

«Այն հանգամանքը, որ ՀՀ աշխատուժի մոտ 20-25 տոկոսը տասնամյակներ շարունակ զբաղված է եղել դրսում, հատկապես ՌԴ–ում, բայց պանդեմիայի պատճառով զգալի արտահոսք չի եղել, նույնպես պայմանավորել է առկա իրավիճակը։ Այդուհանդերձ պոտենցիալ զբաղվածությունը կամ ՀՆԱ–ի պոտենցիալով հաշվարկված ռեզերվը շատ ավելի մեծ է։ Աշխատատեղերի ընդլայնումը տեղի է ունեցել հատկապես ծառայությունների ոլորտի ակտիվացմամբ, սակայն տնտեսության իրական հատվածում (արդյունաբերության ոլորտի աշխատատեղերը, հատկապես ՏՏ բնագավառի, որոնք երկրի ներսում ստեղծում են ՀՆԱ և աշխատում արտահանման վրա), այդտեղ շատ մեծ խնդիր կա»,– նշեց տնտեսագետը։

Մարգարյանի գնահատմամբ` եթե զբաղվածության պատկերը կառուցվածքային առումով դիտարկենք, ապա առաջանում է որոշ չափով պարադոքսալ իրավիճակ, այսինքն` տնտեսությունը գտնվել է ճգնաժամի պայմաններում, ինչն անխուսափելիորեն բերելու էր աշխատատեղերի կրճատման, հետևաբար մենք նման պատկեր չպետք է ունենայինք, առավել ևս, որ որակական լուրջ և մեծ կառուցվածքային փոփոխություններ, ըստ Մարգարյանի, մեր տնտեսության մեջ չեն եղել։ 

Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը

Տնտեսագետի պնդմամբ` այն ակտիվությունն ու կայունությունը, որ կա մակրոտնտեսական թվերի համատեքստում, մեծ հաշվով պայմանավորված է պարտքի ավելացմամբ, ուստի աշխատատեղերի դրական դինամիկան կարող է պայմանավորված լինել պարտքային լծակը հնարավորինս ինտենսիվ աշխատացնելով, ինչն ակնառու երևում է, օրինակ, շինարարության մեջ, իսկ այն ոլորտները, որտեղ ավելացված արժեքի շատ մեծ մասնաբաժին ստեղծող արտադրություններ են և հատկապես արտահանման վրա խարսխված արտադրություններ, այդտեղ որակական փոփոխություններ չկան։ 

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացմամբ` 2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդ է խփել՝ 634 951 հարկման բազա ունեցող անձ կա։

Ի դեպ, ՊԵԿ–ն էլ իր հերթին հայտնել էր, որ 2021 թվականի մայիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 212 000 դրամ: 2020 թվականի մայիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 194 000 դրամ, 2019 թվականին` 187 000 դրամ, իսկ 2018 թվականին` 176 000 դրամ:

Ե՞րբ խելքի կգա ՀՀ տնտեսությունը. իրավիճակը դեռ անհանգստացնում է պոտենցիալ ներդրողներին

24
թեգերը:
Հայաստան, Ատոմ Մարգարյան
Ըստ թեմայի
Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխատանքի շուկան մայիսին ռեկորդ է խփել. Քերոբյան
Ընդհանուր սնունդ և օդանավեր. ՌԴ փոխվարչապետը նշել է ԵԱՏՄ ինտեգրման առաջնահերթությունները
Ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը. օնլայն առևուրը կզարգանա
Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև

Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև

79
(Թարմացված է 01:06 24.06.2021)
Հարազատները մինչ այդ հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Այս գիշեր ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև կանցկացնեն հայ գերիներից մի քանիսի հարազատները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի մարզից գերիներից մեկի եղբայրը՝ Տիգրանը, ասաց, որ ցերեկը հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել, ինչի համար էլ, այլ ելք չունենալով, որոշել են նստացույց անցկացնել կառավարության մոտ։

«Պահանջում ենք գերիների վերադարձն առանց նախապայմանների,-ասաց նա,-այլ տեղ չունենք գնալու»։

Նրան են միացել նաև այլ գերիների հարազատներ։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին

79
թեգերը:
նստացույց, Հայաստան, գերի
Ըստ թեմայի
ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով
Բաքվի դատարանը սկսել է 13 հայ գերիների գործով լսումները
Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում