Գևորգ Թադևոսյան

Մենք ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ, մեր գույնը Եռաբլուրի հողի գույնն է. միասնության երթ Երևանում

244
(Թարմացված է 16:30 08.05.2021)
«Միասին» նախաձեռնության համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայիսի 9-ին նախատեսված միասնության երթին ու հետպատերազմական իրողություններին։
Գևորգ Թադևոսյան. Մենք ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ, մեր գույնը Եռաբլուրի հողի գույնն է. միասնության երթ դեպի նահատակների մոտ.

Շուշիի ազատագրման օրը Շուշին մերը չէ, շատերի արյամբ ու կյանքի գնով կերտած հաղթանակի օրը մենք չենք հաղթել ու այսօր խնդիր ունենք պահպանելու մայիսյան Եռատոնի իմաստը` որպես ազդակ ու հիշեցում բոլորիս, որ դեռ կիսատ գործ ունենք ու դեռ պետք է հաղթենք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Միասին» նախաձեռնության համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը։

«Շուշին մեր հաղթանակի մարմնացումն է, մինչև Շուշին ու Շուշիից հետո մեր ինքնագնահատականը, մեր տեսակը բոլորովին այլ էր, իսկ Շուշիից հետո մենք դարձանք ավելի հաղթական ու թոթափեցինք զոհի կերպարը։ Այսօր ունենք նոր իրողություն, բավականին լուրջ կորուստներ` շուրջ 5000 զոհ, մոտ 10.000 վիրավոր, տասնյակ հազարներով տեղահանվածներ, մասնակի կորուսյալ հայրենիք»,- նշեց նա։

Նրա կարծիքով` նոր իրողության պայմաններում ոչ ոք կարծես թե չի ուզում պատասխանատվություն կրել և սեփական մեղքի բաժինն ընդունել, փոխարենը բոլորը զբաղված են աջուձախ մեղավորներ ու պատասխանատուներ փնտրելով, մինչդեռ համախմբվելու ժամանակն է, պետք չէ հապաղել։

«Այս նպատակով մենք մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը, նախաձեռնել ենք միասնության երթ դեպի Եռաբլուր` առերեսվելու իրականության հետ, ընդունելու մեր սխալը ու հետագայում բացառելու նմանատիպ երևույթների կրկնությունը։ Հաղթանակի օրը մենք Եռաբլուրում պետք է նայենք միմյանց աչքերի մեջ ու շշնջանք, որ միասին ենք, շշնջանք ինքներս մեզ` աղոթքի պես, գտնենք մեր միասնությունն ու շարժվենք դեպի հաղթանակ։ Մենք ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ, մեր գույնը Եռաբլուրի հողի գույնն է»,- հավելեց Թադևոսյանը։

«Պետք է ստուգվի` զեկույցներն ինչքանով են ճշմարտացի եղել». Փաշինյանը` Շուշիի անկման մասին

Նշենք, որ երթը մեկնարկելու է Շառլ Ազնավուրի հրապարակից ժամը 15։00-ին։ «Միասին» նախաձեռնությունը ձևավորվել է հետպատերազմական շրջանում, նախաձեռնության հիմնական անդամները պատերազմի օրերին եղել են առաջնագծում, իսկ պատերազմից հետո համախմբվել են գալիք հաղթանակներին պատրաստվելու մարտավարությամբ։

Չի բացառվում, որ ադրբեջանցիները Շուշիի եկեղեցին հետագայում մզկիթ դարձնեն. Բաբայան

244
թեգերը:
Եռաբլուր պանթեոն, Արցախ
Գրիգոր Բալասանյան

Փաշինյանը ծածուկ բանակցություննե՞ր է վարում. ինչ էր «փնտրում» ԱՄՆ դեսպանը Գեղարքունիքում

131
(Թարմացված է 23:47 27.07.2021)
Գրիգոր Բալասանյանի զարմանալի և տարօրինակ է համարում, որ ՀՀ ԱԳՆ-ն որևէ մեկնաբանություն չտվեց ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի` Գեղարքունիքի մարզ կատարած այցի մասին։
Ինչու էր ԱՄՆ դեսպանն այցելել Գեղարքունիքի մարզ և ինչու է լռում ԱԳՆ-ն

Հիմնավոր կասկած կա, որ գործող իշխանությունները ծածուկ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ Հայաստանում որոշակի սահմանային ճշգրտումների և սահմանազատումների շուրջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի այցը Գեղարքունիքի մարզ։

Բալասանյանի կարծիքով` զարմանալի և տարօրինակ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ևս այդ այցելության մասին որևէ մեկնաբանություն չտվեց։

Բալասանյանը հիշեցնում է ապրիլին ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ և այնտեղ Նիկոլ Փաշինյանի հետ նույն հյուրանոցում լինելու հանգամանքը։ Բացի այդ, վարչապետի պաշտոնակատարը հաճախ է շեշտում, որ հայ-ադրբեջանական սահմանին պետք է կանգնեն ռուս կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ այլ երկրների դիտորդներ։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր` կարող ենք այստեղ դիտարկել նաև, որ միգուցե ԱՄՆ դեսպանը դիտարկումներ էր անում և հետո համապատասխան կառույցներին պետք է փոխանցի այն տեսագրություններն ու նկարները, որոնցով հնարավոր կլինի պարզել այն մասշտաբը միգուցե նաև սահմանապահներ տեղակայելու, որի շուրջ չեմ բացառում բանակցությունները Հայաստանի և ԱՄՆ իշխանությունների միջև»,- նշեց Բալասանյանը։

Նրա խոսքով` առավել կասկածելի է այս ամենի ֆոնին ԱՄՆ պետդեպարտամենտի կոչն իր քաղաքացիներին` ձեռնպահ մնալ այցելել Հայաստանի սահմանամերձ շրջաններ և Արցախ։ Ըստ Բալասանյանի` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը որպես հիմնավորում ներկայացնելն այնքան էլ համոզիչ չէ։ 

Միջազգայնագետն ուշադրություն է հրավիրում այդ հայտարարության երկրորդ հատվածի վրա, որտեղ նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «շփման գծի» և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ի վերջո, պատահական չէ, որ Պետդեպը նման հայտարարություններ էր արել նաև 2020 թվականի տավուշյան դեպքերից առաջ և 44-օրյա պատերազմը սկսվելու նախօրյակին։

Ադրբեջանական ԶՈւ–ն կրակ է բացել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ. ունենք 3 վիրավոր

«Կարծում եմ` մենք ականատես ենք լինելու թեկուզ շատ կարճատև սահմանային բախումների, և սա ունի հեռուն գնացող նպատակներ` առաջին հերթին աշխարհաքաղաքական, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տան, որ ՌԴ-ն որպես տարածաշրջանային գերտերություն, որպես Հայաստանի դաշնակից երկիր ի վիճակի չէ ապահովել իր դաշնակցի սահմանների անձեռնմխելիությունը»,- հավելեց Բալասանյանը։

Լավ լուր. Գեղարքունիքի սահմանին ծանր վիրավորում ստացած զինվորը գիտակցության է եկել

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 26-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ–ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Իսկ այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն տարածեց, որով դիմում էր իր քաղաքացիներին COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Հայտարարության վերջում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին։

131
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Լին Թրեյսի, Դեսպան, ԱՄՆ, Հայաստան, Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել
Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՀՀ ՊՆ
Հայրենասիրության ու ազգայնականության սահմանը, կամ պետք չէ «առյուծ կտրել» ուրիշի հողի վրա
Սոս Հակոբյան

«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». Սոս Հակոբյանը` ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին

49
(Թարմացված է 19:51 27.07.2021)
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում հերքեց տեղեկությունները, թե դաշինքը փոխխոսնակի պաշտոնի հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։
«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». ո՞ր ուժին բաժին կընկնի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև շփումները հաճախակի են տարբեր թեմաների, այդ թվում նաև ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածության շուրջ, բայց առարկայական որոշում դեռևս չունեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Մեր դիրքորոշումը համագործակցային է երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև առհասարակ և հատկապես այսպիսի թեմաների շուրջ։ Եթե որոշումը լինի, մենք կխոսենք մինչև ամսի 2-ը»,- նշեց նա` ավելացնելով, որ որոշումը կկայացվի ընդդիմադիր կուսակցությունների քննարկումների արդյունքում։

Հակոբյանի խոսքով` փոխխոսնակի պաշտոնի շուրջ քննարկումն այն թեման չէ, որտեղ կարելի է հակասություններ փնտրել։

Միաժամանակ նա հերքեց տեղեկությունները, թե «Պատիվ ունեմ» դաշինքն այդ հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։

«Որևէ պայմանավորվածություն չի կարող լինել իշխող թևի հետ»,- ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իշխող կուսակցությունում մտադիր են քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը։

Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան

49
թեգերը:
«Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստան
Ըստ թեմայի
Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. դատարանը որոշել է
Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը