Վահագն Հովակիմյան

Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան

67
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` նշելով, թե ինչն է կիրառվելու արդեն հունիսի 20-ին նախանշված ընտրությունների ժամանակ։
«Արտահերթ ընտրությունները անցկացվելու են այս պահին գործող օրենքով». Հովակիմյան

Վահագն Հովակիմյանի փոխանցմամբ` դեռ նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնելիս ինքն ասել էր, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են բացառապես այս պահին գործող օրենքով։ 

«Մեր նախագծով առաջարկվող փոփոխություններից որևէ մեկն ուժի մեջ չի մտնելու մինչև ԱԺ ընտրությունների մեկնարկը կամ դրանից ժամանակ։ ՏԻՄ մասով կարգավորումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից հետո` 30-րդ օրը, իսկ խորհրդարանական ընտրություններին վերաբերող փոփոխությունների մի մասը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ մյուս մասն ավելի ուշ ժամկետում»,– նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի հետ կապված փոփոխությանը` Հովակիմյանն ընդգծեց, որ տարածքային ցուցակները հանելու փոփոխությունն ուժի մեջ է մտնել դեռ ապրիլի 27-ից, այսինքն` գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են միայն պարզ համամասնական ընտրակարգով, իսկ մնացած բոլոր փոփոխությունները, որոնք առաջարկվում են մեծ փաթեթով, ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։ 

Պատգամավորի խոսքով`  կոնկրետ դաշինքների ու կուսակցությունների համար նախատեսված ընտրական շեմի, կոալիցիա ձևավորելու, մանդատների բաշխման հետ կապված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հաջորդ Ազգային ժողովի, այսինքն` 8-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների նշանակման պահից։       

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Ընտրությունների նոուհաուն. կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց. «Հրապարակ»

 ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն ուղարկվեց  Վենետիկի հանձնաժողով, որն դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին։։

67
թեգերը:
Ընտրական օրենսգիրք, Օրենք, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Լարիսա Ալավերդյան

ՀՀ–ն և Արցախը փախստականների հարցով չեն դիմել միջազգային կառույցներին. Ալավերդյան

29
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում փախստական դարձած մարդկանց խնդիրներին։
Ալավերդյան. «Արցախից բռնի տեղահանվածները չունեն փախստականի պաշտոնապես ամրագրված կարգավիճակ»

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` մինչ օրս Արցախից բռնի տեղահանվածները չունեն փախստականի պաշտոնապես ամրագրված կարգավիճակ, ընդ որում` այդ կարգավիճակի մասին կամ միջազգային կոնվենցիա, որն ընդունվել է դեռ 1951 թվականին։ Ըստ նրա` կոնվենցիային կից արձանագրության ներքո պետք է դիտարկվեն վերոհիշյալ անձինք։

«Որքան ինձ հայտնի է, նրանց ոչ մի կարգավիճակ դեռ տրված չէ։ Նման դեպքերում մենք պետք է հստակեցնենք, թե փախստականներն ինչ են հայցում և ինչ է տվյալ դեպքում նախաձեռնում Հայաստանի հանրապետությունը` որպես այդ անձանց ընդունող կողմ։ Դրա մասին նույնպես չկա պաշտոնապես հայտարարված մոտեցում, ինչն էլ հիշյալ անձանց վիճակը դարձնում է այդքան անորոշ, մինչդեռ նրանք օգտվում են Հայաստանի և Արցախի հանրապետությունների կողմից հատկացվող օգնությունից»,– նշեց Ալավերդյանը։

Նրա կարծիքով` իրական վիճակն այն է, որ փախստականները մնում են անորոշության մեջ, և արդյո՞ք Հայաստանն ու Արցախը նախաձեռնելու են ինչ-որ քայլեր կամ դիտարկելու՞ են արդյոք իրենց մշտական բնակության վայրերից բռնի կերպով տեղահանված անձանց հարցը որպես ժամանակավոր խնդիր, թե՞ այդ մարդիկ, չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները, բռնելու են արտագաղթի ճամփան։   

Հայաստանի առաջին ՄԻՊ–ի խոսքով` միջազգային հանրությունը նման խնդրի արձագանքում է միայն այն ժամանակ, երբ իրենց դիմում են, բայց Ալավերդյանի տեղեկացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը նման հարցով պաշտոնապես չեն դիմել համապատասխան կառույցներին, մասնավորապես ՄԱԿ–ի փախստականների հարցերով զբաղվող հանձնակատարին։ Ըստ նրա` ստեղծված իրավիճակը էապես տարբերվում է նրանից, ինչ ունեցել ենք արցախյան առաջին պատերազմից հետո և մինչև անգամ դրանից առաջ։ 

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական օգնություն են հասցրել բազմազավակ ընտանիքներին

 Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հանրապետության հազարավոր քաղաքացիներ դարձան անօթևան ու փախստական։

29
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Փախստական, Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Գարիկ Միսակյան

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

88
(Թարմացված է 17:20 19.06.2021)
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հայ-իրանական հարաբերություններին։
«Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը». Միսակյան

Պահպանողական էբրահիմ Ռաիսին կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ և Հայաստան-Իրան հարաբերությունները նոր հարթություն տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Իրանում մինչ Ռայիսիի ընտրվելը և նախագահական ընտրությունները թե՛ խորհրդարանի, թե՛ փորձագիտական մակարդակում եղել են հայտարարություններ, Իրանի խորհրդարանի գիտական ուսումնասիրությունների կենտրոնը նաև զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ Իրանի առաջնահերթություններից է լինելու տնտեսական հարաբերությունների բարելավումը Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Նրա խոսքով` Իրանը տնտեսական ակտիվությամբ կփորձի կանխել թուրքական աննախադեպ ազդեցության աճն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, իսկ Հայաստանում` տարանցիկ ենթակառուցվածքներ ստեղծել և մեծացնել իր տնտեսական ազդեցությունը Սյունիքում։

«Սյունիքում իրանական ներկայության մեծացումը իրանական փորձագիտական շրջանակների կողմից կարևորվում է նրանով, որ Իրանը, տնտեսապես ակտիվանալով Սյունիքում, կարող է նաև որոշ չափով միջամտել Սյունիքի հետ կապված ադրբեջանա-թուրքական ձգտումներին»,- ընդգծեց Միսակյանը։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ` հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

88
թեգերը:
Գարիկ Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սյունիքի մարզ, Հայաստան
Ընտրատեղամաս

Քվեարկության արդյունքները 07։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1928 ընտրատեղամասի արդյունքները

0
(Թարմացված է 07:04 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.31%-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 07։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1928-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե (54.31%),

«Հայաստան» դաշինքը՝ 251 784 (20.89%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 62 723  (5.2%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  48 159 (4),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 36 445 (3,02),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 18 292 (1.52)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

0