00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տեր–Պետրոսյանի առաջարկի մեջ միասնականության գաղափարն առաջնահերթ խնդիր է. Թևան Պողոսյան

© Sputnik / Aram NersesyanТеван Погосян на пресс-конференции по теме открытия первой международной научно-образовательной школы в Дилижане
Теван Погосян на пресс-конференции по теме открытия первой международной научно-образовательной школы в Дилижане - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Բաժանորդագրվել
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկին, ըստ որի` նա Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել է արտահերթ ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։
Պողոսյան. «Տեր–Պետրոսյանի առաջարկի մեջ միասնականության գաղափարն առաջնահերթ խնդիր է»

Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ դեռ մարտի 25-ին, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանդես էր եկել նման առաջարկությամբ, ինքն այդ առթիվ մեծ ոգևորություն էր ապրել` կարծելով, որ շատ ավելի լավ կլիներ, եթե երեք նախագահներն իրենց ուժերը համատեղեին։

И.о. премьер-министра Никол Пашинян на избирательном участке (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին

«Վստահ եմ, որ նաև հանրությունն այդ կապակցությամբ իր դիրքորոշումը կարտահայտի, և եթե տեսանելի լինեն նշված միասնականության հնարավորությունները, ապա այդ դեպքում դա կլինի ամենաճիշտ քաղաքականությունը։ Ուրախ կլինեմ, եթե նախընտրական փուլի ժամանակահատվածում բոլոր ուժերը հասկանան առաջնահերթության խնդիրը»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ Տեր–Պետրոսյանը չի հավակնում որևէ պաշտոնի, և միայն միասնականության գաղափարն է դրված իր առաջարկի մեջ, հետևաբար դա խոսում է այն մասին, որ բոլոր ջանքերը պետք է միատեղվեն մեկ առաջնահերթության շուրջ, որպեսզի գործող իշխանությունը չունենա վերարտադրության հնարավորություն, քանզի այդ վերարտադրությունն իսկապես ավելի վտանգավոր է Հայաստանի ու Արցախի համար, քան ցանկացած այլ մարտահրավեր։ 

«2018 թվականից ի վեր մեկ անգամ չէ, որ խոսել եմ ազգային միասնության մասին` փորձելով այն ցույց տալ ամբողջ աշխարհին։ Որքան լավ կլիներ, որ Համահայկական օլիմպիական խաղերի ժամանակ բոլոր նախագահները միասին լինեին Ստեփանակերտում։ Վստահ եմ, որ այդ դեպքում մենք այլ իրավիճակում կհայտնվեինք։ Ողջունել եմ նաև պատերազմի օրերին նախագահների հանդիպումը, երբ նրանք փորձել են միասին քննարկել իրավիճակը»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։ 

Դա քաղաքական բլեֆ է. քաղտեխնոլոգը խոսել է Փաշինյանի ելույթի և ընտրությունների մասին

Տեղեկացնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել է անկախ նախկինում ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մասնակցել իրենց սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Լրահոս
0