Տիգրան Աբրահամյան

Ի՞նչ է պետք անել սադրանքներից զերծ մնալու համար. Տիգրան Աբրահամյանի առաջարկը

72
(Թարմացված է 19:37 03.05.2021)
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առաջնագծում ադրբեջանցիների կողմից իրականացվող ինտենսիվ ինժեներատեխնիկական աշխատանքներին։
Սադրանքներից զերծ մնալու համար ապառազմականացումը պետք է լինի առաջնագծի բոլոր ուղղություններով. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ`առաջիկայում ադրբեջանական կողմը սեզոնային իրավիճակով պայմանավորված իրականացնելու է ակտիվ ինժեներական աշխատանքներ առաջնագծի բոլոր ուղղություններով, հատկապես այն վայրերում, որտեղ ձմռանը բավական բարդ է, օրինակ` Քաշաթաղի հյուսիսային հատվածներում, Քարվաճառի շրջանում, որը սահմանակից է Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։ Ըստ նրա` աշխատանքներ կծավալվեն նաև Արցախին հարակից լեռնային հատվածներում, որտեղ ձմռան և գարնան ամիսներին ոչ միայն դժվար է աշխատանքներ իրականացնելը, այլև առհասարակ բարձրանալը։

«Աշխատանքի համաչափությունը սահմանից այս ու այն կողմ դիտարկելը կամ վերլուծության ենթարկելը դժվար չէ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագիծը և՛ Արցախում, և՛ Հայաստանում անցնում է շատ բնակավայրերով։ Օրինակ` Արցախում մինչ այդ չկար այնպիսի բնակավայր, որի անմիջական մատույցներով անցնում էր առաջնագիծ, իսկ հիմա գրեթե բոլոր բնակավայրերը դարձել են առաջնագիծ, և այդտեղ ոչ միայն փորձագետների, լրագրողների, այլև շարքային քաղաքացիների այցերը ցույց են տալիս, թե ինչպիսին է իրական իրավիճակը, և ինչպես է այն փորձում ներկայացնել իշխանությունը»,– Sputnik Արմենիային ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Աբրահամյանի կարծիքով` ՀՀ քաղաքական իշխանությունը մեղմ ասած իրավիճակը պատշաճ ձևով չի ներկայացնում, ավելին` քողարկում է ոչ միայն իրական իրավիճակը առաջնագծում, այլև գրանցվող միջադեպերը, իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ առաջնագծի մասին որևէ պատկերացում քաղաքացիներին տրվում է տեղում արված լուսանկարների կամ տեսանյութերի միջոցով, որոնք արվում են ամենատարբեր մարդկանց կողմից, հետևաբար այդտեղ, ըստ Աբրահամյանի, խորը դիտարկման անհրաժեշտություն չկա։

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդականը հիշեցրեց ոչ վաղ անցյալում իր հնչեցրած առաջարկը, ըստ որի`անհրաժեշտ է իրականացնել սահմանի ապառազմականացում, ինչը վերաբերում է ոչ միայն ծանր տեխնիկայի դուրսբերմանը, այլև տարբեր ռազմական ստորաբաժանումների հետքաշմանը։ Ըստ նրա` Արցախում կան տեղակայված խաղաղապահ ուժեր, բայց նրանք չեն գտնվում հայ–ադրբեջանական միջդիրքային հատվածում, այսինքն` խնդիրն այն, որ ոչ թե ռուսական խաղաղապահներին պետք է տեղակայել հակամարտող կողմերի միջնամասում, այլ շատ ավելի հեշտ է ստեղծել ապառազմականացված գոտիներ, ինչն, ի դեպ, հաջողությամբ կիրառվել է միջազգային պրակտիկայում, և եթե նպատակը սադրանքներից զերծ մնալն է, ապա պետք է ապառազմականացումը տեղի ունենա առաջնագծի բոլոր ուղղություններով։

72
թեգերը:
Տիգրան Աբրահամյան, Արցախ, Ադրբեջան
Դավիթ Ափոյան

ԵՊՀ-ի գիտխորհուրդը դժգոհ է Դումանյանի հետ հանդիպումից. ինչո՞ւ էր նախարարը բուհ այցելել

47
(Թարմացված է 17:25 10.05.2021)
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և ԵՊՀ գիտխորհրդի կազմի հանդիպմանը։
ԵՊՀ-ի գիտխորհրդը դժգոհ է Դումանյանի հետ հանդիպումից. ինչո՞ւ էր նախարարը բուհ այցելել

ԵՊՀ գիտխորհրդի կազմը դժգոհ է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից. սպասելիքները չեն արդարացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

«Հանդիպումը ոչ բավարար եմ գնահատում։ Կարծում եմ` նախարարը եկել էր համալսարան զուտ լարվածությունը թուլացնելու նպատակով, ոչ թե խնդիրը լուծելու, բայց իրականում լարվածությունը չթուլացավ, կարող եմ ասել, որ այն ավելի աճեց»,- ասաց նա։

Ըստ Ափոյանի՝ մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում նախարարը որևէ բովանդակային առաջարկ և հիմնավորում չներկայացրեց։

«Չհիմնավորվեց, թե ինչ հիմքով պետք է համամասնությունները փոխվեն, խորհրդի կազմը լուծարվի, նոր խորհուրդ ձևավորվի, որևէ բավարար պատասխան չհնչեց, որևէ իրավական հիմնավորում չտրվեց, թե ինչ հիմքով հոգաբարձուների խորհրդի այս անդամների լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր անդամներ նշանակվեն նախարարության կողմից»,- նշեց Ափոյանը։

Մինչդեռ, ըստ նրա, գիտխորհուրդն ակնկալում էր, որ նախարարը կլսի բուհերի կառավարման խորհուրդների կազմի փոփոխության վերաբերյալ նոր որոշման և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շուրջ եղած բոլոր քննադատությունները, գնահատի բացասական ռիսկերը, համադրի կառավարության այժմյան վարքագծի և մինչև այս տված խոստումների միջև սկզբունքային հակասությունները և օրեցօր խորացող ճգնաժամից դուրս գալու օպտիմալ լուծումներ առաջարկի։

ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը. Սերոբ Խաչատրյան

«Առկա հակաօրենսդրական, հակաիրավական, հակասահմանադրական երևույթները պետք է ստիպեին նախարարին, որ կառավարության նախաձեռնած ենթադրյալ հակասահմանադրական որոշումը կյանքի չկոչվի և բուհերը տոտալ վերահսկողության չենթարկվեն, ինչպես տեսանք` նախարարն եկավ, ամբողջությամբ կամայական, կենացների մակարդակով ինչ-որ հայտարարություններ արեց, գնաց»,- հավելեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը։

Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը այցելել էր ԵՊՀ։ Բուհի գիտխորհրդի կազմի հետ հանդիպման ժամանակ Դումանյանը նշել էր, որ իր համար կարևոր է, որ օր առաջ հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորվի և ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակվի՝ մինչև ՍԴ-ն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մասին որոշում կայացնի։

ԵՊՀ–ի հատուկ կարգավիճակը պետական գաղտնի՞ք է. ԿԳՄՍՆ–ն խուսափում է հստակ տեղեկություն տալուց

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում էր գրել։ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել 2019-ի մայիսի 23–ին։ Բացի այդ, արդեն որերորդ անգամ է՝ տապալվում են բուհի հոգաբարձուների խորհրդի նիստերի անցկացումը, քանի որ նախ խորհրդի անդամների բացակայության պատճառով քվորում չէր լինում, իսկ հետո անդամներից 15-ը դուրս եկան խորհրդից։

47
թեգերը:
Վահրամ Դումանյան, Դավիթ Ափոյան, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Ըստ թեմայի
Երկու տարի է` ԵՊՀ–ն ռեկտոր չունի. Վահրամ Դումանյանը հայտնեց, թե երբ ընտրություն կանցկացնեն
Պարզ ստախոսություն. Էմին–Տերյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների գործելաոճի մասին
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվել է պաշտոնից
Արմեն Պետրոսյան

Ռուսաստանն ակտիվանում է Մերձավոր Արևելքում. ի՞նչ է փոխվել տարածաշրջանում

143
(Թարմացված է 17:00 10.05.2021)
Տարածաշրջանային զարգացումներում ԱՄՆ և Ռուսաստանի դերակատարման շուրջ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
Արմեն Պետրոսյան. Ռուսաստանն ակտիվանում է Մերձավոր Արևելքում. ի՞նչ է փոխվել տարածաշրջանում

Մերձավոր Արևելքում անվտանգային նոր սպառնալիք է ձևավորվել, և տարածաշրջանի դերակատարները լավ գիտակցում են դրանից բխող մարտահրավերները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Դրա գագաթնակետը դարձավ 44-օրյա պատերազմի հետևանքով թուրք-ադրբեջանական դաշինքի արձանագրած հաջողությունը և Թուրքիայի նախաձեռնած թյուրքական աշխարհի միավորման գործընթացը»,- ասաց նա։

Նրա խոսքով` այսօր փորձ է արվում տարբեր խողովակներով կարգավորել կամ ստեղծել համագործակցության մեխանիզմներ այն բոլոր դերակատարների միջև, որոնք թյուրքական գործոնի ակտիվացումը դիտարկում են անվտանգային սպառնալիք՝ ուղղված իրենց ազգային շահերին։

Ու քանի որ Վաշինգտոնի ու Թել Ավիվի հարաբերություններն աստիճանաբար «սառում են», ՌԴ-ն փորձում է օգտագործել իրավիճակն ու հաղթաթուղթ ստանալ։

«Ռուսաստանն ավելացնում է իր միջնորդական դերակատարումը իսրայելցիների և պաղեստինցիների միջև, և սա միակ փորձը չէ. մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ակտիվացում նաև Լիբանանում` արդեն մի քանի տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին»,- նշեց նա։

Նրա դիտարկմամբ` մի քանի ուղղություններով Ռուսաստանի ակտիվացման պատճառներից մեկն էլ այն է, որ ԱՄՆ-ն այլ ռազմավարություն և քաղաքականություն է որդեգրել տարածաշրջանային խնդիրներում։

Նամակը հաստատեց, որ մենք իրավացի ենք. Թուրքիան F-35-ի շուրջ երկխոսություն կսկսի ԱՄՆ-ի հետ

143
թեգերը:
Թուրքիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք
Ըստ թեմայի
Թուրքիայի ընդդիմությունը քննադատել է Էրդողանին Բայդենի հայտարարության համար
Թուրքիայում 60-ից ավել մարդ է ձերբակալվել մայիսմեկյան ակցիա անելու փորձի համար
Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ

14
(Թարմացված է 11:47 11.05.2021)
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու փաստին և Դադիվանքի ճակատագրին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik, Կարինե Հարությունյան. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վստահ է` եթե Դադիվանքն այս կարգավիճակում չլիներ, այսինքն` ռուս խաղաղապահների կողմից չհսկվեր, ապա այն հիմա ընդհանրապես չէր լինի, Ղազանչեցոցի և մյուսների բախտին կարժանանար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու դեպքին։

Հայտնել էինք, որ  մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։

«Պատերազմի ավարտից մինչ օրս Ադրբեջանն ավերում և վերացնում է այն ամենն, ինչ քրիստոնեական և հայկական է։ Մենք ականատես եղանք, թե ինչպես հրադադարից հետո նրանք գետնին հավասարեցրին 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին, նույնը նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու` Կանաչ ժամի հետ»,–ասաց Սրբազանը։

Նախկինում, երբ դեռ հայկական կողմը չէր ազատագրել այդ տարածքները, այնտեղ քրդեր էին ապրում, որոնք մեր եկեղեցիներին ու վանքերին ձեռք չէին տալիս։ Իսկ ադրբեջանցիները, ըստ Վրթանես եպիսկոպոսի, միայն մեկ նպատակ ունեն` այն, ինչ ժամանակին «սխալվել» և թողել են կանգուն, հիմա պետք է ոչնչացնեն։

Նման դեպքերում Ադրբեջանին կանգնեցնելու համար Արցախի թեմի առաջնորդն այնքան էլ հույս չի կապում դրսի որևէ ուժի հետ։ «Մենք տեսանք` պատերազմի օրերին ինչպես էին  ադրբեջանցիները վարվում մարդկանց հետ, հիմա ի՞նչ սպասենք նրանցից հոգևոր ու մշակութային արժեքների պահպանության առումով։ Սակայն նման պարագաներում, երբ հասնում են ատելության այս գագաթնակետին, նրանց գոռոզամտությունը և լկտիությունն այսպես անպատասխան չի մնալու` ի վերջո բումերանգի էֆեկտը գործելու է, և նրանք իրենց պատիժը ստանալու են»,–ասում է Սրբազանը։

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

Նա հավելում է, որ մենք էլ մեր կողմից պետք է մեծ դաս քաղենք` ճիշտ ապրելու, հետագան ճիշտ կարգավորելու համար։ Սրբազանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ դեպի ապագա տանող մեր աստիճանը պետք է հենված լինի ազգայինի վրա, այլապես մենք կկորցնենք շատ բան։

Հիշեցնենք, որ Վրթանես եպիսկոպոսն ավելի վաղ հայտնել էր` ադրբեջանցիներն արհեստական խոչընդոտներն են ստեղծում ամեն կիրակի Դադիվանք այցելել ցանկացող ուխտավորների համար։

14
թեգերը:
խաղաղապահ, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, Դադիվանք, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Հաղթանակի հպարտությունից մինչև կորստի ցավ. մայիսի 9-ը Հայաստանում ու Արցախում
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին