Տիրան Լոքմագյոզյան

Հայաստանը պահանջատիրության հարցը դրել է սփյուռքի ուսերին. թուրքագետ

64
(Թարմացված է 23:53 29.04.2021)
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ–ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը, ըստ որի` ԱՄՆ նախագահ Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:
Լոքմագյոզյան. «Հայաստանը պահանջատիրության հարցը դրել է Սփյուռքի ուսերին»

Տիրան Լոքմագյոզյանի փոխանցմամբ` ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպան Լին Թրեյսին իր կողմից հավելել է, որ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող ունենալ իրավական հետևանքներ, ինչն, ըստ թուրքագետի, վկայում է այն մասին, որ Թուրքիան և ԱՄՆ–ն սերտորեն համագործակցող երկրներ են, իսկ եթե ունեն ինչ–որ տարակարծություններ, ապա դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները կհրաժարվի Թուրքիայից։ 

«Երկու երկրների միջև տարակարծությունները շատացել են հատկապես վերջին շրջանում, Թուրքիայում Էրդողանի պաշտոնավարման օրոք, ով ցանկանում է ինքնուրուն քաղաքականություն վարել և ճնշում գործադրելով` առաջ տանել իր խոսքը։ Այլ խնդիր չկա, և Ցեղասպանության ճանաչման հարցն էլ պետք է դիտարկել հիշյալ տարակարծությունների համատեքստում»,– նշեց թուրքագետը։ 

Լոքմագյոզյանի կարծիքով` դժվար թե ԱՄՆ–ն իրավական հարթության մեջ թուրքերի դեմ պահանջատիրության առումով ճանապարհ բացի հայերի համար, ու թեև ԱՄՆ–ի հայկական համայնքն իր կողմից կարող է որոշ քայլեր ձեռնարկել, սակայն հայկական լոբբին այնքան ուժեղ չէ Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում, ինչպես հրեաները, ովքեր այդ դաշտում տնօրինում են ամեն ինչ։ 

«Մենք վերջին 30 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք որդեգրել մի քաղաքականություն, թե ինչպես կարող ենք ազդել ամերիկյան քաղաքականության վրա և չաճեցրեցինք երիտասարդների, ովքեր կդառնային ազդեցիկ քաղաքական գործիչներ ու կաշխատեին մեր շահերի պաշտպանության ուղղությամբ»,– նշեց թուրքագետը։   

Անդրադառնալով ամերիկյան դատարաններում սկսված առանձին դատավարություններին` Լոմագյոզյանն ընդգծեց, որ որոշ անձինք փորձում են անհատապես ինչ–որ հարց լուծել, ովքեր Թուրքիայում ժամանակին ունեցել են ունեցվածք, պահպանել են համապատասխան փաստաթղթերը, ու թեև ստանում են փոխհատուցում, սակայն դա՛ չէ մեծ հաշվով մեր պահանջատիրության իմաստը, մեր ազգային նպատակը։ 

Լոքմագյոզյանի խոսքով` մենք հասանք մի հանգրվանի, բայց հետագայի համար որևէ ծրագիր մշակված չէ, իսկ Հայաստանը պահանջատիրության հարցը դրել է Սփյուռքի ուսերին և նույնիսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում այդքան էլ ակտիվորեն չի աշխատել, չի աջակցել այդ աշխատանքներին։ Ըստ նրա` թեև պաշտոնական Երևանը հայտարարել է, որ հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու պահանջատիրության խնդրին, սակայն գործնական հարթությունում նախորդ երեք տասնամյակների ընթացքում գրեթե ոչինչ չի արել։ 

ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում

Հիշեցնենք`ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է այդ փաստով, բայց միաժամանակ կարծիք է հայտնել, որ հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ իր հանդիպումը նոր էջ կբացի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:

64
թեգերը:
Տիրան Լոքմագյոզյան, ԱՄՆ, Սփյուռք, Հայոց ցեղասպանություն
թեմա:
Հայոց ցեղասպանություն (248)
Ըստ թեմայի
«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
Արաբական երկրներն էլ կճանաչեն Ցեղասպանությունը. Եգիպտոսի կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս
ԱՄՆ դատարանները կարող են վերսկսել Ցեղասպանության մասով Թուրքիայի դեմ հայցերի քննարկումը
Արմեն Բաղդասարյան

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

130
(Թարմացված է 23:45 17.05.2021)
Քաղաքագետ Արմեն Բսղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն ու այդ լարվածության թուլացման գործում ՌԴ ներգրավվածությանը։
«Հայաստանի իշխանությունները վախենում են պատերազմի վտանգից». Արմեն Բաղդասարյան

Հայաստանի իշխանություններն այնպիսի իրավիճակում են, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը թուլացնելու գործում որևէ բան չեն կարող անել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Հայաստանի իշխանությունները վախենում են պատերազմի վտանգից, բացի այդ`իրենք ոչինչ չեն կարող անել, իրենց վիճակն այնպիսին է, որ որևէ քայլ չեն կարող անել»,- ասաց նա։

Նրա խոսքով`այս ամբողջ պատմության մեջ ամենավատն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանային հարցերը որոշում են ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը։ Պատճառը Հայաստանում տիրող անիշխանությունն է։

«Այսօր Հայաստանը չունի իշխանություն, դրա համար էլ Ռուսաստանը` ի դեմս Լավրովի, կգա և կառաջարկի իր ծառայությունները, Ադրբեջանը մեծ հաճույքով կգնա Ռուսաստանի հետ կբանակցի։ Խնդիրն այն է, որ մենք էլ պետք է լինենք այդտեղ, և մենք չկանք, իսկ եթե մենք այդտեղ չկանք` բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվելու ի հաշիվ մեզ»,- նշեց Բաղդասարյանը։

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել և խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման ու սահմանագծման համար։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչ ախորժակ են գրգռում Սև լճի քաղցր ջրերը. լճից բաժին էր պահանջում նաև Հեյդար Ալիևը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։

130
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Հայաստան, Արմեն Բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
Ըստ թեմայի
Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը
ԱԳՆ-ն դեսպաններին ներկայացրել է սահմանային իրավիճակը
Ադրբեջանի պահանջները հիմնավորվածություն չունեն․ Գրիգորյանն ու Զասը մտքեր են փոխանակել
Հակոբ Ավետյան

Կութի ուղղությամբ ադրբեջանցիները ևս 200-300 մետր առաջ են եկել. համայնքապետ

362
(Թարմացված է 21:17 17.05.2021)
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Կութի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման մասին։
Սրա դեմը պետք է առնել. Կութում ադրբեջանցիները ևս 300 մետր առաջ են եկել. Ավետյան

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զորամիավորումները ևս 200-300 մետր առաջ են եկել, դիրքավորվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Հետ չեն գնում, նույնիսկ ինչ-որ տեղեր էլ իրենց դիրքերն ավելի են հարմարեցնում։ Կութում մի 200-300 մետր էլի առաջացել են։ Եթե այսպես թողնենք, ուրեմն կգան ամեն տեղ էլ կհասնեն, սրա դեմը պետք է առնել»,- ասաց նա։

Նրա խոսքով`իշխանությունն ամեն ինչ պետք է անի խնդրի ռազմական լուծումը բացառելու համար։ Մյուս կողմից` պետք է արձանագրել, որ մինչև այս պահը բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ 

«Մեր կողմից բոլոր զինվորները կանգնած են, բայց ամեն դեպքում պետք է շարունակել բանակցել։ Այսպես լարվածությունը մեծանում է, ինչը կարող է պայթունավտանգ լինել։ Կարծում եմ` կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, բայց մինչև հիմա ոչ մի շարժ չկա, թե ով ինչքանով է մեղավոր` չեմ կարող ասել»,- նշեց Ավետյանը։

Գեղամասար համայնքի ղեկավարն ասում է` մի քանի օր է, ինչ Կութում գյուղացիներն անասուններին արոտավայրեր չեն տանում, սպասում են՝ տեսնեն՝ ինչ է լինելու։

«Նրանք մտածում են` սա ժամանակավոր բնույթ է կրում, հարցը կլուծվի։ Մի քանի օրը չի խանգարի անասնապահներին, բայց եթե հարցը չլուծվեց, կարող եմ ասել, որ այդ գյուղերում անասնապահությունը վերանալու է, որովհետև բացարձակ արոտավայր չեն ունենալու»,- հավելեց համայնքապետը։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել անհապաղ դուրս բերել իր զորքերը հայկական տարածքից

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։

362
թեգերը:
ադրբեջանցի, Սյունիք, Կութ
Ըստ թեմայի
Վաղարշակ Հարությունյանը խոսել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության տնօրենի հետ
Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է արցախյան խնդիրը
Լևոն Տեր-Պետրոսյան

Ընտրություն ձախողված իշխանության ու քրեաօլիգարխիկ համակարգի միջև. ՀԱԿ–ը որոշեց մասնակցել

0
ՀԱԿ–ի հայտարարության համաձայն, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Այսօր՝ մայիսի 18-ին, նման որոշում է ընդունվել Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստում։

Վարչությունը նաև հետևյալ հայտարարություն է ընդունել, որում մասնավորապես ասվում է, որ երկրում առկա կառավարման ճգնաժամն ավելի է բարդանում երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ «Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեա-օլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև»,– ասված է հայտարարության մեջ։

Ըստ ՀԱԿ–ի հանրության մեծամասնությունը նման ընտրությունները՝ չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Մինչդեռ, ՀԱԿ–ը որոշել է մասնակցել ընտրություններին` վստահ, որ կարող է ձևավորել արդար իշխանություն։

0
թեգերը:
Լևոն Տեր-Պետրոսյան