Արմեն Բաղդասարյան

Եթե Փաշինյանն անգամ ընտրություններում պարտվի, միևնույնն է, ինքնակամ չի հեռանա. քաղաքագետ 

1669
(Թարմացված է 19:51 28.04.2021)
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և վարչապետի ԺՊ լինելու հետ կապված հակասահմանադրական դրույթին։

 

Բաղդասարյան. «Փաշինյանի վարքագիծը կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը»

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է այս կամ այն օրենքը, իսկ հիմա կոնկրետ Սահմանադրությունը, ինչն արդեն իսկ կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը։ Ըստ նրա`Փաշինյանը նաև վարչական ռեսուրսի կիրառմամբ, ըստ էության, սկսել է նախընտրական քարոզարշավ։ 

 

«Կարող եմ վստահաբար ասել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում և ոչ մի պարագայում իր իշխանությունից անգամ մեկ լումա չի զիջի նույնիսկ մեկ րոպե ժամանակով։ Եթե նա անգամ ընտրություններում պարտվի, միևնույն է, ինքնակամ չի հեռանա։ Այս ամենը վկայում է այն մասին, որ գործ ունենք շատ վտանգավոր գործընթացների հետ, ուստի քաղաքական դաշտում գոնե այս հարցում պետք է ինչ–որ կոնսենսուս լինի, և եթե մենք հաջորդ իշխանության հարցը լուծում ենք ընտրություններով, ապա դրանք պետք է լինեն քաղաքակիրթ և օրինական»,– նշեց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` եթե Փաշինյանը գնում է հակասահմանադրական ճանապարհով, գուցե ճիշտ կլինի, որ քաղաքական ուժերն ընդհանրապես բոյկոտեն առաջիկա ընտրությունները կամ հանդես գան միասնական դիրքորոշմամբ։

Ըստ նրա` որքան էլ այսօր խորհրդարանում որպես ընդդիմադիր ներկայացված ԲՀԿ–ն և ԼՀԿ–ն ջանան, միևնույն է, առաջիկա ընտրություններից հետո ԱԺ–ում չեն հասնի քաղաքական մեծամասնության, ավելին` նրանք այս գործընթացում արդեն հիմնական խաղացողներ չեն, քանզի հիմնական պայքարն ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, ընթանալու է գործող իշխանությունների, Ռոբերտ Քոչարյանի և ՀԱԿ–ի շուրջ ձևավորվելիք բևեռի միջև։ 

«Այդուհանդերձ, իշխանությունները չունեն այն լծակները, որ կարողանան արհեստականորեն ինչ–որ քաղաքական ուժի անցկացնել խորհրդարան, և Փաշինյանն էլ այն կերպարը չէ, որի հետ կարելի է գալ ստվերային համաձայնության, քանզի նա պատրաստ է ցանկացած պահի դրժել իր խոստումը։ Քաղաքական ուժերը դրանում արդեն համոզվել են և որևէ պարագայում նրա հետ վստահելի գործարքների մեջ չեն մտնի»,– նշեց քաղաքագետը։ 

Ընտրությունները ՀՀ պետականության անփառունակ վախճանի նոր էջ կբացեն․ Աշոտյան

Բաղդասարյանի համոզմամբ`եթե Փաշինյանի դեմ սկսվի իրավական գործընթաց, ապա նա կհայտարարի, որ ՍԴ–ում բոլորը վնգստացող դատավորներ են, կոչ կանի գնալ և կրկին շրջափակել դատարանները, կամ էլ կհրաժարվի ընտրություններից, եթե տեսնի, որ կազմակերպվելիք ընտրությունների ժամանակ ինքը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հորդորել էր քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին և, հատկապես, վարչապետի հետ ըստ էության հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում և հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։

Լևոն Տեր–Պետրոսյանը նշել էր նաև, որ եթե Արմեն Սարգսյանը, դատավորներն ու ԱԺ խմբակցությունները հաշվի չառնեն Էդգար Ղազարյանի նշած փաստարկները, պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։

«Ես դրանում ոչ մի կասկած չունեմ». Վանեցյանը` ընտրություններին ընդդիմության հաղթանակի մասին

1669
թեգերը:
Արմեն Բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), քաղաքագետ, Նիկոլ Փաշինյան, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ
Ըստ թեմայի
Որ դեպքում ընտրությունները կարող են չեղարկվել, կամ Փաշինյանի սյունիքյան այցի արդյունքները
Ո՞ր դեպքում ընտրությունները կչեղարկվեն. քաղաքագետը` Արմեն Սարգսյանի հայտարարության մասին
Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում
Ջոնի Մելիքյան

Պատերազմի ավարտից հետո Վրաստանը տարածաշրջանային զարգացումներում շահագրգիռ կողմ է դարձել

61
(Թարմացված է 23:01 12.05.2021)
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվլիի հայաստանյան այցին։ 
Մելիքյան. «Երկկողմ կապերը պետք է դիտարկվեն Պարսից ծով–Սև ծով միջանցքի նախագծի շրջանակներում»

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` համավարակային իրավիճակից ու արցախյան 44-օրյա պատերազմից հետո Վրաստանի վարչապետի այցը հնարավորություն է տալիս խոսելու կուտակված հարցերի, խնդիրների մասին։ Քանի որ անցյալ տարին հասկանալի և օբյեկտիվ պատճառներով ակտիվ չէր հանդիպումների առումով և բացասաբար է ազդել առևտրաշրջանառության վրա, ուստի կա կարիք նաև այս ուղղությամբ աշխատելու։

«Վարչապետ ընտրվելուց հետո Ղարիբաշվիլին առաջին անգամ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ և բացի դրանից շատ կարևոր է, որ հունվարի 11-ից հետո տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումների համատեքստում հատկապես ենթակառուցվածքների մասով Վրաստանը համարվում է շահագրգիռ կողմերից մեկը։ Վրաստանի համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գործընթացներ են ընթանում և ինչ արդյունքներ կարող են տալ Բաքու և Երևան կատարած այցերը»,– նշեց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով` Հայաստանն իր հերթին նույնպես խոսում է այն հարցերի մասին, որոնք ընկալելի և ընդունելի են երկու կողմերի համար, կարող են լինել փոխշահավետ։ Դրանից հետո քանի որ վերջին շրջանում դրա մասին շատ է խոսվում և արդեն կա տարածաշրջանային երկրների նախնական համաձայնությունը, ուստի հարցը պետք է դիտարկվի Պարսից ծով–Սև ծով միջանցքի նախագծի շրջանակներում։

Ըստ նրա` Հայաստանն ու Վրաստանը համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անմիջական ներդրում ունենան այդ մեծ նախագծում, որի իրականացման դեպքում մեր երկու երկրները կդառնան տարանցիկ պետություններ։

Հիշեցնենք` Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։ Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են նոր լիցք հաղորդել առևտրային և տնտեսական կապերի զարգացմանը։

Նշենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար:

Հայաստանի կայունությունը և զարգացումը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար. Ղարիբաշվիլի

61
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ջոնի Մելիքյան, վրացի
Ըստ թեմայի
Հայ-վրացական հարաբերությունների առումով 2018 թ–ը ժամանակի կորուստ էր. Ջոնի Մելիքյան
Վրաստանում Արցախից հետո գիտակցեցին ՀՀ–ի կարևորությունը. ինչու Սարգսյանն այցելեց Թբիլիսի
Հայ-վրացական հարաբերությունների վեկտորը նոր վարչապետը չի փոխի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն

Իսրայելը փորձում է Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրել

44
(Թարմացված է 20:39 12.05.2021)
«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է իսրայելա–պաղեստինյան հակամարտության քաղաքական նրբերանգներին: Հեղինակի խոսքով` Թել Ավիվը գիտակցաբար գնում է էսկալացիայի. այս դեպքում թիրախում ոչ թե Պաղեստինն է, այլ Բայդենի վարչակազմն ու պետքարտողարությունը:
«Իրականում». Հրահրած պատերազմով Իսրայելը փորձում է Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրել

Իրականում ընդամենը երկու օր էր պահանջվում, որ աշխարհը կրկին բաժանվեր հակամարտող կողմերի:

Խոսքը, իհարկե, Իսրայելի և Պաղեստինի միջև ընթացող հակամարտության մասին է: Շատերը կանխատեսում էին, որ Մերձավոր Արևելքում Բայդենի աշխատակազմի ու ԱՄՆ պետքարտողարության վարած քաղաքականությունը, ի վերջո պայթունավտանգ իրավիճակ է ստեղծելու տարածաշրջանում: Ակնհայտ էր, որ այդ պայթյունը լինելու է Իսրայելում ու Պաղեստինում: Թել Ավիվը գիտակցում էր, թե ինչ իրավիճակում է հայտնվելու, եթե Վաշինգտոնը Թեհրանի հետ հարաբերություններում շփման եզրեր գտնի:

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

Պարզ է, որ առանց Միացյալ Նահանգների մուսուլմանական աշխարհը կհոշոտի Իսրայելին։ Պաղեստինում էլ զգացին, թե ինչ քաղաքականություն են վարում ամերիկացիները: Հասկացան, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ է տալիս միջազգային հանրության կողմից անպատիժ մնալ նույնիսկ, եթե լուրջ հրթիռային հարվածներ հասցնի Իսրայելին։

Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ

44
թեգերը:
Պատերազմ, ԱՄՆ, Ջո Բայդեն, Պաղեստին, Իսրայել
թեմա:
Իրականում / Օրացույց
Ըստ թեմայի
Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին
Պաղեստինցիների «ցասման օրը». բախումների ժամանակ ավելի քան հազար մարդ է տուժել
Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա. տեսանյութ
Պաղեստինը ՄԱԿ–ին խնդրել է Երուսաղեմի հարցով արտակարգ նստաշրջան գումարել
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

165
(Թարմացված է 00:35 13.05.2021)
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային, բայց կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

165
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Իշխանասար, Սյունիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին