Սուրեն Սարգսյան

Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել. Բայդենի ուղերձի բերած հնարավորությունները

74
(Թարմացված է 18:38 26.04.2021)
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» տերմինի օգտագործման կարևորությանը և դրանից բխող իրավական հնարավորություններին։
«Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել». Սարգսյանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իրականում լավ հնարավորություն է իրավական գործընթաց սկսելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։

«Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել, սա ուղղակի տարբերակներից մեկն է, կարող է օրենք ընդունվել, համաձայն որի` ԱՄՆ-ի ապահովագրական ընկերությունները կամ բանկերը, որոնք ունեն թուրքական սառեցված հաշիվներ, դրանք կարող են փոխհատուցվել այն հայերին, որոնք որ ունեցել են այդ հաշիվները»,- ասաց նա։

Սարգսյանի խոսքով` սա նաև լավ հնարավորություն է հասնել նրան, որ այլ պետությունների ղեկավարները նույնպես «ցեղասպանություն» եզրույթն օգտագործեն։

Տեսակետը, թե Միացյալ Նահանգների նախագահի քայլը արվել է Հայաստանից էլի ինչ-որ բան պոկելու նպատակով, Սարգսյանը իրատեսական չի համարում։ Ասում է` ինչ պետք էր արդեն պոկել են, Արցախի 75 տոկոսը կորցրել ենք։ Սյունիքի հարցում մտահոգությունները, ինչ խոսք, արդարացված են, բայց հնարավոր զարգացումները Բայդենի այս ուղերձի հետ կապ ունենալ չեն կարող։

«Ճանաչման փաստի ուժով չեմ կարծում, որ Սյունիքում ինչ-որ գործընթացներ լինեն, մանավանդ որ այս տարածաշրջանն առավելապես շատ գտնվում է ռուսական և թուրքական ազդեցության տակ, ԱՄՆ-ն շատ ավելի հեռու է մեր տարածաշրջանից»,- նշեց նա։

Պատմական արդարության վերականգնում․ Արցախի ԱԺ-ն՝ Բայդենի ուղերձի մասին

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

74
թեգերը:
Թուրքիա, Հայոց ցեղասպանություն, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Պուտինը որոշում է կայացրել. նա ամռանը կհանդիպի Բայդենի հետ
Իսրայելը Բայդենի օրինակին չհետևեց
«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
Նիկոլ Փաշինյան, Արցախ

ՀՀ դիվանագիտությունը պատրաստ չէ երկխոսության. Արցախի կարգավիճակի հարցն անորոշ է

35
(Թարմացված է 17:52 11.05.2021)
«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է Արցախի կարգավիճակի բանակցային գործընթացին։ Ծրագրի հեղինակի ու քաղաքագետների կարծիքով` ՀՀ ղեկավարությունը պատրաստ չէ և խուսափում է Արցախի կարգավիճակի համար կռիվ տալ։
«Իրականում». Արցախի կարգավիճակով զբաղվելու ժամանակն է, իսկ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն

Իրականում Հայաստանի ներքաղաքական հարթակներում ընթացող եռուզեռի պատճառով արցախյան հիմնահարցը հանրության ուշադրությունից դուրս է մղվել:

Արցախի կարգավիճակը կարգավորելու ժամանակն է. Բաքուն սադրանքներով է պատասխանում

Մարդիկ մտահոգ են ապագա ընտրություններով, վիճում են, բանավիճում, թե ով ում է ձայն տալու, որ քաղաքական գործչին կամ կուսակցությանը: Ու ամենակարևորը` արցախյան բանակցային գործընթացը, և դրա հետ փոխկապակցված Հայաստանի ապագան կարծես թե երկրորդ պլան են մղվում։

Արցախի ԱԺ նախագահը պատասխանել է Սահիդովի` «Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանին» գրառմանը

35
թեգերը:
կարգավիճակ, Դիվանագետ, Հայաստան, Արցախ
թեմա:
Իրականում / Օրացույց
Ըստ թեմայի
Արցախի նախագահականում քննարկվել է բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակի հարցը
Արցախի խորհրդարանն առաջարկում է Ադրբեջանին անցած տարածքներին տալ «օկուպացվածի» կարգավիճակ
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում խոսել է Արցախի կարգավիճակի մասին 
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Արա Քառյան

«Ազգային արժույթի փոխարժեքն արհեստականորեն պահելն իմաստ չունի». Քառյանը` ասիմետրիայի մասին

40
«Լոգիկա» գործարար, ֆինանսական և տնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արա Քառյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ազգային արժույթի տատանումների խնդրին։
Քառյան. «Ազգային արժույթի կուրսն արհեստականորեն պահելն իմաստ չունի, կընկնենք ասիմետրիայի մեջ»

Արա Քառյանի դիտարկմամբ` ՀՀ կենտրոնական բանկը վաղուց է որդեգրել դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը, իսկ թե կհաջողվի փոխարժեքը կայուն պահել, թե ոչ, կախված է բազմաթիվ գործոններից։

«Կարծում եմ, որ ազգային արժույթի տատանվող փոխարժեքը կլինի կառավարելի միջակայքում։ Մենք այս դժվար ժամանակահատվածում, պայմանավորված կորոնավիրուսով ու պատերազմով, իհարկե ունեցանք գնաճ և փոխարժեքի բարձրացում, բայցևայնպես դրանք տարբեր երևույթներ են, որովհետև փոխարժեքը համարժեք չէ գնաճին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Քառյանի գնահատմամբ`այն, ինչ աստիճանաբար իրականացրեց ԿԲ–ն, իրատեսական էր, սակայն արհեստականորեն դրամի փոխարժեքը պահելն էլ իմաստ չունի, այլապես նորից կընկնենք ասիմետրիայի մեջ, որը բոլոր դեպքերում խախտում է համամասնությունները, և քանի որ մենք ներկրող երկիր ենք, ուստի տնտեսագետի համոզմամբ` արտահանողներին խթանելու համար պետք չէ թույլ տալ որևէ ասիմետրիա։

Հիշեցնենք, որ վերջին 4-5 տարիներին՝ մինչև 2020 թ-ի ճգնաժամային իրադարձությունները, Հայաստանում դոլարի փոխարժեքը հիմնականում է կազմում էր 480-485 դրամ։ 2020 թ-ի նոյեմբերին այն աճեց մինչև 520 դրամ և կայունացավ, բայց ապրիլի սկզբին ավելացավ մինչև 530 դրամ և ավելի։ ԿԲ ինտերվենցիայից հետո հայկական դրամի փոխարժեքը նվազեց մինչև 520 դրամ:

Հավելենք, որ դրամի կտրուկ անկումը զսպելու համար Հայաստանի ԿԲ–ն արժույթ է «ներարկել» շուկա, այլ կերպ ասած՝ ինտերվենցիա է կատարել։ ԿԲ-ն արդեն հնարավորություն է տվել առևտրային բանկերին շահավետ պայմաններով համալրելու արժույթի պաշարները։

40
թեգերը:
տնտեսագետ, դոլար, դրամ, Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարությունը փորձում է փրկել «Հրազդանցեմենտը», ԱԺ–ն առաջարկում է չխանգարել մյուսներին
Ինչով է պայմանավորված սննադամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը
Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ

Իսրայելի Հոլոն քաղաքի վրա հրթիռային հարվածի հետևանքները. տեսանյութ

0
(Թարմացված է 00:05 12.05.2021)
Գազայի հատվածից բարձր ինտենսիվությամբ հրթիռակոծությունները Իսրայելի ուղղությամբ շարունակվել են։ Զինվորականները բնակիչներին խնդրում են թաքնվել ապաստարաններում։

Զինվորականների տվյալներով` վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

Հայտնում են, որ Աշկելոն և Աշդոդ քաղաքներում արկերն ընկել են անմիջապես բնակելի շենքերի վրա։

Երկրի կենտրոնական և հարավային մասերի բնակիչներին զինվորականները խորհուրդ են տվել թաքնվել ռմբապաստարաններում։ Որքան ժամանակ է այնտեղ պետք մնալ, դեռ հայտնի չէ։

Հոլոն քաղաքում հրթիռն ընկել է «Էգեդա» ավտոբուսի վրա, որից հրթիռակոծությունից առաջ ուղևորները հասցրել են դուրս գալ։ Վարորդը, լսելով տագնապի ազդանշանը, բացել է դռներն ու խնդրել ուղևորներին դուրս գալ, որից հետո ինքն էլ լքել է ավտոբուսը։ Ավտոբուսը բնակելի թաղամասում էր գտնվում, այն ամբողջությամբ այրվել է։

Հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ, այդ թվում` 5 տարեկան երեխա։

Իսրայելական տանկերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի տարածքներին

0
թեգերը:
տեսանյութ, հրթիռ, Իսրայել
Ըստ թեմայի
Եգիպտոսից դուրս եկանք, համավարակից էլ դուրս կգանք․ Ցինկերը՝ ՀՀ-Իսրայել գործակցության մասին
Թուրքիայի ու Ադրբեջանի կողքով. Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման ժամանակն է
Ինչու էր Զելենսկին այցելել Իսրայել և ինչու Հոլոքոստին նվիրված միջոցառմանը չմասնակցեց