Ստեփան Դանիելյան

Իշխանության թիվ 1 մտահոգությունը, կամ ինչո՞ւ են սկսել «հակաադրբեջանական» քարոզ անել

159
(Թարմացված է 21:40 23.04.2021)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հնարավոր ընտրություններից առաջ իշխանական գործիչների «հակաադրբեջանական» հայտարարություններին, մասնավորապես ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հնչած մեսիջներին։
Թուրքիայի հետ ստվերային պայմանավորվածություննե՞ր կան. Դանիելյանը կասկածներ ունի

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունն իշխանության նախընտրական քարոզչության համատեքստում է և աղերս չունի իշխող թիմի իրական տեսակետի ու պլանների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Իրենց համար թիվ 1 մտահոգությունը վերընտրվելն է և, քանի որ ԱԽ քարտուղարի նախորդ հայտարարությունը խիստ բացասական արձագանք է ստացել, կարծում եմ` այդ տպավորությունը ցրելու համար էր արված այս նոր հայտարարությունը»,- ասաց նա։

Դանիելյանը չի բացառում, որ հնարավոր ընտրությունների շեմին հայաստանյան լսարանի համար որոշակի հակաթուրքական «նյուանսներ» հնչեն, սակայն անգամ նախընտրական քարոզարշավի շեմին թշնամական երկրների հասցեին իշխանությունների շուրթերից կոշտ հայտարարություններ պետք չէ ակնկալել։ 

Քաղաքագետը հիշեցնում է` հատկապես հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի որևէ հակահայկական հայտարարություն իշխող վարչակազմի կողմից համարժեք արձագանք չի ստացել, ավելին` հայրենի կառավարությունը թշնամական երկրների հետ լավ հարաբերություններ ու բարեկամական կապեր հաստատելու կոչեր է հնչեցրել։

 «Եթե հաշվի առնենք նախկին հայտարարությունները, թե իրենք ուզում են Թուրքիայի հետ հարաբերությունների մասին ինչ-որ պայմանագիր կնքել, և կարծում եմ`ստվերում ունեն նախնական ձեռք բերված պայմանավորվածություններ, այդ առումով կոշտ հայտարարություններ չեն լինի»,- նշեց Դանիելյանը։

«Սա միայն հայերի պայքարը չէ». Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանի ղեկավարի` Հայաստանի տարածքում ուժով ինչ-որ հարց լուծելու, Երևանն ադրբեջանական քաղաք անվանելու հոխորտանքներին պետք է այլ հարթության մեջ և ժամանակին պատասխանել և ոչ թե ռուսական լրատվամիջոցների միջոցով դաշնակից պետությանը բողոքել, թե Ադրբեջանն իրեն «խելոք» չի պահում։

Հիշեցնենք` Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հակամարտությունը Ղարաբաղում վերջնականորեն լուծված չէ, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի մասին կարելի է մտածել այն ժամանակ, երբ Բաքուն պատրաստ լինի կառուցողական երկխոսության։

159
թեգերը:
Ընտրություններ, Արմեն Գրիգորյան, Ադրբեջան, Իշխանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը հուսահատ փորձում է կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա. ՊՆ
Ականապատման քարտեզնե՞ր․ գերմանացի նախարարը ԵԽԽՎ-ում չպատասխանեց ադրբեջանցի պատգամավորին
Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային միջանցքի նախագծի վրա. Չավուշօղլու
Վարդան Այվազյան

Պետք է պարզել` ռազմական դրությամբ ընտրությունների չեղարկումն արդյո՞ք բեմականացում չէ

100
(Թարմացված է 17:46 14.05.2021)
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռազմական դրության հաստատման և արտահերթ ընտրությունների չեղարկման դեպքում գործընթացի սահմանադրական կարգավորման հարցին։

 

Այվազյան. «Պետք է պարզել` արտակարգ դրությամբ ընտրությունների չեղարկումը արդյո՞ք բեմականացում չէ»

Վարդան Այվազյանի խոսքով` Սահմանադրությամբ արգելված չէ ռազմական դրության սահմանումը նույնիսկ այն դեպքում, երբ կառավարության անդամները ժամանակավոր պաշտոնակատարներ են, որովհետև ռազմական դրությունը նույն արտակարգ իրավիճակն է, նույն պայմաններն են, որոնք կախված չեն պետական իշխանություններից կամ ժողովրդից, և ռազմական դրությունն, ըստ էության, ֆորսմաժորային իրավիճակ է։

 

«Ուղղակի անհրաժեշտ է այլ տեսակետից քննարկել խնդիրը, թե արդյո՞ք գործող իշխանությունն այս դրսևորումներն արհեստական կերպով չի բեմականացնում որպես թատերական ներկայացում, որպեսզի հիմք ստեղծի ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու, անորոշ ժամանակով հետաձգելու համար։ Ավելի ճիշտ կլինի խնդրին նայել այս տեսանկյունից, քան իրավականության դիրքից, իսկ ռազմական դրության սահմանման համար առհասարակ որևէ ակտով սահմանափակում չկա»,– նշեց իրավագետը։

Այվազյանի փոխանցմամբ` ռազմական դրություն հայտարարում է կառավարությունը, իսկ հետո իրավունքի ուժով Ազգային ժողովն անհապաղ 24 ժամվա ընթացքում հրավիրում է արտահերթ նիստ, որտեղ կա՛մ հաստատում, կա՛մ վերացնում է ռազմական դրության ռեժիմը։

Ըստ նրա`թեև ԱԺ–ն լուծարված է, այդուհանդերձ, շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանի առաջին նիստի օրը։ 

Իրավագետի պնդմամբ` ԱԺ կարգավիճակը հետ բերելու խնդիր չի լինի, ռազմական դրության ժամանակահատվածում էլ շարունակելու են մնալ պաշտոնակատար և անորոշ ժամանակով պաշտոնավարելու են մինչև ռազմական դրության վերացումը, որից հետո էլ միայն 60 օր անց թույլատրվում է անցկացնել ընտրություններ։    

Նշենք, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, որ հայտարարվի ռազմական դրություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը չեղարկվի։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է հունիսի 20-ին։

Արա Այվազյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը

100
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, ռազմական դրություն, Արտակարգ դրություն
Ըստ թեմայի
Սյունիքի հարցով Արմեն Գրիգորյանը խոսել է Նիկոլայ Պատրուշևի հետ
Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում
Սյունիքում վառոդի հոտ է ընկել. Կոտենոկն ու Արզանովը` սահմանին տիրող իրավիճակի մասին
Փաշինյանը Սյունիքի հարցով զանգել է Պուտինին
Ստեփան Դանիելյան

Սյունիքի սահմանին առկա լարվածությունը մեծ կծիկի մի կետն է միայն. քաղաքագետ

133
(Թարմացված է 20:19 14.05.2021)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանային գոտում առաջացած լարվածությանն ու ադրբեջանական սադրանքի դրդապատճառներին։
Դանիելյան. «Ադրբեջանցիները հաշվել են Նիկոլ Փաշինյանի ատամները»

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` գնահատականները կարող են լինել տարբեր հարթություններում և հիմնվել տարաբնույթ ենթադրությունների վրա, մինչդեռ իրական պատկերը ստվերում է, քանզի հայտնի չէ, թե ինչ կոմբինացիաներ են կիրառվում։ Ըստ նրա` չի բացառվում, որ լարվածությունը պայմանավորված լինի Թուրքիայի վարքագծով, որն ուզում է Ռուսաստանին ներքաշել ինչ–որ գործընթացների մեջ։ 

«Հնարավոր է, որ բանակցություններ են ընթացել ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, և դա շանտաժ է, հնարավոր է, որ Բաքվում խնդիրներ են առաջացել Լավրովի այցից հետո, որովհետև վերջինս հայտարարեց Արցախի վիճահարույց տարածքների հարցում ճշգրտումներ կատարելու մասին։ Բայց բոլոր առումներով սա մեծ կծիկի մի կետն է միայն, որը կարող է առնչվել և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին, նույնիսկ կապ ունենալ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների հետ»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` հնարավոր է նաև, որ ադրբեջանական կողմը նման քայլերի դիմելով` ձգտում է առավելագույն չափով տարածքներ վերցնել իր վերահսկողության տակ։ Քաղաքագետը հիշեցրեց արցախյան պատերազմի օրերին ՌԴ նախագահի հայտարարությունը, որ իրենք պաշտպանում են զուտ Հայաստանի անվտանգությունն ու սահմանները, հետևաբար եթե ՀԱՊԿ–ն չկարողանա արձագանքել այս իրավիճակին, ապա դա կհարվածի կառույցի հեղինակությանը։

Քաղաքագետն անդրադառնալով ՀՀ իշխանությունների գործելակերպին, հակընդդեմ քայլերին՝ տարակուսեց, թե քանի շենքի վրա է տարածվում պետության սուվերենությունը և կասկած հայտնեց, թե գործող կառավարությունը հայ–ադրբեջանական հարաբերությունների ու սահմանային լարվածության առթիվ արդյոք վարում է որևէ քաղաքականություն, ունի՞ արդյոք կամք և ուժ՝ որևե հարց լուծելու համար։ Նրա համոզմամբ` պատերազմը ցույց տվեց, որ մենք, ի դեմս ՀՀ կառավարության, գործ ունենք ոչ ադեկվատ մարդկանց հետ, և ադրբեջանցիներն իրենց հերթին «արդեն հաշվել են Նիկոլ Փաշինյանի ատամները»։ 

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել». Էդմոն Մարուքյան

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

133
թեգերը:
Ստեփան Դանիելյան, Սահման, Սյունիք
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ռուստամ Մուրադով. արխիվային լուսանկար

Սյունիքում բանակցություններն սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը

220
(Թարմացված է 15:43 15.05.2021)
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռուստամ Մուրադովը ևս 6 ամիս կղեկավարի խաղաղապահ զորախումբը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Սյունիքի սահման ներխուժած ադրբեջանցիների հետ քաշվելու թեմայով Սյունիքում մեկնարկել են բանակցությունները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունները կանգ են առել և շարունակվելու են այսօր։

«Բանակցությունները սկսել են արդեն ժամը 3-ից։ Այն կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը»,–ասաց Հովսեփյանը։

Նա հայտնեց նաև, որ մարզի բնակչությունը մարտական է տրամադրված` պատրաստ պաշտպանելու իրենց հողերը։

Հովսեփյանը հիշեցրեց, որ երեկ ադրբեջանցիները Ակներ գյուղի վերևի մաս են առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։

Ի դեպ, Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռուստամ Մուրադովը ևս 6 ամիս կղեկավարի խաղաղապահ զորախումբը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

220
թեգերը:
ադրբեջանցի, Սյունիք, բանակցություն, Ռուստամ Մուրադով
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
ՀՀ–ն բարձր է գնահատում միջազգային գործընկերների ջանքերը Սյունիքի հարցով. հայտարարություն
«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են
Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը
ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի