Խաչատուր Ալմազյան

Հանդիսատեսի վրա անմոռանալի տպավորություն է թողել. Հայաստանում նոր նվագախումբ է ստեղծվել

53
(Թարմացված է 18:58 23.04.2021)
Երաժիշտ, պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել Հայաստանում ստեղծված նոր նվագախմբի և դրա հետագա գործունեության մասին։
Հանդիսատեսի վրա անմոռանալի տպավորություն է թողել. Հայաստանում նոր նվագախումբ է ստեղծվել

Հայաստանում նոր նվագախումբ է ստեղծվել, որը կազմված է ֆիլհարմոնիկի մենակատարներից։ Ֆիլհարմոնիկ նվագախմբի լավագույն երաժիշտները, լարային կազմը առաջին անգամ հանդես են եկել «Պրիմավերա» նախագծում` PhilSoloists անվան տակ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց համերգի մենակատար, ջութակահար Խաչատուր Ալմազյանը։

Նրա խոսքով` Վիվալդիի «Տարվա եղանակները» և Պիացոլայի ««Բուենոս Այրեսի չորս եղանակները» առաջին անգամ հնչել են միահյուսված ու ինքնատիպ մատուցմամբ։

«Հայաստանում այդ ֆորմատով՝ համատեղելով Վիվալդիի և Պիացոլայի «4 եղանակները», երբեք չեն հնչել մեկը մյուսի հետևից, այլ ընդմիջվել են։ Սա անակնկալ էր Հայաստանի, հայ ունկնդրի համար։ Բացի այդ`մենք փորձեցինք համերգը մի քիչ բեմադրության տեսքով ներկայացնել»,- նշեց երաժիշտը։

Բեմի կահավորանքի, լուսավորության ու նվագախմբի վիզուալիզացիայի հարցերով ևս Ալմազյանն է զբաղվել` ստանձնելով նաև նվագախմբի պրոդյուսերի պարտականությունները։ Քիչ գումար են ծախսել և լավագույն արդյունք ստացել։ Հանդիսատեսի արձագանքն ու ստացած եկամուտը գերազանցել են սպասելիքները։ Ալմազյանը համոզված է, որ Հայաստանում որակյալ և բարձրակարգ համերգների պահանջարկ իսկապես կա։

«Վաճառվել է մեծ քանակությամբ տոմս, դահլիճը լեփլեցուն էր, և դա ինձ շատ մեծ բավականություն է պատճառում։ Մշակութային իրադարձությունների հանդեպ կարոտ կա, և շնորհիվ այս նախագծի՝ ես համոզվեցի, որ եթե դու լավ նախագիծ ես առաջարկում կամ լավ համերգ, ապա պահանջարկ միշտ կա»,- հավելեց Ալմազյանը։

Աննախադեպ նախագիծ. հայերն ու ռուսները միասին ձայնագրում են Բեթհովենի 9 սիմֆոնիաները

Նրա գնահատմամբ` ոգևորության այն ալիքը, որը ինքը տեսել է Հայաստանում, ստիպում է ամեն ինչ անել, որ այդ նվագախումբը ունենա շարունակություն, իսկ հայ հանդիսատեսին մեծ անանկալներ է խոստանում։

«Պրիմավերա» խորագրով առաջին համերգը Հայաստանում տեղի է ունեցել ապրիլի 6-ին։

53
թեգերը:
Հայաստան, Համերգ, Ֆիլհարմոնիկ նվագախումբ
Ըստ թեմայի
Կվերադառնա «աշխարհի միակ թատրոն»․ Օրբելյանի անկեղծ պատասխանները «վատ հարցերին»
Զուրաբիշվիլիի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը որոշ ժամանակով կփակվի քաղաքացիների համար
Դավիթ Ափոյան

ԵՊՀ-ի գիտխորհուրդը դժգոհ է Դումանյանի հետ հանդիպումից. ինչո՞ւ էր նախարարը բուհ այցելել

45
(Թարմացված է 17:25 10.05.2021)
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և ԵՊՀ գիտխորհրդի կազմի հանդիպմանը։
ԵՊՀ-ի գիտխորհրդը դժգոհ է Դումանյանի հետ հանդիպումից. ինչո՞ւ էր նախարարը բուհ այցելել

ԵՊՀ գիտխորհրդի կազմը դժգոհ է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից. սպասելիքները չեն արդարացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

«Հանդիպումը ոչ բավարար եմ գնահատում։ Կարծում եմ` նախարարը եկել էր համալսարան զուտ լարվածությունը թուլացնելու նպատակով, ոչ թե խնդիրը լուծելու, բայց իրականում լարվածությունը չթուլացավ, կարող եմ ասել, որ այն ավելի աճեց»,- ասաց նա։

Ըստ Ափոյանի՝ մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում նախարարը որևէ բովանդակային առաջարկ և հիմնավորում չներկայացրեց։

«Չհիմնավորվեց, թե ինչ հիմքով պետք է համամասնությունները փոխվեն, խորհրդի կազմը լուծարվի, նոր խորհուրդ ձևավորվի, որևէ բավարար պատասխան չհնչեց, որևէ իրավական հիմնավորում չտրվեց, թե ինչ հիմքով հոգաբարձուների խորհրդի այս անդամների լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր անդամներ նշանակվեն նախարարության կողմից»,- նշեց Ափոյանը։

Մինչդեռ, ըստ նրա, գիտխորհուրդն ակնկալում էր, որ նախարարը կլսի բուհերի կառավարման խորհուրդների կազմի փոփոխության վերաբերյալ նոր որոշման և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շուրջ եղած բոլոր քննադատությունները, գնահատի բացասական ռիսկերը, համադրի կառավարության այժմյան վարքագծի և մինչև այս տված խոստումների միջև սկզբունքային հակասությունները և օրեցօր խորացող ճգնաժամից դուրս գալու օպտիմալ լուծումներ առաջարկի։

ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը. Սերոբ Խաչատրյան

«Առկա հակաօրենսդրական, հակաիրավական, հակասահմանադրական երևույթները պետք է ստիպեին նախարարին, որ կառավարության նախաձեռնած ենթադրյալ հակասահմանադրական որոշումը կյանքի չկոչվի և բուհերը տոտալ վերահսկողության չենթարկվեն, ինչպես տեսանք` նախարարն եկավ, ամբողջությամբ կամայական, կենացների մակարդակով ինչ-որ հայտարարություններ արեց, գնաց»,- հավելեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը։

Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը այցելել էր ԵՊՀ։ Բուհի գիտխորհրդի կազմի հետ հանդիպման ժամանակ Դումանյանը նշել էր, որ իր համար կարևոր է, որ օր առաջ հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորվի և ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակվի՝ մինչև ՍԴ-ն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մասին որոշում կայացնի։

ԵՊՀ–ի հատուկ կարգավիճակը պետական գաղտնի՞ք է. ԿԳՄՍՆ–ն խուսափում է հստակ տեղեկություն տալուց

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում էր գրել։ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել 2019-ի մայիսի 23–ին։ Բացի այդ, արդեն որերորդ անգամ է՝ տապալվում են բուհի հոգաբարձուների խորհրդի նիստերի անցկացումը, քանի որ նախ խորհրդի անդամների բացակայության պատճառով քվորում չէր լինում, իսկ հետո անդամներից 15-ը դուրս եկան խորհրդից։

45
թեգերը:
Վահրամ Դումանյան, Դավիթ Ափոյան, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Ըստ թեմայի
Երկու տարի է` ԵՊՀ–ն ռեկտոր չունի. Վահրամ Դումանյանը հայտնեց, թե երբ ընտրություն կանցկացնեն
Պարզ ստախոսություն. Էմին–Տերյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների գործելաոճի մասին
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվել է պաշտոնից
Արմեն Պետրոսյան

Ռուսաստանն ակտիվանում է Մերձավոր Արևելքում. ի՞նչ է փոխվել տարածաշրջանում

139
(Թարմացված է 17:00 10.05.2021)
Տարածաշրջանային զարգացումներում ԱՄՆ և Ռուսաստանի դերակատարման շուրջ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
Արմեն Պետրոսյան. Ռուսաստանն ակտիվանում է Մերձավոր Արևելքում. ի՞նչ է փոխվել տարածաշրջանում

Մերձավոր Արևելքում անվտանգային նոր սպառնալիք է ձևավորվել, և տարածաշրջանի դերակատարները լավ գիտակցում են դրանից բխող մարտահրավերները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Դրա գագաթնակետը դարձավ 44-օրյա պատերազմի հետևանքով թուրք-ադրբեջանական դաշինքի արձանագրած հաջողությունը և Թուրքիայի նախաձեռնած թյուրքական աշխարհի միավորման գործընթացը»,- ասաց նա։

Նրա խոսքով` այսօր փորձ է արվում տարբեր խողովակներով կարգավորել կամ ստեղծել համագործակցության մեխանիզմներ այն բոլոր դերակատարների միջև, որոնք թյուրքական գործոնի ակտիվացումը դիտարկում են անվտանգային սպառնալիք՝ ուղղված իրենց ազգային շահերին։

Ու քանի որ Վաշինգտոնի ու Թել Ավիվի հարաբերություններն աստիճանաբար «սառում են», ՌԴ-ն փորձում է օգտագործել իրավիճակն ու հաղթաթուղթ ստանալ։

«Ռուսաստանն ավելացնում է իր միջնորդական դերակատարումը իսրայելցիների և պաղեստինցիների միջև, և սա միակ փորձը չէ. մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ակտիվացում նաև Լիբանանում` արդեն մի քանի տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին»,- նշեց նա։

Նրա դիտարկմամբ` մի քանի ուղղություններով Ռուսաստանի ակտիվացման պատճառներից մեկն էլ այն է, որ ԱՄՆ-ն այլ ռազմավարություն և քաղաքականություն է որդեգրել տարածաշրջանային խնդիրներում։

Նամակը հաստատեց, որ մենք իրավացի ենք. Թուրքիան F-35-ի շուրջ երկխոսություն կսկսի ԱՄՆ-ի հետ

139
թեգերը:
Թուրքիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք
Ըստ թեմայի
Թուրքիայի ընդդիմությունը քննադատել է Էրդողանին Բայդենի հայտարարության համար
Թուրքիայում 60-ից ավել մարդ է ձերբակալվել մայիսմեկյան ակցիա անելու փորձի համար
Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան
Վարազդատ Հարոյան

Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ

0
(Թարմացված է 10:15 11.05.2021)
Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։ Տեղեկությունն իր  Տելեգրամ-ալիքում հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանը։

«Ըստ իմ աղբյուրների, Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կփոխի իր ակումբը:

«Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կհայտնվի եվրոպական մեկ այլ ակումբում: Սպասեք հաճելի անակնկալի»,- գրել է Մամբրեյանը:

Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին

Նշենք, որ մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

0
թեգերը:
Եվրոպա, Ղազախստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
«Ուրարտուն» հյուրընկալել է Արթուր Աբրահամին. 11-մետրանոցներ են եղել
Մոուրինյոն նոր ակումբի պատվին փոխել է հեռախոսի պատյանը
Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»