Գոռ Մադոյան

Խուլիգանական արարքների պարագայում ռեպրեսիաների մասին խոսելը ծիծաղելի է. Մադոյան

44
(Թարմացված է 17:35 22.04.2021)
«Օրբելի» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Գոռ Մադոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին և դրան հաջորդած իրավական գործընթացներին։
Մադոյան. «Ռեպռեսիաների մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ անձինք հետապնդվեն որպես քաղաքական գործիչներ»

Գոռ Մադոյանի դիտարկմամբ`  եթե խոսքն ուղղակի ՏԻՄ ղեկավարների ձերբակալությանն առնչվի, ապա այդ դեպքում նոր կարելի է խոսել քաղաքական ռեպրեսիաների մասին, չնայած որ այս դեպքում ՏԻՄ ղեկավարներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են խուլիգանություններում, ինչի մասին վկայում են պատկան մարմինների հայտարարությունները։ Ըստ նրա` ռեպրեսիաների մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ անձինք հետապնդվեն որպես քաղաքական գործիչներ, իրենց գաղափարների կամ քաղաքական ակտիվության համար։

«Սակայն խուլիգանական արարքների պարագայում ռեպրեսիաների մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի է։ Եթե ՏԻՄ ղեկավարներին ձերբակալեին կուսակցություն ստեղծելու հայտարարություններից հետո, շատ հանգիստ կկարողանայինք խոսել քաղաքական ռեպրեսիաների մասին, բայց խուլիգանական գործողություններից հետո դրանց առնչվող խոսակցություններն իսկապես ծիծաղելի են»,– նշեց վերլուծաբանը։

Մադոյանի կարծիքով` իրավապահ մարմինները Փաշինյանի այցի ընթացքում որոշ քաղաքացիների գործողություններում տեսել են առերևույթ հանցակազմ, տեսել են քրեական գործեր հարուցելու անհրաժեշտություն, իսկ թե դրանք ինչ շարունակություն կունենան, դա արդեն իրավապահ մարմինների գործունեության տիրույթում է։ 

Անդրադառնալով ընդդիմադիրների տեսակետին, ըստ որի` վարչապետը շատ լավ գիտեր սյունեցիների տրամադրությունները, սակայն գնաց սադրանքի ընտրությունները հետաձգելու համար, Մադոյանն ընդգծեց, որ ընտրությունների հետաձգումը, եթե նույնիսկ նման բան լինի, ուղիղ կապ չունի տեղի ունեցածի հետ, և երկրորդ` ընտրությունների կազմակերպումը պայմանավորված չի եղել Սյունիքում տիրող իրավիճակով, այլ համաձայնեցվել է քաղաքական վերնախավի կողմից։ 

Վերլուծաբանի համոզմամբ`  ներկա պահին տեղին չէ խոսել նախընտրական քարոզարշավի մասին, որովհետև պետք է լինեն օրենքով սահմանված իրավական կարգավորումներ։ Քաղաքական գործիչների և կուսակցությունների համար ընդհանրապես ոչ ֆորմալ առումով գոյություն չունի նախընտրական քարոզարշավ, բայց այլ հարց է իրադարձությունների ինտենսիվությունը, հռետորաբանությունը և տրամաբանությունը, որը կա։   

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

44
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ոստիկանություն, Սյունիք
Ըստ թեմայի
Փոխոստիկանապետ Ֆիդանյանը հայտնեց, թե ինչի համար է կասկածվում Մեղրիի համայնքապետը
«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները
Աշոտ Գասպարյան

Լենինի երբեմնի արձանի տեղում պետք է կանգնեցվի Հաղթական կամար. Գասպարյան

51
«Հաղթական կամար» պատմամշակութային հիմնադրամի նախագահ Աշոտ Գասպարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի Հանրապետության հրապարակում Լենինի արձանից հետո թափուր մնացած տեղը նոր կոթողով համալրելու խնդրին։ 
«Լենինի արձանի երբեմնի տեղում պետք է կանգնեցվի Հաղթական կամար». Գասպարյան

Աշոտ Գասպարյանի դիտարկմամբ`տևական ժամանակ կար այդ գաղափարը, որի իրագործման նպատակով էլ ստեղծվել է նշված հիմնադրամը, ուստի ֆինանսական միջոցների առկայության դեպքում կլինի համապատասխան պատվեր հայ քանդակագործներին ու նկարիչներին, իսկ վերջում, երբ արդեն հիմնադրամը կունենա պատրաստի արտադրանք` ի դեմս կոթողի կամ հուշարձանի, քաղաքապետարանին կարվի համապատասխան մրցույթ կազմակերպելու առաջարկ։

«Եթե ուշադրություն դարձրել եք, Հանրապետության հրապարակի բոլոր շենքերը կամարաձև են, դրա համար նույնիսկ Թամանյանին ճարտարապետների նոր դպրոցի ներկայացուցիչները մեղադրում էին, որ զբաղվում է եկեղեցաշինությամբ, սակայն այդ ոճն ընդհանուր առմամբ բնորոշ է հայկական ճարտարապետությանը։ Որպեսզի այսօր հրապարակի պատկերը դառնա ամբողջական, ապա Լենինի երբեմնի արձանի տեղում պետք է կանգնեցվի Հաղթական կամար»,– նշեց պատմամշակութային հիմնադրամի նախագահը։ 

Գասպարյանի կարծիքով` Հանրապետության հրապարակը քաղաքի խորհրդանիշն ու այցեքարտն է, այն կառուցվել է Փարիզի տարբերակով, այսինքն` սիրտը հրապարակն է, որից սկսվում և աստղի թևերի պես տարածվում են փողոցները։ Ըստ նրա` հաղթական կամարը պետք է խորհրդանշի մեր պատմական հաղթանակները` սկսած վաղնջագույն ժամանակներից, և իր մեջ կամփոփի ոչ միայն հաղթական անցյալը, այլև միտված կլինի հաղթական ապագային։ 

Հշեցնենք, որ Լենինի հուշարձանը հանելու մասին որոշում Երևանի քաղաքային խորհրդի նիստում կայացվել է 1991 թվականի մարտի 28-ին, իսկ պատվանդանն ապամոնտաժվել է 1996 թվականին։

Մահաթմա Գանդիի արձանը պղծած տղամարդը հայտնաբերվել է

Արձանի մարմինը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի բակում, գլուխը` պահեստում։ Պատվանդանի մնացորդները պահվում են Երևանի քաղաքապետարանի պահեստում` Չարբախում։ 

51
թեգերը:
արձան, Հանրապետության հրապարակ, հաղթանակ
Ըստ թեմայի
Երևանում գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը
Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացողներին
Մոսկվայում բացվեց Կարո Հալաբյանի արձանը. տեսանյութ
Արմեն Բաղդասարյան

Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանը չէր մտածի քաղաքականություն վերադառնալու մասին

109
(Թարմացված է 21:44 08.05.2021)
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած հանրահավաքին և քաղաքական պայքարի դուրս գալու որոշմանը։
Արմեն Բաղդասարյան. Ո՞ր դեպքում Քոչարյանը չէր մտածի քաղաքականություն վերադառնալու մասին

Մայիսի 9-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ելույթից պարզ կդառնա, թե ինչպիսի ճանապարհային քարտեզ է առաջարկում ՀՀ երկրորդ նախագահը գալիք ընտրություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Ես ավելի շատ ակնկալում եմ ծրագրային ելույթ և հստակ ճանապարհային քարտեզ։ Կարծում եմ, որ այդ հանրահավաքի մասնակիցները, անկախ նրանից, թե որքան կլինի նրանց թիվը, շատ ուշադիր կլսեն այդ ծրագիրը և կփորձեն հասկանալ` դա իրատեսական է, թե ընդամենը կենացների, ցանկությունների շարք»,- ասաց նա։

Նրա խոսքով` Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած գործիչ կարող է քաղաքականություն վերադառնալ, ինչու ոչ` նաև հաղթել։

«Նիկոլ Փաշինյանի փոխարեն ցանկացած այլ իշխանություն լիներ` Ռոբերտ Քոչարյանը չէր էլ կարող մտածել, որ կարող է վերադառնալու փորձ անել, բայց այս իշխանություններն այնքան ձախողումներ են ունեցել, այնքան կործանարար քաղաքականություն են վարել, որ նույնիսկ Քոչարյանն իր այդ բացասական ընկալմամբ գտնում է, որ շանս ունի հաղթելու և մասնակցում է ընտրություններին»,- նշեց քաղաքագետը։

Նշենք, որ վաղը` մայիսի 9-ին, ժամը 16։00-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա ելույթով։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահը հայտնել էր, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին

109
թեգերը:
Արմեն Բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին
Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին
«Անտինիկոլ». Միքայել Մինասյանը նոր «ազատագրական շարժում» է սկսում
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

409
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

409
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման