Նաիրա Զոհրաբյան

ԵԽ-ն կարող է պարտադրել Ադրբեջանին վերադարձնել գերիներին. Զոհրաբյանը` քննարկումների մասին

77
(Թարմացված է 21:22 21.04.2021)
ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԵԽԽՎ լիագումար նիստում հայ գերիների հարցի շուրջ քննարկումների, Բաքվի «պուրակի» վերաբերյալ հնչած գնահատականների և Ալիևի վրա ճնշում գործադրելու ԵԽ հնարավորությունների մասին։
«Վստահ եմ, որ ԵԽ-ն դիմելու է Ադրբեջանին «Ռազմավարի պուրակը» փակելու համար». Զոհրաբյան

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն բավականաչափ լծակներ և մանդատ ունի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու, ընդհուպ` ԵԽ-ում պաշտոնական Բաքվի անդամակցությունը դադարեցնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` ամփոփելով ԵԽԽՎ լիագումար նիստում հայ ռազմագերիների հարցի քննարկումը։

«Եթե իրենք Ռուսաստանի հանդեպ պարբերաբար կիրառում են այդ սանկցիաները, ապա առնվազն զարմանալի կլինի, եթե տեռորիստական, ֆաշիստական Ադրբեջանը, որը սանձազերծել է այս անմարդկային պատերազմը, որը Թուրքիայի հետ բայրաքթարներով սպանդ է իրականացրել, որն օգտագործել է քիմիական զենք համարժեք արձագանք չստանա»,- ասաց նա։

Նրա խոսքով` ԵԽ-ն կարող է պարտադրել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին և դա չպայմանավորել ինչ-ինչ քաղաքական և Սյունիքի հետ կապված խնդիրներով ու շահարկումներով։ 

Զոհրաբյանի դիտարկմամբ` ԵԽԽՎ-ում ակնհայտ բացասական արձագանք է գտել Ադրբեջանում  հայ զինվորների մանեկենների և պատերազմի ընթացքում վերցրած տեխնիկայի ցուցադրության «պուրակի» բացումը։

Նշենք, որ Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի պուրակ, որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների լուսանկարներով արյունոտ մանեկեններ։

«Մենք փոխանցել ենք բոլոր այդ նողկալի, նվաստացուցիչ նյութերը, թե ինչպես են ադրբեջանցիները հերթ կանգնած, ինչպես են նրանց երեխաները հարվածում, քաշքշում հայ զինվորի տեսքով սարքած մոմե արձաններին և պետք է ասեմ` ես վստահ եմ, որ ԵԽ-ն դիմելու է Ադրբեջանին այդ նողկալի ցուցահանդեսը փակելու համար»,- նշեց Զոհրաբյանը։

«Խափանում է եղել». ԵԽԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցը քվեարկելու մասին

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել են մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։

77
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (338)
Ըստ թեմայի
Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում է Հայաստանին. Միրզոյանը Եվրանեսթում խոսել է գերիների մասին
Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան
Նաիրա Զոհրաբյանը գերիների մայրերի նամակը հանձնել է ԵԽԽՎ–ում գերմանացի գործընկերներին
Գարիկ Միսակյան

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

47
(Թարմացված է 17:20 19.06.2021)
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հայ-իրանական հարաբերություններին։
«Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը». Միսակյան

Պահպանողական էբրահիմ Ռաիսին կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ և Հայաստան-Իրան հարաբերությունները նոր հարթություն տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Իրանում մինչ Ռայիսիի ընտրվելը և նախագահական ընտրությունները թե՛ խորհրդարանի, թե՛ փորձագիտական մակարդակում եղել են հայտարարություններ, Իրանի խորհրդարանի գիտական ուսումնասիրությունների կենտրոնը նաև զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ Իրանի առաջնահերթություններից է լինելու տնտեսական հարաբերությունների բարելավումը Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Նրա խոսքով` Իրանը տնտեսական ակտիվությամբ կփորձի կանխել թուրքական աննախադեպ ազդեցության աճն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, իսկ Հայաստանում` տարանցիկ ենթակառուցվածքներ ստեղծել և մեծացնել իր տնտեսական ազդեցությունը Սյունիքում։

«Սյունիքում իրանական ներկայության մեծացումը իրանական փորձագիտական շրջանակների կողմից կարևորվում է նրանով, որ Իրանը, տնտեսապես ակտիվանալով Սյունիքում, կարող է նաև որոշ չափով միջամտել Սյունիքի հետ կապված ադրբեջանա-թուրքական ձգտումներին»,- ընդգծեց Միսակյանը։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ` հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

47
թեգերը:
Գարիկ Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սյունիքի մարզ, Հայաստան
Ատոմ Մարգարյան

Ո՞ր դեպքում ֆինանսական-տնտեսական ցնցումներ կլինեն. Մարգարյանը` դրամի կայունության մասին

50
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դրամի փոխարժեքի կայունացմանը և նշել, թե որ դեպքում կարող են ցնցումներ գրանցվել։
«Հնարավոր են որոշակի ֆինանսական-տնտեսական ցնցումներ». Մարգարյան

Եթե ընտրություններն անցնեն անցնցում, և հետընտրական անցանկալի զարգացումներ չլինեն, դրամի փոխարժեքի կայունությունը կշարունակվի, և հնարավոր է` էլ ավելի ամրապնդի դիրքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«ԿԲ ռեզերվները, որոնք շուրջ 3 մլրդ դոլար են կազմում, թերևս գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, այնպես որ այս իմաստով խնդիր չի լինելու, եթե քաղաքական գործընթացներն ընթանան օրենսդրության շրջանակում, հակառակ պարագայում հնարավոր է ամեն ինչ, այդ թվում նաև որոշակի ֆինանսական-տնտեսական ցնցումներ»,- ասաց նա։

Նրա խոսքով` փոխարժեքի որոշակի կայունացումն արհեստական չէ. մեծ հաշվով մակրոտնտեսական ցուցանիշները հավասարակշռված են, սակայն գնաճային միջավայրն է որոշակի լարված, հատկապես արտաքին շուկաներից եկող ռիսկերի կամ ճնշումների համատեքստում։

Կենտրոնական բանկը խստացնում է վարկեր տրամադրելու կանոնները

«Հատկապես պարենային ապրանքների և վառելիքի թանկացումները միջազգային շուկայում ավելի շատ էկզոգեն գործոններ են, որոնք ազդում են հայաստանյան թե՛ սպառողական, թե՛ արտարժութային շուկայի զարգացումների վրա, արհեստականության տարր այստեղ չկա»,- նշեց Մարգարյանը։

Նշենք, որ վերջին օրերին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որոշակի կայունություն է գրանցել։

Ինչպիսին կլինի ապագա իշխանությունը. ընտրության մասնակիցների կեսը տնտեսական ծրագիր չունի

50
թեգերը:
դրամ, Ատոմ Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գնաճը զարգանում է. ԿԲ–ը դարձյալ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի
ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի
Նիկոլ Փաշինյան

«Առաջ կմղենք համագործակցության օրակարգը». Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

0
(Թարմացված է 18:49 19.06.2021)
Օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Իրանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ռայիսիի պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության։

Օգտվելով առիթից՝ Փաշինյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում և միաժամանակ վերահաստատել տարածաշրջանային մարտահրավերները համատեղ ջանքերով չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։

«Լիահույս եմ նաև, որ ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նորանոր ծրագրերով և նախաձեռնություններով»,– ասել է Փաշինյանը։

Նա Իրանի նորընտիր նախագահին քաջառողջություն, արդյունավետ աշխատանք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ`հունիսի 18–ին։

Ի սկզբանե յոթ թեկնածու էր մրցում Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից երեքը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի, երկու այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմիի, ինչպես նաև բարեփոխիչ և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Նախնական տվյալներով` նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիին կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցներն արդեն ընդունել են նրա հաղթանակը։

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

0
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան