Հակոբ Արշակյան

Թաթոյանի հետ հանդիպումից էլի մի տեղ հույսի նշույլ կա. Շուռնուխի գյուղապետ

80
(Թարմացված է 20:31 20.04.2021)
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք ՀՀ նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի հետ ունեցած հանդիպման ու համայնքի բնակիչներին հուզող առաջնային խնդիրների մասին։
«Թաթոյանի հետ հանդիպումից հույսի նշույլ կա, որ կարող է մի բան ստացվել». Շուռնուխի գյուղապետ

Ժողովրդին հուզող հիմնական հարցն անվտանգության խնդիրն է, ինչի մասին այսօր շուռնուխցիները խոսել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Նախագահը համամիտ է ժողովրդի հետ, Թաթոյանի հետ հանդիպումից էլի մի տեղ հույսի նշույլ կա, որ կարող է մի բան ստացվել։ Այդ մարդն աշխատում է, քայլեր ձեռնարկում է, հասկանալի է, որ մի բան ուզում է անի»,- ասաց նա։

Արշակյանը հույս ունի, որ ՀՀ ՄԻՊ-ին կհաջողվի իրենց քթի տակ հանգրվանած ադրբեջանցիներին ստիպել հետ քաշվել։ Նրա խոսքով`գյուղում հազար ու մի խնդիր կա, սակայն թիվ մեկ խնդիրը անվտանգային գոտի ստեղծելն է, որ գյուղացիների անասունները ադրբեջանցիներին բաժին չդառնան։ Նոր սահմանազատումից հետո ադրբեջանցիները ընդհանուր առմամբ 19 խոշոր եղջերավոր անասուն են իրենցով արել։

«Անբարենպաստ եղանակին մի փոքր անուշադրություն,  և անասունները կարող են անցնել նրանց կողմը, ու նրանք քշեն, տանեն։ Այդպես է լինում, թե չէ, որ իրենք անցնեն մեր կողմից մեր անասունը քշեն, իրենք այդքան չկան, չեն անի»,- նշեց Արշակյանը։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում հանդիպել են նաև Շուռնուխի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները կապված անվտանգության,  անասնապահության, ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում`  Գեղարքունիքում, Սյունիքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողներ։

ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել ենք Որոտան գյուղում։

80
թեգերը:
Շուռնուխ, Սյունիք, Նախագահ, ՀՀ ՄԻՊ, Արմեն Սարգսյան, Արման Թաթոյան
Վարդան Այվազյան

Պետք է պարզել` ռազմական դրությամբ ընտրությունների չեղարկումն արդյո՞ք բեմականացում չէ

72
(Թարմացված է 17:46 14.05.2021)
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռազմական դրության հաստատման և արտահերթ ընտրությունների չեղարկման դեպքում գործընթացի սահմանադրական կարգավորման հարցին։

 

Այվազյան. «Պետք է պարզել` արտակարգ դրությամբ ընտրությունների չեղարկումը արդյո՞ք բեմականացում չէ»

Վարդան Այվազյանի խոսքով` Սահմանադրությամբ արգելված չէ ռազմական դրության սահմանումը նույնիսկ այն դեպքում, երբ կառավարության անդամները ժամանակավոր պաշտոնակատարներ են, որովհետև ռազմական դրությունը նույն արտակարգ իրավիճակն է, նույն պայմաններն են, որոնք կախված չեն պետական իշխանություններից կամ ժողովրդից, և ռազմական դրությունն, ըստ էության, ֆորսմաժորային իրավիճակ է։

 

«Ուղղակի անհրաժեշտ է այլ տեսակետից քննարկել խնդիրը, թե արդյո՞ք գործող իշխանությունն այս դրսևորումներն արհեստական կերպով չի բեմականացնում որպես թատերական ներկայացում, որպեսզի հիմք ստեղծի ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու, անորոշ ժամանակով հետաձգելու համար։ Ավելի ճիշտ կլինի խնդրին նայել այս տեսանկյունից, քան իրավականության դիրքից, իսկ ռազմական դրության սահմանման համար առհասարակ որևէ ակտով սահմանափակում չկա»,– նշեց իրավագետը։

Այվազյանի փոխանցմամբ` ռազմական դրություն հայտարարում է կառավարությունը, իսկ հետո իրավունքի ուժով Ազգային ժողովն անհապաղ 24 ժամվա ընթացքում հրավիրում է արտահերթ նիստ, որտեղ կա՛մ հաստատում, կա՛մ վերացնում է ռազմական դրության ռեժիմը։

Ըստ նրա`թեև ԱԺ–ն լուծարված է, այդուհանդերձ, շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանի առաջին նիստի օրը։ 

Իրավագետի պնդմամբ` ԱԺ կարգավիճակը հետ բերելու խնդիր չի լինի, ռազմական դրության ժամանակահատվածում էլ շարունակելու են մնալ պաշտոնակատար և անորոշ ժամանակով պաշտոնավարելու են մինչև ռազմական դրության վերացումը, որից հետո էլ միայն 60 օր անց թույլատրվում է անցկացնել ընտրություններ։    

Նշենք, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, որ հայտարարվի ռազմական դրություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը չեղարկվի։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է հունիսի 20-ին։

Արա Այվազյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը

72
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, ռազմական դրություն, Արտակարգ դրություն
Ըստ թեմայի
Սյունիքի հարցով Արմեն Գրիգորյանը խոսել է Նիկոլայ Պատրուշևի հետ
Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում
Սյունիքում վառոդի հոտ է ընկել. Կոտենոկն ու Արզանովը` սահմանին տիրող իրավիճակի մասին
Փաշինյանը Սյունիքի հարցով զանգել է Պուտինին
Ստեփան Դանիելյան

Սյունիքի սահմանին առկա լարվածությունը մեծ կծիկի մի կետն է միայն. քաղաքագետ

113
(Թարմացված է 20:19 14.05.2021)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանային գոտում առաջացած լարվածությանն ու ադրբեջանական սադրանքի դրդապատճառներին։
Դանիելյան. «Ադրբեջանցիները հաշվել են Նիկոլ Փաշինյանի ատամները»

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` գնահատականները կարող են լինել տարբեր հարթություններում և հիմնվել տարաբնույթ ենթադրությունների վրա, մինչդեռ իրական պատկերը ստվերում է, քանզի հայտնի չէ, թե ինչ կոմբինացիաներ են կիրառվում։ Ըստ նրա` չի բացառվում, որ լարվածությունը պայմանավորված լինի Թուրքիայի վարքագծով, որն ուզում է Ռուսաստանին ներքաշել ինչ–որ գործընթացների մեջ։ 

«Հնարավոր է, որ բանակցություններ են ընթացել ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, և դա շանտաժ է, հնարավոր է, որ Բաքվում խնդիրներ են առաջացել Լավրովի այցից հետո, որովհետև վերջինս հայտարարեց Արցախի վիճահարույց տարածքների հարցում ճշգրտումներ կատարելու մասին։ Բայց բոլոր առումներով սա մեծ կծիկի մի կետն է միայն, որը կարող է առնչվել և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին, նույնիսկ կապ ունենալ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների հետ»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` հնարավոր է նաև, որ ադրբեջանական կողմը նման քայլերի դիմելով` ձգտում է առավելագույն չափով տարածքներ վերցնել իր վերահսկողության տակ։ Քաղաքագետը հիշեցրեց արցախյան պատերազմի օրերին ՌԴ նախագահի հայտարարությունը, որ իրենք պաշտպանում են զուտ Հայաստանի անվտանգությունն ու սահմանները, հետևաբար եթե ՀԱՊԿ–ն չկարողանա արձագանքել այս իրավիճակին, ապա դա կհարվածի կառույցի հեղինակությանը։

Քաղաքագետն անդրադառնալով ՀՀ իշխանությունների գործելակերպին, հակընդդեմ քայլերին՝ տարակուսեց, թե քանի շենքի վրա է տարածվում պետության սուվերենությունը և կասկած հայտնեց, թե գործող կառավարությունը հայ–ադրբեջանական հարաբերությունների ու սահմանային լարվածության առթիվ արդյոք վարում է որևէ քաղաքականություն, ունի՞ արդյոք կամք և ուժ՝ որևե հարց լուծելու համար։ Նրա համոզմամբ` պատերազմը ցույց տվեց, որ մենք, ի դեմս ՀՀ կառավարության, գործ ունենք ոչ ադեկվատ մարդկանց հետ, և ադրբեջանցիներն իրենց հերթին «արդեն հաշվել են Նիկոլ Փաշինյանի ատամները»։ 

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել». Էդմոն Մարուքյան

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

113
թեգերը:
Ստեփան Դանիելյան, Սահման, Սյունիք
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
5-րդ զորամիավորումում մարտավարական զորավարժություն է անցկացվել

5-րդ զորամիավորումում մարտավարական զորավարժություն է անցկացվել

0
Զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Մայիսի 14-ին 5-րդ զորամիավորումում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Тактические учения армянской армии с участием различных подразделений
5-րդ զորամիավորումում մարտավարական զորավարժություն է անցկացվել

Հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը, տանկային ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջաններն ու կատարել առաջադրված խնդիրը, հնարավորություն ստեղծելով զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։

Զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը։

0