Նարեկ Մինասյան

Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան

116
(Թարմացված է 19:17 20.04.2021)
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը ռուսական կողմի արտահայտած դիրքորոշմանը։
«Հայ գերիների վերադարձի ամենակարևոր հիմքը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է. սակայն...». Մինասյան

Հայ գերիների վերադարձի միակ և ամենակարևոր հիմքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որով Ադրբեջանը գրավոր ստանձնել է պարտավորություններ, և բոլոր քայլերի տրամաբանության հիմքում պետք է հիմնվել հենց այդ հայտարարության վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

Նրա խոսքով`սակայն, չպետք է սահմանափակվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Խնդրի լուծման համար տևական և լուրջ ջանքեր պետք է գործադրվեն ամենատարբեր մակարդակներում և ամենատարբեր ձևաչափերով. ԵԽԽՎ-ն դրանցից մեկն է։ 

«Պետք է փորձենք օգտվել միջազգային հարաբերություններում կամ արտաքին քաղաքականության շրջանակում Հայաստանին հասանելի ողջ գործիքակազմից Ադրբեջանի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որպեսզի ի վերջո մենք հասնենք մի իրավիճակի, որ գերիներին ամեն օր ավել պահելը դառնա գլխացավանք Ադրբեջանի համար»,- ասաց Մինասյանը։

Անդրադառնալով հայ գերիների մասին հարցի քննարկմանը ռուս պատվիրակների քվեարկությանը, Մինասյանն արձանագրեց, որ դա եղել է տեխնիկական վրիպակի հետևանք, և դրա մասին արդեն իսկ բարձրաձայնել են պատվիրակության ներկայացուցիչները։

Քաղաքագետի կարծիքով` նախատեսված քննարկման ժամանակ ռուսական կողմը հանդես կգա համապատասխան ելույթով։

«Խափանում է եղել». ԵԽԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցը քվեարկելու մասին

Հիշեցնենք` երեկվանից բուռն քննարկվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 19-ին կայացած քվեարկությունը, որի արդյունքում լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկվեց Ադրբեջանում գտնվող «Հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց և տեղահանված անձանց մասին» հարցը։ Քվեարկությանը ռուսական կողմի ներկայացուցիչներից 5-ը դեմ, 7-ը ձեռնպահ են քվեարկել:

116
թեգերը:
գերի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ
Գերիների հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ արդեն իսկ դրական է. «Իմ քայլը» խմբակցություն
«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին
Ջոնի Մելիքյան

Պատերազմի ավարտից հետո Վրաստանը տարածաշրջանային զարգացումներում շահագրգիռ կողմ է դարձել

70
(Թարմացված է 23:01 12.05.2021)
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվլիի հայաստանյան այցին։ 
Մելիքյան. «Երկկողմ կապերը պետք է դիտարկվեն Պարսից ծով–Սև ծով միջանցքի նախագծի շրջանակներում»

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` համավարակային իրավիճակից ու արցախյան 44-օրյա պատերազմից հետո Վրաստանի վարչապետի այցը հնարավորություն է տալիս խոսելու կուտակված հարցերի, խնդիրների մասին։ Քանի որ անցյալ տարին հասկանալի և օբյեկտիվ պատճառներով ակտիվ չէր հանդիպումների առումով և բացասաբար է ազդել առևտրաշրջանառության վրա, ուստի կա կարիք նաև այս ուղղությամբ աշխատելու։

«Վարչապետ ընտրվելուց հետո Ղարիբաշվիլին առաջին անգամ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ և բացի դրանից շատ կարևոր է, որ հունվարի 11-ից հետո տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումների համատեքստում հատկապես ենթակառուցվածքների մասով Վրաստանը համարվում է շահագրգիռ կողմերից մեկը։ Վրաստանի համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գործընթացներ են ընթանում և ինչ արդյունքներ կարող են տալ Բաքու և Երևան կատարած այցերը»,– նշեց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով` Հայաստանն իր հերթին նույնպես խոսում է այն հարցերի մասին, որոնք ընկալելի և ընդունելի են երկու կողմերի համար, կարող են լինել փոխշահավետ։ Դրանից հետո քանի որ վերջին շրջանում դրա մասին շատ է խոսվում և արդեն կա տարածաշրջանային երկրների նախնական համաձայնությունը, ուստի հարցը պետք է դիտարկվի Պարսից ծով–Սև ծով միջանցքի նախագծի շրջանակներում։

Ըստ նրա` Հայաստանն ու Վրաստանը համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անմիջական ներդրում ունենան այդ մեծ նախագծում, որի իրականացման դեպքում մեր երկու երկրները կդառնան տարանցիկ պետություններ։

Հիշեցնենք` Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։ Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են նոր լիցք հաղորդել առևտրային և տնտեսական կապերի զարգացմանը։

Նշենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար:

Հայաստանի կայունությունը և զարգացումը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար. Ղարիբաշվիլի

70
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ջոնի Մելիքյան, վրացի
Ըստ թեմայի
Հայ-վրացական հարաբերությունների առումով 2018 թ–ը ժամանակի կորուստ էր. Ջոնի Մելիքյան
Վրաստանում Արցախից հետո գիտակցեցին ՀՀ–ի կարևորությունը. ինչու Սարգսյանն այցելեց Թբիլիսի
Հայ-վրացական հարաբերությունների վեկտորը նոր վարչապետը չի փոխի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն

Իսրայելը փորձում է Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրել

62
(Թարմացված է 20:39 12.05.2021)
«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է իսրայելա–պաղեստինյան հակամարտության քաղաքական նրբերանգներին: Հեղինակի խոսքով` Թել Ավիվը գիտակցաբար գնում է էսկալացիայի. այս դեպքում թիրախում ոչ թե Պաղեստինն է, այլ Բայդենի վարչակազմն ու պետքարտողարությունը:
«Իրականում». Հրահրած պատերազմով Իսրայելը փորձում է Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրել

Իրականում ընդամենը երկու օր էր պահանջվում, որ աշխարհը կրկին բաժանվեր հակամարտող կողմերի:

Խոսքը, իհարկե, Իսրայելի և Պաղեստինի միջև ընթացող հակամարտության մասին է: Շատերը կանխատեսում էին, որ Մերձավոր Արևելքում Բայդենի աշխատակազմի ու ԱՄՆ պետքարտողարության վարած քաղաքականությունը, ի վերջո պայթունավտանգ իրավիճակ է ստեղծելու տարածաշրջանում: Ակնհայտ էր, որ այդ պայթյունը լինելու է Իսրայելում ու Պաղեստինում: Թել Ավիվը գիտակցում էր, թե ինչ իրավիճակում է հայտնվելու, եթե Վաշինգտոնը Թեհրանի հետ հարաբերություններում շփման եզրեր գտնի:

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

Պարզ է, որ առանց Միացյալ Նահանգների մուսուլմանական աշխարհը կհոշոտի Իսրայելին։ Պաղեստինում էլ զգացին, թե ինչ քաղաքականություն են վարում ամերիկացիները: Հասկացան, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ է տալիս միջազգային հանրության կողմից անպատիժ մնալ նույնիսկ, եթե լուրջ հրթիռային հարվածներ հասցնի Իսրայելին։

Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ

62
թեգերը:
Պատերազմ, ԱՄՆ, Ջո Բայդեն, Պաղեստին, Իսրայել
թեմա:
Իրականում / Օրացույց
Ըստ թեմայի
Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին
Պաղեստինցիների «ցասման օրը». բախումների ժամանակ ավելի քան հազար մարդ է տուժել
Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա. տեսանյութ
Պաղեստինը ՄԱԿ–ին խնդրել է Երուսաղեմի հարցով արտակարգ նստաշրջան գումարել
Ադամ Շիֆ

Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

0
Կոնգրեսականը շեշտել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան  էջում։

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։

«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

0