Հրաչյա Խաչատրյան. արխիվային լուսանկար

Հայաստանի տեխնոլոգիաները ոչ միայն ծրագրերով, այլ նաև «երկաթով» պիտի առաջ գնան. Խաչատրյան

460
Տպասալերի ժամանակակից արտադրությունը թույլ կտա Հայաստանում ստեղծել ժամանակակից սարքեր, այդ թվում` պաշտպանության համար։ Ընդ որում, փաստ չէ, որ այն ավելի թանկ կլինի, քան Չինաստանում։
Խաչատրյան. «Հայաստանի տեխնոլոգիաները ոչ միայն ծրագրերով, այլ նաև «երկաթով» պիտի առաջ գնան»

Հայաստանում անհրաժեշտ է և հնարավոր է վերսկսել տեղական տպասալիկների («պլատաների») արտադրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Symotec ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը։

Այժմ նրա ընկերությունն արտադրում է ռոբոտների դետալների ուսումնական հավաքածուներ` դպրոցների համար։ Սակայն Հրաչյան ունի հեռահար նպատակ. նա ուզում է իր համեստ ավանդը ներդնել Հայաստանում երբեմնի զարգացած էլեկտրոնիկայի արդյունաբերությունը վերականգնելու համար։ Այդ պատճառով նա անընդհատ բանակցություններ է վարում տեղական գործարանների հետ` պատվիրելով նրանց մետաղական կոնստրուկցիաների և ատամնանիվների, պլաստիկի կորպուսների և, վերջապես, էլեկտրոնային սխեմաների համար տպասալերի պատվերներ։

Ընդ որում, նա ընդգծում է, որ այն մտայնությունը, թե Չինաստանում արտադրությունն ավելի էժան է, իրականում այդքան էլ ճիշտ չէ։

«Գներն այնտեղ բարձրացել են, թեև որակն էլ է բարձրացել։ Բայց Հայաստանում էլ կարելի է ստանալ նման որակ և գին։ Բացի այդ, եթե արտադրանքի պատվեր ենք տալիս դուրս, մի քանի անգամ հետ ենք ուղարկում ճշտումների։ Եթե նույն արտադրությունը կազմակերպենք տեղում, արտադրական ցիկլը կարելի է մոտ երեք անգամ արագացնել», – ընդգծում է Խաչատրյանը։

Հայաստանում կան սովետական ժամանակից մնացած երեք ձեռնարկություններ, բայց դրանց որակը կայուն չէ, իսկ խոշոր պատվերները դժվարանում են կատարել ժամանակին։

Սփյուռքի հայրենակիցների կողմից կան ծրագրեր` տպասալերի ժամանակի արտադրություն ստեղծելու համար։ Սակայն իշխանությունները մերժում են այն` ասելով, որ այդպիսի արտադրություններ տոքսիկ են։

«Ամեն դեպքում ես` որպես ոլորտում աշխատող մարդ, համարում եմ, որ սա մեր տեխնոլոգիական ոլորտը էապես առաջ կտանի։ Մենք ոչ միայն soft-ով` համակարգչային ծրագրերով, այլ նաև hard-ով` էլեկտրոնային սարքերով կկարողանանք առաջ գնալ», – ընդգծում է Խաչատրյանը։

Արտադրության վերազինումը թույլ կտա արտադրել բարդ, բազմաշերտ տպասալեր։

Հայաստանի ատոմակայանում թափոնները կկրճատեն նոր տեխնոլոգիայով

460
թեգերը:
ռոբոտ, Չինաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ոչ թե թքած ունեն, այլ ավելի վատ․ Երևանի կեղտաջրերն անարգել թափվում են Հրազդան գետը
Ինչո՞ւ է հայկական դրամի փոխարժեքը նվազել, ու ի՞նչ սպասել ամռանը. պարզաբանում է փորձագետը
Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից
Դավիթ Ափոյան

ԵՊՀ-ի գիտխորհուրդը դժգոհ է Դումանյանի հետ հանդիպումից. ինչո՞ւ էր նախարարը բուհ այցելել

41
(Թարմացված է 17:25 10.05.2021)
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և ԵՊՀ գիտխորհրդի կազմի հանդիպմանը։
ԵՊՀ-ի գիտխորհրդը դժգոհ է Դումանյանի հետ հանդիպումից. ինչո՞ւ էր նախարարը բուհ այցելել

ԵՊՀ գիտխորհրդի կազմը դժգոհ է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից. սպասելիքները չեն արդարացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

«Հանդիպումը ոչ բավարար եմ գնահատում։ Կարծում եմ` նախարարը եկել էր համալսարան զուտ լարվածությունը թուլացնելու նպատակով, ոչ թե խնդիրը լուծելու, բայց իրականում լարվածությունը չթուլացավ, կարող եմ ասել, որ այն ավելի աճեց»,- ասաց նա։

Ըստ Ափոյանի՝ մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում նախարարը որևէ բովանդակային առաջարկ և հիմնավորում չներկայացրեց։

«Չհիմնավորվեց, թե ինչ հիմքով պետք է համամասնությունները փոխվեն, խորհրդի կազմը լուծարվի, նոր խորհուրդ ձևավորվի, որևէ բավարար պատասխան չհնչեց, որևէ իրավական հիմնավորում չտրվեց, թե ինչ հիմքով հոգաբարձուների խորհրդի այս անդամների լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր անդամներ նշանակվեն նախարարության կողմից»,- նշեց Ափոյանը։

Մինչդեռ, ըստ նրա, գիտխորհուրդն ակնկալում էր, որ նախարարը կլսի բուհերի կառավարման խորհուրդների կազմի փոփոխության վերաբերյալ նոր որոշման և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շուրջ եղած բոլոր քննադատությունները, գնահատի բացասական ռիսկերը, համադրի կառավարության այժմյան վարքագծի և մինչև այս տված խոստումների միջև սկզբունքային հակասությունները և օրեցօր խորացող ճգնաժամից դուրս գալու օպտիմալ լուծումներ առաջարկի։

ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը. Սերոբ Խաչատրյան

«Առկա հակաօրենսդրական, հակաիրավական, հակասահմանադրական երևույթները պետք է ստիպեին նախարարին, որ կառավարության նախաձեռնած ենթադրյալ հակասահմանադրական որոշումը կյանքի չկոչվի և բուհերը տոտալ վերահսկողության չենթարկվեն, ինչպես տեսանք` նախարարն եկավ, ամբողջությամբ կամայական, կենացների մակարդակով ինչ-որ հայտարարություններ արեց, գնաց»,- հավելեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը։

Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը այցելել էր ԵՊՀ։ Բուհի գիտխորհրդի կազմի հետ հանդիպման ժամանակ Դումանյանը նշել էր, որ իր համար կարևոր է, որ օր առաջ հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորվի և ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակվի՝ մինչև ՍԴ-ն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մասին որոշում կայացնի։

ԵՊՀ–ի հատուկ կարգավիճակը պետական գաղտնի՞ք է. ԿԳՄՍՆ–ն խուսափում է հստակ տեղեկություն տալուց

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում էր գրել։ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել 2019-ի մայիսի 23–ին։ Բացի այդ, արդեն որերորդ անգամ է՝ տապալվում են բուհի հոգաբարձուների խորհրդի նիստերի անցկացումը, քանի որ նախ խորհրդի անդամների բացակայության պատճառով քվորում չէր լինում, իսկ հետո անդամներից 15-ը դուրս եկան խորհրդից։

41
թեգերը:
Վահրամ Դումանյան, Դավիթ Ափոյան, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Ըստ թեմայի
Երկու տարի է` ԵՊՀ–ն ռեկտոր չունի. Վահրամ Դումանյանը հայտնեց, թե երբ ընտրություն կանցկացնեն
Պարզ ստախոսություն. Էմին–Տերյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների գործելաոճի մասին
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվել է պաշտոնից
Արմեն Պետրոսյան

Ռուսաստանն ակտիվանում է Մերձավոր Արևելքում. ի՞նչ է փոխվել տարածաշրջանում

111
(Թարմացված է 17:00 10.05.2021)
Տարածաշրջանային զարգացումներում ԱՄՆ և Ռուսաստանի դերակատարման շուրջ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
Արմեն Պետրոսյան. Ռուսաստանն ակտիվանում է Մերձավոր Արևելքում. ի՞նչ է փոխվել տարածաշրջանում

Մերձավոր Արևելքում անվտանգային նոր սպառնալիք է ձևավորվել, և տարածաշրջանի դերակատարները լավ գիտակցում են դրանից բխող մարտահրավերները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Դրա գագաթնակետը դարձավ 44-օրյա պատերազմի հետևանքով թուրք-ադրբեջանական դաշինքի արձանագրած հաջողությունը և Թուրքիայի նախաձեռնած թյուրքական աշխարհի միավորման գործընթացը»,- ասաց նա։

Նրա խոսքով` այսօր փորձ է արվում տարբեր խողովակներով կարգավորել կամ ստեղծել համագործակցության մեխանիզմներ այն բոլոր դերակատարների միջև, որոնք թյուրքական գործոնի ակտիվացումը դիտարկում են անվտանգային սպառնալիք՝ ուղղված իրենց ազգային շահերին։

Ու քանի որ Վաշինգտոնի ու Թել Ավիվի հարաբերություններն աստիճանաբար «սառում են», ՌԴ-ն փորձում է օգտագործել իրավիճակն ու հաղթաթուղթ ստանալ։

«Ռուսաստանն ավելացնում է իր միջնորդական դերակատարումը իսրայելցիների և պաղեստինցիների միջև, և սա միակ փորձը չէ. մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ակտիվացում նաև Լիբանանում` արդեն մի քանի տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին»,- նշեց նա։

Նրա դիտարկմամբ` մի քանի ուղղություններով Ռուսաստանի ակտիվացման պատճառներից մեկն էլ այն է, որ ԱՄՆ-ն այլ ռազմավարություն և քաղաքականություն է որդեգրել տարածաշրջանային խնդիրներում։

Նամակը հաստատեց, որ մենք իրավացի ենք. Թուրքիան F-35-ի շուրջ երկխոսություն կսկսի ԱՄՆ-ի հետ

111
թեգերը:
Թուրքիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք
Ըստ թեմայի
Թուրքիայի ընդդիմությունը քննադատել է Էրդողանին Բայդենի հայտարարության համար
Թուրքիայում 60-ից ավել մարդ է ձերբակալվել մայիսմեկյան ակցիա անելու փորձի համար
Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

0
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

0
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար