Սուրեն Պարսյան

ԿԲ–ի խուճապային տրամադրություն առաջացնող քայլը կարճաժամկետ էֆեկտ ունեցավ. Պարսյան

195
(Թարմացված է 14:34 17.04.2021)
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԲ–ի քայլին, ըստ որի`վերսկսվել է արտարժույթի շուկայում դոլարային ներարկումների գործընթացը։ 
Պարսյան. «ԿԲ–ի` խուճապային տրամադրություն առաջացնող քայլն ունեցավ կարճաժամկետ էֆեկտ»

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` դրամի արժեզրկման վրա ազդող գործոնները մի քանիսն են, օրինակ` տնտեսության անկումը, ներդրումների կրճատումը, արտասահմանից տրասֆերտների հոսքի նվազումը, ինչպես նաև բացասական սպասումները, որոնք կան հասարակության և բիզնեսի շրջանում։ Ըստ նրա` ԿԲ–ն փորձեց կասեցնել դրամի արժեզրկումը, քանզի դրա հետևանքով ապրանքների գներն արագ տեմպերով աճում էին, իսկ ԿԲ–ի հիմնական գործառույթներից մեկը գների կայունության ապահովումն է։ 

«Բացի դրանից, գնաճը հարուցում էր հանրության դժգոհությունը, հետևաբար փորձ արվեց դրամի արժեզրկումը զսպելով` կանխել նաև գնաճը։ Բայց դրա համար ԿԲ–ն որոշեց, որ պետք է ծախսել մեր արտարժույթային պահուստները և մեծ գումարներ ներարկեց տնտեսության մեջ, արտարժույթի շուկայում, որպեսզի դա նաև որոշակի խուճապային տրամադրություն առաջացնի։ ԿԲ–ին կարծես թե դա հաջողվեց սկզբնական ժամանակում, քանզի մարդիկ, ովքեր ունեին դոլար, տեսնելով, որ դոլարի կուրսը նվազում է, որոշեցին իրենց մոտ եղած արտարժույթը ամբողջությամբ կամ մասնակի վաճառել»,– նշեց տնտեսագետը։ 

Պարսյանի կարծիքով` այնուամենայնիվ բացասական սպասումներն ու գործոններն իրականում մեր տնտեսության մեջ չէին վերացել, ուստի ԿԲ–ի խուճապային տրամադրություն առաջացնող քայլը շատ կարճաժամկետ էֆեկտ ունեցավ և պատահական չէ, որ արդեն վերջին օրերին դրամը դարձյալ շարունակեց արժեզրկվել։ Տնտեսագետի գնահատմամբ` ԿԲ–ի կողմից վարվող նման դրամավարկային քաղաքականությունը մեծ վնաս է հասցնում և՛ բիզնեսին, և՛ հանրությանը։

«Դրամի արագ արժեզրկման և արժեվորման դեպքում հասարակությունը մեծ կորուստներ է կրում։ ԿԲ–ին դա բնականաբար շատ քիչ է հետաքրքրում, քանի որ մտածում է ֆինանսական համակարգի շահերը սպասարկելու մասին` գոհացնելով նաև կառավարության շահերը, բայց նման ներարկումները չեն կարող արդյունավետություն ապահովել և լուծել երկարաժամկետ խնդիրներ. անորոշությունները մնում են, որոնց գումարվում է նաև քաղաքական անկայունությունը»,– նշեց տնտեսագետը։

Պարսյանի համոզմամբ`դրամի արժեզրկումը կանխելու լավագույն միջոցը տնտեսական զարգացումն է, մեծածավալ ներդրումներն են, արտարժույթի հոսքն է դեպի Հայաստան, ինչպես նաև քաղաքական կայունությունը, մինչդեռ նման խնդիրները մեկ–երկու ամսում չեն լուծվում, դրա համար անհրաժեշտ է ծրագրային և թիմային աշխատանք։ Ըստ նրա` գործող իշխանությունն ավելի շատ զբաղված է քաղաքական օրակարգերով, քան երկարաժամկետ կամ միջնաժամկետ տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմամբ։ 

ԱՄՆ-ն Հայաստանին հավելյալ 1 մլն դոլար է տրամադրում COVID-19-ի դեմ պատվաստման համար

Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն` ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

195
թեգերը:
դոլար, դրամ, Սուրեն Պարսյան, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Հաշմանդամ երեխաներին խնամող ծնողների կենսաթոշակները կբարձրանան
«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է
ԿԲ նախագահը գնաճի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Արմեն Սարգսյանին
Լարիսա Ալավերդյան

ՀՀ–ն և Արցախը փախստականների հարցով չեն դիմել միջազգային կառույցներին. Ալավերդյան

28
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում փախստական դարձած մարդկանց խնդիրներին։
Ալավերդյան. «Արցախից բռնի տեղահանվածները չունեն փախստականի պաշտոնապես ամրագրված կարգավիճակ»

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` մինչ օրս Արցախից բռնի տեղահանվածները չունեն փախստականի պաշտոնապես ամրագրված կարգավիճակ, ընդ որում` այդ կարգավիճակի մասին կամ միջազգային կոնվենցիա, որն ընդունվել է դեռ 1951 թվականին։ Ըստ նրա` կոնվենցիային կից արձանագրության ներքո պետք է դիտարկվեն վերոհիշյալ անձինք։

«Որքան ինձ հայտնի է, նրանց ոչ մի կարգավիճակ դեռ տրված չէ։ Նման դեպքերում մենք պետք է հստակեցնենք, թե փախստականներն ինչ են հայցում և ինչ է տվյալ դեպքում նախաձեռնում Հայաստանի հանրապետությունը` որպես այդ անձանց ընդունող կողմ։ Դրա մասին նույնպես չկա պաշտոնապես հայտարարված մոտեցում, ինչն էլ հիշյալ անձանց վիճակը դարձնում է այդքան անորոշ, մինչդեռ նրանք օգտվում են Հայաստանի և Արցախի հանրապետությունների կողմից հատկացվող օգնությունից»,– նշեց Ալավերդյանը։

Նրա կարծիքով` իրական վիճակն այն է, որ փախստականները մնում են անորոշության մեջ, և արդյո՞ք Հայաստանն ու Արցախը նախաձեռնելու են ինչ-որ քայլեր կամ դիտարկելու՞ են արդյոք իրենց մշտական բնակության վայրերից բռնի կերպով տեղահանված անձանց հարցը որպես ժամանակավոր խնդիր, թե՞ այդ մարդիկ, չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները, բռնելու են արտագաղթի ճամփան։   

Հայաստանի առաջին ՄԻՊ–ի խոսքով` միջազգային հանրությունը նման խնդրի արձագանքում է միայն այն ժամանակ, երբ իրենց դիմում են, բայց Ալավերդյանի տեղեկացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը նման հարցով պաշտոնապես չեն դիմել համապատասխան կառույցներին, մասնավորապես ՄԱԿ–ի փախստականների հարցերով զբաղվող հանձնակատարին։ Ըստ նրա` ստեղծված իրավիճակը էապես տարբերվում է նրանից, ինչ ունեցել ենք արցախյան առաջին պատերազմից հետո և մինչև անգամ դրանից առաջ։ 

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական օգնություն են հասցրել բազմազավակ ընտանիքներին

 Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հանրապետության հազարավոր քաղաքացիներ դարձան անօթևան ու փախստական։

28
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Փախստական, Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Գարիկ Միսակյան

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

88
(Թարմացված է 17:20 19.06.2021)
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հայ-իրանական հարաբերություններին։
«Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը». Միսակյան

Պահպանողական էբրահիմ Ռաիսին կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ և Հայաստան-Իրան հարաբերությունները նոր հարթություն տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Իրանում մինչ Ռայիսիի ընտրվելը և նախագահական ընտրությունները թե՛ խորհրդարանի, թե՛ փորձագիտական մակարդակում եղել են հայտարարություններ, Իրանի խորհրդարանի գիտական ուսումնասիրությունների կենտրոնը նաև զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ Իրանի առաջնահերթություններից է լինելու տնտեսական հարաբերությունների բարելավումը Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Նրա խոսքով` Իրանը տնտեսական ակտիվությամբ կփորձի կանխել թուրքական աննախադեպ ազդեցության աճն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, իսկ Հայաստանում` տարանցիկ ենթակառուցվածքներ ստեղծել և մեծացնել իր տնտեսական ազդեցությունը Սյունիքում։

«Սյունիքում իրանական ներկայության մեծացումը իրանական փորձագիտական շրջանակների կողմից կարևորվում է նրանով, որ Իրանը, տնտեսապես ակտիվանալով Սյունիքում, կարող է նաև որոշ չափով միջամտել Սյունիքի հետ կապված ադրբեջանա-թուրքական ձգտումներին»,- ընդգծեց Միսակյանը։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ` հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

88
թեգերը:
Գարիկ Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սյունիքի մարզ, Հայաստան
ՔՊ–ի կենտրոնական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 58, «Հայաստան» դաշինքը` 18.79%․ նոր տվյալներ

151
(Թարմացված է 03:41 21.06.2021)
Նշենք, որ ընտրությունների՝ մինչ այս պահը հայտնի արդյունքներով խորհրդարան են անցնում երկու ուժ, «Պատիվ ունեմը», ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը դեռևս չեն հաղթահարել անցողիկ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է թարմացված տվյալներ քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Արդեն հայտնի են 1037 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։

ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների թիվը։

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է` 58%, երկրորդում «Հայաստան» դաշինքը` 18.79%։

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 5․35%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին ունի 4․61%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի այս պահին ընդամենը 1․08% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»` 1․18%:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

151
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ըստ թեմայի
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ