00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պարզ ստախոսություն. Էմին–Տերյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների գործելաոճի մասին

© Sputnik / Andranik GhazaryanГеворг Эмин-Терян в гостях радио Sputnik
Геворг Эмин-Терян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվել
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին–Տերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամների հրաժարականի հարցին և խորհրդի նիստին նրանց չներկայանալու հանգամանքին։
Էմին–Տերյան. «Այս պահին ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի լուծարման հարց չկա»

Գևորգ Էմին–Տերյանի փոխանցմամբ` նիստին չէին ներկայացել ԿԳՄՍ նախարարության ու ՀՀ կառավարության, հիմնադիր մարմնի և լիազոր մարմնի կողմից ներկայացված բոլոր անդամները, բացի Ավետիք Քերոբյանից, որի շնորհիվ քվորումն ապահովվեց, և նիստը կայացավ։ Նա տեղեկացրեց, որ նույն ժամին` 11։00-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և մի քանի այլ պաշտոնյաներ հրավիրել էին ասուլիս իբր հիմնավորելու համար, թե ինչու են իրենք դուրս գալիս ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդից։

Президент Армен Саркисян провел телефонный разговор - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
ԳԱԱ–ն և ԵՊՀ–ն կոչ են անում նախագահին չստորագրել կրթության մասին «հակասահմանադրական» օրենքը

«Ընդ որում զավեշտալի է, որ նրանք հրաժարականի դիմումներն ուղարկել են ոչ թե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանց ասուլիսում կար հակասություն, նրանք հիմնավորում էին, թե իբր զբաղված են եղել և տարբեր պատճառներով չեն եկել համալսարան, բայց մյուս կողմից էլ նշում են, որ հրաժարականի հետ կապված որոշում են ընդունել, որպեսզի խորհուրդը լուծարվի։ Մենք գործ ունենք պարզ ստախոսների հետ, որոնք հորինում են ինչ–որ բաներ»,– նշեց ԵՊՀ մամուլի խոսնակը։

Էմին–Տերյանի տեղեկացմամբ` երեկ ԿԳՄՍ մամուլի խոսնակը հայտարարել էր, որ իրենք կապ չունեն բացակայությունների և հրաժարականի հետ, այսինքն` նախորդ նիստի սաբոտաժի և հրաժարականի դիմումների հետ, այնինչ այսօր Ժաննա Անդրեասյանն ասաց, որ իրենց քայլը նպատակ ունի ցրել ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը, ինչը ևս պարզ ստախոսության վառ օրինակ է։

Էմին–Տերյանի խոսքով` կանոնադրությամբ նման բան չի կարող լինել, որ վերոհիշյալ անձանց հրաժարականի դեպքում խորհուրդը լուծարվի, պարզապես կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը նրանց փոխարեն պետք է նշանակեն նոր անձանց, ովքեր կհամալրեն թափուր տեղերը։ Ըստ այդմ` ռեկտորն արդեն դիմել է նախարարին, որպեսզի բաց անդամների թիվը լրացվի, որովհետև նրանք պետական լիազոր մարմնի քվոտայով առաջադրված անդամներ են։ Էմին–Տերյանն ասաց, որ այս պահին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարման հարց չկա, և պետք է մեկամսյա ժամկետում ԿԳՄՍ նախարարությունն ու կառավարությունը ներկայացնեն իրենց նոր թեկնածուներին, իսկ ցանկը պետք է թարմացվի վարչապետի հրամանով։ 

Երկու տարի է` ԵՊՀ–ն ռեկտոր չունի. Վահրամ Դումանյանը հայտնեց, թե երբ ընտրություն կանցկացնեն

 Տեղեկացնենք, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին չէին ներկայացել ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության կողմից նշանակված 15 անդամներից 14–ը, որոնք ՀՀ վարչապետին ներկայացրել են հրաժարականի դիմում։  

Լրահոս
0