Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին (2020 թ. Օգոստոսի 6)

Վաշինգտոնը գայթակղում է Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցությամբ

57
(Թարմացված է 19:57 09.04.2021)
«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է Միացյալ Նահանգներ-Կիև հարաբերություններին և այդ համատեքստում հիշատակել 2008-ին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները։
«Իրականում». Վաշինգտոնը Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցությամբ գայթակղում է, այնինչ միայն ինտեգրման մասին է խոսքը

Իրականում Արևմուտքը և, առաջին հերթին, Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում են, որ Դոնբասում տեղի ունեցող ռազմական գործողությունները Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խոշոր ռազմական գործողությունների վերածվեն:

Թե ինչու է դա անհրաժեշտ Վաշինգտոնին միանգամայն պարզ ու հասկանալի է:

Այլ հարց է, որ այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու է դա անհրաժեշտ Կիևին… Չէ՞ որ իսկզբանե ակնհայտ էր, որ սուր, զինված բախման դեպքում ո՛չ ԱՄՆ–ն է ուղիղ մասնակցելու, ո՛չ էլ ՆԱՏՕ–ական զորք է ուղարկելու ռուսական բանակի դեմ պատերզմելու:

Զենքի արտադրության տեխնոլոգիաներ ունեցող երկրները շատ ավելի մեծ միջազգային կշիռ ունեն

Առավելագույնը, ինչը կարող է անել միացյալ Արևմուտքը` զենք-զինամթերք մատակարարելն է… Գուցե նաև միջազգային քաղաքական հարթակներում դիվանագիտական աջակցություն ցուցաբերի` ինչպես 2008-ին` Վրաստանի դեպքում, երբ նույն Վաշինգտոնը, ինչպես ասում են` ոգևորեց Թբիլիսիին Հարավային Օսիայի վրա հարձակվելու հարցում, իսկ հետո միանգամից ձեռքերը լվացեց ու մի կողմ քաշվեց` սահմանափակվելով միայն դիվանագիտական աջակցություն ցուցաբերելով…

Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել

Ի դեպ, այդ աջակցությունը, մի տեսակ, ոչ մի բանի չհանգեցրեց: Ռուսական բանակը մինչև Թբիլիսիի մատույցներ հասավ: Ի վերջո, Վրաստանը ևս մեկ տարածաշրջան կորցրեց Աբխազիայից հետո:

ԱՄՆ–Իրան բախում. ինչպես է Վաշինգտոնը փորձում պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում

Իրականում կարելի է ենթադրել, որ ներկայիս պաշտոնական Կիևը մեծ հաճույքով կհրաժարվեր Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների տարածքներից: Սակայն խաղաղ ճանապարհով դրան հանսելն ուղղակի անհնար է` միայն դրա մասին ծպտուն հանել, կնշանակի, որ Ուկրաինայի նացիոնալիստական ուժերը Զելենսկուն կտապալեն:

57
թեգերը:
Ռուսաստան, Աբխազիա, զինամթերք, Զենք, Վրաստանի Հանրապետություն, ԱՄՆ, Կիև, Վլադիմիր Զելենսկի
թեմա:
Իրականում / Օրացույց (694)
Ըստ թեմայի
Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել
«Ամեն ինչ Դոնբասի պատճառով է». ինչի է պատրաստվում ԱՄՆ-ի բանակը Եվրոպայում
Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում
ԱՄՆ-ն նախապատրաստվում է երրորդ համաշխարհային պատերազմին․ The National Interest
Արմեն Բադալյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անունը պատահական չէ. քաղտեխնոլոգը` ՀՀԿ–ի և Վանեցյանի միության մասին

31
(Թարմացված է 13:48 16.05.2021)
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների միջև ընտրական դաշինք ձևավորելուն և այդ համատեքստում սպասվելիք գործընթացներին։
Բադալյան. «ՀՀԿ–ի միացումը «Հայրենիքին» անշուշտ կազդի ընտրությունների կոնֆիգուրացիայի վրա»

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` նշված դաշինքի ձևավորման մասին խոսակցությունները մեկնարկել էին վաղուց և դե յուրե տեղի ունեցավ այն, ինչի մասին ասվում էր տևական ժամանակ։ Ըստ նրա` այդ դաշինքի ձևավորմամբ առաջիկա ընտրություններին մասնակցող հիմնական ուժերի ցանկն ավարտվեց և այս պահի դրությամբ ԱԺ անցնելու իրական հնարավորություն ունեն Քոչարյանի, Փաշինյանի, Վանեցյանի ու Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժերը։ 

«ՀՀԿ–ն ունի բավարար չափով ֆինանսական, մարդկային և կազմակերպչական ռեսուրսներ, ուստի նրա միացումը ցանկացած ուժի կարող է ազդել ԱԺ ապագա ընտրությունների կոնֆիգուրացիայի վրա։ Նորաստեղծ դաշինքը կունենա այնքան ձայն, որքան կստանա գրագետ քարոզարշավ իրականացնելու արդյունքում և կդառնա ավելի ազդեցիկ ուժ»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի կարծիքով` դաշինքի անվանումը պատահական չի ընտրված և կապված է այն արտահայտության հետ, որն արեց ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը, երբ 2019 թվականին ներկայացրեց հրաժարականի դիմում ու հեռացավ իշխող քաղաքական թիմից։ Նա վերջում գրել էր. «Պատիվ ունեմ», ինչը սպայի ազնվությանը հատուկ արտահայտություն է և ցույց է տալիս, որ դաշինքի մեջ մտած ուժերը նպատակ ունեն լինել ազնիվ, կարգախոսին հարիր։

Անդրադառնալով այն հարցին, որ Սերժ Սարգսյանի անունը թեև չկա դաշինքի ցուցակում, այդուհանդերձ այն չի՞ ասոցացվում հենց երրորդ նախագահի հետ և այդ հանգամանքն արդյո՞ք բացասաբար չի ազդի դաշինքի հեղինակության վրա` Բադալյանն ընդգծեց, որ այդ հանգամանքը կունենա շատ քիչ ազդեցություն, տոկոսային առումով ոչ էական նշանակություն, որովհետև նախկինների թեման աշխատում էր 2018-19 թվականներին, սակայն կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարը, սոցիալ–տնտեսական ճգնաժամն ու Արցախյան պատերազմում կրած ծանր պարտությունն ուղղակի զրոյացրին նախկինների թեման։     

Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»

Նշենք, որ մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների միջև ընտրական դաշինք ստեղծելու հուշագիր ստորագրվեց, որն ունի «Պատիվ ունեմ» անվանումը։ Դաշինքի առաջին համարն առաջիկա ընտրություններում կլինի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում չկա։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

 

31
թեգերը:
«Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան, Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրությունների հետ կապված դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ
Չեմ բացառում, որ ռազմական դրություն հայտարարվի, ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան
Պետք է պարզել` ռազմական դրությամբ ընտրությունների չեղարկումն արդյո՞ք բեմականացում չէ
Գրիգորի Բալասանյան

Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը. փորձագետը վերլուծում է թուրք–իսրայելական լարումը

61
(Թարմացված է 12:03 16.05.2021)
Փորձագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իսրայելի` Հայոց ցեղասպանության թեման Թուրքիայի կառավարության վրա որպես ճնշման գործիք կրկին օգտագործելու փորձերին։
Բալասանյան. «Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա շանտաժ է, ուղղված Թուրքիային»

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` թեև իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ լարված և պաղեստինաիսրայելական հակամարտությունն ունի վաղեմի պատմություն, այդուհանդերձ Թուրքիայի ու Իսրայելի միջև վերջին առճակատման ֆոնին դժվար է հավատալ, թե Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ 

«Այստեղ, ցավոք սրտի, հերթական անգամ գործ ունենք Հայոց ցեղասպանությունը մանիպուլացնելու և սեփական շահերին ծառայեցնելու մեծ պետությունների քաղաքականության հետ։ Սա հերթական օրինակն է, ինչն ուղղակի շանտաժ է Իսրայելի կողմից ուղղված Թուրքիային, որովհետև Թուրքիան, ի դեմս Էրդողանի, ըստ էության փորձում է հանդես գալ որպես համայն մահմեդականների պաշտպան։ Թուրքիայի նախագահը ձգտում է Մերձավոր Արևելքում նոր սուլթանի կարգավիճակի»,– նշեց փորձագետը։

Անդրադառնալով Թել Ավիվից հնչող հայտարարություններին` Բալասանյանն ընդգծեց, որ նախ Իսրայելը պետք է անշահախնդրորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նոր հետո Թուրքիային մեղադրի ցեղասպանությունն ուրանալու կամ ժխտելու համար։ Ըստ նրա` իսրայելական փորձագիտական շրջանակներում պտտվում է մի միտք, որի համաձայն` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` հրեա ժողովուրդը կդադարի լինել պաշտոնապես ճանաչված միակ ցեղասպանված ազգը, ուստի հարցը, փորձագետի կարծիքով, հասցնում են բրենդի մակարդակի։

Բալասանյանի գնահատմամբ` եթե թուրք–իսրայելական առճակատումը վերածվի զինված բախման, Թուրքիան դրանով լրջորեն կհակադրվի ամերիկաբրիտանական շահերին։ Փորձագետի պնդմամբ` պաշտոնական Երևանն իր հերթին պետք է ցանկացած երկրի կողմից Հայոց ցեղասպանության որևէ մանիպուլացում դիտարկի որպես անհանդուրժելի վարքագիծ և այդ կապակցությամբ հանդես գա կոշտ քննադատական հայտարարությամբ։         

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հերթական սրված առճակատման պատճառը Երուսաղեմում տեղի ունեցած բախումներն են և դրանց հաջորդած հրթիռակոծությունները։ Անկարան, ինչպես միշտ, սատարում է պաղեստինցիներին։

Նշենք, որ Իսրայելի վարչապետի ավագ որդին` 30-ամյա Յաիր Նեթանյահուն, բանավեճի մեջ մտնելով Twitter–ի թուրք օգտատերերի հետ, հասկացրել է, որ Անկարայի դեմ պայքարի մեթոդների զինանոցում կա նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը։

61
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա, Պաղեստին, Իսրայել, Հայոց ցեղասպանություն
Ըստ թեմայի
Թուրքիան Հարավային Կովկաս է եկել, բայց մեկ է` խաղի կանոնները Ռուսաստանն է թելադրում
Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան
Ավստրիայի կանցլերին Թուրքիայում անվանել են իսլամի և Էրդողանի դեմ թշնամության խորհրդանիշ
Հրանտ Բագրատյան. արխիվային լուսանկար

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

57
(Թարմացված է 15:11 16.05.2021)
Երեք կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ անդրադարձել են Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին և ելքեր առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Երեք կուսակցություններ` Հրանտ Բագրատյանի «Ազատությունը», Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին» և Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգությունը» հայտարարություն են տարածել և ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց առաջարկներն արել։

Նրանց խոսքով` իշխանությունների հայրենատվության քաղաքականությունը ՀՀ-ն կանգնեցրել է աղետի առջև։ Ադրբեջանցի զինվորները տարածքներ են գրավում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից՝ չհանդիպելով մեր սահմանապահների և զինված ուժերի դիմադրությանը։ Թշնամուն ոչնչացնելու ու գերեվարելու փոխարեն, հայկական կողմը սկսել է անհասկանալի բանակցություններ վարել։

«Բացի այդ, հայրենի իշխանություններն իսկական քաոսային իրավիճակ են հյուսել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դիմելու, մեր պաշտպանությունն ուրիշների ուսերին բարդելու կապակցությամբ։ Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում»,–ասված է հաղորդագրության մեջ։

3 կուսակցությունները ներկայացրել են ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և պաշտպանելու ուղղությամբ իրենց առաջարկները։

  • ՀՀ ղեկավարությունից պահանջել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի։ Մասնավորապես, ինչպիսի՞ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվել 2021թ. հունվարի 11-ին։ Կա՞ն արձանագրություններ կամ այլ փաստաթղթեր, որոնց ուժով Ադրբեջանի զինուժի ներկայիս տեղաշարժերն արդարացված են։ Գոյություն ունի՞ Ադրբեջանի ն Սյունիքով միջանցք տրամադրելու որևէ փաստաթուղթ։
  • Ինչո՞ւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը մատը մատին չեն խփում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կապակցությամբ։ Ո՞րն է նման անողնաշարության պատճառը և առիթը։
  • Հրաման տալ ՀՀ սահմանապահներին ու բանակին մեր երկիր ներխուժած թշնամու զինուժին և բաշիբոզուկներին ոչնչացնել ու կամ/և գերեվարելու պահանջով։ Քրեական գործեր հարուցել և ձերբակալել իրենց սահմանադրական պարտականությունների մեջ զլացած ՀՀ պաշտպանության նախարարին, ինչպես նաև ԳՇ պետին:
  • Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ուղղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ:
  • Ազատության հրապարակում հայտարարել աշխարհազորի հավաք։ ՀՀ Զինված ուժերին ոստիկանությանը պարտադրել զինել աշխարհազորը և օժանդակել դրանց տեղափոխումը՝ Վարդենիս ու Սյունիք։
  • Սույն թվականի մայիսի 17-ից՝ սկսած ժամը 19։00-ից հերթապահել Ազատության հրապարակում։
  • Սյունիք և Գեղարքունիք գործուղել ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։

Նրանք հայտարարում են, որ այս ծանր օրերին պատրաստ են իրենց վրա վերցնել երկրի կառավարումը, չեզոքացնել Ադրբեջանի ոտնձգությունները, վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Գիշերն ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է. ՊՆ

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Դրանք կշարունակվեն այսօր, ժամը 14։00–ից։

57
թեգերը:
Ադրբեջան, Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Հայաստան, Գառնիկ Իսագուլյան, Զարուհի Փոստանջյան, Հրանտ Բագրատյան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ներգրավված են մինչև 15 000 զինծառայողներ. Ադրբեջանը սկսել է զորավարժությունները
Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. ՄԻՊ
Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը. փորձագետը վերլուծում է թուրք–իսրայելական լարումը