00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փաշինյանը կոմպլիմենտ է անում Ռուսաստանին. փորձագետը` ՍՈւ-30-ի նոր խմբաքանակ գնելու մասին

© Photo : Facebook / Mher HakobyanМгер Акопян
Мгер Акопян - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՍՈւ-30 ինքնաթիռների գնման վերաբերյալ վերջին հայտարարությանը։
Փաշինյանը կոմպլիմենտ է անում ռուսական կողմին. փորձագետը` ՍՈՒ-30-երի նոր խմբաքանակ գնելու հայտարարության մասին

Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ ՍՈւ-30M ինքնաթիռների նոր խմբաքանակ գնելը ճիշտ որոշում կլինի, եթե Հայաստանի ղեկավարությունը գործնականում դա իրականացնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

Ըստ նրա, կործանիչային ավիացիա ստեղծելու քայլերը լավագույնն են, որ արել են ներկա իշխանությունները բանակային բարեփոխումների շրջանակում։

Նրա խոսքով` մինչ պատերազմը որոշակի քայլեր արվում էին օդային գերակայության, բանակի համալիր կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, սակայն հետպատերազմական շրջանում ոլորտում քաոտիկ, անորոշ իրավիճակ է տիրում։

«Իրականում րոպեական որոշակի զարգացումներ են տեղի ունենում, և Փաշինյանի հայտարարությունները հաճախ քաղաքական կոնտեքստ ունեն։ Բացառված չէ, որ վարչապետն ուղղակի չխորանալով այդ ամենի մեջ` կոմպլիմենտ է անում ռուսական կողմին ընտրություններին ընդառաջ քաղաքական որոշակի դիվիդենտներ շահելու նպատակով»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով` արդեն երրորդ տարին է`իշխող ուժն ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ բանակային համակարգում չի ներկայացրել կոնցեպտուալ զարգացման նոր ուղղություն, մինչդեռ հետպատերազմական շրջանում բանակը լուրջ վերափոխման կարիք ունի։

Интервью премьер-министра Никола Пашиняна в прямом эфире Петросу Казаряну (27 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
Փաշինյանն ասել է` ինչ է քննարկելու Պուտինի հետ. մոսկովյան այցից առաջ նա հարցազրույց է տվել

«Պատերազմից գրեթե կես տարի է անցել, սակայն մենք չենք տեսնում բարեփոխման ծրագրի նույնիսկ սաղմերը, ինչը շատ ցավալի է ու մտահոգիչ։ Խնդիրը նորից ու նորից քաղաքական հարթության վրա է և քաղաքական կոմպոնենտը գերակշռում է ռազմականին»,- նշեց փորձագետը։

Ըստ նրա` ՍՈւ-30ՍՄ ձեռք բերելու որոշումն այս կառավարության եզակի դրական քայլերից է, այլ հարց է, որ դրանք պատերազմի ժամանակ չկիրառվեցին։ Հակոբյանի կարծիքով` այսօր արդեն անհնար է օդային գերակայություն ունենալ առանց բազմաֆունկցիոնալ կործանիչների, իսկ ՍՈւ-30ՍՄ-ները բազմաֆունցիոնալ են և օդում գերակայության հասնելու հնարավորություն են տալիս։

Նշենք, որ ապրիլի 7-ին նախատեսված մոսկովյան այցից առաջ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքսի» հայաստանյան թղթակցին տված հարցազրույցում, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին, նշել է, որ Հայաստանը շարունակելու է Ռուսաստանից սպառազինության մատակարարման, մասնավորապես Սու-30ՍՄ կործանիչներ գնելու գործընթացը։

Հիշեցնենք` անցած երկու տարիների ընթացքում ՌԴ-ից Հայաստան է մատակարարվել (ռուսաստանյան ներքին գներով) 12 բազմանպատակային Սու-30ՍՄ 4 կործանիչ։

ՍՈւ-30ՍՄ–ներն ու լեգենդար «Ռուսկիե վիտյազին». ավիախումբը 30 տարեկան է. տպավորիչ կադրեր

Լրահոս
0