Արսեն Հովհաննիսյան

Ի՞նչ կլինի, եթե նախագահը չստորագրի Բարձրագույն կրթության մասին օրենքը. իրավագետի տեսակետը

70
Իրավաբան Արսեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում պարզաբանել է Բարձրագույն կրթության մասին աղմկահարույց օրենքը վավերացնելու կամ Սահմանադրական դատարան ուղարկելու ընթացակարգը։
«Եթե նախագահը հրաժարվի Բարձրագույն կրթության մասին օրենքը ստորագրել, ԱԺ խոսնակը կարող է այն վավերացնել». իրավագետ

Սահմանադրության 129-րդ հոդվածը նախատեսում է հանրապետության նախագահի կողմից օրենքը 21-օրյա ժամկետում ստորագրելու և հրապարակելու ժամկետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբան Արսեն Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը ստորագրել-չստորագրելու խնդրին։

Աղմկահարույց  օրենքը, որը գիտական հանրույթի շրջանակում բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, ԱԺ–ն ընդունել է մարտի 24-ին, Արմեն Սարգսյանը այն դեռ չի ստորագրել։ 

«21-օրյա ժամկետում հանրապետության նախագահը կարող է անել երկու գործողություն` ստորագրել օրենքը և հրապարակել, չստորագրել և դիմել ՍԴ` Սահմանադրության հետ օրենքի համապատասխանության հարցը որոշելու նպատակով»,- նշեց նա։

ՍԴ դիմելուց դեպքում, եթե բարձրագույն դատարանը որոշի, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա հանրապետության նախագահը պետք է ստորագրի օրենքը` ՍԴ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում։ Նրա խոսքով` եթե Արմեն Սարգսյանը չդիմի ՍԴ, կամ հրաժարվի այն ստորագրել` իրավակարգավորման բացը լրացնելու համար օրենքով սահմանված կարգով ԱԺ նախագահը կարող է այն վավերացնել։

«Ամեն դեպքում օրենքն ուժի մեջ մտնելու իրավական ընթացակարգ Սահմանադրությունը նախատեսում է։ ԱԺ նախագահը կարող է 21-օրյա ժամկետի ավարտից հետո հնգօրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

Բարձրագույն կրթության մասին օրենսդրական փաթեթն են քննարկել նախագահն ու ԿԳՄՍ նախարարը

Հիշեցնենք` մարտի 24-ին ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։ 

Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանն ապրիլի 5-ին հայտարարություն են տարածել` նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։ Երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել օրենքը։

70
թեգերը:
ԱԺ, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), կրթություն, Օրենք, Հայաստան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» աղմկահարույց օրենքը
Նախագահն ու ակադեմիայի տնօրենը քննարկել են բարձրագույն կրթության մասին օրենքը
Ի՞նչ կապ կարող է լինել ընտրությունների և բարձրագույն կրթության մասին նոր օրենքի միջև
Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ հենց Արշակ Կարապետյանը. Աբրահամյանը խոսել է ԳՇ պետի առաջին տեղակալի նշանակման մասին

53
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Արշակ Կարապետյանի` իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ դառնալու մասին։
Աբրահամյան. «Արշակ Կարապետյանի նշանակումն ունի զուտ քաղաքական նշանակություն»

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` դա ըստ էության պարգևատրում էր Արշակ Կարապետյանին այս ողջ ընթացքում գործող իշխանություններին աջակցելու, «Մարտի 1»-ի հայտնի գործով անհրաժեշտ ցուցմունքներ տալու համար, չնայած արդեն իսկ երևաց, որ այդ իրավական գործընթացը մտավ փակուղի։ Ըստ նրա` ամենախնդրահարույցն այն է, որ հատկապես պատերազմական գործողություններից հետո ԶՈւ առջև դրված են շատ ավելի բարդ խնդիրներ, սակայն այս պարագայում իշխանությունը համապատասխան տեղերում` ՊՆ–ում, ԳՇ–ում նշանակում է անձանց, որոնց համար նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է բանակն այս վիճակից հանել, իրականացնել անհրաժեշտ ռեֆորմներ և պատրաստել հնարավոր այլ զարգացումների։ 

«Ցանկացած ոլորտում էլ նման դրդապատճառներով նշանակումներն անթույլատրելի են։ Իսկ հատկապես զինված ուժերն այսպիսի բարոյական վիճակի հասցնելը, նման մարդկանց պատասխանատու պաշտոններում նշանակելը ոչ այլ ինչ է, քան բանակի վերջնական կազմաքանդում։ Բանակը մեծ ընտանիք է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, հետևաբար բնական է, որ այսպիսի նշանակումները միայն վատ ձևով կարող են ազդեցություն ունենալ բանակի բարոյահոգեբանական վիճակի և հետագա զարգացումների վրա»,– նշեց Աբրահամյանը։      

Նրա կարծիքով` ԶՈւ Գլխավոր շտաբում նշանակման կարևոր հիմքերը պետք է լինեն մասնագիտական բարձր որակները, անցած մարտական փառավոր ուղին, իսկ սա միանշանակ քաղաքական նշանակում էր։ ՀՀ վարչապետն, ըստ Աբրահամյանի, խնդիր ունի հայտնի իրադարձություններից հետո ուժեղացնել իր դիրքերը ԳՇ–ում և այդ ճանապարհին նրա համար կարևորը ոչ թե մարդկային որակներն են, հմտությունները, այլ քաղաքական հարց լուծելը, վերահսկողությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնելը։    

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդականի համոզմամբ` և՛ Արցախի ՊԲ–ի հրամկազմում, և՛ ՀՀ–ում կան զինվորականներ, որոնք իրականում համապատասխանում են նման նշանակման, հետևաբար այնպես չէ, որ ընտրության հնարավորություն չկար կամ էլ կադրային սով էր։ 

Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չէր վերադարձրել վարչապետին։

Այսօր ՀՀ կառավարությունից տեղեկացրին, որ Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով դարձավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

ՀՔԾ-ում Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում

Նշենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մարտին ստորագրել էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի արձակուրդի հրամանը, և երբ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքից ազատել է Խաչատրյանին, վերջինս արձակուրդում էր։

Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատ ազատելու պատճառը գեներալ-լեյտենանտի արձագանքն էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերի» հրթիռը մարտական գործողությունների ժամանակ պայթել է 10 տոկոսով:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի։

53
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Բանակ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, Տիգրան Աբրահամյան, Արշակ Կարապետյան
Ըստ թեմայի
Որոշումը գրավոր կներկայացվի կողմերին. դատարան քննեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցը
«Կա բավարար նյութ, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի». Գևորգ Գորգիսյան
«ԳՇ պետն ասաց` իրավասու չէ լուծում տալ». անհետ կորածների ծնողների հետ հանդիպումն ավարտվեց
Թաթուլ Խուդատյան

ՍԴ ուղարկված օրենքի հետքերով. Խուդատյանը պատմում է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին

39
(Թարմացված է 20:49 12.04.2021)
Փաստաբան Թաթուլ Խուդատյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի և մի խումբ իրավաբանների հանդիպմանը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են դատական օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։
Խուդատյան. Դատական օրենսգրքի փոփոխություններն իրավիճակային են, այլ ոչ թե հայեցակարգային

Թաթուլ Խուդատյանի դիտարկմամբ` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և մի խումբ իրավաբանների ու փաստաբանների հանդիպման ձևաչափն այնպիսին էր, որ նախագահն ըստ էության լսեց հանդիպմանը ներկա իրավաբանների և մասնագետների կարծիքը, և այդ հանդիպման ընթացքում նա որևէ կանխակալ կարծիք նախապես չհայտնեց, պարզապես ցանկանում էր քննարկվող հարցերի շրջանակներում պարզել մասնագետների դիրքորոշումները տվյալ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։

«Հանդիպմանը ներկա բոլոր մասնագետներն էլ հիմնականում բացասական վերաբերմունք և կարծիքներ ունեին այդ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Մի մասը նշում էր, որ դրանք ինստիտուցիոնալ ու հայեցակարգային չեն, իսկ մյուս մասն էլ նշում էր, որ այդ փոփոխությունները իրավիճակային են, այսինքն` կոնկրետ իրավիճակից բխող։ Այդուհանդերձ հակասահմանադրականության առումով գրեթե բոլոր իրավաբանների կարծիքները համընկնում էին, այն է` այդ օրենքները որոշակիության սկզբունքից ելնելով` կարող են համարվել հակասահմանադրական»,– Sputnik Արմենիային ասաց փաստաբանը, որը նույնպես ներկա է եղել ՀՀ նախագահի հետ հանդիպմանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինքն ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանից, Խուդատյանն ընդգծեց, որ կոնկրետ դատավարության մասնակիցների իրավունքների սահմանափակումների առթիվ Սահմանադրությանը հակասելու տեսանկյունից ՍԴ–ն կարող է դիտարկել խնդիրը, և այդ մասով ՍԴ–ն կարող է հաստատել, որ այդ դրույթները, սահմանափակումները հակասում են Սահմանադրությանը

Փաստաբանի կարծիքով` Դատական օրենսգրքի մյուս բոլոր փոփոխությունների առթիվ դժվար է որևէ կանխատեսում անել, թե ՍԴ–ն ինչ եզրակացության կհանգի, և հնարավոր է, որ դատական այդ ատյանը հանդես գա այլ մեկնաբանություններով, բայցևայնպես Խուդատյանը կանխատեսեց, որ Դատական օրենսգրքի փոփոխությունների օրենքը մի մասով ՍԴ–ի կողմից կարող է ճանաչվել հակասահմանադրական։

Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների` Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։

Սահմանադրական դատարանն ապրիլի 12-ին մուտքագրել է Դատական օրենսգրքում լրացումների և փոփոխությունների օրենքի հարցով ՀՀ նախագահի դիմումը։ Դիմումի նախնական ուսումնասիրման համար 20-օրյա ժամկետ է սահմանված։

Սարգսյանը մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ հանդիպում էր ունեցել ապրիլի 6–ին։

39
թեգերը:
Թաթուլ Խուդատյան, Արմեն Սարգսյան, Օրենք, Սիրանույշ Սահակյան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն ու ԲԴԽ նախագահը քննարկել են սահմանադրական օրենքի փոփոխությունները
Արմեն Սարգսյանն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանին

Ռուսաստանի ԱԴԾ–ն Իվանովոյում ծայրահեղականի է ձերբակալել. տեսանյութ

0
Տղամարդը մասնակցել է միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել արգելված կազմակերպության գաղափարախոսությունը:

Իվանովոյում «Թաբլիգի Ջամաաթ» ծայրահեղական միավորման անդամ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Դաշնային անվտանգության ծառայությունը:

Նշվում է, որ 1985 թվականին ծնված տղամարդն անցնում է ՌԴ ՔՕ 282.2 հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում) հարուցված քրեական գործով։

Պարզվել է, որ նա մասնակցել է «Թաբլիգի Ջամաաթ» միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել այդ կազմակերպության գաղափարախոսությունը:

Այս կազմակերպությունը Ռուսաստանում արգելված է 2009 թվականից։ Գերագույն դատարանը վճռել է, որ կրոնական միավորման գործունեությունն ուղղված է ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը և Ռուսաստանի քաղաքացիների կրոնական խտրականությանը, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելուն։

0