Դավիթ Հարությունով

Ո՞ր դեպքում ռուս-թուրքական պատերազմի սցենարն իրականություն կդառնա

128
(Թարմացված է 18:25 05.04.2021)
Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժությունների ու երկու երկրների` խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականության մասին։
«Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ ռազմական ճանապարհով խնդիրներ լուծելու հարցը շարունակում են օրակարգում պահել». Հարությունով

Ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժությունը գլոբալ առումով շարունակությունն է մինչպատերազմյան համատեղ զորավարժությունների ու կապված է երկու երկրների ԶՈւ փաստացի ինտեգրացիայի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

«Պատերազմի ընթացքում ու դրանից հետո օպերատիվ կառավարման տարբեր մակարդակներում Ադրբեջանին փաստացի թուրքական սպայակազմն էր օգնում, ինչը շարունակվում է հետպատերազմյան շրջանում, ու իրենք ակտիվորեն փորձում են համագործակցությունը խորացնել զորավարժությունների մակարդակով»,- ասաց նա։ 

Անհանգստանալու առիթ կա, բայց, որ կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են Հայաստանի նկատմամբ արկածախնդրության դիմել, Հարությունովը քիչ հավանական է համարում։ Նրա խոսքով`այդ փոխգործակցությունը խոսում է այն մասին, որ երկու երկրներն էլ շարունակում են օրակարգում պահել խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու հարցը։

«Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն կնշանակի, որ ռուս-թուրքական պատերազմի սցենարը իրականություն կդառնա, այդ տեսանկյունից դրա հավանականությունը համեմատաբար ցածր է, բայց ընդհանրհապես բացառել չեմ կարող»,- նշեց Հարությունովը։

Նշենք, որ ապրիլի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-8-ը համատեղ զորավարժություններ կսկսեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները ժայռամագլցման վարժանքներ են անցկացնում ադրբեջանցի զինծառայողների հետ։ Հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները մեկնարկել էին դեռ մարտի սկզբին։

Ռուս-թուրքական լավ հարաբերությունների մասին խոսակցությունները միֆ են. Հովհաննիսյան

128
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Զորավարժություններ, Թուրքիա, Ադրբեջան, Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ)
Ըստ թեմայի
Թուրքիայի գործոնն անհնար էր անտեսել. Մեդվեդևը` ռուս–թուրքական մոնիթորինգի կենտրոնի մասին
Ռուս և թուրք զինվորականներն Արցախում համատեղ մոնիթորինգ են իրականացնում անօդաչուներով
Ռուս–թուրքական լարվածությունը կարող է հանգեցնել ռազմական բախման. փորձագետ
Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ հենց Արշակ Կարապետյանը. Աբրահամյանը խոսել է ԳՇ պետի առաջին տեղակալի նշանակման մասին

58
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Արշակ Կարապետյանի` իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ դառնալու մասին։
Աբրահամյան. «Արշակ Կարապետյանի նշանակումն ունի զուտ քաղաքական նշանակություն»

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` դա ըստ էության պարգևատրում էր Արշակ Կարապետյանին այս ողջ ընթացքում գործող իշխանություններին աջակցելու, «Մարտի 1»-ի հայտնի գործով անհրաժեշտ ցուցմունքներ տալու համար, չնայած արդեն իսկ երևաց, որ այդ իրավական գործընթացը մտավ փակուղի։ Ըստ նրա` ամենախնդրահարույցն այն է, որ հատկապես պատերազմական գործողություններից հետո ԶՈւ առջև դրված են շատ ավելի բարդ խնդիրներ, սակայն այս պարագայում իշխանությունը համապատասխան տեղերում` ՊՆ–ում, ԳՇ–ում նշանակում է անձանց, որոնց համար նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է բանակն այս վիճակից հանել, իրականացնել անհրաժեշտ ռեֆորմներ և պատրաստել հնարավոր այլ զարգացումների։ 

«Ցանկացած ոլորտում էլ նման դրդապատճառներով նշանակումներն անթույլատրելի են։ Իսկ հատկապես զինված ուժերն այսպիսի բարոյական վիճակի հասցնելը, նման մարդկանց պատասխանատու պաշտոններում նշանակելը ոչ այլ ինչ է, քան բանակի վերջնական կազմաքանդում։ Բանակը մեծ ընտանիք է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, հետևաբար բնական է, որ այսպիսի նշանակումները միայն վատ ձևով կարող են ազդեցություն ունենալ բանակի բարոյահոգեբանական վիճակի և հետագա զարգացումների վրա»,– նշեց Աբրահամյանը։      

Նրա կարծիքով` ԶՈւ Գլխավոր շտաբում նշանակման կարևոր հիմքերը պետք է լինեն մասնագիտական բարձր որակները, անցած մարտական փառավոր ուղին, իսկ սա միանշանակ քաղաքական նշանակում էր։ ՀՀ վարչապետն, ըստ Աբրահամյանի, խնդիր ունի հայտնի իրադարձություններից հետո ուժեղացնել իր դիրքերը ԳՇ–ում և այդ ճանապարհին նրա համար կարևորը ոչ թե մարդկային որակներն են, հմտությունները, այլ քաղաքական հարց լուծելը, վերահսկողությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնելը։    

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդականի համոզմամբ` և՛ Արցախի ՊԲ–ի հրամկազմում, և՛ ՀՀ–ում կան զինվորականներ, որոնք իրականում համապատասխանում են նման նշանակման, հետևաբար այնպես չէ, որ ընտրության հնարավորություն չկար կամ էլ կադրային սով էր։ 

Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չէր վերադարձրել վարչապետին։

Այսօր ՀՀ կառավարությունից տեղեկացրին, որ Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով դարձավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

ՀՔԾ-ում Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում

Նշենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մարտին ստորագրել էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի արձակուրդի հրամանը, և երբ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքից ազատել է Խաչատրյանին, վերջինս արձակուրդում էր։

Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատ ազատելու պատճառը գեներալ-լեյտենանտի արձագանքն էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերի» հրթիռը մարտական գործողությունների ժամանակ պայթել է 10 տոկոսով:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի։

58
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Բանակ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, Տիգրան Աբրահամյան, Արշակ Կարապետյան
Ըստ թեմայի
Որոշումը գրավոր կներկայացվի կողմերին. դատարան քննեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցը
«Կա բավարար նյութ, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի». Գևորգ Գորգիսյան
«ԳՇ պետն ասաց` իրավասու չէ լուծում տալ». անհետ կորածների ծնողների հետ հանդիպումն ավարտվեց
Թաթուլ Խուդատյան

ՍԴ ուղարկված օրենքի հետքերով. Խուդատյանը պատմում է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին

39
(Թարմացված է 20:49 12.04.2021)
Փաստաբան Թաթուլ Խուդատյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի և մի խումբ իրավաբանների հանդիպմանը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են դատական օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։
Խուդատյան. Դատական օրենսգրքի փոփոխություններն իրավիճակային են, այլ ոչ թե հայեցակարգային

Թաթուլ Խուդատյանի դիտարկմամբ` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և մի խումբ իրավաբանների ու փաստաբանների հանդիպման ձևաչափն այնպիսին էր, որ նախագահն ըստ էության լսեց հանդիպմանը ներկա իրավաբանների և մասնագետների կարծիքը, և այդ հանդիպման ընթացքում նա որևէ կանխակալ կարծիք նախապես չհայտնեց, պարզապես ցանկանում էր քննարկվող հարցերի շրջանակներում պարզել մասնագետների դիրքորոշումները տվյալ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։

«Հանդիպմանը ներկա բոլոր մասնագետներն էլ հիմնականում բացասական վերաբերմունք և կարծիքներ ունեին այդ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Մի մասը նշում էր, որ դրանք ինստիտուցիոնալ ու հայեցակարգային չեն, իսկ մյուս մասն էլ նշում էր, որ այդ փոփոխությունները իրավիճակային են, այսինքն` կոնկրետ իրավիճակից բխող։ Այդուհանդերձ հակասահմանադրականության առումով գրեթե բոլոր իրավաբանների կարծիքները համընկնում էին, այն է` այդ օրենքները որոշակիության սկզբունքից ելնելով` կարող են համարվել հակասահմանադրական»,– Sputnik Արմենիային ասաց փաստաբանը, որը նույնպես ներկա է եղել ՀՀ նախագահի հետ հանդիպմանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինքն ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանից, Խուդատյանն ընդգծեց, որ կոնկրետ դատավարության մասնակիցների իրավունքների սահմանափակումների առթիվ Սահմանադրությանը հակասելու տեսանկյունից ՍԴ–ն կարող է դիտարկել խնդիրը, և այդ մասով ՍԴ–ն կարող է հաստատել, որ այդ դրույթները, սահմանափակումները հակասում են Սահմանադրությանը

Փաստաբանի կարծիքով` Դատական օրենսգրքի մյուս բոլոր փոփոխությունների առթիվ դժվար է որևէ կանխատեսում անել, թե ՍԴ–ն ինչ եզրակացության կհանգի, և հնարավոր է, որ դատական այդ ատյանը հանդես գա այլ մեկնաբանություններով, բայցևայնպես Խուդատյանը կանխատեսեց, որ Դատական օրենսգրքի փոփոխությունների օրենքը մի մասով ՍԴ–ի կողմից կարող է ճանաչվել հակասահմանադրական։

Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների` Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։

Սահմանադրական դատարանն ապրիլի 12-ին մուտքագրել է Դատական օրենսգրքում լրացումների և փոփոխությունների օրենքի հարցով ՀՀ նախագահի դիմումը։ Դիմումի նախնական ուսումնասիրման համար 20-օրյա ժամկետ է սահմանված։

Սարգսյանը մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ հանդիպում էր ունեցել ապրիլի 6–ին։

39
թեգերը:
Թաթուլ Խուդատյան, Արմեն Սարգսյան, Օրենք, Սիրանույշ Սահակյան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն ու ԲԴԽ նախագահը քննարկել են սահմանադրական օրենքի փոփոխությունները
Արմեն Սարգսյանն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանին
Մոմեր

«Ինչքան ենք քեզ կարոտելու». մահացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը

0
(Թարմացված է 17:23 13.04.2021)
Հայտի երգչուհին և նրա դուստրը հուզիչ գրառումներ են կատարել սոցցանցային իրենց էջերում և հայտնել տխուր լուրը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Մահացել է հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը՝ տիկին Էմման: Երգչուհին Instagram-ի իր էջում ընտանեկան արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել:

«Երբեք չէի մտածի, որ այս տողերն այսքան շուտ կգրեմ: Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ինչքան ենք քեզ կարոտելու»,- գրել է երգչուհին:

Զարուհու դուստրը՝ Սոֆի Դևոյան կրտսերը, վերահրապարակել է մոր գրառումը։ «Իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են քեզ հետ, իմ լույս տատիկ: Քո բացը շատ եմ զգալու: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեր սրտերում ես»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին:

Instagraqm story Софи Девоян
Instagraqm story Софи Девоян

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Սոֆիի պապիկը՝ բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը։

0
թեգերը:
Մահ, Տատիկ, Սոֆի Դևոյան, Զարուհի Բաբայան
Ըստ թեմայի
Հայտնի է բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան պատճառը. հարազատներից մեկը մանրամասներ է պատմել
Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո