Սուրեն Սարգսյան

ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ կիրառելու է մտրակի ու թխվածքաբլիթի մեթոդը. Սարգսյան

115
(Թարմացված է 11:21 04.04.2021)
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ–ի իշխող վարչակազմի կողմից ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը։ 
Սարգսյան. «ԱՄՆ–ում երբեք ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կանգնած վարչակարգ չի եղել»

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` ԱՄՆ–ում երբեք ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կանգնած վարչակարգ չի եղել, ինչը բնականաբար, տարբեր գործոնների ազդեցության արդյունք է։ Ըստ նրա` առաջին գործոնը թուրք–ամերիկյան լարված հարաբերություններն են, ինչն էլ դրական ազդեցություն է ունենալու ցանկացած հակաթուրքական գործընթացի վրա։   

«Նույն ալիքով էր պայմանավորված այն հանգամանքը, որ երկու տարի առաջ Միացյալ Նահանգների Սենատն ու Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունեցին բանաձևեր։ Նույն միտումը կա նաև այսօր, հետևաբար, Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու հնարավորությունը բավական մեծ է։ Բացի նրանից, որ դա պատմական իրողության ճանաչում է, նաև հստակ քաղաքական–իրավական գնահատական է նախկինում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։ 

Սարգսյանի կարծիքով` սա մեզ համար կարևոր է այն առումով, որ վերջապես կկարողանանք Վաշինգտոնում փակել այս ցիկլը և ահռելի ռեսուրսները, որոնք դրվում են ցեղասպանության ճանաչման գործում, կուղղվեն այլ օրակարգային հարցեր լուծելուն, օրինակ` Արցախի անկախության ճանաչմանը կամ Արցախին ու Հայաստանին ուղիղ օգնության տրամադրմանը։

«Չմոռանանք, որ Բայդենն, ըստ էության, ի՛ր քաղաքացիներին է խոստացել, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այսինքն` այստեղ Հայաստանի հարցն օրակարգում չկա, ինչն անշուշտ պետք է հաշվի առնել»,– նշեց Սարգսյանը։

Նրա գնահատմամբ` ԱՄՆ–ն և Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, և եթե այսօր նրանց հարաբերություններն ադեկվատ չեն, դա չի նշանակում, որ վաղը նրանք խնդիրները չեն լուծելու, պարզապես Թուրքիան դարձել է ինքնուրույն խաղացող և տարբեր տարածաշրջաններում նրանց շահերը հակասում են, ուստի ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ կիրառելու է մտրակի ու թխվածքաբլիթի մեթոդը։ Ըստ այդմ` ճնշում կլինի, սակայն ոչ այնքան շատ, որ Թուրքիան ամբողջությամբ գնա ու գրկախառնվի Ռուսաստանի հետ։  

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կոչ է արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին 100 կոնգրեսականներ հանդես էին եկել հայտարարությամբ` կոչ անելով ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենին կանգնել Հայաստանի և Արցախի կողքին` ընդդեմ թուրք–ադրբեջանական ագրեսիայի։  

Տասն օր անց թվով 170 կանգրեսականներ հանդես են եկել նոր նախաձեռնությամբ և դիմել են ԱՄՆ–ի պետքարտողարին ու նախագահ Ջո Բայդենին` Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով։

«Բացեք ձեր աչքերը՝ նախքան երկրորդ ցեղասպանությունը». բողոքի ակցիա՝ Վաշինգտոնում

115
թեգերը:
Ջո Բայդեն, ԱՄՆ, Սուրեն Սարգսյան, Հայոց ցեղասպանություն
Ըստ թեմայի
Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ․ Հայաստանում վրդովված են Թուրքիայի մասին ԱԽ քարտուղարի խոսքերից
Նույնիսկ իմպիչմենտի ֆոնին Թրամփի վարկանիշը չի ընկել. Սուրեն Սարգսյան
Ոչ պատահական շնորհավորանք. ինչ մեսիջ էր հղում Բայդենն Ալիևին Արցախի վերաբերյալ
Թաթուլ Մանասերյան

Հայաստանը պետք է օգտագործի վետոյի իրավունքը. ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցելը մեզ ոչինչ չի տա

67
(Թարմացված է 23:56 15.04.2021)
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հեռանկարի մասին տարբեր հարթակներում քննարկվող հարցին։
Մանասերյան. «Իրականում Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ–ին մեզ ոչինչ չի տալու»

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ`  ԵԱՏՄ–ն չի թաքցնում, որ իր առջև նպատակ է դրել կիրառել Եվրամիության մոդելը, և իրականում եթե նույնիսկ այնտեղ չհայտարարվի այդ մասին, միևնույնն է, տնտեսական միությունը համագործակցության չորրորդ` բարձրագույն ձևն է։ Սկզբում ազատ առևտուր, հետո մաքսային միություն, այնուհետև ընդհանուր շուկա և վերջում տնտեսական միություն։  

«Եթե խոսում ենք տնտեսական միության մասին, ապա պետք է նայել, թե ինչպես են եվրոպացիները դրան հասել, ինչի համար պահանջվել է առնվազն կես դար։ Համագործակցությունն ի սկզբանե սկսվել է Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև` կնքելով հայտնի պողպատի և ածխի դաշինքը։ Դրանից հետո արդեն ատոմային էներգետիկայի ոլորտում ձեռք բերվեց պայմանավորվածություն։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիան ու Գերմանիան պատերազմի ժամանակ հակամարտող կողմեր էին և ռևանշը բացառելու համար եկան համաձայնության` որոշելով ապրել ավելի քաղաքակիրթ պայմաններում»,– նշեց տնտեսագետը։

Մանասերյանի կարծիքով` այն, ինչ այսօր տեսնում ենք, անգամ թույլ չի տալիս մտածել, որ կարելի է տեսանելի ապագայում նման երկրների հետ, ինչպիսին Ադրբեջանն է, ունենալ քիչ թե շատ համարժեք, ադեկվատ հարաբերություններ։ Ըստ նրա` ադրբեջանցիներն անթաքույց արտահայտում են իրենց հայատյացությունը և ներկա պայմաններում, երբ Բաքվում բացվում է պատերազմի ավարի պուրակ, հետևաբար այդ ամենը բացարձակապես չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը։ 

Տնտեսագետի համոզմամբ`  նման պայմաններում Հայաստանը ճիշտ կանի, եթե օգտագործի վետոյի իր իրավունքը, որովհետև  իրականում Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ–ին մեզ ոչինչ չի տալու, ո՛չ ճանապարհներն են ապաշրջափակվել, ինչը նախաձեռնել էին Ադրբեջանն ու Թուրքիան, ո՛չ էլ խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ քայլ է կատարվել Ադրբեջանի կողմից։ Եվ նման պայմաններում խոսել տնտեսության մասին, ըստ Մանասերյանի, կարող են միայն հոգեկան հիվանդները։  

Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները

Նշենք, որ ռուսական РБК–ի տեղեկատվության համաձայն` ԵԱՏՄ երկրները քննարկում են միության ղեկավար մարմնի նիստին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը: 

Նույն աղբյուրի տեղեկացմամբ` մինչ այժմ դրան խոչընդոտում էին Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը: 

67
թեգերը:
Ռուսաստան, տնտեսություն, Ադրբեջան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայի և ԵԱՏՄ–ի միջև առևտուրը չի խանգարի Հայաստանին ու Ղրղզստանին. Գլազև
Վահան Քերոբյանը մեկնում է Տաշքենդ՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար
ԵԱՏՄ երկրներում հնարավոր է` սպիտակ շաքարի ներմուծման մաքսատուրքը մի քանի ամսով վերացվի
Կարեն Վրթանեսյան

Որպես հերքում հրապարակել են մի բան, որը ոչինչ չի հերքում. Վրթանեսյանը`ԱԽ փաստաթղթերի մասին

98
(Թարմացված է 21:21 15.04.2021)
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԽ հրապարակած փաստաթղթերին, որոնցում ներկայացված են 2 նիստի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթները։
«Եթե Նիկոլ Փաշինյանը համաձայն չէր Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ, ինչո՞ւ էր 5 ամիս լռում». Վրթանեսյան

ԱԽ գրասենյակի «գաղտնազերծած» փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանի կողմից մատուցվող հերթական մանիպուլյացիան է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի  հայտարարության, այսպես կոչված, գաղտնազերծված փաստաթղթերին:

«Եթե Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության հետ Փաշինյանը համաձայն չլիներ, այդ մասին 5 ամիս չէր լռի»,- ասաց նա։

Նրա խոսքով` պատահական չէ, որ 2 նիստերի մասնակի սղագրությունների հրապարակումը հաջորդեց Փաշինյան-Գասպարյան կոնֆլիկտին։ Մինչ այդ Գասպարյանի հայտարարության իսկությունը նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր հաստատել, մինչդեռ, ըստ փորձագետի, սրանով Անվտանգության խորհուրդը` գործող վարչապետի իմացությամբ, փորձում է հերքել Գասպարյանի` պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու մասին հայտարարությունը։

«Ուշադրություն շեղելու համար բերված են փաստաթղթեր, որոնք մինչպատերազմյան շրջանի են։ Օնիկ Գասպարյանի` սեպտեմբերի 30-ի փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ ջնջված է։ Առանձին, կոնտեքստից կտրված և որևէ բան չասող հատվածներ են, որոնցով հնարավոր չէ որևէ կերպ պնդել, որ Օնիկ Գասպարյանի ասածը կեղծիք է։ Այսինքն` փորձում են որպես հերքում ներկայացնել մի բան, որը ոչ մի բան չի հերքում»,- նշեց Վրթանեսյանը։

Մի նիստի պատմություն․ ինչպես է Փաշինյանը «գրաքննում» ԳՇ նախկին պետի խոսքերը

Եթե հայտարարությունը կեղծ է և Օնիկ Գասպարյանն իսկապես ստում է` ինչու դրան իրավական ընթացք չի հաղորդվում. փորձագետը դժվարանում է պատասխանել, փոխարենը հորդորում է հարցը Փաշինյանին ուղղել։

Նշենք, որ այսօր ԱԽ գրասենյակը մեջբերումներ էր ներկայացրել Օնիկ Գասպարյանի` ԱԽ 2 տարբեր նիստերի արձանագրություններից` 21.08.2020 թ , 30.09.2021 թ։ Հրապարակված փաստաթղթերից միայն մեկում է երևում ամսաթիվը` առաջինում` 30.09.2021 թ։ (Ամսաթվերը ներկայացրել ենք ինչպես ուղարկված հաղորդագրության մեջ է)

98
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Օնիկ Գասպարյանի ասածը
Նիկոլ Փաշինյանը «իկրայի գործով» պետք է հարցաքննվի. իրավապաշտպան
Արխիվային լուսանկար

961 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

20
(Թարմացված է 10:52 16.04.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 961–ով և դարձել 207103։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 մարդ, կատարվել է 926293 թեստավորում (+5870), առողջացել են վարակվածներից 186200-ը (+1075): Գրանցվել է մահվան 3835 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5–ով և դարձել 969։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

20
թեգերը:
Մահ, հիվանդություն, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Հայաստանում եթե անձը նախընտրում է Covid–ի դեմ կոնկրետ պատվաստանյութ, նրան չեն հերթագրում
ԵԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում