Միքայել Բադալյան

Պեղումները լուրջ շերտեր կբացահայտեն ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ. Բադալյան

110
(Թարմացված է 23:07 03.04.2021)
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կարմիր բլուրում մեկնարկած հրատապ և կանխարգելիչ պեղումներին։
Մարգարյան. «2021 թ.–ի առաջին ամիսների տնտեսական ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում»

Միքայել Բադալյանի տեղեկացմամբ` պեղումները սկսվել են ապրիլի 3-ից, քանի որ ճանապարհաշինարարական կապալառու ընկերության ներկայացուցիչները թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին նախապես տեղեկացրել էին, որ կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածում  գտնվել են խեցեղեն բեկորներ, հետևաբար այդ հատվածում շինարարական աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։ 

«Մենք դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի մեզ տրվի հրատապ պեղումներ իրականացնելու թույլտվություն։ Դեռ նոր ենք սկսել աշխատանքները և արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ դրանք ավարտվեն։ Այս պահի դրությամբ տարբեր այլ խեցեղեն բեկորներ ենք հայտնաբերել, կպեղենք այնքան, որքան կպահանջվի բոլոր հնագիտական շերտերն ուսումնասիրելու համար։ Գտածոներն ուսումնասիրվելու են «Էրեբունի» թանգարանում։ Արդեն հայտնաբերված խեցեղեն բեկորները վերականգնման ու ամրակայման լաբորատորիայում հատուկ նյութերով կմաքրվեն, կտեսնենք, թե դրանցից որոնք են իրար միանում, որպեսզի հնարավորինս ամբողջական տեսք ստանան»,– նշեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանի տնօրենը։

Բադալյանի խոսքով` արշավախումբն ունի երեք ամիս ժամանակ, որպեսզի սահմանված կարգով ԿԳՄՍ նախարարությանը ներկայացնի համապատասխան հաշվետվություն։ Ըստ նրա` Կարմիր բլուրում այս տարի նախատեսվում է իրականացնել ավելի մեծ ծավալի հնագիտական աշխատանքներ, որոնք կընդգրկեն ոչ միայն հյուսիս–հարավ հատվածը, այլև Կարմիր բլուրի ամրոցին կից տարածքները։ 

«Դեպի հուշարձան տանող ճանապարհի աջ կողմում հայտնաբերել ենք մի քանի հզոր պատերի հետքեր, որոնց պեղումները լուրջ նորություններ կբացահայտեն ուրարտական ժամանակաշրջանի և մասնավորապես Կարմիր բլուրի վերաբերյալ։ Այս տարվա մայիսի վերջին կամ աշնանը Կարմիր բլուրում կլինեն լայնածավալ պեղումներ»,– նշեց Բադալյանը։

Նրա փոխանցմամբ` թեև ներկայումս պեղվող տարածքը ծավալով փոքր է և հարում է  Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի եզրին, այդուհանդերձ, եթե հայտնաբերվի հնագիտական կառույց, ճանապարհաշինարարական աշխատանքները կդադարեցվեն։ 

Հիշեցնենք, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Արգավանդ-Շիրակ հանգույցի ճանապարհի շինարարության ժամանակ գտնվել են խեցեղեն բեկորներ։ Շինաշխատանքները դադարեցվել են։

Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա.

Նշենք, որ Երևանը շրջանցող ճանապարհ է կառուցվում։ Տևական ժամանակ է` Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներ էին ընթանում: Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին:

110
թեգերը:
Ուրարտու, պեղումներ, Հայաստան
Ըստ թեմայի
Վարդանյան. «Պեղումները խիստ պակասեցրել են Սիսիանի զբոսաշրջային հոսքը»
Ինչպես են 4000 տարի առաջ Հայաստանում ամրապնդել իշխանությունը. պեղումների արդյունքները
«Հայկական Սթոունհենջում» պեղումներ իրականացնելու համար նոր ծրագիր կմշակեն
Արմեն Մանվելյան

Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան

57
(Թարմացված է 15:25 11.04.2021)
Իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նոր ատոմակայան կառուցելու մասին հայտարարությանը։
«Նոր ատոմակայանի կառուցման հարցն իրատեսական չէ». Մանվելյան

Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը։

«Ատոմակայանը բավականին թանկ արժե, օրինակ` մեկ ռեակտորի գինը մոտավոր 5.5 միլիարդ դոլար է, չեմ կարծում, որ Հայաստանն այդքան գումար ունի կամ էլ ինչ-որ մեկը Հայաստանին 5.5 միլիարդի վարկ կտա»,- ասաց նա։

Ատոմակայանի կառուցման հարցը հարցականի տակ դնող երկրորդ հիմնական պատճառը, ըստ Մանվելյանի, արտադրվող էներգիայի սպառման շուկայի բացակայությունն է։

«Հայաստանի տարեկան պահանջարկը 1300 մեգաբայթ է։ Գոնե այս պահին մնացած արտադրանքը սպառելու տեղ չունենք։ Հիմա ավելի իրատեսական և խելամիտ է գործող ատոմակայանը վերանորոգել և շահագործել, մանավանդ, որ օրինակներ կան, որ այդ կարգի ատոմակայանների գործունեության ժամկետը մինչև 50 տարով (5 անգամ 10 տարի) երկարաձգվել է»,- նշեց Մանվելյանը։

Նրա կարծիքով` նոր ատոմակայանի կառուցման մասին հայտարարություններն արվում են հայաստանյան լսարանի համար` ընտրություններին ընդառաջ։ 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին կատարած մոսկովյան այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում խոսել էր նաև նոր ատոմակայան կառուցելու մասին։

57
թեգերը:
Հայաստան, ատոմակայան
Ըստ թեմայի
Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա
Ահարոն Վարդանյան

Ի՞նչն է թևեր տալիս Իրանին. Վարդանյանը` մեր հարևանի կոշտ հռետորաբանության մասին

127
(Թարմացված է 17:49 10.04.2021)
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է միջուկային համաձայնագրի հարցում Իրանի և Միացյալ Նահանգների առաջ քաշած տարբերակների, ինչպես նաև Իրանի դիրքորոշման վրա Իրան-Չինաստան ռազմավարական համաձայնագրի նշանակության մասին։
«Չինաստանի հետ կնքած համաձայնագիրն Իրանին թևեր է տալիս». Վարդանյան

Միջուկային համաձայնագրի հարցում ԱՄՆ-ն հիմա հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել, փորձում է առաջ տանել փուլային տարբերակը, մինչդեռ Իրանում փաթեթային տարբերակի կողմնակից են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Փուլային տարբերակը ենթադրում է, որ ԱՄՆ-ն միջուկային համաձայնագրին վերադառնալուն ուղղված մեկ քայլ կանի կամ պատժամիջոցներից մեկը կհանի, ինչին ի պատասխան Իրանը պետք է իր պարտականությունները կատարի։
«Բազմաթիվ պարտականություններ կան, որոնք Իրանը սկսել է չկատարել և հետքայլ է անում համաձայնագրով ստանձնած իր պարտականություններից, ընդ որում` այդ բոլորը տեղի է ունենում օրենքի տառին համապատասխան, դրանց մասին գրված է համաձայնագրի դրույթներում` երբ կողմերից մեկը խախտում է դրանք, մյուսն իրավունք ունի լքելու համաձայնագիրը»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով` եթե Իրանն այդ տարբերակին համաձայնի, կստացվի`համաձայնագրում եղած բուն կետերի վերաբերյալ բանակցություններ են տեղի ունենում, մինչդեռ իրանական կողմը բազմիցս նշել է, որ դա իր կարմիր գիծն է, և համաձայնագրի կետերի շուրջ որևէ բանակցություն տեղի չի ունենա։

Վարդանյանի կարծիքով` Իրանի նման կտրուկ արձագանքին կարող է նպաստել նաև Չինաստանի հետ կնքված ռազմավարական համաձայնագիրը, որովհետև դա Իրանին թևեր է տալիս և Իրանի թիկունքը բավականին ամրացնում է։

Հիշեցնենք` մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Թեհրանում ստորագրել է շուրջ հինգ տարվա բանակցությունների միջով անցած և մինչ օրս ամբողջությամբ չգաղտնազերծված «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը։

25 տարի ժամկետով կնքված այս պայմանագիրը Չինաստանի և Իրանի հարաբերությունների աննախադեպ սերտացում է ազդարարում գրեթե բոլոր ոլորտներում՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական։

ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին

«The New York Times»-ի տեղեկություններով՝ պայմանագրի համաձայն` Չինաստանը պարտավորվում է առաջիկա 25 տարիների Իրանում շուրջ 400 միլիարդ դոլարի ներդրում կատարել, այդ թվում` բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում, իրանական նավահանգիստներում և երկաթուղիներում։

Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները չծառայեցին իրենց գերնպատակին. Տոնոյան

127
թեգերը:
Չինաստան, ԱՄՆ, Ահարոն Վարդանյան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Թուրքիայի մեծ խաղադրույքը, կամ ինչո՞ւ պատերազմի ժամանակ Իրանը լռեց
«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան
Իրանը հարձակվել է իսրայելական ընկերությանը պատկանող բեռնանավի վրա․ ԶԼՄ
Անձրև

Արմավիրում տներից մեկի նկուղից 8 տոննա անձրևաջուր է հեռացվել

0
(Թարմացված է 20:06 11.04.2021)
Փրկարարները մոտոպոմպով են հեռացրել անձրևաջրերը, որոնք ամբողջությամբ ողողել էին 6քմ տարածքով նկուղը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Արմավիրի մարզում գիշերվա հորդառատ անձրևն անհետևանք չի անցել։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 10:37-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Բամբակաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի նկուղ։ Անհրաժեշտ է է եղել փրկարարների օգնությունը։

Քամին վնասներ է հասցրել Երևանում ու ՀՀ մի շարք այլ բնակավայրերում

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները տան՝ մոտ 6քմ մակերեսով նկուղից մոտոպոմպով հեռացրել են մոտ 8 տոննա անձրևաջուր:

0
թեգերը:
նկուղ, Արմավիր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Անձրև
Ըստ թեմայի
Կապան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականներ և զինամթերքի մնացորդներ
Covid-19–ին դեմ հանդիման. ՀՀ–ում համավարակի պատճառով ինքնասպանությունների թիվն աճե՞լ է
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է