Աննա Կարապետյան

Մնում է վերակենդանացնել ՄԽ ձևաչափը. Կարապետյանը` բանակցային գործընթացի հեռանկարի մասին

76
(Թարմացված է 20:06 02.04.2021)
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը պատերազմից հետո։
Կարապետյան. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ըստ էության ոչ մի գործունեություն չի ծավալում»

Հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունն ըստ էության ոչ մի քայլ չի ձեռնարկում, այդ իսկ պատճառով դժվար է խոսել է ընդհանարապես որևէ գործունեության մասին, մինչդեռ ՀՀ–ի համար կարևոր է ունենալ մի ձևաչափ, որի շրջանակում հնարավոր կլինի շարունակել չկարգավորված հարցերի շուրջ քննարկումները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աննա Կարապետյանը։

«Համանախագահությունը բանակցային գործընթացը վերսկսելուն ուղղված գործուն քայլեր չի արել, առանձին խնդիրների, օրինակ` գերիների վերադարձի հարցում նույնպես քայլեր չեն արվել, ուստի կարելի է ասել, որ պատերազմից հետո համանախագահության ֆորմատը չի գործում, թեև կան որոշակի փորձեր` հասկանալու, թե ինչպես պետք է գործի»,– նշեց

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրենը։

Կարապետյանի կարծիքով` այս ընթացքում քիչ չեն եղել համանախագահների հետագա գործունեությունը հարցականի տակ դնող հայտարարությունները, Ադրբեջանից հնչում են տեսակետներ, որ համանախագահության գոյությունն ինքնին այլևս իմաստ չունի, ներկա ձևաչափը կյանքի իրավունք չունի, նույնիսկ Ալիևը համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նրանց չէր հրավիրել Բաքու` ցույց տալով, որ շահագրգռված չէր համանախագահների հետ շփվելու հարցում, ինչը բխում է Ադրբեջանի այն դիրքորոշումից, ըստ որի` հակամարտությունն ավարտված է, հիմնախնդիրը` կարգավորված , և հատկապես Արցախի կարգավիճակի շուրջ բանակցելու կարիք այլևս չկա։

«Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքականությանը, ապա բնական է, որ ՀՀ–ի համար կարևոր է ունենալ մի ձևաչափ, որի շրջանակներում հնարավոր կլինի շարունակել քննարկումները չկարգավորված հարցերի շուրջ։ Առաջնային կարևորություն ունի այնպիսի ձևաչափի առկայությունը, որում օրակարգային հիմնական հարցը կվերաբերի Արցախի կարգավիճակին։ Հիմա միակ նման ձևաչափը, որը կարելի է անգամ վերակենդանացնել, մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը»,– նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրենը։

Կարապետյանի գնահատմամբ` թեև նոյեմբերի 9-ից հետո ունենք ՌԴ–ի միջնորդությամբ եռակողմ ձևաչափը, բայց այն ունի իր տրամաբանությունը, իր շրջանակը, որը բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, և այդտեղ Արցախի կարգավիճակի հարցը չի շոշափվում, այսինքն` առկա գործընթացի մեջ այդ հարցը թողնված է անորոշ ապագայի, ինչը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։

76
թեգերը:
Աննա Կարապետյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախի ճանաչման հավանական տարբերակներն ու սահմանները. վերլուծաբանի դիտարկումը
Օվերչուկը հայտնել է Ալիևին, որ Արցախի հարցով եռակողմ խմբի աշխատանքում առաջընթաց կա
Ի՞նչ է արել Թուրքիան մեզ համար, որ ձգտում ենք հաշտության եզրեր գտնել նրա հետ. Բալասանյան
Բագրատ Էստուկյան

Նյութական շահը գերակշիռ է բոլորի համար. ինչու են Թուրքիայում քանդվում հայկական շենքերը

45
(Թարմացված է 16:00 20.04.2021)
«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մուշ քաղաքի հայկական պատմական շինությունների նկատմամբ ցուցաբերված վանդալիզմի դեպքերին։ 
Էստուկյան. «Թուրքական կառավարության գործելակերպի հետևանքը հայկական հետքերի մաքրումն է»

Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` դրանք միանշանակ հայապատկան շենքեր էին, որոնք հայերին պատկանել են դեռ 1915 թվականի ցեղասպանությունից առաջ։ Թեև վերջին շրջանում նշված շենք–շինություններն արդեն ունեին ուրիշ սեփականատերեր, բայց կառավարության որոշմամբ այդտեղ պետք է կառուցվեին նոր բնակելի համալիրներ, ուստի որոշում կայացվեց դրանք քանդել։ Նոր սեփականատերերը վաճառեցին իրենց բաժինները, բացի մեկից։  

«Քանդված տներում տարիներ շարունակ իրականացվել էին վերանորոգումներ, դրանք հին թաղամասի այցեքարտ էին, ներկայացնում էին պատմական արժեք, ճարտարապետական բացառիկ նմուշներ էին»,– նշեց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետը։

Էստուկյանի խոսքով` սեփականատերերին գումար կամ նոր կառուցվելիք շենքերում բնակարան առաջարկելն ըստ էության նույն բանն է, և այդ գործելակերպը բնորոշ է ոչ միայն թուրքական քաղաքներին, որտեղ նախ տարածքներն են պետականացվում, ապա իրականացվում քանդման աշխատանքներ։  

«Թուրքիայի շատ քաղաքներում կան նման հայկական թաղամասեր, որտեղ սեփականատերերը եթե չեն որոշել քանդել տները, դրանք դեռ պահպանում են նախնական տեսքը»,– նշեց Էստուկյանը։

Վանդալիզմ Նոր Երզնկա համայնքում. խաչքարեր են ջարդել. լուսանկարներ

Նրա փոխանցմամբ` նման գործելակերպի հետևանքն անշուշտ հայկական հետքերի մաքրումն է, եթե նույնիսկ այդպիսի նպատակադրություն չկա։ Ըստ Էստուկյանի` թեև Թուրքիայում որոշ շրջանակների կողմից կա քաղաքների դիմագիծը, պատմական արժեքները պահպանելու գերզգայնություն, սակայն նյութական շահը գերակշիռ է բոլորի համար։ Էստուկյանն ափսոսանքով նշեց, որ որոշ հայերի պարագայում նույնպես հասույթն ավելի մեծ նշանակություն ունի, քան բարոյական արժեքները։ 

Նշենք, որ «Ermeni Haber» լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն` Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը։ Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի։ 

Նույն աղբյուրի փոխանցմամբ` հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011 թվականին Մուշի քաղաքային խորհրդի կողմից։ 

Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը

45
թեգերը:
կառավարություն, Հայաստան, մշակույթ, Թուրքիա
Ըստ թեմայի
Դպրոցական մակարդակով քարոզչություն. Էստուկյանը` Էրդողանի նաև հայերին ուղղված նամակի մասին
Էստուկյան. «Պոլսո հայ համայնքի մի զանգվածը բոյկոտեց պատրիարքի ընտրությունները»
Էստուկյան. «Ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով Դիարբեքիրում պատմական շենքեր են ավերել»
Շահան Գանդահարյան

Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում

60
(Թարմացված է 23:41 19.04.2021)
Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 24-ին ընդառաջ Լիբանանում տիրող տրամադրություններին և Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ նախանշված միջոցառումներին։ 
Գանդահարյան. «Ցեղսպանության ճանաչման հարցը կարող է ընդգրկվել արաբական երկրների օրակարգում»

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Լիբանանի նախագահ Միշել Աունն արդեն իսկ հանդիպել է երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյան–Գևորգյանին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների շրջանակում բարձր մակարդակով Հայաստանում կներկայացնի Լիբանանի նախագահին։ 

«Թեև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները Լիբանանում դեռ չեն չեղարկվել, և քաղաքացիները, բնականաբար, խուսափում են մարդաշատ միջոցառումներից, բայցևայնպես, ավանդական պատարագը կկայանա Մեծի Տանն Կլիկիո վեհափառ հայրապետ, կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հովանավորությամբ։ Չմոռանանք նաև, որ Անթիլիասի Ս. Գրիգոր մայրավանքի կողքին կա Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ կանգնեցված մատուռ, որտեղ անմեղ նահատակների սրբադասումից հետո տեղադրվել են նրանց մասունքները»,– նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի տեղեկացմամբ` պատարագից հետո կանցկացվի միջոցառում, որի ընթացքում ելույթ կունենան ավանդական երեք հայկական կուսակցությունների ներկայացուցիչները։ Զուգահեռաբար նախատեսված են նաև տարաբնույթ առցանց միջոցառումներ բազմաթիվ վայրերում, որտեղ կան հուշակոթողներ ու թանգարաններ, և այդ միջոցառումներն առցանց կհեռարձակվեն։ Նախանշված են նաև երիտասարդական, ուսանողական ակցիաներ։

Բազմաթիվ խաչքարերի մոտ, որոնք տեղադրվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, կզետեղվեն ծաղկեպսակներ։ Հիշատակի միջոցառումներում ներգրավված են լինելու լիբանանահայ գաղութը ներկայացնող բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Անդրադառնալով այն հարցին, թե արաբական աշխարհում ինչ ընթացքի մեջ է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը, Գանդահարյանն ընդգծեց, որ հարցը հրատապ է և արդեն իսկ երկու արաբական երկրներ` ի դեմս Լիբանանի ու Սիրիայի, խորհրդարանական մակարդակով ճանաչել են հայոց ցեղասպանությունը, բայց անկախ այդ երկրներում հայկական գաղութների ներկայությունից, մեր համայնքների քաղաքական գործոն լինելու հանգամանքից, խնդիրն, ըստ նրա, պետք է դիտարկել արաբական երկրների և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։  

Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը

«Երբ Սիրիան դիմեց այդ քայլին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին։ Հետագայում հարաբերությունները լարվեցին նաև Թուրքիայի ու Եգիպտոսի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև։ Առնվազն տեղեկատվական հարթության մեջ բազմաթիվ էին Անկարային դատապարտող հրապարակումները, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանությանը։ Սաուդյան Արաբիան իսլամական կացութաձևով երկիր է, համարվում է արաբական ծոցի պետությունների կենտրոնը, ուստի այդ հրապարակումներում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայկական ջարդերն ընկալվում էին որպես Իսլամի սկզբունքների դեմ ուղղված գործողություններ»,– ասաց «Ազդակի» գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի կարծիքով` արաբեկան երկրներում մեր համայնքների կազմակերպչական–լոբբիստական աշխատանքներն ունեն կարևոր նշանակություն, և եթե այդ երկրների ու Թուրքիայի միջև լարվածությունը մեծանա, չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերոհիշյալ պետությունների կողմից ընդգրկվի քաղաքական օրակարգում։ 

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Հիշեցնենք, որ Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է։ Այդ երկրի պատգամավորների պալատը համապատասխան որոշումն ընդունել է 1997 թվականի ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000 թվականի մայիսի 11–ին։

60
թեգերը:
Սաուդյան Արաբիա, Ցեղասպանություն, Շահան Գանդահարյան
Ըստ թեմայի
Ի՞նչ է առաջարկել հայկական խմբակցությունը. Գանդահարյանը` Ադիբի հրաժարականի մասին
Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան
Գանդահարյան. «Մեզ մոտ կա խոցելի խավ, որը վարակի պատճառով ավելի շատ է մխրճվում տագնապի մեջ»
Հարրին ու Մեգանը

Հարրին ու Մեգանը դստերը Դիանա չե՞ն անվանի․ հայտնի է՝ ինչ անվան մասին է մտածում զույգը

0
Բուքմեյքերներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես կանվանեն դստերը Սասեքսի դուքսն ու դքսուհին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Մեգան Մարքլը ու արքայազն Հարրին իրենց դստերը հավանաբար չեն կոչի Հարրիի մոր՝ վաղաժամ մահացած արքայադուստր Դիանայի պատվին։ Այս մասին գրում են բրիտանական լրատվականները։

Հայտնի է, որ զույգը քննարկում է իրենց երկրորդ երեխային Լիլի կոչել՝ թագուհու պատվին։ Մանկության տարիներին Եղիսաբեթ թագուհուն Լիլիբեթ էին անվանում, Լիլի էր նրան անվանում նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որի հետ թագուհին ամուսնացած է եղել 73 տարի, և որը մահացավ բոլորովին վերջերս։

Թագավորական ընտանիքի երկրպագուները սոցցանցերում բուռն քննարկում են զույգի որոշումը։ Շատերը հիասթափված են, որ Հարրին չի անվանակոչելու դստերը մոր անունով։ Նույնպիսի հիասթափություն էին ապրում հետևորդները, երբ Հարրիի եղբայրը՝ արքայազն Ուիլյամը և նրա կին Քեթրինը, դստերը կոչեցին Շառլոտ։

Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար

Բուքմեյքներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես Մեգանն ու Հարրին կանվանեն դստերը։

Հիշեցնենք՝ զույգը ամուսնացել է 2018-ի մայիսին, ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի մայիսին, նրանց ընտանիքը համալրվեց փոքրիկ Արչիով։

Հարրին և Մեգանը հրաժարվել են թագավորական կոչումներից և  Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին

0
թեգերը:
անուն, դուստր, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ