Ջո Բայդեն

Կարտաբերի՞ արդյոք Բայդենը «ցեղասպանություն» եզրույթը, և ի՞նչ կլինի դրանից հետո

91
(Թարմացված է 20:18 31.03.2021)
Կգործածի՞ արդյոք Բայդենը «ցեղասպանություն» եզրույթը ապրիլի 24-ի ավանդական ուղերձում: Թեև հասկանալի է, որ միայն խոսքով, ելույթով, առանց օրենսդրական նախաձեռնության ԱՄՆ–ի նախագահի խոսքն արժեք չունի. ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների մասին է Արման Վանեսքեհյանի անդրադարձը։
«Իրականում». Կարտասանի՞ արդյոք Բայդենը «ցեղասպանություն» եզրույթը, և ի՞նչ կլինի դրանից հետո

Իրականում մեկ բան ակնհայտ է` եթե Միացյալ Նահանգները 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը ճանաչի, ապա դա իսկապես կարող է լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ:

Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում

Հիմնական խնդիրն այստեղ հենց այդ «եթե»–ն է, քանի որ մի տեսակ անհավատալի է, թե Բայդենն իսկապես այդ խոսքը` «Genocide»-ը կարտասանի:

Մյուս կողմից, եթե նույնիսկ գործածի, միևնույն է` միայն բառն ասելը դեռ ոչինչ չի նշանակում:

Մեծ քաղաքականության տիտանները հայտնվել են բարիկադի հակառակ կողմերում

91
թեգերը:
Ջո Բայդեն, Հայոց ցեղասպանություն, Հայաստան, ԱՄՆ, Թուրքիա
թեմա:
Իրականում / Օրացույց (687)
Ըստ թեմայի
Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք. Թուրքիան զգուշացրել է ԱՄՆ-ին
«Հայաստանը Թուրքիայի վիլայեթ են սարքում». Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանականների քայլերի մասին
Հակահայկականությունը Թուրքիայում և Ադրբեջանում ստանում է նոր որակներ ու դրսևորումներ
«Եթե Թուրքիայի հետ զարգացումներ լինեն, մենք չենք թաքցնի». Արսեն Թորոսյան
Արմեն Մանվելյան

Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան

56
(Թարմացված է 15:25 11.04.2021)
Իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նոր ատոմակայան կառուցելու մասին հայտարարությանը։
«Նոր ատոմակայանի կառուցման հարցն իրատեսական չէ». Մանվելյան

Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը։

«Ատոմակայանը բավականին թանկ արժե, օրինակ` մեկ ռեակտորի գինը մոտավոր 5.5 միլիարդ դոլար է, չեմ կարծում, որ Հայաստանն այդքան գումար ունի կամ էլ ինչ-որ մեկը Հայաստանին 5.5 միլիարդի վարկ կտա»,- ասաց նա։

Ատոմակայանի կառուցման հարցը հարցականի տակ դնող երկրորդ հիմնական պատճառը, ըստ Մանվելյանի, արտադրվող էներգիայի սպառման շուկայի բացակայությունն է։

«Հայաստանի տարեկան պահանջարկը 1300 մեգաբայթ է։ Գոնե այս պահին մնացած արտադրանքը սպառելու տեղ չունենք։ Հիմա ավելի իրատեսական և խելամիտ է գործող ատոմակայանը վերանորոգել և շահագործել, մանավանդ, որ օրինակներ կան, որ այդ կարգի ատոմակայանների գործունեության ժամկետը մինչև 50 տարով (5 անգամ 10 տարի) երկարաձգվել է»,- նշեց Մանվելյանը։

Նրա կարծիքով` նոր ատոմակայանի կառուցման մասին հայտարարություններն արվում են հայաստանյան լսարանի համար` ընտրություններին ընդառաջ։ 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին կատարած մոսկովյան այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում խոսել էր նաև նոր ատոմակայան կառուցելու մասին։

56
թեգերը:
Հայաստան, ատոմակայան
Ըստ թեմայի
Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա
Ահարոն Վարդանյան

Ի՞նչն է թևեր տալիս Իրանին. Վարդանյանը` մեր հարևանի կոշտ հռետորաբանության մասին

127
(Թարմացված է 17:49 10.04.2021)
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է միջուկային համաձայնագրի հարցում Իրանի և Միացյալ Նահանգների առաջ քաշած տարբերակների, ինչպես նաև Իրանի դիրքորոշման վրա Իրան-Չինաստան ռազմավարական համաձայնագրի նշանակության մասին։
«Չինաստանի հետ կնքած համաձայնագիրն Իրանին թևեր է տալիս». Վարդանյան

Միջուկային համաձայնագրի հարցում ԱՄՆ-ն հիմա հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել, փորձում է առաջ տանել փուլային տարբերակը, մինչդեռ Իրանում փաթեթային տարբերակի կողմնակից են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Փուլային տարբերակը ենթադրում է, որ ԱՄՆ-ն միջուկային համաձայնագրին վերադառնալուն ուղղված մեկ քայլ կանի կամ պատժամիջոցներից մեկը կհանի, ինչին ի պատասխան Իրանը պետք է իր պարտականությունները կատարի։
«Բազմաթիվ պարտականություններ կան, որոնք Իրանը սկսել է չկատարել և հետքայլ է անում համաձայնագրով ստանձնած իր պարտականություններից, ընդ որում` այդ բոլորը տեղի է ունենում օրենքի տառին համապատասխան, դրանց մասին գրված է համաձայնագրի դրույթներում` երբ կողմերից մեկը խախտում է դրանք, մյուսն իրավունք ունի լքելու համաձայնագիրը»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով` եթե Իրանն այդ տարբերակին համաձայնի, կստացվի`համաձայնագրում եղած բուն կետերի վերաբերյալ բանակցություններ են տեղի ունենում, մինչդեռ իրանական կողմը բազմիցս նշել է, որ դա իր կարմիր գիծն է, և համաձայնագրի կետերի շուրջ որևէ բանակցություն տեղի չի ունենա։

Վարդանյանի կարծիքով` Իրանի նման կտրուկ արձագանքին կարող է նպաստել նաև Չինաստանի հետ կնքված ռազմավարական համաձայնագիրը, որովհետև դա Իրանին թևեր է տալիս և Իրանի թիկունքը բավականին ամրացնում է։

Հիշեցնենք` մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Թեհրանում ստորագրել է շուրջ հինգ տարվա բանակցությունների միջով անցած և մինչ օրս ամբողջությամբ չգաղտնազերծված «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը։

25 տարի ժամկետով կնքված այս պայմանագիրը Չինաստանի և Իրանի հարաբերությունների աննախադեպ սերտացում է ազդարարում գրեթե բոլոր ոլորտներում՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական։

ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին

«The New York Times»-ի տեղեկություններով՝ պայմանագրի համաձայն` Չինաստանը պարտավորվում է առաջիկա 25 տարիների Իրանում շուրջ 400 միլիարդ դոլարի ներդրում կատարել, այդ թվում` բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում, իրանական նավահանգիստներում և երկաթուղիներում։

Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները չծառայեցին իրենց գերնպատակին. Տոնոյան

127
թեգերը:
Չինաստան, ԱՄՆ, Ահարոն Վարդանյան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Թուրքիայի մեծ խաղադրույքը, կամ ինչո՞ւ պատերազմի ժամանակ Իրանը լռեց
«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան
Իրանը հարձակվել է իսրայելական ընկերությանը պատկանող բեռնանավի վրա․ ԶԼՄ
Ատրճանակ

Երևանի տան պատշգամբում մահացած են գտել ռուս գեներալի դստերը․ առկա է հրազենային վնասվածք

88
(Թարմացված է 19:43 11.04.2021)
Ըստ տեղեկությունների՝ դիակի կողքին հայտնաբերված ատրճանակը պատկանել է նրա հորը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Երևանում մահացած են գտել ռուս բարձրաստիճան զինվորականի դստերը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի տվյալներով՝ այսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ՝ ատրճանակ: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ժ.Հ.-ն էր, ում հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Հայտնաբերված ատրճանակն էր պատկանում է նրա հորը:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքներւ պարզելու ուղղությամբ։

88
թեգերը:
աղջիկ, Մահ, գեներալ, Երևան
Ըստ թեմայի
Գեղարքունիքում հարսանիքի ընթացքում կրակոցներ են հնչել
Կրակոցներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ. կասկածյալներից մեկը քաղաքապետ է
Կրակոցներ Երևանում. մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել