Մամուլում տարածված տեղեկությունները, թե հանրապետության նախագահին վարչապետն է ստիպում ինչ-որ գործողություններ անել, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ սպասվող արտահերթ ընտրություններում Արմեն Սարգսյանն էլ իր քաղաքական շահն ու պլաններն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Նախագահն իր ծրագրերն ունի, իսկ դրանց իրականացման ժամանակ նրա գործողությունները որոշ կետերով համընկնում են վարչապետի գործողությունների հետ, որոշ կետերով չեն համընկնում»,- ասաց նա։
Բադալյանի խոսքով` Սարգսյանն այս փուլում պաշտոնական լիազորությունները կօգտագործի իր համակրած քաղաքական ուժին գալիք խորհրդարանում համապատասխան տեղերով ապահովելու համար։
«Ենթադրում եմ, որ վարչապետի հետ այդ քաղաքական առևտուրը դեռևս քննարկումների փուլում է։ Հավանաբար, Փաշինյանը դրան կհամաձայնի»,- նշեց Բադալյանը։
Հենց այս համընկնումների համատեքստում էլ, ըստ քաղտեխնոլոգի, նախագահը, ստանալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի որոշումը, կա՛մ կստորագրի այն, կա՛մ ընտրությունների անցկացման գործընթացն իրավունքի ուժով կմտնի ուժի մեջ։
Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում նշել էր, որ ընտրությունների օրվա վերաբերյալ վերջնական որոշումը ինքը դեռ պետք է ստորագրի և չի բացառվում, որ այն ուղարկի Սահմանադրական դատարան։
Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ն չի թաքցնում, որ իր առջև նպատակ է դրել կիրառել Եվրամիության մոդելը, և իրականում եթե նույնիսկ այնտեղ չհայտարարվի այդ մասին, միևնույնն է, տնտեսական միությունը համագործակցության չորրորդ` բարձրագույն ձևն է։ Սկզբում ազատ առևտուր, հետո մաքսային միություն, այնուհետև ընդհանուր շուկա և վերջում տնտեսական միություն։
«Եթե խոսում ենք տնտեսական միության մասին, ապա պետք է նայել, թե ինչպես են եվրոպացիները դրան հասել, ինչի համար պահանջվել է առնվազն կես դար։ Համագործակցությունն ի սկզբանե սկսվել է Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև` կնքելով հայտնի պողպատի և ածխի դաշինքը։ Դրանից հետո արդեն ատոմային էներգետիկայի ոլորտում ձեռք բերվեց պայմանավորվածություն։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիան ու Գերմանիան պատերազմի ժամանակ հակամարտող կողմեր էին և ռևանշը բացառելու համար եկան համաձայնության` որոշելով ապրել ավելի քաղաքակիրթ պայմաններում»,– նշեց տնտեսագետը։
Մանասերյանի կարծիքով` այն, ինչ այսօր տեսնում ենք, անգամ թույլ չի տալիս մտածել, որ կարելի է տեսանելի ապագայում նման երկրների հետ, ինչպիսին Ադրբեջանն է, ունենալ քիչ թե շատ համարժեք, ադեկվատ հարաբերություններ։ Ըստ նրա` ադրբեջանցիներն անթաքույց արտահայտում են իրենց հայատյացությունը և ներկա պայմաններում, երբ Բաքվում բացվում է պատերազմի ավարի պուրակ, հետևաբար այդ ամենը բացարձակապես չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը։
Տնտեսագետի համոզմամբ` նման պայմաններում Հայաստանը ճիշտ կանի, եթե օգտագործի վետոյի իր իրավունքը, որովհետև իրականում Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ–ին մեզ ոչինչ չի տալու, ո՛չ ճանապարհներն են ապաշրջափակվել, ինչը նախաձեռնել էին Ադրբեջանն ու Թուրքիան, ո՛չ էլ խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ քայլ է կատարվել Ադրբեջանի կողմից։ Եվ նման պայմաններում խոսել տնտեսության մասին, ըստ Մանասերյանի, կարող են միայն հոգեկան հիվանդները։
Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները
Նշենք, որ ռուսական РБК–ի տեղեկատվության համաձայն` ԵԱՏՄ երկրները քննարկում են միության ղեկավար մարմնի նիստին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ` մինչ այժմ դրան խոչընդոտում էին Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը:
ԱԽ գրասենյակի «գաղտնազերծած» փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանի կողմից մատուցվող հերթական մանիպուլյացիան է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության, այսպես կոչված, գաղտնազերծված փաստաթղթերին:
«Եթե Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության հետ Փաշինյանը համաձայն չլիներ, այդ մասին 5 ամիս չէր լռի»,- ասաց նա։
Նրա խոսքով` պատահական չէ, որ 2 նիստերի մասնակի սղագրությունների հրապարակումը հաջորդեց Փաշինյան-Գասպարյան կոնֆլիկտին։ Մինչ այդ Գասպարյանի հայտարարության իսկությունը նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր հաստատել, մինչդեռ, ըստ փորձագետի, սրանով Անվտանգության խորհուրդը` գործող վարչապետի իմացությամբ, փորձում է հերքել Գասպարյանի` պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու մասին հայտարարությունը։
«Ուշադրություն շեղելու համար բերված են փաստաթղթեր, որոնք մինչպատերազմյան շրջանի են։ Օնիկ Գասպարյանի` սեպտեմբերի 30-ի փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ ջնջված է։ Առանձին, կոնտեքստից կտրված և որևէ բան չասող հատվածներ են, որոնցով հնարավոր չէ որևէ կերպ պնդել, որ Օնիկ Գասպարյանի ասածը կեղծիք է։ Այսինքն` փորձում են որպես հերքում ներկայացնել մի բան, որը ոչ մի բան չի հերքում»,- նշեց Վրթանեսյանը։
Մի նիստի պատմություն․ ինչպես է Փաշինյանը «գրաքննում» ԳՇ նախկին պետի խոսքերը
Եթե հայտարարությունը կեղծ է և Օնիկ Գասպարյանն իսկապես ստում է` ինչու դրան իրավական ընթացք չի հաղորդվում. փորձագետը դժվարանում է պատասխանել, փոխարենը հորդորում է հարցը Փաշինյանին ուղղել։
Նշենք, որ այսօր ԱԽ գրասենյակը մեջբերումներ էր ներկայացրել Օնիկ Գասպարյանի` ԱԽ 2 տարբեր նիստերի արձանագրություններից` 21.08.2020 թ , 30.09.2021 թ։ Հրապարակված փաստաթղթերից միայն մեկում է երևում ամսաթիվը` առաջինում` 30.09.2021 թ։ (Ամսաթվերը ներկայացրել ենք ինչպես ուղարկված հաղորդագրության մեջ է)
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Կառավարության 2020թ–ի ծրագրի հաշետվությունը պետք է լիներ մեկ տող` «Կներեք, մենք տապալեցինք 2020թ–ը»։ Այսօր Աժ ամբիոնից նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը` խոսելով արդեն 3-րդ օրը խորհրդարանում քննարկվող կառավարության գործունեության ծրագրի մասին։
«Բայց` չէ։ Կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն` ներկայացնելու մի ծավալուն զեկույց, զեկույց այն մասին, թե ինչպես էին իրենք քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարության, գոռոզության, սնապարծության, հպարտության դեմ։ Բայց այդ պայքարում, իհարկե, պարտվեց ՀՀ–ն»,– ասաց Գորգիսյանը։
Կառավարության պարտության հիմնական պատճառը Գորգիսյանը համարում է PR-ը, որը, նրա համոզմամբ, կառավարության համար առաջին դիրքում է եղել` երկրորդ պլանում թողնելով բովանդակությունը։
«Նրանք գերադասեցին 50 եվրոյով Եվրոպա թռնելու PR-ը Covid-ի դեմ պայքարից, նրանք գերադասեցին ռազմական գնումներ կատարել այնպես, որ հնարավոր լինի նոր զինտեխնիկայում նստել ու «սելֆիներ» անել»,– ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ` այս ամենի արդյունքում խաթարվեց առաջին հերթին հավատը, որ հայաստանցիներին տվել էր 2018թ–ի հեղափոխությունը։ Մինչդեռ կառավարությունը, նրա խոսքով, շարունակում է պայքարել հողմաղացների դեմ ու իր ամենօրյա գործողությամբ սպանել հույսը, որ այդ հավատը երբևէ կվերականգնվի։
Գորգիսյանը չհերքեց` 2020–ը ճգնաժամ էր, բայց և փորձություն, որ բացահայտեց մեր թերությունները, թուլությունները, մեղքերը։
«Ճգնաժամերից ուժեղացած դուրս գալու համար պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, պետք է ընդունենք այն թերությունները, որ կան, պետք է կարողանանք ապաքինվել, իսկ դրա ահամար պետք է ընդունենք, որ կա հիվանդություն ու պետք է պատրաստ լինենք խորապես ծանոթանալու այդ հիվանդությանը»,– ասաց Գորգիսյանը` հավելելով, որ դրա փոխարեն ՀՀ կառավարությունը շարունակում է ստել ու հավատալով իր ստերին, փորձում դրանցում հավատացնել նաև հանրությանը։
Արդյունքում ստեղծվում են նոր խնդիրներ, խորանում արդեն գոյություն ունեցողները։