Ալեն Ղևոնդյան

Ինչո՞ւ է Փաշինյանի թիմի համար շահեկան, որ ընտրությունները շուտ անցկացվեն

153
(Թարմացված է 17:18 30.03.2021)
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 20-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրանցով պայմանավորված ներքաղաքական իրողություններին։
Ղևոնդյան. «Ընտրողների իրավագիտական ցածր մակարդակը միշտ աջակցում է մանիպուլյատորին»

Ալեն Ղևոնդյանի դիտարկմամբ` նախ պետք է հասկանալ, թե հունիսի 20–ին ընտրությունների օր սահմանելն ինչով էր պայմանավորված։ Ըստ նրա` դա երեք հիմնական կուսակցությունների ու ՀՀ նախագահի քաղաքական կոնսուլտացիաների արդյունք էր, իսկ մյուս կողմից պետք է արձանագրել, որ դա միայն քաղաքական ակտ չէ։

«Ընտրություններն իրավական և տեխնիկական գործընթաց են` հատկապես հաշվի առնելով, թե քաղաքական ինչ խաղի կանոններով և հատկապես ինչ Ընտրանական օրենսգրքով են ընտրություններն իրականություն դառնալու։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ գալիք ընտրությունները որակապես տարբերվելու են 2018–ի ընտրություններից, որովհետև դրանք հետհեղափոխական ընտրություններ էին, տեղի ունեցան էյֆորիայի ներքո, բայց հիմա քաղաքական դաշտն ամայացած է, մարդկանց մոտ քաղաքական անտարբերության աստիճանը շոշափելի մեծ է, հետևաբար թափառող շատ մեծ ծավալի ձայներ կան»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Ղևոնդյանի կարծիքով` այդ ձայներն իրենց կողմը քաշելու նպատակով տարաբնույթ կուսակցություններ են ստեղծվել, կան նաև այնպիսիք, որոնք նախկինում թղթի վրա էին, բայց հիմա փաստացի ակտիվացել են` փորձելով ունենալ ո՛չ աջ, ո՛չ ձախ դիրքավորում և աշխատել ո՛չ նախկին, ո՛չ ներկա պիտակավորման ներքո, ուստի ձգտում են ասպարեզ մտնել սեփական օրակարգով։

Նիկոլ Փաշինյանը դարձել է պարտված ու նվաստացած Հայաստանի խորհրդանիշ. «Le Monde»

«Այդուհանդերձ հունիսի 20-ին ֆիքսված ընտրությունների օրվա արձանագրումը նրանց մեծ հաշվով զրկել է այդ հնարավորությունից։ Տեխնիկապես բավական բարդ է լինելու նոր կուսակցություններ ստեղծելը և անհրաժեշտ քաղաքական գործիքներով դաշտում հեղինակություն ստանալը, դաշինքներ կազմելը և ամենակարևորը` ընտրողներին առաջարկել այն օրակարգը, որի շնորհիվ պետք է տարբերվեն գործող ուժերից և նախկիններից»,– նշեց քաղաքագետը։

Ղևոնդյանի կարծիքով` ընդհանուր առմամբ ունենք ավելի շատ անորոշությունների դաշտ, քան հստակությունների, այդ թվում թե՛ հին, թե՛ նոր քաղաքական կուսակցությունների մասով։ Ըստ նրա` գործող թիմի համար ընտրությունները շահեկան են այն առումով, որ եթե շատ ձգձգվեն, ապա չի կարողանա որոշակի լուծումներ ներկայացնել տնտեսական հարցերի, ահագնացող ճգնաժամի ու այլ խնդիրների մասով, առավել ևս, որ երկրում առկա է կառավարման ճգնաժամ, կոլապսի տեսքով կան առանձին ոլորտներ։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բնակիչների միջև տարբեր մարզերում տեղի ունեցող և նախընտրական քարոզարշավ հիշեցնող հանդիպումներին` քաղաքագետն ընդգծեց, որ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներն ու ընտրողների իրավագիտական ցածր մակարդակը միշտ աջակցում են մանիպուլյատորին որոշակի հեղինակություն և աջակիցներ փնտրել–գտնելու մասով։

Ապրիլին ես հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան

153
թեգերը:
Ալեն Ղևոնդյան, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Հրաչյա Խաչատրյան. արխիվային լուսանկար

Հայաստանի տեխնոլոգիաները ոչ միայն ծրագրերով, այլ նաև «երկաթով» պիտի առաջ գնան. Խաչատրյան

62
Տպասալերի ժամանակակից արտադրությունը թույլ կտա Հայաստանում ստեղծել ժամանակակից սարքեր, այդ թվում` պաշտպանության համար։ Ընդ որում, փաստ չէ, որ այն ավելի թանկ կլինի, քան Չինաստանում։
Խաչատրյան. «Հայաստանի տեխնոլոգիաները ոչ միայն ծրագրերով, այլ նաև «երկաթով» պիտի առաջ գնան»

Հայաստանում անհրաժեշտ է և հնարավոր է վերսկսել տեղական տպասալիկների («պլատաների») արտադրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Symotec ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը։

Այժմ նրա ընկերությունն արտադրում է ռոբոտների դետալների ուսումնական հավաքածուներ` դպրոցների համար։ Սակայն Հրաչյան ունի հեռահար նպատակ. նա ուզում է իր համեստ ավանդը ներդնել Հայաստանում երբեմնի զարգացած էլեկտրոնիկայի արդյունաբերությունը վերականգնելու համար։ Այդ պատճառով նա անընդհատ բանակցություններ է վարում տեղական գործարանների հետ` պատվիրելով նրանց մետաղական կոնստրուկցիաների և ատամնանիվների, պլաստիկի կորպուսների և, վերջապես, էլեկտրոնային սխեմաների համար տպասալերի պատվերներ։

Ընդ որում, նա ընդգծում է, որ այն մտայնությունը, թե Չինաստանում արտադրությունն ավելի էժան է, իրականում այդքան էլ ճիշտ չէ։

«Գներն այնտեղ բարձրացել են, թեև որակն էլ է բարձրացել։ Բայց Հայաստանում էլ կարելի է ստանալ նման որակ և գին։ Բացի այդ, եթե արտադրանքի պատվեր ենք տալիս դուրս, մի քանի անգամ հետ ենք ուղարկում ճշտումների։ Եթե նույն արտադրությունը կազմակերպենք տեղում, արտադրական ցիկլը կարելի է մոտ երեք անգամ արագացնել», – ընդգծում է Խաչատրյանը։

Հայաստանում կան սովետական ժամանակից մնացած երեք ձեռնարկություններ, բայց դրանց որակը կայուն չէ, իսկ խոշոր պատվերները դժվարանում են կատարել ժամանակին։

Սփյուռքի հայրենակիցների կողմից կան ծրագրեր` տպասալերի ժամանակի արտադրություն ստեղծելու համար։ Սակայն իշխանությունները մերժում են այն` ասելով, որ այդպիսի արտադրություններ տոքսիկ են։

«Ամեն դեպքում ես` որպես ոլորտում աշխատող մարդ, համարում եմ, որ սա մեր տեխնոլոգիական ոլորտը էապես առաջ կտանի։ Մենք ոչ միայն soft-ով` համակարգչային ծրագրերով, այլ նաև hard-ով` էլեկտրոնային սարքերով կկարողանանք առաջ գնալ», – ընդգծում է Խաչատրյանը։

Արտադրության վերազինումը թույլ կտա արտադրել բարդ, բազմաշերտ տպասալեր։

Հայաստանի ատոմակայանում թափոնները կկրճատեն նոր տեխնոլոգիայով

62
թեգերը:
ռոբոտ, Չինաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ոչ թե թքած ունեն, այլ ավելի վատ․ Երևանի կեղտաջրերն անարգել թափվում են Հրազդան գետը
Ինչո՞ւ է հայկական դրամի փոխարժեքը նվազել, ու ի՞նչ սպասել ամռանը. պարզաբանում է փորձագետը
Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից
Դավիթ Հարությունով

Պարիտետային հանձնաժողովը կա՛մ կուղղորդեն, կա՛մ կօգտագործեն հաշվեհարդարի համար. փորձագետ

59
(Թարմացված է 12:14 18.04.2021)
Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմի պատճառներն ու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին։   
Հարությունով. «Փաստահավաք հանձնախմբի ստեղծման առթիվ միշտ առաջացել են քաղաքական նկատառումներ»

Դավիթ Հարությունովի դիտարկմամբ` ընդհանրապես ռազմական գործողությունների արդյունքների վերլուծությունը նման հանձնաժողովի ձևաչափով շատ դժվար խնդիր է, և այդ առումով շատ սահմանափակ է նաև միջազգային փորձը, երբ ուսումնասիրություններ են կատարվել բուն պաշտպանական գերատեսչության շրջանակներից դուրս։

Ըստ փորձագետի`պարզ է, որ ցանկացած ռազմական գործողությունից հետո զինված ուժերը սկզբում որոշակի վերլուծություն անում են, բայց եթե խոսքն առնչվում է ավելի գլոբալ հետևանքներին և հանրային պահանջից բխող ինչ–որ ձևաչափ ստեղծելուն, ապա դա միշտ եղել է բարդ գործընթաց։ 

«Փաստորեն, խոսքը հաճախ իրար հակասող մի շարք գործոնների համադրման մասին է, այսինքն` այդ կառույցը նախ պետք է լինի անկախ, և երկրորդ` պետք է իր կազմում ունենա այնպիսի մարդիկ, որոնք որոշակի փորձ ունեն ու կարող են վերլուծել իրենց տրամադրվող տվյալները, և երրորդ` պետք է լինի բարձր պրոֆեսիոնալիզմ, որպեսզի կատարվեն համարժեք եզրակացություններ։ Այդ ամենը պետք է ունենա նաև հասարակական լայն աջակցություն»,– նշեց փորձագետը։

Այդուհանդերձ, Հարությունովն ընդգծեց, որ հայաստանյան պայմաններում չափազանց դժվար է նման հանձնաժողով ստեղծելը, առավել ևս գործնականորեն անհնար կլինի աշխատանքների արդյունավետության ապահովումը, որովհետև հանձնաժողովը կազմավորվելու է ներքաղաքական լարված պայմաններում։ Ըստ նրա` հստակ տեղեկատվություն չկար նաև ապրիլյան քառօրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, համենայնդեպս, ինչ–որ արդյունք դեռ չի ներկայացվել։    

«Իհարկե հասկանալի է, որ կա գաղտնիության չափաբաժին, բայցևայնպես, կարելի է ինչ–որ եզրակացությունների տեսքով ձևակերպումներ տալ ու դրանք հանրայնացնել։ Բուն հանձնախմբի ձևավորման գաղափարի հիմքում նաև այն դրույթն է, ըստ որի` անհրաժեշտ է պատասխանել հենց հասարակական հնչեղություն ունեցող հարցերին։ Մյուս կողմից` պետք է ընդունել, որ միշտ առաջացել են հանձնախմբի հետ կապված քաղաքական նկատառումներ»,– նշեց փորձագետը։

Հարությունովի պնդմամբ` ամենաբարդ խնդիրը կարող է ի հայտ գալ երկու կողմից, այսինքն` եթե գործող իշխանության օրոք է ստեղծվում փաստահավաք հանձնաժողովը, ապա պարզ է, որ կառաջանան գործընթացն ուղղորդելու կամ ցենզուրայի ենթարկելու կասկածներ, իսկ եթե ընդդիմությունը ստեղծի նման կառույց և գա իշխանության, ապա այստեղ էլ կա լուրջ մտավախություն, որ հանձնաժողովը կօգտագործվի հաշվեհարդար իրականացնելու նպատակով, հետևաբար, իրավիճակն այդ առումով, ըստ փորձագետի, փակուղային է։    

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն իսկ նախագիծ է մշակել, որով առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով` հանձնաժողովը փաստեր է հավաքելու պատերազմի նախապատրաստական փուլի առնչությամբ։ Մասնավորապես, ի՞նչ ենք ունեցել պատերազմից առաջ, ի՞նչ իրավիճակում է եղել ՀՀ ԶՈւ–ն և պատրաստ եղե՞լ ենք պատերազմին։ Բացի այդ, դիվանագիտական մակարդակում ի՞նչ պրոցեսներ են ընթացել, որոնք նպաստել են պատերազմի վերսկսմանը։ 

Հանձնաժողովը կուսումնասիրի նաև պատերազմի շրջանը և եզրակացություն կներկայացնի` այդ կերպ պատասխանելով այսօր հնչեցվող մի շարք հարցերի։

Պատերազմը մութ կողմ չի՞ ունենա. ԼՀԿ–ն պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագիծ է մշակել

59
թեգերը:
հանձնաժողով, Արցախյան պատերազմ, Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ)
Ըստ թեմայի
Հարությունով. «Արագացված ընթացակարգով զինծառայության նախագիծը լուրջ խնդիրներ կհարուցի»
«Իսկանդերը» կարո՞ղ էր չպայթել կամ 10%-ով պայթել. Դավիթ Հարությունովը պարզաբանում է
Հարությունով. «Տեղազննման սարքերի շնորհիվ դիվերսիոն գործողությունները քչացել են»
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

0
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

0
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը