Արամ Սարգսյան

Գլխավորը ոչ թե ՌԴ–ի հետ նոր պայմանագիր կնքելն է, այլ այս իշխանությունից ազատվելը. Սարգսյան

148
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համարում է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պետք է թարմացնի իր ռազմավարական դաշնակից ՌԴ–ի հետ պայմանագրերը, որ ժանիքները սրած հարևան Թուրքիային չհաջողվի կյանքի կոչել իր պանթուրքիստական ծրագիրը։
Մեր գլխավոր հարցը ոչ թե Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքելն է, այլ այս իշխանությունից ազատվելը. Սարգսյան

Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ անվտանգությանն առնչվող բոլոր անհրաժեշտ պայմանագրերը կնքվել են դեռևս 1997 թվականին, այլ հարց է, որ գործող իշխանությունների թեթև ձեռքով դրանք վերանայելու անհրաժեշտություն է առաջացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Եթե 97 թվականի պայմանագիրը թարմացնելու անհրաժեշտություն կա, ապա թող թարմացնեն` առավելևս, որ այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որ պետք է ավելի հստակեցնել Հայաստանի և Ռուսաստանի պարտականությունները և պարտավորությունները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինք կնքելու առաջարկին, ապա Սարգսյանի խոսքով` դա պետք է կյանքի կոչել գործող իշխանության հեռացումից հետո միայն, քանի որ նրանց կառավարման ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունները խաթարվել են բոլոր բարեկամ պետությունների հետ, իսկ Թուրքիան, օգտվելով այդ ամենից, փորձում է կյանքի կոչել «Մեծ Թուրանի» ծրագիրը։

«Մենք պետք է գիտակցենք, թե մենք ինչ վտանգի առաջ ենք կանգնած, և պատահական չէ, որ այսօր Ռուսաստանի սահմանապահ ուժերը կանգնած են և՛ Հայաստան-Թուրքիա սահմանի ամբողջ երկայնքով, և՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին, միակ տեղը, որ դեռ ռուս սահմանապահներ չկան, Տավուշի մարզն է։ Սա նշանակում է, որ մեր անվտանգությունը ապահովելու պատասխանատվությունն իր վրա վերցրել է նաև Ռուսաստանը»,- շեշտեց Սարգսյանը։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ ԲՀԿ-ն շուտով կներկայացնի Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի մանրամասն նախագիծ։

148
թեգերը:
Ռուսաստան, Արամ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստանի ներքին գործն է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի որոշումը
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է Սյունիքի անվտանգության հարցը
ՌԴ դեսպանն ասել է՝ կքննարկվի՞ արդյոք հայ գերիների հարցը ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
Նաիրա Զոհրաբյան

ԵԽ-ն կարող է պարտադրել Ադրբեջանին վերադարձնել գերիներին. Զոհրաբյանը` քննարկումների մասին

69
(Թարմացված է 21:22 21.04.2021)
ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԵԽԽՎ լիագումար նիստում հայ գերիների հարցի շուրջ քննարկումների, Բաքվի «պուրակի» վերաբերյալ հնչած գնահատականների և Ալիևի վրա ճնշում գործադրելու ԵԽ հնարավորությունների մասին։
«Վստահ եմ, որ ԵԽ-ն դիմելու է Ադրբեջանին «Ռազմավարի պուրակը» փակելու համար». Զոհրաբյան

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն բավականաչափ լծակներ և մանդատ ունի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու, ընդհուպ` ԵԽ-ում պաշտոնական Բաքվի անդամակցությունը դադարեցնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` ամփոփելով ԵԽԽՎ լիագումար նիստում հայ ռազմագերիների հարցի քննարկումը։

«Եթե իրենք Ռուսաստանի հանդեպ պարբերաբար կիրառում են այդ սանկցիաները, ապա առնվազն զարմանալի կլինի, եթե տեռորիստական, ֆաշիստական Ադրբեջանը, որը սանձազերծել է այս անմարդկային պատերազմը, որը Թուրքիայի հետ բայրաքթարներով սպանդ է իրականացրել, որն օգտագործել է քիմիական զենք համարժեք արձագանք չստանա»,- ասաց նա։

Նրա խոսքով` ԵԽ-ն կարող է պարտադրել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին և դա չպայմանավորել ինչ-ինչ քաղաքական և Սյունիքի հետ կապված խնդիրներով ու շահարկումներով։ 

Զոհրաբյանի դիտարկմամբ` ԵԽԽՎ-ում ակնհայտ բացասական արձագանք է գտել Ադրբեջանում  հայ զինվորների մանեկենների և պատերազմի ընթացքում վերցրած տեխնիկայի ցուցադրության «պուրակի» բացումը։

Նշենք, որ Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի պուրակ, որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների լուսանկարներով արյունոտ մանեկեններ։

«Մենք փոխանցել ենք բոլոր այդ նողկալի, նվաստացուցիչ նյութերը, թե ինչպես են ադրբեջանցիները հերթ կանգնած, ինչպես են նրանց երեխաները հարվածում, քաշքշում հայ զինվորի տեսքով սարքած մոմե արձաններին և պետք է ասեմ` ես վստահ եմ, որ ԵԽ-ն դիմելու է Ադրբեջանին այդ նողկալի ցուցահանդեսը փակելու համար»,- նշեց Զոհրաբյանը։

«Խափանում է եղել». ԵԽԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցը քվեարկելու մասին

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել են մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։

69
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
Ըստ թեմայի
Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում է Հայաստանին. Միրզոյանը Եվրանեսթում խոսել է գերիների մասին
Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան
Նաիրա Զոհրաբյանը գերիների մայրերի նամակը հանձնել է ԵԽԽՎ–ում գերմանացի գործընկերներին
Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետը բլեֆ է անում. Ոսկանյանը` «Զանգեզուրի միջանցքին» տիրանալու Ալիևի մտքի մասին

471
(Թարմացված է 20:24 21.04.2021)
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ալիևի` «Զանգեզուրի միջանցքին» տիրանալու մասին հայտարարություններին։
«Բաքվի բռնապետը բլեֆի է գնում». Վարդան Ոսկանյանը` «Զանգեզուրի միջանցքին» տիրանալու Ալիևի նկրտումների մասին

Ադրբեջանը համարձակություն չի ունենա ուժի միջոցով լուծելու այդ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը` մեկնաբանելով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։

«Բաքվի բռնապետը բլեֆի է գնում. այդ միջանցք կոչվածի խնդրով ամենևին շահագրգիռ չեն նաև մեր դաշնակիցները և բարեկամները, խոսքը բնականաբար ՌԴ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության մասին է»,- ասաց նա։ 

Ոսկանյանի խոսքով` եթե դիտարկենք տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումները, ապա ակնհայտ է, որ Իրանին ձեռնտու է Նախիջևանով երկաթուղու գործարկումը, երկաթուղի, որը կկապի Հայաստանը Իրանին։ 

Մյուս կողմից` եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսական կողմը որոշակի ուղերձներ էր հղում դեպի Վրաստան` Աբխազական երկաթուղու գործարկման համատեքստում, ապա կարող  ենք ստանալ չափազանց ուշագրավ պատկեր, որի արդյունքում Հայաստանը Ռուսաստանի հետ կապ կարող է ստանալ ոչ թե Բաքվի ճանապարհով, այլ Աբխազական ուղով, ինչը բնականաբար կվիժեցնի թուրք-ադրբեջանական դաշինքի ցամաքային կապ ունենալու բոլոր ծրագրերը։

«Այս բոլոր խնդիրներն իրականացնելու համար մենք այժմ չունենք Հայաստանում իշխանություն, որը կընթանա մեր պետության շահերի համատեքստում և, որին լուրջ կընդունեն նաև միջազգային մեր գործընկերները, դաշնակիցները և բարեկամ պետությունները»,- նշեց Ոսկանյանը։

Նման հարց չի քննարկվում. Մանե Գևորգյանը` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հիշեցնենք` երեկ` ապրիլի 20-ին, Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ «Հայաստանին կստիպի Զանգեզուրի միջանցք հատկացնել ադրբեջանական կողմին»։

471
թեգերը:
Վարդան Ոսկանյան, Զանգեզուր, Սյունիք, Հայաստան, Ադրբեջան, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ
Թուրքիան Երևանի կենտրոնում գտնվող շենքը ներկայացրել է որպես ադրբեջանական թագավորական պալատ
Տեղեկություն կա, որ Սյունիքի նախկին մարզպետին և նրա կնոջը ձերբակալելու են. հայտարարություն
F-35

Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

0
Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» լրատվական գործակալությանը:
Տեղեկացվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: 

Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:

Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից, խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել: 

Հիշեցնենք` ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար: 

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծը  համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին։

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ Թուրքիան պետք է S-400  համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: 

0
թեգերը:
Զենք, ԱՄՆ, Թուրքիա
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն հերքում է Լուկաշենկոյի սպանության և Բելառուսի հեղաշրջման ծրագրին իր մասնակցությունը
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին ապրիլի 24-ի կապակցությամբ
ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության