Ռուբեն Փաշինյան

«Տղաս, ու՞ր է Եփրատը». երևանյան պրեմիերա` Վիգեն Ստեփանյանի հիշատակին 

90
(Թարմացված է 23:53 26.03.2021)
Ֆիլմը նկարահանված է Ռուբեն Փաշինյանի՝ «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա, իսկ հեղինակը գլխավոր դերակատարներից է:
«Տղաս, ու՞ր է Եփրատը». երևանյան պրեմիերան` Վիգեն Ստեփանյանի հիշատակին

Sputnik Արմենիայի եթերում գրող, լրագրող, ռեժիսոր Ռուբեն Փաշինյանը պատմել է «Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմի երևանյան պրեմիերայի մասին։ Ֆիլմի գլխավոր դերակատարաը վերջերս կյանքից հեռացած Վիգեն Ստեփանյանն է։ Նա նաև մասնակցել է ֆիլմի բեմադրական աշխատանքներին, թարգմանել սցենարը արևմտահայերեն։

Ֆիլմն ունեցել է բազմաթիվ արտերկրյա ցուցադրություններ, շրջել է փառատոններով, արժանացել մրցանակների։ Յալթայի կինոփառատոնում Վիգեն Ստեփանյանն արժանացել է «Տղամարդու լավագույն դերի համար» մրցանակին։

Պրեմիերան Հայաստանում կկայանա ապրիլի 2–ին՝ Երևանի Կինոյի տանը։

90
թեգերը:
Երևան, ֆիլմ, Վիգեն Ստեփանյան
Ըստ թեմայի
Ենգիբարյանին պահիր ծոցագրպանում. ծաղրածուն, որը ստիպում էր մտածել, ոչ թե ծիծաղել
Դեպի կինո ճանապարհը սկսվել է այդ խաչմերուկից. բացվեց Արտավազդ Փելեշյանի աստղը
Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը
Թաթուլ Մանասերյան

Հայաստանը պետք է օգտագործի վետոյի իրավունքը. ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցելը մեզ ոչինչ չի տա

74
(Թարմացված է 23:56 15.04.2021)
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հեռանկարի մասին տարբեր հարթակներում քննարկվող հարցին։
Մանասերյան. «Իրականում Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ–ին մեզ ոչինչ չի տալու»

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ`  ԵԱՏՄ–ն չի թաքցնում, որ իր առջև նպատակ է դրել կիրառել Եվրամիության մոդելը, և իրականում եթե նույնիսկ այնտեղ չհայտարարվի այդ մասին, միևնույնն է, տնտեսական միությունը համագործակցության չորրորդ` բարձրագույն ձևն է։ Սկզբում ազատ առևտուր, հետո մաքսային միություն, այնուհետև ընդհանուր շուկա և վերջում տնտեսական միություն։  

«Եթե խոսում ենք տնտեսական միության մասին, ապա պետք է նայել, թե ինչպես են եվրոպացիները դրան հասել, ինչի համար պահանջվել է առնվազն կես դար։ Համագործակցությունն ի սկզբանե սկսվել է Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև` կնքելով հայտնի պողպատի և ածխի դաշինքը։ Դրանից հետո արդեն ատոմային էներգետիկայի ոլորտում ձեռք բերվեց պայմանավորվածություն։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիան ու Գերմանիան պատերազմի ժամանակ հակամարտող կողմեր էին և ռևանշը բացառելու համար եկան համաձայնության` որոշելով ապրել ավելի քաղաքակիրթ պայմաններում»,– նշեց տնտեսագետը։

Մանասերյանի կարծիքով` այն, ինչ այսօր տեսնում ենք, անգամ թույլ չի տալիս մտածել, որ կարելի է տեսանելի ապագայում նման երկրների հետ, ինչպիսին Ադրբեջանն է, ունենալ քիչ թե շատ համարժեք, ադեկվատ հարաբերություններ։ Ըստ նրա` ադրբեջանցիներն անթաքույց արտահայտում են իրենց հայատյացությունը և ներկա պայմաններում, երբ Բաքվում բացվում է պատերազմի ավարի պուրակ, հետևաբար այդ ամենը բացարձակապես չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը։ 

Տնտեսագետի համոզմամբ`  նման պայմաններում Հայաստանը ճիշտ կանի, եթե օգտագործի վետոյի իր իրավունքը, որովհետև  իրականում Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ–ին մեզ ոչինչ չի տալու, ո՛չ ճանապարհներն են ապաշրջափակվել, ինչը նախաձեռնել էին Ադրբեջանն ու Թուրքիան, ո՛չ էլ խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ քայլ է կատարվել Ադրբեջանի կողմից։ Եվ նման պայմաններում խոսել տնտեսության մասին, ըստ Մանասերյանի, կարող են միայն հոգեկան հիվանդները։  

Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները

Նշենք, որ ռուսական РБК–ի տեղեկատվության համաձայն` ԵԱՏՄ երկրները քննարկում են միության ղեկավար մարմնի նիստին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը: 

Նույն աղբյուրի տեղեկացմամբ` մինչ այժմ դրան խոչընդոտում էին Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը: 

74
թեգերը:
Ռուսաստան, տնտեսություն, Ադրբեջան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայի և ԵԱՏՄ–ի միջև առևտուրը չի խանգարի Հայաստանին ու Ղրղզստանին. Գլազև
Վահան Քերոբյանը մեկնում է Տաշքենդ՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար
ԵԱՏՄ երկրներում հնարավոր է` սպիտակ շաքարի ներմուծման մաքսատուրքը մի քանի ամսով վերացվի
Կարեն Վրթանեսյան

Որպես հերքում հրապարակել են մի բան, որը ոչինչ չի հերքում. Վրթանեսյանը`ԱԽ փաստաթղթերի մասին

103
(Թարմացված է 21:21 15.04.2021)
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԽ հրապարակած փաստաթղթերին, որոնցում ներկայացված են 2 նիստի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթները։
«Եթե Նիկոլ Փաշինյանը համաձայն չէր Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ, ինչո՞ւ էր 5 ամիս լռում». Վրթանեսյան

ԱԽ գրասենյակի «գաղտնազերծած» փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանի կողմից մատուցվող հերթական մանիպուլյացիան է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի  հայտարարության, այսպես կոչված, գաղտնազերծված փաստաթղթերին:

«Եթե Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության հետ Փաշինյանը համաձայն չլիներ, այդ մասին 5 ամիս չէր լռի»,- ասաց նա։

Նրա խոսքով` պատահական չէ, որ 2 նիստերի մասնակի սղագրությունների հրապարակումը հաջորդեց Փաշինյան-Գասպարյան կոնֆլիկտին։ Մինչ այդ Գասպարյանի հայտարարության իսկությունը նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր հաստատել, մինչդեռ, ըստ փորձագետի, սրանով Անվտանգության խորհուրդը` գործող վարչապետի իմացությամբ, փորձում է հերքել Գասպարյանի` պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու մասին հայտարարությունը։

«Ուշադրություն շեղելու համար բերված են փաստաթղթեր, որոնք մինչպատերազմյան շրջանի են։ Օնիկ Գասպարյանի` սեպտեմբերի 30-ի փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ ջնջված է։ Առանձին, կոնտեքստից կտրված և որևէ բան չասող հատվածներ են, որոնցով հնարավոր չէ որևէ կերպ պնդել, որ Օնիկ Գասպարյանի ասածը կեղծիք է։ Այսինքն` փորձում են որպես հերքում ներկայացնել մի բան, որը ոչ մի բան չի հերքում»,- նշեց Վրթանեսյանը։

Մի նիստի պատմություն․ ինչպես է Փաշինյանը «գրաքննում» ԳՇ նախկին պետի խոսքերը

Եթե հայտարարությունը կեղծ է և Օնիկ Գասպարյանն իսկապես ստում է` ինչու դրան իրավական ընթացք չի հաղորդվում. փորձագետը դժվարանում է պատասխանել, փոխարենը հորդորում է հարցը Փաշինյանին ուղղել։

Նշենք, որ այսօր ԱԽ գրասենյակը մեջբերումներ էր ներկայացրել Օնիկ Գասպարյանի` ԱԽ 2 տարբեր նիստերի արձանագրություններից` 21.08.2020 թ , 30.09.2021 թ։ Հրապարակված փաստաթղթերից միայն մեկում է երևում ամսաթիվը` առաջինում` 30.09.2021 թ։ (Ամսաթվերը ներկայացրել ենք ինչպես ուղարկված հաղորդագրության մեջ է)

103
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Օնիկ Գասպարյանի ասածը
Նիկոլ Փաշինյանը «իկրայի գործով» պետք է հարցաքննվի. իրավապաշտպան
Աղդամ. արխիվային լուսանկար

«Կիևը աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին». Ուկրաինայի փոխվարչապետն այցելել է Աղդամ

0
(Թարմացված է 12:09 16.04.2021)
Մարուքյանը նշում է, որ փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան գրառմամբ անդրադարձել է Ուկրաինայի փոխվարչապետի Օլեկսի Ռեզնիկովի` ապրիլի 15-ին Ակնա (Աղդամ) կատարած այցին, որի ընթացքում վերջինն իր օգնությունն է առաջարկել քաղաքի վերակառուցման գործում։

«Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի բարեկամն է և գործընկերը, ու որ Կիևը միանշանակ աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին: Փաստորեն, փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ»,– գրում է Մարուքյանը` հիշեցնելով, որ 2020թ–ի աշնանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ էր անում չեզոք դիրքորոշում ունենալ:

«Չնայած` նաև հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ՝ մոռանալով միջազգային հանցագործություն համարվող ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների արդյունքում զոհված հազարավոր մարդկանց մասին»,– գրում է Մարուքյանը։

Ընդդիմադիր ուժի ղեկավարն այս ամենից եզրակացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունները հիմնված են տնտեսական հիմքերի` ռազմական արդյունաբերության, ներդրումների և էներգետիկայի վրա:

Մարուքյանը Ուկրաինայի այսօրվա ղեկավարներին հիշեցնում է, որ Մայդանի հեղափոխությունն ընդունված է կոչել արժանապատվության հեղափոխություն:

Նա հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող է արժանապատվության մասին խոսել ուկրաինացի մի պաշտոնյա, որը այդաստիճան միակամ ընդունում է պաշտոնական Բաքվի տեսակետը՝ հանուն հաջորդող տնտեսական սպասելիքների՝ մոռանալով հազարավոր զոհերի, հազարավոր վիրավորների, իրենց տունը կորցրած հազարավոր մարդկանց, հարյուրավոր անհետ կորածների, էթնիկ զտումների, քրիստոնեական մշակութային հուշարձանների ցուցադրական ոչնչացման, արգելված զինատեսակների կիրառման, ահաբեկչությունների, վարձկանների, գերության մեջ գտնվողների քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների, ինչպես նաև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին:

Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները․ Լավրով

Մարուքյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, հետո՝ վերջինիս կողմից բռնազավթված արցախյան տարածքներ, պետք է հիշի այդ ամենը:

0
թեգերը:
փոխվարչապետ, Ադրբեջան, Աղդամ, Ուկրաինա, Կիև