Համլետ Պետրոսյան

Ադրբեջանցիներն ավերում են հայկական եկեղեցիները. ինչո՞վ են զբաղված աշխարհն ու Հայաստանը

67
Հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մշակութային ժառանգության և եկեղեցիների ոչնչացման քաղաքականությանը։
Ադրբեջանցիները շարունակում են ավերել հայկական եկեղեցիները. ինչո՞վ են զբաղված աշխարհն ու Հայաստանը

Ադրբեջանը մտածված ու կազմակերպված մշակութային եղեռն է իրականացնում։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը` մեկնաբանելով հայկական մշակութային կենտրոնների և հատկապես եկեղեցիների ավերման կամ ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը։

Նրա խոսքով` ադրբեջանցիները մեծ թափով ոչնչացնում են հատկապես Խորհրդային և հետխորհրդային տարիներին ստեղծված մշակութային ժառանգությունը` փորձելով վերացնել հայկական հետքը։

 «Ադրբեջանում համարում են, որ դա իրենց տարածքն է, իրենց պատմական հայրենիքն է, հայերը եկել են, նվաճել են և այնտեղ սկսել են իրենց ինքնության նշանները դնել։ Եվ դա ոչ թե սովորական ժառանգություն է, այլ նվաճողների  քաղաքականության արդյունք, և իրենք իրավունք ունեն այդ ամենը ոչնչացնել»,- ասաց նա։

Նույն տրամաբանությամբ հողին է հավասարեցվել նաև Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին, որի մասին տեսանյութ է հրապարակել BBC-ի թղթակիցը։ Ջոնահ Ֆիշերն այցելել է եկեղեցու տարածք, որտեղ նրան դիմավորել է ադրբեջանցի ոստիկանն ու հավաստիացրել` եկեղեցին ավերվել է մարտական գործողությունների հետևանքով։

Մինչդեռ համացանցում տարածվել է ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութ, երբ Մեխակավանն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ էր, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները բարձրացել կանգուն եկեղեցու գմբեթին: 

«Փորձելու են քողարկել, ստեր տարածել և առաջ են գնալու այնքանով, որքան որ իրավիճակը չի խանգարում այդ ամենն անել։ Քանի դեռ աշխարհն իր շահի հետևից է վազում, բարբարոսներն իրենց գործին են, և որևէ կերպ աշխարհը չի կարողանում կամ չի ուզում միջամտել։ Մինչդեռ միջազգային բոլոր կոնվենցիաների համաձայն `այդ ամենը ենթակա է դատապարտման կամ արգելման»,- նշեց Պետրոսյանը։

Պատերազմի օրերին Արցախից մշակութային արժեքները չտարհանելու համար հարուցվել է քրգործ

Նրա կարծիքով` մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող միջազգային կառույցներն էլ սնվում են ադրբեջանական նավթադոլարներից և շարունակում լռել, մանավանդ որ Հայաստանի պետական ապարատում Արցախում ստեղծված ժառանգության ճակատագրով կարծես թե չեն էլ մտահոգվում։

Հիշեցնենք, այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը տեղեկացրեց, որ Ադրբեջանը գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հանձնաժողովը Twitter–ի իր էջում է ահազանգել այդ մասին` հավելելով, որ ԻՍԻՍ-ի «ձեռագրով» է եկեղեցին ավերվել։

67
թեգերը:
Ադրբեջան, մշակույթ, Եկեղեցի, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է. ՀՀ ԱԳՆ
«Ովքեր լուռ են` չեն գիտակցում վտանգի չափը». մշակութային գործիչներն ընդդիմության կողքին են
Լատվիայի մշակութային գործիչները կոչ են արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին
Բագրատ Էստուկյան

Նյութական շահը գերակշիռ է բոլորի համար. ինչու են Թուրքիայում քանդվում հայկական շենքերը

54
(Թարմացված է 16:00 20.04.2021)
«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մուշ քաղաքի հայկական պատմական շինությունների նկատմամբ ցուցաբերված վանդալիզմի դեպքերին։ 
Էստուկյան. «Թուրքական կառավարության գործելակերպի հետևանքը հայկական հետքերի մաքրումն է»

Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` դրանք միանշանակ հայապատկան շենքեր էին, որոնք հայերին պատկանել են դեռ 1915 թվականի ցեղասպանությունից առաջ։ Թեև վերջին շրջանում նշված շենք–շինություններն արդեն ունեին ուրիշ սեփականատերեր, բայց կառավարության որոշմամբ այդտեղ պետք է կառուցվեին նոր բնակելի համալիրներ, ուստի որոշում կայացվեց դրանք քանդել։ Նոր սեփականատերերը վաճառեցին իրենց բաժինները, բացի մեկից։  

«Քանդված տներում տարիներ շարունակ իրականացվել էին վերանորոգումներ, դրանք հին թաղամասի այցեքարտ էին, ներկայացնում էին պատմական արժեք, ճարտարապետական բացառիկ նմուշներ էին»,– նշեց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետը։

Էստուկյանի խոսքով` սեփականատերերին գումար կամ նոր կառուցվելիք շենքերում բնակարան առաջարկելն ըստ էության նույն բանն է, և այդ գործելակերպը բնորոշ է ոչ միայն թուրքական քաղաքներին, որտեղ նախ տարածքներն են պետականացվում, ապա իրականացվում քանդման աշխատանքներ։  

«Թուրքիայի շատ քաղաքներում կան նման հայկական թաղամասեր, որտեղ սեփականատերերը եթե չեն որոշել քանդել տները, դրանք դեռ պահպանում են նախնական տեսքը»,– նշեց Էստուկյանը։

Վանդալիզմ Նոր Երզնկա համայնքում. խաչքարեր են ջարդել. լուսանկարներ

Նրա փոխանցմամբ` նման գործելակերպի հետևանքն անշուշտ հայկական հետքերի մաքրումն է, եթե նույնիսկ այդպիսի նպատակադրություն չկա։ Ըստ Էստուկյանի` թեև Թուրքիայում որոշ շրջանակների կողմից կա քաղաքների դիմագիծը, պատմական արժեքները պահպանելու գերզգայնություն, սակայն նյութական շահը գերակշիռ է բոլորի համար։ Էստուկյանն ափսոսանքով նշեց, որ որոշ հայերի պարագայում նույնպես հասույթն ավելի մեծ նշանակություն ունի, քան բարոյական արժեքները։ 

Նշենք, որ «Ermeni Haber» լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն` Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը։ Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի։ 

Նույն աղբյուրի փոխանցմամբ` հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011 թվականին Մուշի քաղաքային խորհրդի կողմից։ 

Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը

54
թեգերը:
կառավարություն, Հայաստան, մշակույթ, Թուրքիա
Ըստ թեմայի
Դպրոցական մակարդակով քարոզչություն. Էստուկյանը` Էրդողանի նաև հայերին ուղղված նամակի մասին
Էստուկյան. «Պոլսո հայ համայնքի մի զանգվածը բոյկոտեց պատրիարքի ընտրությունները»
Էստուկյան. «Ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով Դիարբեքիրում պատմական շենքեր են ավերել»
Շահան Գանդահարյան

Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում

69
(Թարմացված է 23:41 19.04.2021)
Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 24-ին ընդառաջ Լիբանանում տիրող տրամադրություններին և Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ նախանշված միջոցառումներին։ 
Գանդահարյան. «Ցեղսպանության ճանաչման հարցը կարող է ընդգրկվել արաբական երկրների օրակարգում»

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Լիբանանի նախագահ Միշել Աունն արդեն իսկ հանդիպել է երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյան–Գևորգյանին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների շրջանակում բարձր մակարդակով Հայաստանում կներկայացնի Լիբանանի նախագահին։ 

«Թեև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները Լիբանանում դեռ չեն չեղարկվել, և քաղաքացիները, բնականաբար, խուսափում են մարդաշատ միջոցառումներից, բայցևայնպես, ավանդական պատարագը կկայանա Մեծի Տանն Կլիկիո վեհափառ հայրապետ, կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հովանավորությամբ։ Չմոռանանք նաև, որ Անթիլիասի Ս. Գրիգոր մայրավանքի կողքին կա Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ կանգնեցված մատուռ, որտեղ անմեղ նահատակների սրբադասումից հետո տեղադրվել են նրանց մասունքները»,– նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի տեղեկացմամբ` պատարագից հետո կանցկացվի միջոցառում, որի ընթացքում ելույթ կունենան ավանդական երեք հայկական կուսակցությունների ներկայացուցիչները։ Զուգահեռաբար նախատեսված են նաև տարաբնույթ առցանց միջոցառումներ բազմաթիվ վայրերում, որտեղ կան հուշակոթողներ ու թանգարաններ, և այդ միջոցառումներն առցանց կհեռարձակվեն։ Նախանշված են նաև երիտասարդական, ուսանողական ակցիաներ։

Բազմաթիվ խաչքարերի մոտ, որոնք տեղադրվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, կզետեղվեն ծաղկեպսակներ։ Հիշատակի միջոցառումներում ներգրավված են լինելու լիբանանահայ գաղութը ներկայացնող բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Անդրադառնալով այն հարցին, թե արաբական աշխարհում ինչ ընթացքի մեջ է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը, Գանդահարյանն ընդգծեց, որ հարցը հրատապ է և արդեն իսկ երկու արաբական երկրներ` ի դեմս Լիբանանի ու Սիրիայի, խորհրդարանական մակարդակով ճանաչել են հայոց ցեղասպանությունը, բայց անկախ այդ երկրներում հայկական գաղութների ներկայությունից, մեր համայնքների քաղաքական գործոն լինելու հանգամանքից, խնդիրն, ըստ նրա, պետք է դիտարկել արաբական երկրների և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։  

Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը

«Երբ Սիրիան դիմեց այդ քայլին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին։ Հետագայում հարաբերությունները լարվեցին նաև Թուրքիայի ու Եգիպտոսի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև։ Առնվազն տեղեկատվական հարթության մեջ բազմաթիվ էին Անկարային դատապարտող հրապարակումները, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանությանը։ Սաուդյան Արաբիան իսլամական կացութաձևով երկիր է, համարվում է արաբական ծոցի պետությունների կենտրոնը, ուստի այդ հրապարակումներում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայկական ջարդերն ընկալվում էին որպես Իսլամի սկզբունքների դեմ ուղղված գործողություններ»,– ասաց «Ազդակի» գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի կարծիքով` արաբեկան երկրներում մեր համայնքների կազմակերպչական–լոբբիստական աշխատանքներն ունեն կարևոր նշանակություն, և եթե այդ երկրների ու Թուրքիայի միջև լարվածությունը մեծանա, չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերոհիշյալ պետությունների կողմից ընդգրկվի քաղաքական օրակարգում։ 

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Հիշեցնենք, որ Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է։ Այդ երկրի պատգամավորների պալատը համապատասխան որոշումն ընդունել է 1997 թվականի ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000 թվականի մայիսի 11–ին։

69
թեգերը:
Սաուդյան Արաբիա, Ցեղասպանություն, Շահան Գանդահարյան
Ըստ թեմայի
Ի՞նչ է առաջարկել հայկական խմբակցությունը. Գանդահարյանը` Ադիբի հրաժարականի մասին
Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան
Գանդահարյան. «Մեզ մոտ կա խոցելի խավ, որը վարակի պատճառով ավելի շատ է մխրճվում տագնապի մեջ»
Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի արևմտյան սահմաններին իրավիճակը լարված է. Շոյգու

0
(Թարմացված է 17:32 20.04.2021)
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել է երկրի արևմտյան սահմանների երկայնքով լարվածության աճի մասին:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է ապակայունացնել իրավիճակը Դոնբասում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ:

Դրան զուգահեռ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են սադրանքներ իրականացնել օդային տարածքում և Սև ծովի ջրային տարածքում:

«Ռազմաքաղաքական իրադրությունը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ բարդ է մնում»,-ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ լարված իրավիճակը կապված է այն բանի հետ, որ մի շարք պետություններ փորձում են մեծացնել իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի Դաշնության արևմտյան և հարավային սահմանների մոտ։

ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ

0
թեգերը:
Արևմուտք, Ռուսաստան, Սահման, ՆԱՏՕ, Սերգեյ Շոյգու
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային` ընդդեմ Ռուսաստանի
«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ
Վաշինգտոնը գայթակղում է Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցությամբ