Ատոմ Մխիթարյան

Ի՞նչ կապ կարող է լինել ընտրությունների և բարձրագույն կրթության մասին նոր օրենքի միջև

158
(Թարմացված է 22:20 24.03.2021)
Կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում կատարված փոփոխություններին։
Բուհերը կառավարվելու է նախարարը. Ատոմ Մխիթարյանը` նոր փոփոխությունների մասին

Մեկ գիշերվա ընթացքում հապճեպ ու հանկարծակի կառավարություն, ապա ԱԺ ուղարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումն իր հետ բերեց մի շարք խնդիրներ և դժվարություններ։ Դրանցից ամենավտանգավորը կապված է բուհերի ինքնավարության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ 

«Սա ամենացցուն թերությունն է և հնարավորություն է տալիս քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին, այս դեպքում` լիազոր մարմնի ղեկավարին կամ նախարարին, որոշելու, թե ով է լինելու ռեկտորը»,- ասաց նա։

Փորձագետն այդպես է կարծում, քանի որ նոր օրենքով կառավարման խորհուրդներում նախարարությունը մեծամասնություն է կազմելու, և վերջին հաշվով բուհի ընտրված ռեկտորին հրամանագրելու է դարձյալ նախարարը դարձյալ իր ուզած մարդուն։

Մխիթարյանի խոսքով` նոր օրենքում նաև բուհերի հնարավոր օպտիմալացման և միավորման ենթատեքստ կա։ Բացի այդ, ԳԱԱ-ն կազմաքանդելու դեպքում անտեր մնացած գիտահետազոտական ինստիտուտները միավորվելու են բուհերի հետ, որոնք կառավարվելու են քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի կողմից։ 

«Բուհերը ոչ միայն քաղաքականացվում են, այլ նաև, կարելի է ասել, կառավարվելու են քաղաքականության կողմից, իսկ բուհերում կենտրոնացված են մտավորականությունը և ժամանակակից հասարակության ամենաակտիվ խավը` ուսանողությունը։ Իսկ առաջիկայում ընտրություններ են, և հնարավոր կլինի հեշտությամբ կառավարել, եթե դու ունենում ես բուրգի գլխին կանգնած քաղաքական պաշտոնյա»,- նշեց Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն պատգամավորների 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը։ Դրա ընդունմանը դեմ էին Գիտությունների ազգային ակադեմիան, մի շարք բուհեր` ԵՊՀ–ն, Երևանի պետական բժշկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։

158
թեգերը:
բուհ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Օրենք, կրթություն, Հայաստան, Ընտրություններ
Հակոբ Արշակյան

Փաշինյանը Շուռնուխ չի այցելել. բնակիչների հետ մայրուղում են հանդիպել. Արշակյան

153
(Թարմացված է 20:57 16.06.2021)
Շուռնուխի ղեկավար Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և մոտ մեկ տասնյակ շուռնուխցիների հանդիպմանը։
Փաշինյանը Շուռնուխ չի այցելել, բնակիչների հետ մայրուղում են հանդիպել. Արշակյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շուռնուխ չի այցելել։ Կապանից վերադառնալիս շուռնուխցի մի քանի ընտանիք մայրուղի են իջել, որ Փաշինյանի հետ հանդիպեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Ինքը Շուռնուխ չի այցելել, Կապանից հետ վերադառնալու ճանապարհին մի քանի ընտանիք ընդամենը 15 րոպեի մեջ հավաքվել են ու իջել մայրուղի` Փաշինյանի հետ հանդիպելու։ Կարծում եմ` նախապես պայմանավորվել են, թե չէ ինչպես պետք է իմանային` որ ժամին է գալու, որ ժամին հավաքվեն»,- ասաց նա։ 

Վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ շուռնուխցի մի տղամարդ առաջարկեց գործարկել խելացի անասնագոմերի գաղափարը, որպեսզի լուծվի թշնամուն թողած արոտավայրերի բացը։ Վարչապետը հավանություն տվեց առաջարկին, բայց Շուռնուխի վարչական ղեկավարն ասում է` համագյուղացու առաջարկը Գորիսի համայնքապետարանում մեկ ամիս առաջ են քննարկել, նախագիծն արդեն կազմել են, պատրաստվում են գործարկել։

«Իբրև թե միտք ծագեց մեկի գլխում խելացի անասնագոմերի մասին, վարչապետի պաշտոնակատարն էլ համաձայնեց։ Ասեմ, որ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեկ ամիս առաջ դա ներկայացրել է, նախագիծը կազմվել է, մնում է` այդ աշխատանքները սկսեն։ Ծրագիրն իրականացվում է ռազմավարական զարգացման գործակալության հետ»,- նշեց Արշակյանը։

Նրա խոսքով` արոտավայրերի մի մասը թշնամուն նվիրելուց հետո գյուղում անասնագլխաքանակն էականորեն կրճատվել է։ 

«Արդեն 70 գլուխ խոշոր եղջերավոր են վաճառել, 19 գլուխ էլ անցել է թշնամու կողմը, չի վերադարձվել։ Մանրն էլ են վաճառել, մի բնակիչ էլ մոտ 200 գլուխ մանր եղջերավորների վնաս է կրել. անասունները կոտորվել են։ Երբ թուրքը եկել է, ներքևի թաղից բնակիչն անասունները տեղափոխել է Եղեգնաձոր` կենդանիները ցրտահարվել են»,- հավելեց Շուռնուխի ղեկավարը։

Նժենք, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ այցելել էր Սյունիքի մարզ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Facebook-ի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ Շուռնուխի բնակիչները վարչապետին էին ուղղում իրենց հուզող որոշ հարցեր։

Սյունիքում նոր ճանապարհներ են կառուցվում. Նիկոլ Փաշինյան

153
թեգերը:
Սյունիք, Նիկոլ Փաշինյան, Շուռնուխ, Հակոբ Արշակյան
Ըստ թեմայի
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Փաշինյանի խոսքերի համար կդիմի իրավապահներին
«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին
«Գազպրոմ Արմենիան» պատասխանել է Փաշինյանի՝ «ժողովրդի դեմ աշխատելու» մեղադրանքին
Ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում ենք 1000 դոլար պարգև. Փաշինյան
Անի Սամսոնյան

Ի՞նչ են ընտրողները հարցնում ԼՀԿ-ի թեկնածուներին. Անի Սամսոնյանը` ընտրարշավի մասին

32
(Թարմացված է 19:09 16.06.2021)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և իրենց ծրագրային դրույթներին։
Սամսոնյան. «Լուսավոր Հայաստանը» երկրի ներսում թշնամիներ չի փնտրում և կարմիր գծեր չի հատել

«Լուսավոր Հայաստանի» պատգամավորության թեկնածու Անի Սամսոնյանն ասում է, որ մարդկանց հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես կարող է «Լուսավոր Հայաստանը» լինել այլընտրանք և իրականացնել համախմբող գործառույթ։ Իսկ նրանք պոտենցիալ ընտրողներին ասում են, որ ԼՀԿ–ն թշնամիներ չի փնտրում երկրի ներսում, չի հատել կարմիր գծերը ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների հետ և այդ երկու բևեռներին թշնամին չէ, բանականորեն է մոտենում իրավիճակին ։

«Երկրորդ` «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական ուժ է, և եթե ցանկացած ուժ համախմբելու հայտ է ներկայացնում, ապա նման բան անելու համար պետք է ունենա դիրք և շնորհք։ Մենք կարող ենք շատ հանգիստ կյանքի կոչել մեր օրակարգը, որովհետև ունենք և՛ պատրաստակամություն, և՛ հնարավորություն»,– նշեց ԱԺ պատգամավորը։

Սամսոնյանի խոսքով` իրենք բավականին քիչ ժամանակ ունեն քարոզարշավի համար, հետևաբար փորձել են հնարավորինս արդյունավետ ծախսել ժամանակը։ Ըստ այդմ` բաժանվել են երկու թիմի, որոնցից մեկը քարոզն իրականացնում է մայրաքաղաքի համայնքներում, մյուսը` Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, այցելում է մարզեր։ Կուսակցությունը եղել է բոլոր մարզերում, քարոզարշավը սկսել է Սյունիքից և արել այնպես, որ համերաշխության օրակարգը հասանելի լինի ամենուր։ 

«Երբ շփվում ենք մարդկանց հետ, պարզվում է, որ նրանք արդեն իսկ գիտեն, թե ինչ ենք ցանկանում, ուստի սկսում են ավելի մանրամասն հետաքրքրվել համախմբման ու միաբանության ուղիների մասին։ Նրանց հուզող առաջին հարցը երկրում պառակտված վիճակն է, մարդիկ շատ լավ հասկանում են, որ եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր չի լինի լուծել որևէ հարց։ Երկրի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը բխում է համերաշխության և հաշտության հաստատումից»,– նշեց ԱԺ պատգամավորը։

Սամսոնյանի կարծիքով` քաղաքական դաշտում գեներացվող ատելության քարոզն անմիջականորեն ազդում է շարքային քաղաքացիների տրամադրության վրա, հետևաբար «Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հենց այդ իրավիճակը փոխել` գիտակցելով, որ բոլոր մյուս հարցերը, որոնց վերաբերյալ ԼՀԿ–ն նույնպես ունի ծրագրային առաջարկներ, կարող են լուծվել միայն ներքին համերաշխության մթնոլորտում։    

ՀՀ Ընտրական օրենսգիրքը համապատասխանում է միջազգային նորմերին. ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են  Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

32
թեգերը:
քարոզարշավ, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Մեր դաշինքը ձևավորվել է ազգային համերաշխությունը վերականգնելու ցանկությամբ. Հայրիկյան
Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան
Պետք է ռուսական ներկայությունը սարքենք ժամանակակից. Քոչարյանը` 102-րդ ռազմաբազայի մասին
Շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

0
(Թարմացված է 23:36 16.06.2021)
Վարորդը տղային վրաերթի է ենթարկել հետընթաց կատարելու ժամանակ։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ ժամը 13:45-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 15-ամյա Սարգիս Թ.-ին։ Վերջինիս տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն, սակայն տղան արդեն մահացած է եղել։ Սարգիս Թ․-ն ապրում էր Արարատի մարզի գյուղերից մեկում։

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Դեպքի վայրում քննիչի կատարած զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել

0
թեգերը:
Մահ, տղա, Վրաերթ, Հայաստան