Արմեն Բադալյան

Հայրենիքի փրկության շարժումը կխանգարի՞ ընտրությունների կայացմանը. քաղտեխնոլոգի դիտարկումը

104
(Թարմացված է 00:14 19.03.2021)
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու` Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Բադալյան. «Արտահերթ ընտրությունների որոշումը կապ չունի Բաղրամյան պողոտայի գործընթացների հետ»

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` հավանաբար գործող վարչապետն արտահերթ ընտրությունների մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստանից» ու «Լուսավոր Հայաստանից» ստանալով հավաստիացումներ, որ իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ 

«Այս ընթացքում տեղի ունեցան անդրկուլիսային բանակցություններ, որոնց արդյունքում հայտարարվեց արտահերթ ընտրությունների մասին, և այդ որոշումը կապված չէ Բաղրամյան պողոտայում ընթացող գործընթացների հետ։ ԼՀԿ–ի ու ԲՀԿ–ի ակնկալիքները հենց արտահերթ ընտրություններն էին, ինչը ստացան, բայցևայնպես քաղաքական ուժերի կոնֆիգուրացիան դեռ հստակեցված չէ։ Հարցն այն է, թե ովքեր են մասնակցելու ընտրություններին և ինչ «Ընտրական օրնեսգրքով» են անցկացվելու դրանք»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի խոսքով`քաղաքական դաշտի հիմնական դերակատարները գնում են արտահերթ ընտրությունների, ինչը նշանակում է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ կանի կամ չի անի Հայրենիքի փրկության շարժումը, ընտրությունները կկայանան։  

«Ընդդիմադիր շարժումը փաստացի ցույց տվեց, որ չկարողացավ պարտադրել իր օրակարգն ու իրականացնել ծրագրերը, ուստի վաղուց արդեն լուծարված կառույց է, որովհետև այնտեղ քաղաքական ուժերն արդեն ավելի շատ մտածում են իրենց ապագայի, քան ընդհանուր նպատակի մասին»,– նշեց քաղտեխնոլոգը։

Նշենք, որ այսօր Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի կառավարության օրոք իրենք չեն մասնակցի արտահերթ ընտրությունների։

Բադալյանի համոզմամբ` եթե ԲՀԿ–ն ու «Հայրենիքն» արդեն որոշել են մասնակցել արտահերթ ընտրություններին, ապա Հայրենիքի փրկության շարժումն իր պոտենցիալով ու ռեսուրսներով չի կարող որևէ կերպ խանգարել հունիսի 20-ի ընտրություններին, հետևաբար պետք է համակերպվի ստեղծված իրավիճակի հետ և մասնակցի ընտրություններին, որտեղ յուրաքանչյուր քաղաքական ուժ աշխատելու է իր համար։  

Արթուր Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հավելենք, որ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 25-ից անժամկետ նստացույց է սկսել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ընդդիմադիրները պահանջում են նաև, որ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարություն ստեղծվի, իսկ մոտ մեկ տարի անց խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն։ 

104
թեգերը:
Վազգեն Մանուկյան, ընդդիմություն, Հայրենիքի փրկության շարժում, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (27)
Ըստ թեմայի
«Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է». Մարուքյանը ընտրությունների վերջնաժամկետ նշեց
Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան
Բագրատ Էստուկյան

Նյութական շահը գերակշիռ է բոլորի համար. ինչու են Թուրքիայում քանդվում հայկական շենքերը

39
(Թարմացված է 16:00 20.04.2021)
«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մուշ քաղաքի հայկական պատմական շինությունների նկատմամբ ցուցաբերված վանդալիզմի դեպքերին։ 
Էստուկյան. «Թուրքական կառավարության գործելակերպի հետևանքը հայկական հետքերի մաքրումն է»

Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` դրանք միանշանակ հայապատկան շենքեր էին, որոնք հայերին պատկանել են դեռ 1915 թվականի ցեղասպանությունից առաջ։ Թեև վերջին շրջանում նշված շենք–շինություններն արդեն ունեին ուրիշ սեփականատերեր, բայց կառավարության որոշմամբ այդտեղ պետք է կառուցվեին նոր բնակելի համալիրներ, ուստի որոշում կայացվեց դրանք քանդել։ Նոր սեփականատերերը վաճառեցին իրենց բաժինները, բացի մեկից։  

«Քանդված տներում տարիներ շարունակ իրականացվել էին վերանորոգումներ, դրանք հին թաղամասի այցեքարտ էին, ներկայացնում էին պատմական արժեք, ճարտարապետական բացառիկ նմուշներ էին»,– նշեց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետը։

Էստուկյանի խոսքով` սեփականատերերին գումար կամ նոր կառուցվելիք շենքերում բնակարան առաջարկելն ըստ էության նույն բանն է, և այդ գործելակերպը բնորոշ է ոչ միայն թուրքական քաղաքներին, որտեղ նախ տարածքներն են պետականացվում, ապա իրականացվում քանդման աշխատանքներ։  

«Թուրքիայի շատ քաղաքներում կան նման հայկական թաղամասեր, որտեղ սեփականատերերը եթե չեն որոշել քանդել տները, դրանք դեռ պահպանում են նախնական տեսքը»,– նշեց Էստուկյանը։

Վանդալիզմ Նոր Երզնկա համայնքում. խաչքարեր են ջարդել. լուսանկարներ

Նրա փոխանցմամբ` նման գործելակերպի հետևանքն անշուշտ հայկական հետքերի մաքրումն է, եթե նույնիսկ այդպիսի նպատակադրություն չկա։ Ըստ Էստուկյանի` թեև Թուրքիայում որոշ շրջանակների կողմից կա քաղաքների դիմագիծը, պատմական արժեքները պահպանելու գերզգայնություն, սակայն նյութական շահը գերակշիռ է բոլորի համար։ Էստուկյանն ափսոսանքով նշեց, որ որոշ հայերի պարագայում նույնպես հասույթն ավելի մեծ նշանակություն ունի, քան բարոյական արժեքները։ 

Նշենք, որ «Ermeni Haber» լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն` Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը։ Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի։ 

Նույն աղբյուրի փոխանցմամբ` հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011 թվականին Մուշի քաղաքային խորհրդի կողմից։ 

Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը

39
թեգերը:
կառավարություն, Հայաստան, մշակույթ, Թուրքիա
Ըստ թեմայի
Դպրոցական մակարդակով քարոզչություն. Էստուկյանը` Էրդողանի նաև հայերին ուղղված նամակի մասին
Էստուկյան. «Պոլսո հայ համայնքի մի զանգվածը բոյկոտեց պատրիարքի ընտրությունները»
Էստուկյան. «Ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով Դիարբեքիրում պատմական շենքեր են ավերել»
Շահան Գանդահարյան

Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում

60
(Թարմացված է 23:41 19.04.2021)
Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 24-ին ընդառաջ Լիբանանում տիրող տրամադրություններին և Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ նախանշված միջոցառումներին։ 
Գանդահարյան. «Ցեղսպանության ճանաչման հարցը կարող է ընդգրկվել արաբական երկրների օրակարգում»

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Լիբանանի նախագահ Միշել Աունն արդեն իսկ հանդիպել է երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյան–Գևորգյանին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների շրջանակում բարձր մակարդակով Հայաստանում կներկայացնի Լիբանանի նախագահին։ 

«Թեև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները Լիբանանում դեռ չեն չեղարկվել, և քաղաքացիները, բնականաբար, խուսափում են մարդաշատ միջոցառումներից, բայցևայնպես, ավանդական պատարագը կկայանա Մեծի Տանն Կլիկիո վեհափառ հայրապետ, կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հովանավորությամբ։ Չմոռանանք նաև, որ Անթիլիասի Ս. Գրիգոր մայրավանքի կողքին կա Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ կանգնեցված մատուռ, որտեղ անմեղ նահատակների սրբադասումից հետո տեղադրվել են նրանց մասունքները»,– նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի տեղեկացմամբ` պատարագից հետո կանցկացվի միջոցառում, որի ընթացքում ելույթ կունենան ավանդական երեք հայկական կուսակցությունների ներկայացուցիչները։ Զուգահեռաբար նախատեսված են նաև տարաբնույթ առցանց միջոցառումներ բազմաթիվ վայրերում, որտեղ կան հուշակոթողներ ու թանգարաններ, և այդ միջոցառումներն առցանց կհեռարձակվեն։ Նախանշված են նաև երիտասարդական, ուսանողական ակցիաներ։

Բազմաթիվ խաչքարերի մոտ, որոնք տեղադրվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, կզետեղվեն ծաղկեպսակներ։ Հիշատակի միջոցառումներում ներգրավված են լինելու լիբանանահայ գաղութը ներկայացնող բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Անդրադառնալով այն հարցին, թե արաբական աշխարհում ինչ ընթացքի մեջ է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը, Գանդահարյանն ընդգծեց, որ հարցը հրատապ է և արդեն իսկ երկու արաբական երկրներ` ի դեմս Լիբանանի ու Սիրիայի, խորհրդարանական մակարդակով ճանաչել են հայոց ցեղասպանությունը, բայց անկախ այդ երկրներում հայկական գաղութների ներկայությունից, մեր համայնքների քաղաքական գործոն լինելու հանգամանքից, խնդիրն, ըստ նրա, պետք է դիտարկել արաբական երկրների և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։  

Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը

«Երբ Սիրիան դիմեց այդ քայլին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին։ Հետագայում հարաբերությունները լարվեցին նաև Թուրքիայի ու Եգիպտոսի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև։ Առնվազն տեղեկատվական հարթության մեջ բազմաթիվ էին Անկարային դատապարտող հրապարակումները, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանությանը։ Սաուդյան Արաբիան իսլամական կացութաձևով երկիր է, համարվում է արաբական ծոցի պետությունների կենտրոնը, ուստի այդ հրապարակումներում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայկական ջարդերն ընկալվում էին որպես Իսլամի սկզբունքների դեմ ուղղված գործողություններ»,– ասաց «Ազդակի» գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի կարծիքով` արաբեկան երկրներում մեր համայնքների կազմակերպչական–լոբբիստական աշխատանքներն ունեն կարևոր նշանակություն, և եթե այդ երկրների ու Թուրքիայի միջև լարվածությունը մեծանա, չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերոհիշյալ պետությունների կողմից ընդգրկվի քաղաքական օրակարգում։ 

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Հիշեցնենք, որ Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է։ Այդ երկրի պատգամավորների պալատը համապատասխան որոշումն ընդունել է 1997 թվականի ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000 թվականի մայիսի 11–ին։

60
թեգերը:
Սաուդյան Արաբիա, Ցեղասպանություն, Շահան Գանդահարյան
Ըստ թեմայի
Ի՞նչ է առաջարկել հայկական խմբակցությունը. Գանդահարյանը` Ադիբի հրաժարականի մասին
Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան
Գանդահարյան. «Մեզ մոտ կա խոցելի խավ, որը վարակի պատճառով ավելի շատ է մխրճվում տագնապի մեջ»
Президент Чада Идрис Деби

Չադի նախագահ Իդրիս Դեբին մահացել է առաջնագծում ստացած վնասվածքներից

0
(Թարմացված է 16:27 20.04.2021)
Իդրիս Դեբին նախագահ էր վերընտրվել 6-րդ անգամ։ Նա Չադը ղեկավարում էր 1990 թվականի դեկտեմբերից:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Չադի նախագահ Իդրիս Դեբին մահացել է երկրի հյուսիսում ապստամբների դեմ ռազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքներից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «France Presse» գործակալությանը։

Այսօր նա 6–րդ անգամ վերընտրվել էր Չադի նախագահ։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ 68-ամյա Դեբին որոշել է ապստամբների նկատմամբ հաղթանակը տոնել առաջնագծում և մեկնել է երկրի հյուսիս` ռազմական գործողությունների գոտի: Սակայն ապստամբների ջոկատները հարձակվել են կառավարական զորքերի վրա, ինչի հետևանքով Դեբին վիրավորվել է և մահացել հիվանդանոցում։

«Իդրիս Դեբին մահացավ՝ մարտի դաշտում պաշտպանելով տարածքային ամբողջականությունը։ Մենք այդ մասին խոր վշտով ենք հայտնում Չադի ժողովրդին»,– հայտարարել է բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ազեմ Բերմանդոա Ագունան տեղական հեռուստաալիքի եթերում։

Դեբին Չադը ղեկավարում էր 1990 թվականի դեկտեմբերից:

0