00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նախագահը փորձում է չեզոք դիրք գրավել, բայց նրա որոշումներն ի օգուտ իշխանության են. Բոզոյան

© Sputnik / Asatur YesayantsЕрванд Бозоян
Ерванд Бозоян - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման առթիվ ՀՀ նախագահի առարկություններին և վարչապետի հրամանագիրը չստորագրելուն։
Բոզոյան. «ՀՀ նախագահը փորձում է չեզոք դիրք գրավել, բայց նրա որոշումներն ի օգուտ իշխանության են»

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` նախագահի և վարչապետի միջև հակամարտություն չկա, պարզապես Արմեն Սարգսյանը փորձում է չեզոք դիրք գրավել, բավարարել և՛ իշխանության, և՛ ընդդիմության պահանջները` ձգտելով փոխզիջումային որոշումներ կայացնել իր պատկերացումների շրջանակներում։ Սակայն այդ որոշումներն, ըստ Բոզոյանի, ստացվում են ի օգուտ իշխանության։ 

«Եթե նախագահն Արտակ Դավթյանի նշանակումը փաստացի չի հաստատում և չի ուղարկում ՍԴ, դա նշանակում է, որ երեք օրվա ընթացքում Արտակ Դավթյանն օրենքի ուժով դառնում է ԳՇ պետ։ Արմեն Սարգսյանը հակամարտության մեջ չի մտնում Փաշինյանի հետ, սակայն նրանից փորձում է տարանջատվել` հաշվի առնելով, թե հանրության մեջ ինչ տրամադրություններ կան վարչապետի վերաբերյալ»,–նշեց քաղաքագետը։

Президент Армен Саркисян во время интервью каналу RT (13 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը նախագահը չի ստորագրելու և չի դիմելու ՍԴ

Բոզոյանի խոսքով` պատերազմից հետո հանրության զգալի մասը խորը հիասթափվել է Փաշինյանից, ինչը հասկանալի է, որովհետև նման երևույթներ տեղի են ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ըստ նրա` եթե մարդը պարտվում է պատերազմում, ապա նա օբյեկտիվորեն կորցնում է նաև նախկինում ունեցած քաղաքական կապիտալը։ Հասկանալով այս հանգամանքը` ՀՀ նախագահը չի ցանկանում կիսել պատասխանատվությունը վարչապետի հետ, բայց միևնույն ժամանակ պատրաստ չէ խորը հակամարտության մեջ մտնել նրա հետ։     

«Ամիսներ առաջ, երբ պահանջում էին վարչապետի հրաժարականը, նախագահը նույնպես միացավ այդ պահանջին, որովհետև դա տրենդի մեջ էր և զգացվում էր, որ այդ տրենդը հանրության շրջանում դոմինանտ է։ Սակայն այսօր, երբ պարզ դարձավ, որ հակամարտությունը կարող է ավարտվել մեծ ցնցումներով, նախագահը ռիսկ չարեց շարունակել չեզոքության պահպանումը և ՍԴ չուղարկեց ԳՇ պետի նշանակման կամ չնշանակման հարցը։ Դա առաջացրեց ընդդիմության զայրույթը, և վերջինս դա ձևակերպեց որպես քողարկված քայլ, որը նպաստավոր էր իշխանության համար»,– նշեց քաղաքագետը։

Բոզոյանի կարծիքով` ՀՀ նախագահը հայտնվել է բավականին ծանր վիճակի մեջ, որովհետև նրան այլևս չեն վստահում ընդդիմության շարքերում, հանրության շրջանակներում, իսկ վերջին քայլերն էլ նյարդայնացնում են նաև իշխանությանը։ Այսինքն` փորձելով չեզոք դիրք գրավել կամ վեր կանգնել այս պայքարից` Արմեն Սարգսյանը հայտնվել է ծանր վիճակի մեջ և նրան փաստացի մեղադրում են բոլոր կողմերից։ Մինչդեռ նա հնարավորություն ուներ վեր կանգնել բոլորից` իսկապես իրականացնելով խաղաղասերի գործունեություն, բայց դա նրա մոտ չստացվեց։

Արտակ Դավթյանը դեռ չի կարող նշանակվել ԳՇ պետ. Մելոյանը հայտնում է` ինչու

Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 10-ին ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունների՝ իրավունքի ուժով դադարեցումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար:

Մարտի 11-ին նախագահն առաջարկությունն առարկություններով վերադարձրել է:

Լրահոս
0