Դավիթ Հարությունովը

Ինչո՞ւ է վարչապետն ընտրել Արտակ Դավթյանին. ռազմական մեկնաբանը խոսել է պատճառների մասին

359
(Թարմացված է 16:28 11.03.2021)
Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի միջնորդությանը և խոսել նրան ընտրելու պատճառների մասին։
Ինչո՞ւ է վարչապետն ընտրել Արտակ Դավթյանին

Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի  միջնորդության հիմնական պատճառն այն չեզոք վարքագիծն է, որը Դավթյանը դրսևորել է վերջին շրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը։

«Դավթյանն այն քիչ զինվորականներից է, որը չի միացել Փաշինյանի հրաժարականի հայտարարությանը։ ԶՈւ շուրջ քաղաքական ղեկավարության մոտեցումները հիմնականում կապված են այդ լոյալության հետ, որովհետև փաստացի տեղի է ունեցել գործընթաց, որի հետևանքով ԶՈւ հիմնական կորիզը չի ենթարկվել քաղաքական իշխանությանը»,- ասաց նա։ 

Թե ինչ հնարավորությունների և մասնագիտական որակների կրող է ԳՇ պետի նոր թեկնածուն, Հարությունովը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել։ Ասում է` այդ մասին լիարժեք տեղեկություններ չունի։

Դավթյանին նախկին պաշտոնին վերականգնելու առաջարկի երկրորդ նախադրյալը, ըստ Հարությունովի, այն է, որ պատերազմից հետո, երբ թե՛ գործող, թե՛ նախկին բարձրաստիճան զինվորականներից ոմանք հանդես էին գալիս տարբեր հայտարարություններով, հարցազրույցներով, նա, լինելով պաշտոնաթող զինվորական, երբևէ հանդես չի եկել իշխանությունների հասցեին հրապարակային քննադատությամբ։

«Արտակ Դավթյանը նշանակվում է, որ բանակը մինչև վերջ քանդի». Մովսես Հակոբյան

Հարությունովի դիտարկմամբ` Արտակ Դավթյանը հարմար թեկնածու է նաև այնքանով, որ պատերազմի ժամանակ անմիջական մասնակցություն և կապ չի ունեցել ռազմական գործողությունների կառավարման հետ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու պատերազմի ժամանակ զինվորականների թույլ տված սխալներն ու պատժել մեղավորներին։

Հարցին, թե արդյոք դեռևս հոկտեմբերին Հայաստանի հարավային դարպասի պաշտպանությունը կոորդինացնելու նպատակով Սյունիք մեկնած Դավթյանի գործունեության մեջ թերացումներ չե՞ն եղել, և արդյոք նա կարո՞ղ է լիարժեք մաքուր վարկանիշ ունենալ, Հարությունովը նշեց, որ նրա նկատմամբ քննադատությունները չեն կարող այնքան հնչեղ լինել, որքան բուն ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցած զինվորականների։

«Ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական ղեկավարությունը, որն ինչ-որ ձևով առնչվել է մարտական պատրաստության, ԶՈւ-ի հետ, չի կարելի ասել, որ ընդհանարապես պատասխանատվություն չի կրում, բայց  մյուսների համեմատ, որոնք շատ ավելի ակտիվ դեր էին խաղում բուն ռազմական գործողությունների ընթացքում, նրա դերը կարող է ավելի քիչ լինի»,- հավելեց ռազմական մեկնաբանը։

Հիշեցնենք` այսօր ՀՀ վարչապետը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար։ 

Դավթյանն արդեն զբաղեցրել է այս պաշտոնը։ Նա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։ Այդ պաշտոնից ազատվել է կորոնավիրուսի ժամանակ որդու հարսանիքը կազմակերպելու համար։

2021թ. մարտի 9-ին Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

359
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արտակ Դավթյան, Բանակ
Ըստ թեմայի
Զինված ուժերի ղեկավար կազմը միացել է Օնիկ Գասպարյանի ուղերձին
Ի՞նչ կարգավիճակով է Օնիկ Գասպարյանը պատկերացնում իր` ժողովրդին ծառայելը. Լիլիթ Մակունց
«Ես մի քիչ ուրիշ ձև ինձ կպահեի». Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանի` դատարան դիմելու մասին
Ներսես Շադունց

Ի՞նչ իրավիճակ է Տեղ գյուղում. համայնքի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել

23
(Թարմացված է 19:31 31.07.2021)
Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ համայնքում կամավորական ու զինվորական թիկունք թիկունքի կանգնած հսկում են, որ թշնամին ոչ մի սանտիմետր առաջ չգա։
«Երկիրը վտանգված է, մեզ ավելի շատ համախմբվել է պետք». Շադունց

Սյունիքի Տեղ համայնքում և Խոզնավարի հատվածում թշնամու կողմից ժամանակ առ ժամանակ ակտիվություն է նկատվում, բայց վերջին օրերին այս հատվածում լուրջ միջադեպեր  չեն գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Երբեմն ակտիվանում են, երբեմն պասիվ են լինում։ Տեխնիկայի շարժ չեմ նկատել, բայց որ ինժեներական աշխատանքներ անում են, դա փաստ է»,- ասաց նա։

Տեղում ամեն վայրկյան պատրաստ են թշնամու սադրանքներին դիմակայելու։ Կամավորական ու զինվորական թիկունք թիկունքի կանգնած ամեն օր հսկում են, որ թշնամին ոչ մի սանտիմետր առաջ չգա։

«Վտանգը միշտ էլ եղել է, կա, կարծում եմ` դեռ կլինի։ Սպասենք, տեսնենք ինչ է լինելու։ Պատերազմի առաջին օրից մինչև օրս, երբ զանգում ենք, մեր կամավորականները գալիս են, մարտական հերթապահություն ենք իրականացնում»,- նշեց Շադունցը։

Նրա խոսքով` Սյունիքն ու սյունեցին, սակայն, ավելի հանգիստ կլինեն, եթե համայնքների` կալանավորված ղեկավարներն իրենց տեղերում լինեն։

«Ճիշտ կլինի, որ այդ քննություններն արագ ավարտվեն, այդ մարդկանց ազատ արձակեին, յուրաքանչյուրը գնա իր գործին։ Այս պահին մեզ ավելի շատ համախմբվել է պետք, քանի որ երկիրը վտանգված է»,- եզրափակեց Շադունցը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ 

Լիսկայի տունը խուզարկել են. Սյունիքի նախկին և ներկա մարզպետների որդիները հետախուզվում են

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

23
թեգերը:
Սահման, Սյունիք, Տեղ, Գյուղ, Ադրբեջան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Եթե մի պոստը տվեցիր, հաջորդը չես կարա պահես. Երասխում թշնամու սադրանքներից չեն ընկճվում
Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել
Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ
Երեմ Սարգսյան

Սյունիքի համայնքապետների բողոքների քննության հարցում կիրառվում է ընտրովի արդարադատություն

31
(Թարմացված է 18:20 31.07.2021)
Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով`Վերաքննիչ դատարանում ամեն ինչ հատուկ է արվում, որ հանրային հետաքրքրություն ունեցող գործերի մակագրումները դատարանի նախագահի ձեռքով տակով անցնեն։
«Այո՛, պետք է ազատ արձակվեն». փաստաբանը` մանդատ ստացած Սյունիքի համայնքապետերի մասին

Օգոստոսի 2-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորներից առնվազն երկուսը չեն մասնակցի 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստին. Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել են իրենց մանդատները, սակայն շարունակում են կալանավորված մնալ։

Նրանց կալանավորելու մասին որոշումը խորհրդարանի աշխատանքների մեկնարկից սկսած կորցնո՞ւմ է ուժը, արդյո՞ք նրանք ձեռք չեն բերում պատգամավորական անձեռնմխելիություն` հետաքրքրվեցինք Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանից։ Սարգսյանը, գործի քննության շահերից ելնելով, նախընտրեց ձեռնպահ մնալ։ Խոստացավ հարցին անդրադառնալ Վերաքննիչ դատարանում իր վստահորդի կալանավորման դեմ բողոքի քննությունից հետո։

«Ճիշտ չեմ համարում բացահայտել այն հիմնավորումները, որոնք ես պատրաստվում եմ ներկայացնել, բայց պնդում եմ` այո՛, պետք է նրանք ազատ արձակվեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Փաստաբանը, սակայն ուշադրություն է հրավիրում Սյունիքի համայնքապետների բողոքների քննության հարցում կիրառվող ընտրովի արդարադատության վրա։ Ասում է` տպավորություն է, որ մինչև տվյալ դատավորից երաշխիք չեն ստանում ցանկալի որոշում կայացնելու համար, գործը նրան չեն մակագրում։

«Մխիթար Զաքարյանի գործը մակագրված է Ռուզաննա Բարսեղյանին։ Դատավորի մասով այս պահին ոչինչ չեմ ասի։ Բայց, եթե վիճակագրությունը նայենք, կտեսնենք, որ ընդհանարապես այն դատավորները, որոնք աչքի են ընկնում ակնհայտ անկախությամբ, նրանց որևէ նման գործ չի մակագրվում»,- նշեց Սարգսյանը։

Վերաքննիչ քրեական դատարանում հուլիսի 22-ից բոլոր բողոքները ձեռագիր են մակագրվում. ԱԱԾ աշխատակիցները` ի թիվս այլ համակարգիչների, առգրավել են նաև համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում էին դատավորներին։

Փաշինյանը Մեղրիի համայնքապետի ԺՊ է նշանակել ՔՊ–ականի

Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 2-ին. նույն օրը` ժամը 16։30, Վերաքննիչ դատարանը կքննարկի Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:

Հուլիսի 9–ին Մխիթար Զաքարյանը հրաժարվել էր համայնքի ղեկավարի պաշտոնից և նշել, որ ամենայն հավանականությամբ կգնա խորհրդարան։

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

 

31
թեգերը:
Սյունիք, Մեղրի, Քաջարան, Երեմ Սարգսյան, Մխիթար Զաքարյան, Մանվել Փարամազյան
Ըստ թեմայի
Բոլոր նորմերն անցել են. փաստաբանը` Մեղրիի նախկին համայնքապետին բերման ենթարկելու մասին
Ստանդարտ սցենարով. Մեղրիի նախկին համայնքապետն էլ կալանավորվեց
Ինչո՞ւ է կալանավորվել Մեղրիի նախկին համայնքապետը. ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել