Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` երբ Բայդենն ընտրվեց նախագահ, որոշակի ազդակներ փոխանցեց Իրանին, որ պատրաստ է վերանայել միջուկային ծրագրին վերադառնալու հնարավորությունը, եթե Իրանն իր հերթին չեղյալ հայտարարի բոլոր խախտումները, որոնք կատարում էր 2019 թվականի մայիսին։ Ըստ նրա` Իրանի պատասխանը հստակ էր, որովհետև հոգևոր առաջնորդը հայտարարեց, թե առաջինը ԱՄՆ–ն է դուրս եկել պայմանագրից ու սահմանել դրան հակասող նոր պատժամիջոցներ, հետևաբար եթե ԱՄՆ–ն ցանկանում է վերադառնալ պայմանագրին, ապա պետք է չեղարկի պատժամիջոցները։
«Միացյալ Նահանգներն ակնարկում է նաև, որ պատրաստ է վերադառնալ պայմանագրին առանց փոփոխության, եթե լինի թեկուզ անուղղակի պայմանավորվածություն, որ գործարքին վերադառնալուց հետո անմիջապես պետք է սկսվեն բանակցություններ ամերիկյան կողմի համար ևս երկու կարևոր հարցերի շուրջ։ Առաջինն Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն է, իսկ երկրորդն Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը։ Մինչդեռ Իրանի ղեկավարությունն ու հոգրևոր առաջնորդը հայտարարեցին, որ մեկը մյուսի հետ որևէ կերպ կապել պետք չէ, և Իրանը թեկուզ անուղղակիորեն որևէ պարտավորություն այդ առումով չի ստանձնի»,– նշեց քաղաքագետը։
Պողոսյանի կարծիքով` իրանա–ամերիկյան հարաբերություններում ստեղծվել է որոշակի պատային իրավիճակ, Իրանի խորհրդարանը նախապես ընդունել էր հատուկ օրենք, որով փետրվարի վերջից ՄԱԳԱՏԷ–ի դիտորդներն այլևս մուտք չէին գործելու Իրան, սակայն այդ հարցում կարծես գտնվեց միջանկյալ լուծում, ըստ որի` դիտորդները չեն այցելի, բայց Իրանն ինքը կլուսանկարահանի օբյեկտներն ու ՄԱԳԱՏԷ–ին կփոխանցի տեսանյութերը։
«Իրանում պահպանողական կամ ավելի կոշտ գծի կողմնակիցները նույնիսկ պահանջում էին երկրի նախագահի դեմ քրեական գործ հարուցել` պնդելով, որ միջազգային կառույցի հետ ձեռք բերված համաձայնագիրն օրենքի կոպիտ խախտում է։ Այդուհանդերձ դա կտևի երեք ամիս, որից հետո միջազգային հանրությունը մուտք չի ունենա Իրանի միջուկային օբյեկտներ»,– նշեց քաղաքագետը։
Թուրքիան կողմ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվեն
Պողոսյանի համոզմամբ` դա չի նշանակում, որ երեք ամիս հետո Իրանը կունենա միջուկային զենք, որովհետև նման զենք ստեղծելու համար առնվազն պետք է ունենալ մինչև 90 և ավելի տոկոս հարստացված ուրան, թեև 20 տոկոսից 90–ի հասնելը տեխնիկապես բարդ խնդիր չէ։ Ըստ նրա` Իրանի կողմից ատոմային ռումբի ձեռքբերումն Իսրայելի համար համարվում է կարմիր գիծ, որն իր հերթին հայտարարում է` եթե ԱՄՆ–ն չփորձի կանգնեցնել այդ գործընթացը, ապա Իսրայելն իրեն միակողմանի իրավունք կվերապահի ռազմական հարված հասցնել Իրանին։ Քաղաքագետի կարծիքով` մինչև Իրանի համապետական ընտրություններ դժվար թե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում լինի որևէ փոփոխություն։
Հեղինակի պնդմամբ` եվրոպացիները շարժվում են Միացյալ Նահանգների ճանապարհով, իսկ Չինաստանն իր գործընկեր Ռուսաստանին է կարծես թե ընտրել. այդպիսով բարիկադի երկու կողմերում միջազգային քաղաքականության տիտաններն են։
Իրականում Եվրամիության ու Չինաստանի հարաբերությունների վատթարացումն իսկզբանե հնարավոր էր կանխատեսել` հաշվի առնելով Պեկինի ու Վաշինգտոնի միջև ծագած տարաձայնությունները:
Միացյալ Նահանգների հիմնական թիրախը Չինաստանն է. Վաշինգտոնը սադրո՞ւմ է Պեկինին
Երբ օրեր առաջ իմացանք, որ Չինաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերտեսչության ղեկավարների միջև հանդիպումը սկանդալի է վերածվել, արդեն ակնհայտ ու պարզ էր, որ ամերիկացիներն իրենց կողմնակից եվրոպացիներին նույնպես կպարտադրեն այդ առճակատմանն արձագանքել:
Հակամարտությունը նոր թափ է ստանում, կամ ինչու են սրվել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները
Իսկ արձագանքը երկար սպասել չտվեց. բառացիորեն երեք օր անց, թե՛ Եվրամիությունը, թե՛ Կանադան չինացի բարձրաստիճան չինովնիկների դեմ պատժամիջոցների ցուցակ ներկայացրին:
Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` բոլոր նախընտրական շրջաններում փորձում են ստեղծել նոր կուսակցություններ` պայքարին մասնակցելու նպատակով, ինչը Հայաստանի պարագայում նույնպես արտասովոր երևույթ չէ` չնայած այն հանգամանքին, որ կա քաղաքական ու տնտեսական ճգնաժամ։
«Նոր կուսակցությունները գուցե կբազմանան` հույսը դնելով համամասնական ընտրակարգի վրա, և կփորձեն անցնել խորհրդարան, բայց այստեղ առաջանում են այլ հարցեր, օրինակ` կփոխվի՞ արդյոք Ընտրական օրենսգիրքը, ու եթե փոխվի, ապա կուսակցությունների համար անցնող շեմի իջեցման դեպքում նորաստեղծ կուսակցությունների համար գուցե ավելի ձեռնտու կլինի ընտրություններին մասնակցել առանձին, այլ ոչ թե դաշինքներով»,– նշեց քաղաքագետը։
Դունամալյանի կարծիքով` նորաստեղծ կուսակցությունների գործունեության շնորհիվ (որոնց պարագայում անհասկանալի է, թե ովքեր են հիմնադիրներն ու ինչ գաղափարախոսություն ունեն) դժվարանում է ընդհանուր իրավիճակը, դա բերում է նրան, որ լուրջ չեն պայքարում խորհրդարան անցնելու համար, ավելի շուտ ընտրական ձայներ են փախցնում։ Նրանք, ըստ քաղաքագետի, խանգարելու են մեծ կուսակցություններին, որոնք իրապես լուրջ պայքար են մղելու իշխանության համար, իսկ այդ հանգամանքը կարող է օգտագործվել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կաղմից։
Մեզ դավաճաններ են ղեկավարում. կայացավ «3-րդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ժողովը
«Նոր գաղափարները ծնվում են հասարակական խոսույթի ձևավորումից, ու քանի որ մեզ մոտ հետպատերազմյան շրջանում տարբեր անհատներ չեն ձևավորում գաղափարախոսություն, այլ շեշտում են հիմնական դրույթը, թե երկիրը պետք է հանել քաղաքական ճգնաժամից, հետևաբար այդ խնդիրը կարող է լուծել կա՛մ իշխանությունը, կա՛մ ընդդիմությունը։ Բազմակարծությունը կարող է արդյունավետ լինել միայն կայուն հասարակության դեպքում, ինչն այսօր Հայաստանում առկա չէ»,– նշեց քաղաքագետը։
Դունամալյանի խոսքով` մեզանում քաղաքական դաշտը միշտ եղել է անձնավորված, և դա բնորոշ է նաև մեծ կուսակցություններին, իսկ հեղինակության գործոնը կարող է նրանց առաջընթացին նպաստել միայն այն դեպքում, եթե պահպանվեն ռեյտինգային ընտրակարգի որոշ տարրեր և մարդիկ ընտրությունների գնան տարածքային ցուցակներով։ Ըստ նրա` այստեղ ավելի շատ ընտրական տեխնոլոգիաների հարց է, այլ ոչ թե գաղափարախոսությունների պայքար։
Անդրադառնալով այն իրողությանը, որ որոշ կուսակցություններ ընդհանրապես չեն մասնակցում ընտրություններին և երբևէ խորհրդարանում չեն եղել, Դունամալյանն ընդգծեց, որ նման փոքր կուսակցություններն ավելի շուտ որոշակի ծառայություններ են մատուցում քաղաքական դաշտի մեծ կուսակցություններին, հիմնական խաղացողներին, օրինակ` ձայներ բերելու, որոշ սոցիալական խավերի շահերը ներկայացնելու և նրանց մեծ կուսակցությունների հետ կապելու տեսքով, հետևաբար ակտիվ են այնքան ժամանակ, որքան կա ծառայություններ մատուցելու հնարավորություն։
Կուսակցություններ ստեղծելու ընթացակարգը հեշտացվեց. ԱԺ-ն նոր օրենք է ընդունել
Քաղաքագետի համոզմամբ`եթե գրանցված բոլոր կուսակցությունները մասնակցեն ընտրություններին, կլինի քաոս։ Ըստ նրա` կարելի է քաղաքացիներին պարտադրել քվերակության գնալ, սակայն նույն կերպ չի կարելի վարվել կուսակցությունների հետ` նրանց պարտադրելով մասնակցել ընտրություններին, որովհետև դա կախված է նրանց ռեսուրսներից, անդամների թվաքանակից, քաղաքական նպատակադրություններից, հետևաբար, նրանց պարտադրելը կընկալվի որպես բացասական երևույթ։


