Ստեփան Դանիելյան

Ժողովրդի կամքը, Սահմանադրությունն ու իրականությունը. ինչպե՞ս ազատվել այս իշխանությունից

325
(Թարմացված է 10:03 07.03.2021)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այսօրվա հանրահավաքում Վազգեն Մանուկյանի հնչեցրած կոչերին, որոնք առնչվում են ցանցային պայքարի մարտավարությանն ու համաժողովրդական անհնազանդությանը։ 
Դանիելյան. «Իմքայլականներն» այժմ ստանում են այն, ինչ ժամանակին իրենք են արել

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ`Վազգեն Մանուկյանը նկատի ունի այն, որ թեև կան մեծ դժգոհություններ գործող իշխանությունից և մեծամասնությունը համարում է, որ այն պետք է հրաժարական տա, սակայն կա նաև տարբեր վերաբերմունք հարթակում գտնվող ուժերի նկատմամբ և այդ առումով` գերնպատակը պետության փրկությունն է, գործող իշխանության հեռացումը։ Պայքար չի գնում իշխանության համար, հետևաբար, պետք է միավորվել գաղափարի, այլ ոչ թե միայն հարթակում կանգնած ուժերի ձևաչափի շուրջ։

«Պետք է միավորվել գերխնդիրը լուծելու համար, իսկ թե հետագայում ով կգա իշխանության, կորոշվի ընտրությունների ժամանակ։ Այսպես թե այնպես, լինելու է ժամանակավոր կառավարություն, ուստի անհրաժեշտ է այս փուլում միավորվել նպատակի շուրջ, այլ ոչ թե քննարկել, թե ովքեր կարող են լինել ընդդիմության շարքերում, ինչը բոլորովին այլ հարց է»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` պայքարի տարբեր մարտավարությունները կարելի է համադրել, այսինքն` պայքար մղել և՛ միասնաբար, և՛ ցանցային տարբերակով, տարբեր բևեռների միջոցով, որովհետև բոլորի ցանկությունն այսպես թե այնպես նույնն է` հեռացնել գործող իշխանությանը, հասնել նրա հրաժարականին։  

«Տարբեր երկրների ու նաև Հայաստանի Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու պետք է արտահայտի նրա կամքը։ Այդ կետն ամրագրված է ժողովրդավարական երկրներում։ Եթե իշխանությունը դուրս է գալիս ժողովրդի կամքի դեմ, ժողովուրդն ապստամբելու, ուժ կիրառելու իրավունք ունի։ Ի դեպ, նման հռետորաբանություն օգտագործում էր այն ուժը, որը 2018 թվականին եկավ իշխանության, բայց հիմա նույն ուժն անընդհատ շահարկելով ժողովրդի անունը` իրականացնում է հակասահմանադրական գործողություններ»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի խոսքով` եթե վերընթերցենք իմքայլական պատգամավորների այն ժամանակվա ելույթները, ակնհայտ է, որ նրանք նույնպես իրենց քայլերը բացատրում էին ժողովրդի կամարտահայտությամբ, որ ժողովրդի կամքը բարձր է Սահմանադրությունից, բայց այժմ նրանք ստանում են այն, ինչ արել են ժամանակին։

Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել

Ինչպես իրենք էին ժողովրդին կոչ արել ուժ կիրառել Ազգային ժողովի նկատմամբ, շրջափակել օրենսդիր մարմնի շենքը, հիմա նույնն, ըստ Դանիելյանի, կարելի է կատարել նրանց նկատմամբ։  

Եթե նախագահը ՍԴ չդիմի, Շուշիի անկումն իր խղճի վրա է. Վազգեն Մանուկյան

325
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, Վազգեն Մանուկյան, ընդդիմություն, Ստեփան Դանիելյան
Ըստ թեմայի
Գուցե Ադրբեջանը մեր իշխանության վրա ճնշման այլ լծակներ ունի, որոնց մասին տեղյակ չենք
ԱԺ երկու ֆրակցիաները կարծես խաղի մեջ են և՛ ընդդիմության, և՛ իշխանության հետ. Դանիելյան
«Սխալ կլինի թողնել, որ Փաշինյանն իր թիմով մասնակցի ընտրություններին ու վերարտադրվի»
Կարեն Հովհաննիսյան

Ռուս–թուրքական լարվածությունը կարող է հանգեցնել ռազմական բախման. փորձագետ

111
Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի գեոքաղաքական դիմակայության խնդրին։
Հովհաննիսյան. «Ռուս–թուրքական լարվածությունը կարող է տեսանելի ապագայում հանգեցնել ռազմական բախման»

Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հատկապես անդրկովկասյան տարածաշրջանում իրադարձությունները զարգացել են բոլորովին այլ մարտահրավերներով, և Թուրքիան արդեն ունի ներկայություն Հարավային Կովկասում, ինչը ձեռնտու չէ Ռուսաստանին։ Ըստ նրա` մյուս կողմից Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում կարծես թե որոշակի պայմանավորվածություն ունեին ուժերի վերադասավորության ու ազդեցության ոլորտների տեղաբաշխման առումով։ 

«Սակայն այդ «պայմանավորվածությունը» հօդս ցնդեց հենց արցախյան լայնածավալ պատերազմական գործողություններից հետո, որովհետև այստեղ, ըստ էության, տեղի էր ունենում հայ–ադրբեջանաթուրքական պատերազմ, որն օր առաջ ցանկանում էր դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունը։ Ի վերջո, այս տարածաշրջանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության ներքո, որտեղ մուտք է գործում այնպիսի երկիր, որը ՆԱՏՕ–ի անդամ է»,– նշեց փորձագետը։

Հովհաննիսյանի կարծիքով` թուրք–ռուսական հարաբերություններն իրականում բավականին լարված են և ըստ ամենայնի տեսանելի ապագայում սառը լարվածությունը կարող է հանգեցնել ռազմական բախման հենց Հարավային Կովկասում։ 

Պանթուրքիստական ծրագրերի թիրախը Ռուսաստանն է. Բաբայանը` Թուրքիայի նպատակների մասին

«Թուրքիայի ազդեցության մեծացումն այն տարաշածրջանում, որն ավանդաբար եղել է Ռուսաստանի կենսական շահերի տարածք, նաև ընկալվում է որպես ՆԱՏՕ–ի ազդեցության ընդլայնում, ուստի Ռուսաստանը մյուս կողմից էլ ձգտում է Թուրքիային ամեն կերպ պոկել Հյուսիսատլանտյան դաշինքից։ Դրա օրինակն է ռազմական համագործակցությունը մասնավորապես Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման կապակցությամբ»,– ասաց փորձագետը։

Պանթուրքիստական ծրագրերի թիրախը Ռուսաստանն է. Բաբայանը` Թուրքիայի նպատակների մասին

Հովհաննիսյանի գնահատմամբ` Թուրքիան այդ հանգամանքն օգտագործում է ՆԱՏՕ–ի դեմ` նրան ենթարկելով շանտաժի, որպեսզի դիվիդենտներ շահի քրդական հարցում, իսկ մյուս կողմից հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի հետ, որպեսզի առաջ տանի իր համաթուրքական ծրագրերը, մասնավորապես իրագործի թուրքալեզու ժողովուրդների ռազմական այլյանսի ստեղծումը։

111
թեգերը:
տարածաշրջան, Թուրքիա, Ռուսաստան, Կարեն Հովհաննիսյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային խաբել իրեն․ Զատուլինը՝ պատմական անցյալի մասին
Հարաբերություններն ավելի վատ չեն եղել․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առճակատման եզրին են
Китайская делегация на встрече со своими американскими коллегами на открытии американо-китайских переговоров в отеле Captain Cook (18 марта 2021). Аляска

Միացյալ Նահանգների հիմնական թիրախը Չինաստանն է. Վաշինգտոնը սադրո՞ւմ է Պեկինին

20
Պեկին-Վաշինգտոն հարաբերությունների կտրուկ սրումը սպառնում է ամբողջ քաղաքակրթությանը։
«Իրականում». ԱՄՆ–ի հիմնական թիրախը Չինաստանն է. Վաշինգտոնը սադրու՞մ է Պեկինին

«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանը համոզված է`Վաշինգտոնը գիտակցաբար սադրում է Պեկինին։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ Ալյասկայում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումն ավարտվել է սկանդալով։

Խաղից դուրս վիճակ, կամ ո՞րն էր Թուրքիայի գլխավոր սխալը Արցախի հարցում

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ու նրա անձնակազմի իշխանության գալով միջազգային քաղաքականության մեջ կրքերը փոքր-ինչ հանդարտվելու փոխարեն ավելի են բորբոքվել. խոսքը ոչ միայն Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի եռակողմ միջուկային համաձայնագրի հետ կապված տարաձայնությունների կամ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի կանոնների անհնազանդության մասին չէ:

Դրանք, իհարկե, միջազգային կայունության համար շատ կարևոր փաստարկներ են, որոնք Վաշինգտոնը գիտակցաբար խարխլում է…

Իրանը շատ լավ հասկանում է Թուրքիայի մանիպուլյացիաները և պատրաստվում է

Սակայն, երբ պատկերացնում ենք, թե ինչպես է Բայդենի վարչակազմն իրեն պաշտոնական Պեկինի հետ հարաբերություններում դրսևորում` հասկանում ենք, որ Միացյալ Նահանգների հիմնական թիրախն արդեն Չինաստանն է:

20
թեգերը:
Ջո Բայդեն, Ռուսաստան, Չինաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Իրականում / Օրացույց
Արխիվային լուսանկար

Արագածոտնի մարզում մի ողջ օր ջուր չի լինելու

0
(Թարմացված է 13:54 23.03.2021)
Պատճառված անհանգստության համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Մարտի 24-ին, ժամը 10.00-ից մինչև մարտի 25-ը 10.00-ը, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ և Օշական գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների ջրամատակարումը: Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անջատումները պայմանավորված են վթարային աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայաստանի խոշոր ջրամբարներում 74 մլն խմ պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի. Ազիզյան

0
թեգերը:
Ապարան, Արագածոտնի մարզ, ջուր
Ըստ թեմայի
Որքան փող ներդնեն, այդքան էլ ջուր կգա. ինչու են մարզերում ջրանջատումներն ավելի երկար տևում
Ջրանջատումներ և հոսանքազրկում. ո՞ր համայնքներում կենցաղային դիսկոմֆորտ կլինի
«Մյուսների պես մենք էլ ենք կրում». Ակների ղեկավարն ասում է` 2 ամիս ջուր չունեն