Հովհաննես Մանուկյան

ԲԴԽ նախագահի հայտարարության մեջ քաղաքական ֆոն փնտրելն անիմաստ է. նախկին նախարար

326
(Թարմացված է 20:30 04.03.2021)
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, ըստ որի` ԲԴԽ նախագահը քաղաքականացնում է դատական իշխանությունը։
Մանուկյան. «ԲԴԽ նախագահի հայտարարության մեջ քաղաքական ֆոն փնտրելն անիմաստ է»

Հովհաննես Մանուկյանը ավելի ապաքաղաքական բարձրաստիճան պաշտոնյա, քան ԲԴԽ գործող նախագահ Ռուբեն Վարդազարյանն է, չի տեսել, որովհետև նախկինում այդ կառույցի ղեկավարները միշտ ավելի ակտիվ են եղել, ավելի երևացող թե՛ քաղաքական տարբեր ձևաչափերում, թե՛ հանրության առջև` նույն Գագիկ Հարությունյանը, Արման Մկրտումյանը և ինքը։ 

«Անկեղծ ասած` այդպիսի որևէ դրսևորում ԲԴԽ գործող նախագահի վարքագծում չեմ նկատել, ընդհակառակը` կարծում եմ, որ այդ առումով կա որոշակի պասիվություն Բարձրագույն դատական խորհրդի և նրա նախագահի մոտ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով Վարդազարյանի`դատավորներին ուղղված  հայտնի հայտարարությանը` Մանուկյանն ընդգծեց, որ դրա մեջ քաղաքական ֆոն փնտրելն անիմաստ է, որովհետև թերևս մեծ հարց է, թե այդ հայտարարությունը բովանդակային ինչ ծանրաբեռնվածություն ուներ։

«Չէ՞ որ այնտեղ գործող դատավորներին կոչ է արվում չտրվել որևէ ազդեցության և ղեկավարվել օրենքով, միգուցե ինչ–որ արտահայտություն այդքան էլ հաջողված չէր և օգտագործվել է կոնտեքստից դուրս։ Կամ գուցե կարելի էր խուսափել այդ բառապաշարից, խոսքը վերաբերում է դատավորներին առնչվող հայտնի բնորոշմանը, որն հնչեց վարչապետի շուրթերից, թերևս կարելի էր այդ արտահայտությունը չօգտագործել, բայցևայնպես եթե խորանում ենք հայտարարության բովանդակության, էության մեջ, ապա դա ընդամենը կոչ էր դատավորներին` չենթարկվել կողմնակի ազդեցությունների, լինել պինդ, քանի որ բավականին էմոցիոնալ, նուրբ պահ է ստեղծվել երկրում»,– նշեց նախկին նախարարը։

Մանուկյանի կարծիքով` բոլոր կողմերից եկող ռիսկերը, որոնք կարող էին այս կամ այն կերպ ազդել դատական իշխանության, դատավորների կամ դատական գործերով կոնկրետ դատավորների վրա, այդ ռիսկերը չեզոքացնելուն էր ուղղված ԲԴԽ նախագահի կոչը։

Արդարադատության նախկին նախարարի գնահատմամբ` վերջին շրջանում դատաիրավական համակարգում տեղի են ունեցել որոշակի բարեփոխումներ, կարելի է արձանագրել նույնիսկ դրական տեղաշարժեր, բայց այնպես չէ, որ դա չտեսնված բան է կամ նախկինում չի եղել։ Ըստ նրա` իրավական բարեփոխումները երկրում ավելի ինտենսիվ իրականացվել են 1990-ականների կեսից, դատական համակարգը միշտ անցել է ամենաակտիվ պետական բարեփոխումների հունով, և միակ ցավն այն է, որ նախկին ու ներկա իշխանությունները ձգտել են մի կողմից իրականացնել բարեփոխումներ, որոնք ուղղված են կամ պիտի ուղղված լինեին դատարանների արդյունավետության ու անկախության բարձրացմանը, բայց մյուս կողմից էլ իրենց փաստացի գործողություններով փորձել և փորձում են ազդեցության լծակներ ձեռք բերել կամ ճնշում գործադրել դատական իշխանության վրա` ստանալով իրենց հաճո որոշումներ։

Մանուկյանի խոսքով` նախկին իշխանությունը դա անում էր ստվերային կերպով, որպեսզի հանրությունը չտեսներ, իսկ գործող իշխանությունը դա անում է ավելի բացահայտ ու ագրեսիվ ձևով։

Հիշեցնենք` Վարդազարյանը նոյեմբերի 15-ին կոչով դիմել էր դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից. «Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։ ԲԴԽ նախագահը հիշեցրել էր, որ պաշտոնը ստանձնելիս յուրաքանչյուր դատավոր Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ երդվում է դատավորի պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:

326
թեգերը:
Ռուբեն Վարդազարյան, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Հայաստան
Տարոն Հովհաննիսյան

ՀԱՊԿ–ը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, եթե դա էլ չօգնի` ուժ կիրառի ագրեսորի նկատմամբ

29
(Թարմացված է 19:03 13.05.2021)
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից իրականացրած սադրիչ գործողություններին և խոսել ՀԱՊԿ–ի հնարավոր արձագանքի մասին։ 
Հովհաննիսյան. ՀՀ–ն ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից, ՀԱՊԿ–ն պետք է անհապաղ միջամտի

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` եթե արցախյան պատերազմին չմիջամտելու պարագայում ՀԱՊԿ–ը և Ռուսաստանի Դաշնությունը մատնանշել են այն հանգամանքը, որ Արցախը ՀՀ տարածքը չէ, ապա այս պարագայում Ադրբեջանն ուղղակի ագրեսիայի է դիմել ու ներխուժել Հայաստանի տարածք` բացահայտորեն խախտելով մեր երկրի պետական սահմանը, հետևաբար ՀԱՊԿ–ը, ըստ նրա, պետք է անհապաղ միջամտի, որովհետև Հայաստանը հանդիսանում է այդ կառույցի անդամ և պայմանագրով ամրագրված է, որ ռազմաքաղաքական դաշինքի անդամ ցանկացած երկրի դեմ ագրեսիան կընկալվի որպես ագրեսիա կառույցի բոլոր երկրների նկատմամբ։ 

«Բոլոր հիմքերը կան, որպեսզի ՀԱՊԿ–ը միջամտի Սյունիքում արձանագրված միջադեպին և ստիպի ադրբեջանական կողմին հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ ՀՀ ԱԳՆ–ի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ այդ կառույցում մեր մշտական ներկայացուցիչն արդեն իսկ տեղեկացրել է գործընկերներին կատարվածի մասին` նշելով, որ Հայաստանն Ադրբեջանի կողմից ենթարկվել է բացահայտ ագրեսիայի, պնդելով, որ ամեն ինչ պետք է անել, որ Ադրբեջանը հետ քաշի իր ստորաբաժանումները»,– նշեց վերլուծաբանը։ 

Հովհաննիսյանի խոսքով` այժմ փորձ է արվում հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, այսինքն` բանակցությունների միջոցով, հակառակ պարագայում ՀԱՊԿ–ը պետք է կատարի իր պարտավորությունները` ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, իսկ եթե դա էլ չօգնի, ապա իրեն իրավունք կվերապահի ուժ կիրառել ագրեսորի նկատմամբ, որն անկհայտորեն խախտել է ՀԱՊԿ անդամ երկրի պետական սահմանը։  

Նշենք, որ այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:

Ստանիսլավ Զասը Սյունիքի հարցով զանգել է Վաղարշակ Հարությունյանին և Արա Այվազյանին

29
թեգերը:
դիվերսիա, Հայաստան, Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
Տարածաշրջանային անվտանգությունը հարցականի տակ է. Բիյագովը ՀԱՊԿ–ում խոսել է Սյունիքի մասին
Ալիևի հայտարարությունը ՀԱՊԿ-ի պետության տարածքային ամբողջականության սպառնալիք է. Գրիգորյան
Պատրուշևը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հետ քննարկել է ազգային անվտանգության սպառնալիքները
Ավագ Հարությունյան

ԵՄ–ում «հայկական կոնյակ» եզրույթին միշտ վերաբերվել են հեգնանքով 

28
(Թարմացված է 16:56 13.05.2021)
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵՄ–ի և ՀՀ–ի միջև ստորագրվելիք համաձայնագրին, ըստ որի`Հայաստանը մինչև 2043 թվականը պետք է հրաժարվի «կոնյակ» անվանումից։
Հարությունյան. ԵՄ–ում «հայկական կոնյակ» եզրույթին միշտ վերաբերվել են հեգնանքով

Ավագ Հարությունյանի փոխանցմամբ` խնդիրը նոր չէ, համաձայնագրի մասին խոսվում էր վաղուց, և արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Հայկական կողմը ընդունել է այդ պայմանը, որպեսզի ԵՄ–ի հետ կնքվի ասոցացման պայմանագիր։ Ընդ որում` շամպայնի անվանափոխության հետ կապված ժամկետը լրացել է, հերթը կոնյակինն է։ 

«Մեր արտադրանքն այսպես թե այնպես աշխարհին հայտնի չէ «Հայկական կոնյակ» անվանումով, որովհետև սկսած 1950 թվականից արտահանում են ոչ կոնյակ անունով։ Այդ բառն օգտագործվել է ներքին շուկայում և Խորհրդային Միությունում։ Եվրոպան շատ ցավոտ է ընդունում «Հայկական կոնյակ» բառակապակցությունը, և այդ եզրույթին ԵՄ–ում միշտ վերաբերվել են հեգնանքով»,– նշեց Գինու ազգային կենտրոնի նախագահը։

Հարությունյանի տեղեկացմամբ` հայկական կոնյակն արտահանվել է այլ անուններով, մինչև 1991 թվականը` «Արարատ», ինչ որ ժամանակ նաև՝ «Նոյակ», իսկ հիմա ուղղակի «Հայկական բրենդի»։ Ըստ նրա` ամենաճիշտ տարբերակը թերևս «Արարատ» անվանումն է, պարզապես պետք է ՀՀ կառավարությունը բանակցի «Պեռնո Ռիկարի» հետ, որպեսզի Հայաստանը կարողանա այն օգտագործել։ 

Գինու ազգային կենտրոնի նախագահի խոսքով` հայկական կոնյակի արտահանման շրջանակներն ընդլայնվում են, և դրան մեծապես նպաստում է շուկաների դիվերսիֆիկացիան, հայկական կոնյակը դուրս է գալիս նաև ԱՊՀ երկրների շրջանակներից։ Անցյալ տարվա խաղողի բերքն առատ էր, և այս տարի փորձ կարվի կուտակված պաշարներն իրացնել, առավել ևս որ արտահանման ծավալները կախված են հատկապես ռուսական շուկայի ակտիվացմամբ։  

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Եվրոպական Միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով ԵՄ–ն Հայաստանին 3 մլն եվրո գումար կտրամադրի։

Այդ գումարով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաև կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։ 

Ինչո՞ւ է հայկական կոնյակի որակը կասկածներ առաջացնում Ռուսաստանում

28
թեգերը:
Եվրամիություն, կոնյակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Սապերավին» այլևս խնդիր չէ, բայց կախեթը....ինչ են որոշել հայերն ու վրացիները գինու հարցում
Բեռլինում հայկական գինու պահեստ է բացվել. փոխնախարարը ներկայացնում է ծրագրի մանրամասները
Ոչ պատահական այցելություն, կամ ինչպես է Թուրքիան զբոսաշրջիկ «բերում» Հայաստան

Գորշ գայլերը` Վայոց Ձորի անտառներում. տեսանյութ

0
(Թարմացված է 18:49 13.05.2021)
Տեսանյութը հատկապես կհետաքրքրի վայրի բնության սիրահարներին, ովքեր հետևում են վայրի կենդանիների վարքին։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են հայաստանյան անտառներում բնակվող գորշ գայլերն արթնանում վայրի բնության մեջ ու ինչպես են սկսում իրենց նոր օրը։

Տեսանյութը հատկապես կհետաքրքրի վայրի բնության սիրահարների համար, ովքեր հետևում են վայրի կենդանիների վարքին։

Եզակի տեսանյութը նկարահանվել է Վայոց Ձորի բնության հատուկ պահպանվող տարածքում։

Գորշ կամ մոխրագույն գայլը  (լատ.՝ Canis lupus) գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Այս կենդանիները հատկապես ակտիվ են գիշերը, և օրվա լուսավոր ժամերին նույնիսկ թակարդ– տեսախցիկների միջոցով նրանց հազվադեպ կարելի է տեսնել։  Գորշ գայլը ընդունակ է մինչև 55-60 կմ/ժ արագություն զարգացնել և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարել 60-80 կմ տարածություն։

Նշենք, որ շուրջ 30 000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո: Վայրի բնության մեջ այսօր անվտանգ ապրում են ոչ միայն գայլեր, այլև արջեր, աղվեսներ, լուսան, ընձառյուծ ու այլ կենդանիներ։

Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:

0
թեգերը:
Անտառ, գայլ, Վայոց Ձոր