Սուրեն Սուրենյանց

Թե՛ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, թե՛ Անդրանիկ Քոչարյանի պատասխանը դատապարտելի են

112
(Թարմացված է 17:38 22.02.2021)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակին և նշել, որ 2 հակադիր բևեռները հնչեցնում են իռացիոնալ հայտարարություններ, որի հետևանքով լարվածությունն էլ ավելի է խորանում։
Թե՛ գործող իշխանությունը, թե՛ հարթակային ընդդիմությունը դուրս են ռացիոնալ լուծումների հարթությունից. քաղաքագետ

Ուժի կիրառումը երկկողմանի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ամենալավ գործիքը չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և մեկնաբանելով իշխող կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե, եթե ընդդիմությունը որոշի կայծակնային արագությամբ ռազմավարական նշանակության շենքեր գրավել, իշխանությունն էլ կարող է կրակելու մոնոպոլ իրավունքն իրացնել։

Քաղաքագետի կարծիքով` թե՛ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, և՛ թե Անդրանիկ Քոչարյանի պատասխանը դատապարտելի են քանի որ հասարակությունը քաղաքական ուժերին իրար դեմ ուժ կիրառելու պատվեր չի տվել։ Նրա խոսքով` հակառակը` հասարակությունն ուզում է, որ քաղաքական երկու հակադիր բևեռները քաղաքական լուծումներ գտնեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Երբ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ իր համար գերխնդիրը վարչապետի փոփոխությունն է և մեկ տարի հետո նոր արտահերթ ընտրություններ կանեն, այդ դիրքորոշումն ինձ համար հասկանալի չէ։ Երբ իշխանությունը հրաժարվում է արտահերթ ընտրությունների օրակարգից, դա ևս անհասկանալի է»,- ասաց նա։

Նրա խոսքով` Հայաստանի քաղաքական կյանքի երկու հակադիր բևեռները հնչեցնում են իռացիոնալ հայտարարություններ, որի հետևանքով քաղաքական լարվածությունը ոչ միայն չի լիցքաթափվում, այլ ավելի խորանում։ 

«Երկու կողմն էլ հնարավորինս առաջնային են համարում սեփական օրակարգն առանց կոմպրոմիսների հնարավորության քննարկելը։ Իսկ կոմպրոմիսը, ընդ որում ինստիտուցիոնալ կոմպրոմիսը, արտահերթ ընտրությունների անցկացումն է, և դրա շուրջ կոնսենսուսի ձևավորումը»,- նշեց Սուրենյանցը։

Ստեղծված իրավիճակում քաղաքագետը քաղաքացիական բախումների հավանականությունը բավականին վտանգավոր է համարում։ Այն կարող է ինստիտուցիոնալ ճգնաժամի հասցնել մեր պետականությունը, պետական կառույցները, քաղաքական համակարգը։ 

Վազգեն Մանուկյանի հայտարարությունների հիմքով դատախազությունը քրգործ է հարուցել

«Հայաստանը կարող է հայտնվել այնպիսի համապարփակ ճգնաժամի մեջ, որ մենք կարող ենք սկսենք  քննարկել պետություն ունենալ-չունենալու խնդիրը։ Այս առումով թե՛ գործող իշխանությունը, թե՛ հարթակային ընդդիմությունը վաղուց դուրս են ռացիոնալ լուծումների հարթությունից»,- հավելեց քաղաքագետը։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանի` կայծակնային  արագությամբ ռազմավարական նշանակության շենքեր գրավելու հայտարարությանը, նշել էր, որ բոլորը պետք է գիտակցեն` անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, և, եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն նաև, որ դրանք գտնվում են պետական պահպանության տակ, ինչը նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու։

 

112
թեգերը:
Անդրանիկ Քոչարյան, Վազգեն Մանուկյան, Իշխանություն, ընդդիմություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ընդդիմության ակցիան ավարտվեց, հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրն ու ժամը
«Առանց Նիկոլ Հայաստան». վառ կադրեր ընդդիմության հանրահավաքից
Ընդդիմությունը գերագնահատեց փետրվարի 20-ի հանրահավաքի դերը. քաղտեխնոլոգ
Սուրեն Օհանջանյան

Տեխնիկան հեռացվել է. Որոտանի համայնքապետը` ադրբեջանական կողմում խրամատներ փորելու մասին

357
Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը Sputnik Արմենիայի եթերում չի բացառել, որ ադրբեջանցիների հերթական տարօրինակ քայլը կասեցվել է Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ միջնորդությամբ։
«Տեխնիկան հեռացվել է». Որոտանի համայնքապետը` ադրբեջանական կողմում խրամատներ փորելու մասին

Համայնքապետարանի ահազանգից հետո աշխատանքները դադարել են, տեխնիկան էլ հեռացվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը։

Թե ով կամ ովքեր են միջամտել, որ ադրբեջանական կողմում աշխատանքները դադարեցվեն, համայնքի ղեկավարը դժվարանում է պատասխանել, բայց ռուսական կողմի միջամտությունը չի բացառում։ 

«Ես ոչ մի բան չեմ բացառում, պարզ է, եթե մեր Հայաստանում մեկը մի գործ է անում՝ մեր բարեկամ երկիրն է միջամտում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել` թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Նա ահազանգել էր, որ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը։

Փոխքաղաքապետի գրառումից մեկ օր անց`168.am-ի հարցին ի պատասխան ԱԱԾ–ից հայտնել էին, որ ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ և անհանգստանալու առիթ չկա: 

357
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, խաղաղապահ, Որոտան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ինչպե՞ս լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը. Մարուքյանն առաջարկ ունի
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում
Վիգեն Հակոբյան

Պատային իրավիճակը իշխանության համար կարող է նույնիսկ կործանարար լինել. Հակոբյան

64
(Թարմացված է 21:50 05.03.2021)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և դրանց հանգուցալուծման հնարավոր տարբերակներին։ 
Հակոբյան. «Պատային իրավիճակը կարող է իշխանության համար նույնիսկ կործանարար լինել»

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` խոսքը միակ տարբերակի մասին չէ, կան բազմաթիվ ճանապարհներ, որոնցից մեկը ներկա ընդդիմության առաջադրած պլան «ա»–ն է, որը նախատեսում է զանգվածային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանի չորս հենարանների թուլացում, որոնց մասին խոսել է Վազգեն Մանուկյանը։ Քաղտեխնոլոգը հիշատակեց նաև պլան «բ»–ն, որն ըստ էության ապստամբություն է քաղաքացիական հասարակության միջոցով և որն անհնազանդության դրսևորման տարբեր դրվագներ է պարունակում, բայց կարող է իրականացվել նաև առանց բռնության։ 

«Ու քանի որ բանակն այս կամ այն ձևով ներգրավված է գործընթացներում, հետևաբար ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Ռոբերտ Քոչարյանը, չի բացառվում նաև ռազմական հեղաշրջման տարբերակը, որն, ի դեպ, լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում։ Քանի որ թեման վերջերս ակտուալ էր, մամուլում կար հրապարակում առ այն, որ նախորդ երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում եղել է շուրջ 1500 ռազմական հեղաշրջում»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի տեղեկացմամբ` հետխորհրդային տարածքում դեռևս ռազմական հեղաշրջմամբ իշխանափոխություն տեղի չի ունեցել, մինչդեռ պալատական հեղաշրջումներ եղել են, ինչպես նաև տեղի են ունեցել արյունալի կամ թավշյա, գունավոր հեղափոխություններ։ Ըստ նրա` ռազմական հեղաշրջման գործիքակազմը յուրահատուկ բան չէ, որից վախենում են, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն իր հայտնի ասուլիսում, ըստ քաղտեխնոլոգի, հասկացրեց, որ դա քաղաքական գործիքակազմում նույնպես ընկալվող և աշխարհի կողմից ընդունվող տարբերակ է։ 

«Այնուամենայնիվ ներքաղաքական գործընթացներն Հայաստանում այդքան էլ անհույս չեն։ Նույնիսկ պլան «ա»–ով նախատեսված գործողությունների արդյունքում ընդդիմությունն այդուհանդերձ կարողացավ կայունացնել փողոցում կանգնած իր զանգվածներին, որովհետև առաջին իսկ կոչից հետո մեծ թվով մարդիկ են հավաքվում։ Եթե նույնիսկ իրավիճակը պատային է, ինչպես շատերն են նշում, ապա պատային է նաև իշխանության համար և նույնիսկ կարող է կործանարար լինել, որովհետև իշխանությունը կորցրել է վերահսկողությունը ո՛չ միայն կառավարման համակարգի, այլև բանակի` ամենահզոր ուժային կառույցներից մեկի վրա»,– նշեց քաղտեխնոլոգը։

Պարոն Փաշինյան, ո՞նց եք. ընդդիմադիր պատգամավորը որոշեց խոսեցնել վարչապետին

Հակոբյանի համոզմամբ` պատային իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու մեջ ռեսուրսներ ու ժամանակ չկորցնելու առումով շահագրգռված է նաև իշխանությունը։ 

64
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Վիգեն Հակոբյան
Ըստ թեմայի
Ռուսական զենքն իրեն-իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Հետպատերազմական առողջապահության համակարգը կարդիականացվի. Ավանեսյանն Արցախում է

0
(Թարմացված է 15:01 06.03.2021)
Անահիտ Ավանեսյանին ընդունել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:

Делегация во главе с министром здравоохранения Анаит Аванесян в НКР (6 марта 2021). Карабах
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

«Նախարարները քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին։ Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Делегация во главе с министром здравоохранения Анаит Аванесян в НКР (6 марта 2021). Карабах
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Делегация во главе с министром здравоохранения Анаит Аванесян в НКР (6 марта 2021). Карабах
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, որոնց շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:

Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան

0
թեգերը:
Պատերազմ, Անահիտ Ավանեսյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Արցախ