Արամ Հարությունյան

Պետակա՞ն, թե՞ պաշտոնական լեզու. ԱՀ պատգամավորը ներկայացնում է տարբերությունները

95
ԱՀ պատգամավոր Արամ Հարությունյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Արցախի Հանրապետության «Լեզվի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագծի և դրա շուրջ բարձրացած աղմուկի մասին։
«Արցախում ռուսերենը ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզու կդառնա, եթե նախագիծն ընդունվի». Հարությունյան

Արցախի պետական լեզուն ինչպես եղել, այնպես էլ մնում է հայերենը, իսկ պաշտոնականի դեպքում հայերենին գումարվում է նաև ռուսերենը։ Սա այն դեպքում, եթե ԱՀ պատգամավորների` «Լեզվի մասին օրենքում» փոփոխություններ առաջարկելու նախագիծը հավանության արժանանան խորհրդարանի մեծամասնության կողմից։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց  ԱՀ պատգամավոր, նախագծի համահեղինակ Արամ Հարությունյանը։

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական, մշակութային մի շարք հանգամանքներ, իսկ հետպատերազմյան շրջանում  դրանց է գումարվել նաև ռուս խաղաղապահների տեղակայումը։

«Հաշվի ենք առել Արցախի և Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմական հիշողությունը, նաև այն, որ արցախցիների բացարձակ մեծամասնությունը շատ լավ տիրապետում է ռուսերենին։ Բացի այդ, Արցախում հիմա խաղաղապահ ուժեր կան, որոնց հետ մեր պետական համակարգն էլ է  առնչվում, հասարակական հատվածը, քաղաքացիները»,- ասաց նա։

Նա ևս մեկ անգամ հորդորեց չշփոթել պետականը պաշտոնականի հետ։ Պատգամավորի խոսքով` շփոթմունքը որոշ դեպքերում մանիպուլյացիայի առիթ է դառնում։ 

«Կան հակառուսական ուժեր կամ գրանտային կազմակերպություններ, որոնք հիմնականում կառավարվում են Արևմուտքից և  փորձում են մանիպուլացնել այս հարցը, լրիվ այլ լույսի տակ ներկայացնել, և կա մի հատված, որը պարզապես շփոթության մեջ է»,- նշեց Հարությունյանը։

Շփոթության մեջ չընկնելու և բոլոր հարցերի պատասխաններն ունենալու համար օրենսդիրի ներկայացուցիչն առաջարկում է բոլոր հիմնավոր մտահոգությունները ներկայացնել. պատրաստ են քննարկել։

«Պետք է տարանջատենք իրական քննադատներին և բոլոր նրանց, ովքեր դա անելու շարժառիթներ ունեն։ Այս նախագիծը կարելի է երկար քննարկել և օպտիմալ լուծումներ գտնել»,- հավելեց Հարությունյանը։

Ռուսերենը պաշտոնական լեզու կդառնա Արցախում. օրինագիծն արդեն պատրաստ է

Հիշեցնենք`Արցախի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի և հանձնաժողովի անդամներ Գագիկ Բաղունցի ու Մետաքսե Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է փոփոխել «Լեզվի մասին օրենքը»։ Առաջարկվում է Արցախում պաշտոնական լեզու  դարձնել,  բացի հայերենից, նաև ռուսերենը։ Փոփոխություններ են նախատեսվում օրենքի ևս մի քանի դրույթներում, ինչը հասարակության շրջանում մտահոգությունների և քննարկումների առիթ է դարձել։

95
թեգերը:
ռուսերեն, հայերեն, Արցախ
Ըստ թեմայի
«Կեցցե՛ս, ապրեն ծնողներդ». Մարգարիտա Սիմոնյանի դուստրը ասմունքում է հայերեն. տեսանյութ
«Այս օրենքը հայոց լեզվի մասին չէ». ԿԳՄՍ–ում մեկնաբանել են աղմուկ հանած նախագիծը
Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը
Արմեն Բադալյան

Վարչապետն Անվտանգության խորհուրդն օգտագործում է որպես ՀՀ նախագահին ճնշելու գործիք

23
(Թարմացված է 18:46 01.03.2021)
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԽ խմբագրված հայտարարությանը, որով կառույցը ՀՀ նախագահին առաջարկում է բավարարել վարչապետի` ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր։
Բադալյան. «ԱԽ–ն վարչապետի ձեռքին գործիք է դարձել` ՀՀ նախագահի վրա ճնշում գործարելու համար»

Անդրադառնալով մասնավորապես այն փաստին, որ ԱԽ–ն որոշ ժամանակ անց խմբագրել է իր հայտարարության նախնական տեքստը` դա պատճառաբանելով տեխնիկական խոտանի առկայությամբ, քաղաքագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ իհարկե փաստաթղթերում լինում է տեխնիկական խոտան, երբ հրապարակվող տեքստում պակասում են բառեր կամ տառեր, չի դրվում ստորակետ կամ այլ կետադրական նշան, իսկ այն, ինչ կապված է Անվտանգության խորհրդի հայտարարության հետ, նրա համոզմամբ, ուղղակի անփույթ աշխատանքի արդյունք է, որովհետև նման հայտարարություն հրապարակելուց առաջ նախ պետք է իմանալ` արդյո՞ք կոնկերտ կառույցն այդ բնույթի փաստաթուղթ հրապարակելու լիազորություն ունի, թե ոչ։

«Անհրաժեշտ էր նախապես ճշտել, թե հրապարակվող հայտարարությունը որքանով է համապատասխանում Սահմանադրությանը, հետո միայն  իրականացնել որոշակի գործողություններ։ Այն, ինչ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի հետ, ցույց է տալիս, թե որքան փնթի է աշխատում պետական կարևորագույն ինստիտուտներից մեկը։ Դա ցույց է տալիս նաև, թե ինչպիսի տրամադրություններ կան իշխանության ներսում, որովհետև գաղտնիք չէ, որ վարչապետը մեծ ցանկություն ունի աշխատանքից ազատելու ԳՇ պետին, որը համարձակվել է իրեն չենթարկվել, ուստի իր նպատակին հասնելու համար օգտագործում է ցանկացած լծակ»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

Բադալյանի կարծիքով` ԱԽ–ն փոխանակ զբաղվի իր համար կարևոր գործառույթներով, պատերազմից հետո վերամշակի ու կյանքի կոչի քաղաքագիտական լուրջ, կենսական նշանակություն ունեցող ՀՀ անվտանգության հայեցակարգը, ընդամենը հանդիսանում է գործիք վարչապետի ձեռքին` ներքաղաքական գործընթացներում հարցեր պարզաբանելու և նախագահի վրա որոշակի ճնշում գործադրելու համար։ 

Քաղտեխնոլոգի գնահատմամբ` ԱԽ–ն երբեք պատրաստ չի եղել ներհայաստանյան մարտահրավերներին։ Ըստ նրա` այդ կառույցը պետք է մշակեր ոչ միայն իր, այլև առանձին ոլորտների անվտանգային հայեցակարգերը, իսկ արցախյան պատերազմի ընթացքում, որպես մարմին, ընդհանրապես գոյություն չուներ։ Բադալյանի խոսքով` Անվտանգության խորհուրդը վարչապետի ձեռքին միշտ էլ եղել է գործիք, իսկ հիմա ավելի բռի կերպով է օգտագործվում։ 

Հիշեցնենք, որ այսօր տարածած հայտարարության նախնական տարբերակում ԱԽ–ն ՀՀ նախագահին կոչ էր անում բավարարել վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր, մինչդեռ ՀՀ Սահմանադրության մեջ չկա որևէ դրույթ այն մասին, որ Անվտանգության խորհուրդը մասնակցում է ԳՇ պետի նշանակմանը կամ կարող է կոչով հանդես գալ, որոնք սահմանափակում են ՀՀ նախագահի իրավունքը։  

Հայտարարության խմբագրված տեքստում ԱԽ–ն ՀՀ նախագահին կոչով դիմելու փոխարեն հանդես է եկել առաջարկություն անելու տարբերակով։

Անվտանգության խորհուրդն Արմեն Սարգսյանին հորդորում է բավարարել վարչապետի միջնորդությունը

23
թեգերը:
Նախագահ, Հայաստան, Անվտանգության խորհուրդ, Արմեն Բադալյան
Ըստ թեմայի
Հայկական սահմանամերձ տարածք. Ներքին Խնձորեսկում չգիտեն` որն է այժմ սահմանը. տեսանյութ
Ընդդիմությունը գերագնահատեց փետրվարի 20-ի հանրահավաքի դերը. քաղտեխնոլոգ
Հայտնի է` Հայաստանից ովքեր են ընդգրկված փոխվարչապետների պատվիրակության կազմում
Թևան Պողոսյան

Հուսամ, որ տասը զոհերի հիշատակն իշխանությանը կստիպի այսօր սրացումների չգնալ. Թևան Պողոսյան

33
(Թարմացված է 15:36 01.03.2021)
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մարտի 1-ի գործի քաղաքական հետևանքներին և այն հարցին, թե դրանք ինչ ազդեցություն կունենան ներհայաստանյան հետագա զարգացումների վրա։ 
Պողոսյան. «Հուսամ, որ տասը զոհերի հիշատակն իշխանությանը կստիպի այսօր սրացումների չգնալ»

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` դատավարությունների ընթացքում ցավոք չի քննվում այն հարցը, թե ովքեր են սպանել տասը զոհերին, այլ գործը քննվում է հիմնականում քաղաքական առումով։ Ըստ նրա` այսքան ժամանակ փաստորեն ամեն ինչ ընթանում է այնպիսի հունով, որ մարդկանց մոտ կասկածներ են առաջացնում։

«Այդուհանդերձ այսօր ունենք տասը զոհերի հիշատակը հարգելու պարտավորություն, հուսամ` դա կստիպի, որ որևէ միջադեպ չգրանցվի, իշխանությունները սրացումների չեն գնա ու չենք ունենա բախումնային իրավիճակ, ավելի շատ կգիտակցեն, որ լարելով իրավիճակն ու բախումների տանելով` ոչ մի դրական բան ապագայի համար չեն կառուցի»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։  

Պողոսյանի կարծիքով` երբ Մարտի 1-ի գործը քննվում էր նախորդ իշխանությունների ժամանակ, ընդդիմադիրները ասում էին, որ մինչև իշխանափոխություն չլինի, գործը չի բացահայտվի, հիմա գործն արդեն երեք տարի է, ինչ քննվում է իշխանափոխությունից հետո, սակայն դեռ չի բացահայտվել, և հենց սրա մեջ, ըստ նրա, պետք է գտնել բոլոր պատասխանները։ 

«Նախկինում նույնպես կար պառակտվածություն, երբ միջոցառումներին հանրության մի մասը չէր մասնակցում, բայց և կային դեպքեր, երբ հանրությունը հանդես էր գալիս միասնական դիրքերից։ Ցավոք սրտի, այսօր պառակտվածություն է նկատվում նաև հիշատակման օրերին, որովհետև խոսքը միայն այսօրվա երկու տարբեր ցույցերի մասին չէ, քանզի կան խմբեր, որոնք չեն մասնակցում կողմերից ոչ մեկի միջոցառումներին։ Ուրախ կլինեմ, եթե իշխանությունները մտածեն նաև ապագա սերունդների, այլ ոչ թե միայն իրենց իշխանությունը պահելու մասին»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն

33
թեգերը:
Մարտի 1, Թևան Պողոսյան
Ըստ թեմայի
Մարտի 1-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի
«Վաղը նոր «Մարտի 1» չի լինելու»․ Փաշինյանն ի ցույց կդնի նախագահի որոշման անհիմն լինելը
Մարտի 1-ին որտե՞ղ էր Քերոբյանը, կամ ի՞նչ վիճակում է նախկինում «քերթվող» բիզնեսմենն այսօր
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը

Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը

0
ՀՀ վարչապետը մարտահրավեր նետեց խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ ընդունում է ընդդիմության մարտահրավերը` գնալու արտահերթ ընտրությունների։

Հայտնի է անգամ, թե ինչ կարգախոսով իշխող քաղաքական ուժը կմասնակցի ընտրություններին։

«Մենք անգամ կարգախոսներ էինք մտածել, և այդ կարգախոսներից մեկը հետևյալն էր. «Վերջ թավիշին»»,– ասաց Փաշինյանը` իր մարտահրավերը նետելով խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

Վարչապետը նաև հայտարարեց, որ ժողովուրդն է իրեն ընտրել վարչապետ, ժողովուրդն էլ կարող է իրեն պաշտոնանկ անել։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

0
թեգերը:
ընդդիմություն, Ընտրություններ, Հայաստան, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան