Ջոնի Մելիքյան

Հայ–վրացական հարաբերությունները թարմացման կարիք ունեն. Մելիքյան

49
(Թարմացված է 16:17 19.02.2021)
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը մեր եթերում անդրադարձել է հարցին, թե ինչպես կանդրադառնա հայ–վրացական հարաբերությունների վրա Վրաստանի վարչապետի պաշտոնում Ղարիբաշվիլու վերընտրությունը։ 
Մելիքյան. «Հայ–վրացական փոխգործակցության օրակարգը թարմացվելու կարիք ունի»

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` Ղարիբաշվիլին կարող է շատ լուրջ դերակատարում ունենալ հայ–վրացական հարաբերությունների զարգացման գործում։ Վերիշելով այն ակտիվությունը, որը կար 2013–15 թվականներին, վրացագետը նշեց, որ եթե Ղարիբաշվիլուն հաջողվի լուծել ներքաղաքական խնդիրները և նա հնարավորություն ունենա ավելի շատ ուշադրություն դարձնել արտաքին բլոկի հարցերին, ապա նրա պաշտոնավարման օրոք գուցեև կընձեռվի հայ–վրացական հարաբերությունները խորացնելու հնարավորություն` թարմացնելով օրակարգը։  

«Մենք տարիներ շարունակ խոսում ենք այն մասին, որ երկկողմ փոխգործակցության օրակարգը թարմացնելու կարիք կա՝ գուցե միջպետական պայմանագրերը վերանայելու միջոցով, որպեսզի թարմացված օրակարգը համահունչ լինի ներկա իրավիճակին, երբ փոփոխվել են տարածաշրջանային իրողությունները։ Սեղանին դրված է դեռևս 2001 թվականին ընդունված և Շևարդնաձեի ու Քոչարյանի կողմից վավերացված «Բարեկամության, համագործակցության և համատեղ անվտանգության» համաձայնագիրը, ուստի քսան տարի անց երկու երկրների կառավարություններն ի վերջո պետք է գնան այդ փաստաթղթի թարմացման`դրանում ընդգրկելով նոր բաղադրիչներ»,– նշեց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով` հայ–վրացական հարաբերությունների հիմքը տնտեսական բլոկն է, թեև այսօր անվտանգային բաղադրիչը նույնպես կարևոր է։ Ըստ նրա` Ղարիբաշվիլու հարաբերությունները Հայաստանի հետ ջերմ էին այն տարիներին, երբ զբաղեցնում էր երկրի վարչապետի ու ներքին գործերի նախարարի պաշտոնները, ինչը երևում էր հատկապես փոխայցելությունների ժամանակ, հետևաբար Ղարիբաշվիլու նշանակմամբ կա հայ–վրացական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու հավանականություն։  

Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

«Քանի որ Ղարիբաշվիլին ավելի անկախ քաղաքական գործիչ է, իսկ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին հեռացել է քաղաքականությունից, ուստի նորանշանակ վարչապետը քարտ բլանշ է ստացել իշխող քաղաքական ուժի կողմից, որով կարող է շատ օգտակար գործ անել ոչ միայն Վրաստանի, այլև հարևան երկրների համար` խորացնելով բարիդրացիական հարաբերությունները։ Մենք պետք է հասկանանք, որ այն ամենը, ինչ բխում է Վրաստանի շահերից, համընկնում է նաև մեր շահերի հետ, ուղղակի կա այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու և ռազմավարական խորության բերելու անհրաժեշտություն»,– նշեց վրացագետը։

Մելիքյանի պնդմամբ` շատ բան անշուշտ կախված կլինի Վրաստանի ներքաղաքական օրակարգից, և եթե հարևան երկիրը դուրս գա ճգնաժամից, լարվածությունը թուլանա, ապա ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացնի արտաքին քաղաքականության ոլորտում։ 

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Ղարիբաշվիլու թեկնածությունը։

Ղարիբաշվիլին Վրաստանի վարչեպետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2013-15 թվականներին, իսկ 2019 թվականից ղեկավարում էր պաշտպանության նախարարությունը։ 

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան իր հրաժարականի առթիվ հայտարարել էր, որ այդ քայլին դիմել է իր թիմի հետ տարաձայնությունների պատճառով, որոնք ակնառու դարձան ընդդիմադիր Միասնական ազգային շարժման նախագահ Նիկա Մելիայի ձերբակալումից հետո։

49
թեգերը:
Ջոնի Մելիքյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիները ո՞ր դեպքում կարող են մուտք գործել Վրաստան. ԱԳՆ–ն պարզաբանում է տարածել
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանա՞ն սահմանը հատել ID-քարտերով
Վրաստանի 37-ամյա քաղաքացուն գտել են անասնագոմում` կախված վիճակում. ՔԿ
Արման Աբովյան

«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

94
(Թարմացված է 19:21 26.02.2021)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է, թե ինչ են քննարկել ՀՀ նախագահի հետ։
«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատում։ Ասում է` քննարկել են վերջին զարգացումների ֆոնին ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ԲՀԿ-ն էլ վերահաստատել է իր դիրքորոշումը` վարչապետը պետք է հեռանա։

«Քննարկվել են բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, ընդ որում թիրախավորված չեն քննարկվել, ընդհանուր կոնտեքստի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` հանրապետության նախագահը փորձում էր հասկանալ խորհրդարանական ֆրակցիաների դիրքորոշումը, պարզել` տարբեր քաղաքական ուժերի տեսակետները փոխվել են, թե ոչ և առհասարակ ինչ է կատարվում։ 

«Քաղաքական ուժերի հետ հանդիպումներն առանձին են եղել և ես տեղյակ չեմ մյուս հանդիպումների մանրամասներից ։ Լուծումների մասին առայժմ խոսք չի եղել»,- նշեց նա։

Մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` ԱԺ խորհրդի նիստին չներկայանալու, հետևաբար այն տապալելու իրողությանը` Աբովյանը նշեց, որ այդպիսով ԱԺ նախագահը սաբոտաժի է ենթարկում ՀՀ կարևորագույն ինստիտուտը։ 

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքը հայտնել էր, որ  Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

94
թեգերը:
Հայաստան, Արմեն Սարգսյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Արման Աբովյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել
Հայտնի է, թե ինչ են քննարկել Հայրենիքի փրկության շարժման անդամները ՀՀ նախագահի հետ
Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի. Ֆրանսիայի ԱԳՆ–ն երկխոսության կոչ է արել
Արխիվային լուսանկար

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

67
(Թարմացված է 18:54 26.02.2021)
Նժդեհ Հովսեփյանի խոսքով` Ալիևի հայտարարություններն ու գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն, տրամաբանությանը և մասնավորապես 8-րդ կետին։
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը խաթարում է Կարմիր Խաչի և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող գերիների փոխանակման միջնորդական գործընթացը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին, և որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:

«Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա»,- ասաց նա։

Հովսեփյանի խոսքով` այդօրինակ հայտարարություններն ու գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն, տրամաբանությանը, մասնավորապես հայտարարության 8-րդ կետին, որտեղ նշված է, որ կողմերը պարտավորվում են փոխանակել ռազմագերիներին և ձերբակալված անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե իր իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցն ընդամենը օրերի խնդիր է, Հովսեփյանը նշեց, որ նման հայտարարություններ կարող է անել յուրաքանչյուր ոք, բայց, ըստ նրա, դրանք լուրջ չեն։

Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին

 

67
թեգերը:
հայտարարություն, Իլհամ Ալիև, գերի
Ըստ թեմայի
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
ՀՀ նախագահն ու Մուրադովը հանդիպում են. քննարկվում է գերիների հարցը
Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

ՀՀ առողջապահության փոխնախարարը հանդիպել է Ռուսաստանի դեսպանին. քննարկել են նոր ծրագրերը

0
(Թարմացված է 20:26 26.02.2021)
Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Замминистра здравоохранения Лена Нунушян и Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин посетили Национальный центр инфекционных болезней (26 февраля 2021). Еревaн
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

Նշվում է, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Մադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի կազմում գործող ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկային լաբորատորիայում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:

Ֆրանսիան կրկին կաջակցի․ առողջապահության նախարարը ներկայացրել է ոլորտի թույլ կողմերը

«Բժշկական անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Միաժամանակ, մանրամասն խոսվել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից, կատարման ընթացքից, ընդլայնման հնարավորություներից և արդյունքներից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Замминистра здравоохранения Лена Нунушян и Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин посетили Национальный центр инфекционных болезней (26 февраля 2021). Еревaн
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

Կողմերը ներկայացրել են նոր մտահղացումները, քննարկել առաջիկա անելիքներն ու նոր ծրագրերը:

Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, շեշտադրել ծրագրերի ընդլայնման և արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը:

0
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Լենա Նանուշյան (առողջապահության փոխնախարար), Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան